Վիտամիններ և միներալներ
Վիտամիններն` արևածաղկում (ընդլայնված տեղեկատվություն վիտամինների մասին)
ԹԻԱՄԻՆ՝ նույնն է B1, 100 գ սերմում պարունակվում է 1.5-2.1 մգ B1: Տղամարդկանց անհրաժեշտ է օրը 1.2-1.5 մգ, կանանց 1.0-1.1 մգ, հղիներին ու կերակրող մայրերին՝1.5 ու 1.6 մգ:
Թիամինը շատ արագ է յուրացվում ու անցնելով արյան մեջ մասնակցում է լյարդում գոյացող հատուկ, ածխաջրերը տրոհող ու գլյուկոզայի վերափոխող խմորիչների՝ նույնն է ֆերմենտ կազմավորմանը: Գլյուկոզան անհրաժեշտ է ուղեղի ու նյարդերի բջիջները սնելու համար:
Թիամինի սակավության դեպքում առաջանում է սրտի ռիթմերի խանգարում, հեւոց, դեպրեսիա, նյարդային անհանգստություն, ախորժակի անկում, փորկապություն, ֆիզիկական ու մտավոր էներգիայի նվազում:
ՌԻԲՈՖԼԱՎԻՆ՝ նույնն է B2. 100 գ սերմում պարունակվում է 0.24-0.36 մգ B2:
Տղամարդկանց անհրաժեշտ է օրը 1.4 մգ, սթրեսի ու ծանր ֆիզիկական աշխատանքի դեպքում՝ 2.6 մգ, կանանց համապատասխանորեն՝ 1.2 ու 1.7 մգ, հղիներին ու կերակրող մայրերին՝ 2 մգ:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: Սոդայի լուծույթի ներքին օգտագործման դեպքում B2-ը կարող է տրոհվել:
Ի տարբերություն B1 վիտամինի B2-ը կայուն է ջերմային մշակման ու թթվային միջավայրի հանդեպ, սակայն տրոհվում է բնական լույսի ազդեցությունից:
Սակավության դեպքում. Առաջանում են ճաքեր շրթունքների վրա, բորբոքվում է լեզուն, լայնանում են բիբերը, քանի որ աչքերը դառնում են զգայուն լույսի հանդեպ:
Նկատվում է մազաթափություն, թեփոտվում է մաշկը: Դժվարանում է միզարձակությունը: Խաթարվում է կենտրոնական համակարգի աշխատանքը՝ դեպրեսիա, դող վերջույթներում, ուշադրության կորուստ: Ռիբոֆլավինը մասնակցում է ածխաջրերի ու ճարպերի տրոհման, սպիտակուցների փոխանակման գործընթացներին, որոնք ղեկավարվում են վահանագեղձի տիրոքսին հորմոնի միջոցով:
ՆԻԱՑԻՆ՝ նույնն է վիտամին PP կամ B3. 100 գ սերմում պարունակվում է 6.8-8.3 մգ նիկոտինաթթու: Տղամարդկանց անհրաժեշտ է օրը 15-20 մգ, կանանց՝12-15 մգ, երեխաներին 5-12 մգ: Սթրեսի ու ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում պահանջարկը զգալիորեն մեծանում է: Վիտամին PP-ի պահանջարկը բարձր է նաեւ հղիների ու կերակրող մայրերի մոտ:
Վիտամին PP-ն կայուն է լույսի, ջերմային մշակման, թթվային ու ալկալիային միջավայրերի ազդեցության հանդեպ: Այս վիտամինի գլխավոր թշնամին շաքար պարունակող մթերքներն են:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Նիացինը շատ արագ է յուրացվում օրգանիզմում, նպաստում է արյան շրջանառության եւ ուղեղի աշխատանքի լավացմանը:
Նիացինով հարուստ մթերքն օգտակար է միգրենի, ալերգիայի, շաքարային դիաբետի, վահանագեղձի հիվանդությունների դեպքում:
Նպաստում է կորտիզոն, տիրոքսին, ինսուլին ու սեռական հորմոնների գոյացմանը: Անհրաժեշտ է սպիտակուցների փոխանակման, ստամոքսի ու ենթաստամոքսային գեղձի հյութերի գոյացման համար:
Նիացինի սակավության դեպքում ի հայտ են գալիս հետեւյալ ախտանիշները. մկանային թուլություն, ախորժակի անկում, տհաճ հոտ բերանից, վերքեր բերանում ու շրթունքների վրա, լնդերի զգայունություն, մաշկային հիվանդություններ, գլխացավ, անհանգստություն, ցրվածություն, դեպրեսիա, լուծ:
ԲԻՈՏԻՆ՝ նույնն է վիտամին H կամ B7. 100 գ սերմում պարունակվում է 670 մկգ B7: Սա շատ բարձր ցուցանիշ Է, սակայն կարեւոր է իմանալ, որ բնության մեջ գոյություն ունեն բիոտինի թվով 8 ստերեոիզոմերներ, որոնցից միայն մեկն է ցուցաբերում կենսաբանական ակտիվություն:
Բիոտինն առաջին անգամ (1901թ.) հայտնաբերվել է «bios» կոչված միացությունից, որը պարունակում է նաեւ պանտոտենաթթու ու ինոզիտոլ:
Ժամանակակից հետազոտողները բացահայտել են, որ պանտոտենաթթուն, բիոտինը, երկաթն ու ցինկը դանդաղեցնում են ԴՆԹ- ի միտրոխոնդրիաների քայքայումը եւ հետեւաբար ծերացման ընթացքը:
Բիոտինի յուրացմանը մեծապես նպաստում են մանգանեղն ու մագնեզիումը, որոնց պարունակությունն արեւածաղկի սերմում բավականի բարձր է:
ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԻՄԱՆԱԼ. B7-ի սակավության դեպքում նկատվում է դիֆֆուզ մազաթափություն, միաժամանակ լեզուն դառնում է հարթ ու ստանում սպիտակ երանգ, սակայն վիտամինի լրացուցիչ ընդունումը կարող է կանխել միայն տղամարդկանց ճաղատությունը:
ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ: Մեկ տարաեկան երեխայի համար
B7 վիտամինի 1 օրվա պահանջարկը 10 մկգ է ( նորածնի համար 15 մկգ ),
3 տարեկանում՝ 20 մկգ, 10 տարեկանում՝ 30 մկգ, 24 տարեկան տղամարդկանց ու կանանց համար՝ 30-100 մկգ: Նման տատանումը պայմանավորված է անհատի կենսաբանական առանձնահատկություններով:
Բիոտինի ակտիվ իզոմերը կարող է գոյանալ նաեւ աղիներում, որտեղ նպաստում է օգտակար միկրոֆլորայի զարգացմանը, որի շնորհիվ կուժեղանա օրգանիզմի դիմադրողականությունը:
Բիոտինը ինսուլին հորմոնի հետ համատեղ կարգավորում է գլյուկոզայի փոխանակման գործընթացը, նաