Վիտամիններ և միներալներ
Վիտամին E. առողջության, երիտասարդության, երկարակեցության աղբյուր
Վիտամին E-ն երկար ժամանակ բժշկության կողմից համարվում էր քրոնիկ պարապ վիտամին: Վերջին տասնամյակում, սակայն, կատարված հսկայածավալ ուսումնասիրությունների շնորհիվ, պարզ դարձավ այս վիտամինի անփոխարինելի դերը մարդու կյանքում:
Այն ճարպերը հալեցնող անտիօքսիդանտ է, որը բջջաթաղանթի կազմի մեջ պարունակվող ճարպերը (լիպիդները) եւ բջիջների մեջ եղած տարբեր միացությունները պաշտպանում է ազատ ռադիկալների կողմից քայքայումից: Այս հայտնագործությունն առաջին անգամ արվել է 1922թ.: Կարմիր պալմայի բուսական յուղի մեջ վիտամին E-ն բնական խառնուրդներով է հանդես գալիս` 4 տոկոֆերոլներով (ալֆա-, բետա-, գամմա-, դելտա-տոկոֆերոլ) եւ 4 տոկոտրիենոլներով (ալֆա-, բետա-, գամմա-, դելտա-տոկոտրիենոլ): Ալֆա ձեւը առավել ակտիվ է: Վերջին ուսումնասիրություններով` տոկոտրիենոլները 40-60 անգամ ավելի արդյունավետ են կանխում քաղցկեղի, տարբեր բորբոքումների ռիսկայնությունը, քան տոկոֆերոլները:
Տոկոտրիենոլ ամենաշատը պարունակում են պալմայի, գարու բուսական յուղերը, որոնք ալֆա-տոկոֆերոլի լավագույն աղբյուրն են: Եթե մարդը մի քանի ամիս շարունակ ամեն օր առնվազն 10մգ վիտամին E ընդունի, ապա հետագայում նրա օրգանիզմում կարող է դրա պակաս առաջանալ, որը կարող է արտահայտվել մկանային անհանգստություններով, անեմիայով, տեսողության վատացմամբ, ռեֆլեկտոր ֆունկցիաների թուլացմամբ:
E-ն ակտիվացնում է սեռական գեղձերի եւ առհասարակ էնդոկրին համակարգի աշխատանքը, նպաստում է բազմացմանը, ծնելիությանը: Տոկոֆերոլի հիմնական սպասարկողն է (առաջացել է հունարեն TOCOS-ժառանգականություն, PHENO-արտադրող բառերից) վիտամին E-ն, որը ծնելիությանը նպաստող վիտամին է: Այս վիտամինի բացակայության պայմաններում անհնար է սպերմատոզոիդների նորմալ զարգացումը, նորմալ հղիությունը, ժառանգականության ապահովումը` երեխայի կերակրումը եւ կենսագործունեության ապահովումը:
Վիտամին E-ի պակասը հղի կանանց վիժումների է հանգեցնում: E-ն խթանում է մկանների աշխատանքը, ֆիզիկական աշխատունակությունն է բարձրացնում, օրգանիզմը ամրացնում է: Անեմիայի` սակավարյունության վտանգը կանխարգելում է` թույլ չտալով հեմոգլոբինի մեջ պարունակվող արյան կարմիր գնդիկների տարրալուծումը:
Ամենաանհրաժեշտ վիտամիններից է, որը երիտասարդության հոմանիշ է, իրականացնում է anti-age բոլոր թերապիաները: Կարգավորում է բջջաթաղանթը` թույլ չտալով լիպիդների թթվայնացումը: Այսօր արդեն այս վիտամինը համարվում է ամենահզոր վիտամիններից առաջնայինը, որը բոլոր դեղամիջոցներից ամենալավն է պայքարում քաղաքակիրթ աշխարհում տարածված` սրտային մի շարք հիվանդությունների դեմ. նվազեցնում է սրտային սուր նոպաների հաճախականությունը, ինչպես նաեւ` նվազեցնում է սրտի իշեմիկ հիվանդություններից մահացությունների քանակը` անոթները պաշտպանելով հնարավոր վնասվածքներից, պաշտպանում է աթերոսկլերոզից:
Որքան հաճախ օգտագործեք E վիտամինը, այնքան ձեզ կապահովագրեք սրտամկանային մի շարք հիվանդություններից: Վիտամին E-ն արյան մեջ նվազեցնում է «վատ» խոլեստերինի քանակությունը, ինչպես նաեւ կանխում է դրա կուտակումը զարկերակների պատերին, որը խցանում է արյան շրջանառությունը: Միեւնույն ժամանակ` ավելացնում է «լավ» խոլեստերինի քանակը, որը մաքրում է զարկերակը:
Արյունը մաքրելով վնասակար ճարպերից, E-ն լավացնում է արյան շրջանառությունը, եւ զգալիորեն նվազեցնում է տրոմբոցիտների խցանումները: Արյան թրոմբները, խցանվելով զարկերակների մեջ, թույլ չեն տալիս օրգանիզմում արյան շրջանառությունը` սրտի սուր նոպաների պատճառ դառնալով, իսկ եթե վնասված են լինում ուղեղի արյունատար անոթները, ապա մարդու մոտ ինսուլտ է տեղի ունենում:
Հատկապես շաքարախտով հիվանդների համար վիտամին E-ի պակասը չափազանց վտանգավոր է, քանի որ բարձր է թրոմբների առաջացման հավանականությունը: 3-4 ամիս շարունակ վիտամին E-ի օգտագործումը կարգավորում է ածխածնային եւ ճարպային փոխանակությունների հնարավոր խախտումները` հյուսվածքները պաշտպանելով վնասվածքներից:
Հիշեք նաեւ, որ վիտամին E-ն
- նվազեցնում է ինսուլինի մակարդակը եւ սիրտը փրկում է այնպիսի վնասվածքներից, որոնք կապված են մագնիումի դեֆիցիտի եւ կամ թթվածնի անբավարարության հետ:
- Վիտամին E-ի եւ քաղցկեղի տարբեր տեսակների միջեւ փոխհարաբերությունների մասին հարյուրավոր ուսումնասիրություններ կան: Եզրակացությունը հետեւյալն է. այն հիվանդները, որոնց արյան մեջ E վիտամինի քանակությունը ցածր է, նրանց օրգանիզմներն ավելի շատ են հակված չարորակ բոլոր տեսակի ուռուցքների առաջացմանն ու զարգացմանը: Վիտամին E-ի էֆեկտիվությունը բարձրանում է սնուցող այլ նյութերի` անտիօքսիդանտների առկայությամբ: E վիտամինի հակաուռուցքային պաշտպանողական դերակատարումը հատկապես արդյունավետ են դարձնում վիտամին C-ն, կարոտինը եւ սելենը (լուսնածին):
- Վիտամին E-ն կարեւորագույն դերակատարում ունի հատկապես նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումների ժամանակ, պրոֆիլակտիկ հրաշալի միջոց է: Դա ապացուցվել է բժշկական տարբեր փորձագիտական հետազոտությունների ժամանակ: Ավելին, այն, վիտամին C-ի հետ, դանդաղեցնում է Պարկինսոնի հիվանդության զարգացումը:
- Շնչառական համակարգի խանգարումների սիմպտոմների ժամանակ լավագույնս օգնում է E վիտամինի ճիշտ քանակությամբ կանոնավոր եւ ամենօրյա օգտագործումը:
- Հոդերի բորբոքմամբ` արտրիտով տառապող մարդիկ E վիտամինի օգտագործմամբ զգալիորեն կմեղմեն հոդացավերը:
- Ի դեպ, E վիտամինի պակասը կարող է հանգեցնել նաեւ աչքի կատարակտի, տեսողության զգալի վատացման, նույնիսկ կարող է կուրացման պատճառ դառնալ:
- E վիտամինի ամենօրյա օգտագործումը հրաշալիորեն ամրացնում է օրգանիզմի դիմադրողական համակարգը: Պաշտպանում է հնարավոր բացիլներից, ինֆեկցիաներից, ինչպես նաեւ՝ տարիքային այլ հիվանդություններից:
Վիտամին E պարունակվում է.
Բուսական յուղերի (արեւածաղկի, եգիպտացորենի, պալմայի, եւն), մարգարինի որոշ տեսակների, նուշի, գետնընկույզի` արախիսի, ցորենի եւ նրա սերմի, ձվի դեղնուցի, լյարդի, հնդկաձավարի (գրեչկա), վարսակաձավարի (օվսյանկա), չափազանց օգտակար` ցորենի թեփի, թարմ կանաչ ոլոռի, թարմ սպանախի եւ բրոկկոլի կաղամբի, լոլիկի, ընկուզեղենի, սաղմոն ձկան (լոսոս), հացահատիկային բույսերի սաղմնային հատիկների, մսի, ավոկադոյի, կանաչեղենի, կաթի, կարագի մեջ: Այս վիտամինից չի պարունակվում գազարի, սոխի, կարտոֆիլի, վարունգի, հացի, մակարոնեղենի մեջ: Վիտամին E-ի հրաշագործ հատկություններին ավելի ամբողջական կանդրադառնանք մեր թերթի հաջորդ համարում:
Այս վիտամինն իր կառուցվածքով բնության մեծագույն հրաշքներից մեկն է համարվում: E վիտամինի (տոկոֆերոլ) մոլեկուլները բաղկացած են 3 տարրերից` ջրածնից, թթվածնից եւ ածխածնից, սակայն մոլեկուլներից եւ ոչ մեկը մյուսին չի կրկնում: Ըստ գիտնականների` առանց այս վիտամինի հնարավոր չէր լինի պատկերացնել կյանքի զարգացումը երկրագնդի վրա:
Գիտնականները 8 տեսակի տոկոֆերոլներ են ճանաչում, որոնք վիտամին E-ի տարբեր դրսեւորումներ են: Ինչպես արդեն նշել ենք, հունարենից թարգմանաբար տոկոֆերոլը նշանակում է՝ «ժառանգականություն ապահովել»: Կենդանիներին զրկելով այս վիտամինը պարունակող սննդամթերքից, պարզել են, որ նրանք դադարել են բազմանալ: Ալֆա-տոկոֆերոլը ամենաակտիվն է տոկոֆերոլներից:
Վիտամին E-ն ճարպերը լուծում է, ջրի մեջ այն չի լուծվում, գրեթե չի ենթարկվում բարձր ջերմաստիճանի ազդեցությանը, թթուներին եւ ալկալիներին: Եռացնելիս` գրեթե չի քայքայվում, սակայն լույսի ներքո, բաց վիճակում` օդի ազդեցության, քիմիական նյութերի կամ ուլտրամանուշակագույն ճառագայթների ներքո չի կարող երկար պահպանվել սննդամթերքի մեջ: Վիտամին E-ն կենդանական ծագում ունեցող սննդամթերքի մեջ գրեթե չի լինում: Միայն լյարդի, ձվի դեղնուցի եւ կաթի մեջ կա: Ակտիվ` ալֆա-տոկոֆերոլը թարմ բանջարեղենի մեջ է: Սառեցված բանջարեղենի մեջ դրա քանակությունը 2 անգամ քիչ է, իսկ պահածոյացված բանջարեղենի մեջ` գրեթե չի պարունակվում: Մարգարինի մեջ եւս կա, սակայն ոչ շատ քանակությամբ: Այն ամենաշատը պարունակվում է բուսական յուղերի, ընկուզեղենի, գարու, ցորենի հատիկների եւ թեփի, արեւածաղկի, սպանախի, բրոկկոլիի, եղինջի, մասուրի պտուղների, ազնվամորու տերեւների, առվույտի, կտավատի սերմերի մեջ: Մշակված ալյուրի մեջ, կարելի է ասել, վիտամին E չկա: Ռաֆինացված` զտված յուղերը չափից շատ տապակելիս` թթվեցման պրոցես է սկսվում, անջատվում են ազատ ռադիկալները, որոնք քայքայում են մեր օրգանիզմի բջիջները: Իսկ E-ն պաշտպանում է բջիջներն այդ ռադիկալներից: Դրա համար խորհուրդ չի տրվում սննդամթերքը չափից շատ տապակել:
Տոկոֆերոլները կարող են դիմակայել մինչեւ 200°C բարձր ջերմաստիճանի, սակայն թավայի մեջ միսը կամ այլ սննդամթերքը յուղով չափից ավելի տապակելու դեպքում E-ն գրեթե անհետանում է: Այս վիտամինի հիմնական ֆունկցիան բջջաթաղանթի պաշտպանությունն է: Ազատ ռադիկալների (ատոմների խմբերի) եւ մեր օրգանիզմի բջիջների մեջ մշտապես պայքար է մղվում: Ռադիկալները մշտապես հարձակվում են էրիտրոցիտների` արյան կարմիր գնդիկների վրա` վնասելով եւ թույլ չտալով բավարար թթվածին ստանալ: Վիտամին E-ի մոլեկուլները բոլոր կողմերից շրջափակում են էրիտրոցիտները` նպաստելով դրանց ակտիվ գործունեությանը եւ պաշտպանելով այդ ազատ ռադիկալների բոլոր հարձակումներից: Եթե E-ն օրգանիզմում բավարար քանակով չի լինում, ապա արյան կարմիր գնդիկները շատ արագ կորցնում են իրենց ակտիվությունը, եւ արյան բաղադրությունը գրեթե ժամը մեկ անգամ փոփոխության է ենթարկվում: Ուրեմն, եթե ձեր օրգանիզմում ինչ-որ բան այն չէ, կամ նյութափոխանակության հետ կապված խնդիրներ ունեք, E վիտամին` պարունակող սննդամթերք կերեք: Օրինակ, եթե տոնական երեկոյի ընթացքում չափից ավելի ալկոհոլ եւ ծխախոտ օգտագործելուց հետո հաջորդ օրը ձեզ ջարդված եք զգում, դա նշանակում է, որ ձեր օրգանիզմում միլիարդավոր արյան բջիջներ` էրիտրոցիտներ են մահացել-ոչնչացել: Նման դեպքում շատ արագ պետք է 1 ճաշի գդալ ձիթապտղի կամ կտավատի բուսական յուղ խմել եւ օրգանիզմի բջիջների վիճակը թեթեւացնել:
Օրական մինչեւ 14 տարեկան երեխաներին անհրաժեշտ է 6-12մգ վիտամին E, իսկ մեծահասակներին` 12մգ: Հղի եւ կերակրող մայրերին անհրաժեշտ է մինչեւ 16մգ եւ ավելի վիտամին E: Վերջին հետազոտությունների արդյունքներով` մեր օրգանիզմին վիտամին E-ի նշված չափաքանակից ավելին է անհրաժեշտ` հաշվի առնելով այսօրվա շրջակա միջավայրի էկոլոգիական վատ վիճակը, վատ սովորությունները, սննդի որակը, եւ այլն, որոնք անդրադառնում են օրգանիզմում եղած տոկոֆերոլի վրա: Շատ ճարպեր օգտագործող մարդկանց ավելի շատ վիտամին E է անհրաժեշտ: Սելենի (լուսնածին) պակասը մեր օրգանիզմում, որն այսօր լայն տարածում ունեցող երեւույթ է, եւս վիտամին E-ի` տոկոֆերոլի լրացուցիչ պաշարներ է պահանջում: Նույնիսկ այն մարդիկ, ովքեր մշտապես կանաչեղեն, բուսական յուղեր` տոկոֆերոլով հարուստ սննդամթերք են օգտագործում, մեծ քանակությամբ վիտամին E-ի անհրաժեշտություն ունեն:
Մի շարք դիետոլոգներ առաջարկում են վիտամին E-ն ընդգրկել ամենօրյա օրակարգի մեջ: Լավագույն ձեւը բուսական յուղերի` եգիպտացորենի, արեւածաղկի, կտավատի, ձիթապտղի, քունջուտի, սոյայի օգտագործումն է: Օրական գոնե 1 անգամ 1 ճաշի գդալով այս բուսայուղերից խմեք, եւ ձեր բջիջները լիարժեք պաշտպանված կլինեն: Ի դեպ, վիտամին E-ի պակասը հոգնածություն, տրամադրության անկում, անտարբերություն է առաջացնում, քանի որ նյարդային իմպուլսների ազդակները թուլանում են, օրգանները լիարժեք չեն գործում:
Վիտամին E-ի պակասից մկանային, ապա ոսկրային, ինչպես նաեւ` սրտամկանային դիստրոֆիա` խախտումներ են առաջանում: Ավելին, վիտամին E-ի անհրաժեշտ քանակի պակասը նաեւ պիգմենտային հետքեր է առաջացնում մաշկի, ձեռքերի վրա: Ինչպես նաեւ օրգանների վրա, որոնք, թեեւ մենք չենք տեսնում, սակայն բազմաթիվ քրոնիկ հիվանդությունների պատճառ են դառնում:
Սակայն, նաեւ չպետք է չարաշահել վիտամին E-ն. մեծ քանակությամբ օգտագործելու դեպքում սրտխառնոց, արյան ճնշման բարձրացում եւ այլ երեւույթներ կարող են տեղի ունենալ, որն, իհարկե, հնարավոր է կարգավորել` վիտամինի քանակը նվազեցնելով: E-ն համադրելի է վիտամին C-ի եւ A-ի հետ. A-ն նպաստում է E-ի յուրացմանը, իսկ C-ն բարձրացնում է տոկոֆերոլի պաշտպանական գործունեությունը:
Վիտամին E-ն հաբերի տեսքով ընդունելու դեպքում անպայման պետք է հետեւեք, որպեսզի ստամոքսը դատարկ չլինի, խմեք ուտելուց հետո: Ցանկալի է, որպեսզի ճարպեր պարունակող որեւէ սննդամթերք լինի, օրինակ` ընկույզ եւ մրգեր, արեւածաղիկ, եւ այլն. չէ՞ որ վիտամին E-ն ճարպերը քայքայող հատկություն ունի: Սպիտակ հաց, ռաֆինացված շաքար, բուլկեղեն, կիսաֆաբրիկատներ, երշիկեղեն ուտելիս, լյարդը այդ սննդամթերքից շատ արագ ճարպեր է վերարտադրում: Այդ ճարպը ներթափանցում է արյան մեջ, «վատ» խոլեստերինի կուտակումներ են առաջանում, շատ արագ դրանք շատանում են, եւ արդյունքում՝ բջիջները դադարում են դրանք ընդունել: Եվ, այդ ժամանակ էլ սկսվում է աթերոսկլերոզը, ճարպի մոլեկուլները կպչում են զարկերակների պատերին` փոփոխելով իրենց գործունեության տեսակը:
Խուսափեք պարզապես «հարմար», արագ, «դատարկ» սննդամթերքից. ճիշտ սնվեք, եւ դուք դեղերի ու լրացուցիչ վիտամինների խմբաքանակների անհրաժեշտություն չեք ունենա: Վիտամին E-ի կարեւոր արժանիքների մասին մենք առաջիկայում կշարունակենք պատմել. սա դեռ ամբողջը չէ:
marzpet
07.10.2015
LUS
01.10.2015
Կարդացեք նաև
Ցինկը սննդային անհրաժեշտ հանքանյութ է, որն օրգանիզմում ունի բազմաթիվ գործառույթներ, և, որպես կատալիզատոր ու կառուցվածքային տարր, մտնում է հարյուրավոր մետալոպրոտեինների կառուցվածքի մեջ...
Արևապաշտպան քսուքների առանձին բաղադրիչները հաճախ մտահոգության տեղիք են տալիս։ Դրանից բացի կա նաև ընդհանուր կասկած, որ այդ քսուքներն արգելակում են մարդու օրգանիզմ վիտամին D-ի մուտքը...
Ինչո՞ւ է կորոնավիրուսային վարակի բուժման գործընթացում ներառվում վիտամին C-ն, պարզ կդառնա կարևորագույն միկրոտարր-սննդանյութի «ծննդյան օրվան» նվիրված հոդվածից, որի չնչին չափաքանակն...
Հավանաբար լսել եք օրգանիզմում յոդի անբավարարության մասին: Հիմնականում վահանաձև գեղձի հիվանդությունների պատճառը մարդու օրգանիզմում յոդի պակասն է...
Վիտամինները գույներ ունեն. կարմիրը` հակաօքսիդանտներն են, կանաչը` ոսկրերի ու ատամների համար են: Իսկ մրգերում ու բանջարեղենի մեջ վիտամինների մի ամբողջ ծիածան կա: Մրգերն ու բանջարեղենը բաժանվում են ոչ միայն ընտանիքների...
Մագնեզիումը մեր օրգանիզմի համար կենսական կարևորություն ունեցող քիմիական էլեմենտներից է: Այն ակտիվ մասնակցություն ունի մոտավորապես 350 ֆերմենտատիվ ռեակցիաներում: Մագնեզիումը մտնում է բոլոր հյուսվածքների...
Ավիտամինոզը օրգանիզմին և օրգան-համակարգերի լիարժեք գործունեության համար անհրաժեշտ վիտամինների լիովին բացակայությունն է: Այս վիճակը հաճախ շփոթում են հիպովիտամինոզի հետ...
B խմբի վիտամինները սերտորեն կապված են միմյանց հետ: Այս խմբի վիտամիններից մեկի պակասը կարող է ընդհատել կենսաքիմիական ռեակցիաների ամբողջ շղթան և առաջացնել այս խմբի բոլոր վիտամինների անբավարարությանը բնորոշ ախտանիշներ...
Վիտամին E-ն անհրաժեշտ է օրգանիզմին բազմաթիվ գործառույթների համար, և դրա անբավարար քանակը կարող է վնասել։ Fithacker.ru-ն գրում է, որ այս վիտամինը կարելի է ստանալ մթերքի միջոցով...
Վիտամինների պակասը մի շարք բացասական երևույթների պատճառ է դառնում. մարմնի քաշի և օրգանիզմի դիմադրողականության անկում, գերհոգնածություն, որոնք էլ իրենց ազդեցությունն են թողնում կնոջ մաշկի ու մազերի վրա...
Երբ օրգանիզմին չի բավարարում վիտամինների, հանքանյութերի, սննդարար նյութերի քանակը, այն, սովորաբար, մեզ հուշում է դրա մասին։ Mirkrasoty.life-ը ներկայացրել է, թե ինչ նշաններ են նկատվում նման խնդիրների դեպքում...
Օմեգա-3 ճարպաթթուների բավարար մակարդակը չափազանց կարևոր է առողջության համար։ Fithacker.ru-ն գրում է, որ ձուկը մեծ քանակով օմեգա-3 է պարունակում...
Մագնեզիումի մասնակցությամբ օրգանիզմում տեղի են ունենում գրեթե բոլոր կենսական կարևոր գործընթացները։ Օրվա ընթացքում օրգանիզմին անհրաժեշտ է 350 մգ մագնեզիում։ Դրա անբավարար քանակը հանգեցնում է մի շարք...
Կալցիումը հանդիսանում է օրգանիզմի բազմաթիվ ֆիզիոլոգիական պրոցեսներում մասնակցություն ունեցող տարր: Նրա բավարար ընդունումը չափազանց կարևոր է առողջության պահպանման համար: Իմացեք, թե ինչն է...
Օրգանիզմում երկաթի նույնիսկ աննշան ավելցուկը մեծացնում է II տիպի շաքարախտի առաջացման հավանականությունը, զգուշացնում են Արեւելյան Ֆինլանդիայի համալսարանի գիտնականները: Նրանց խոսքով՝ այս տարրի...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն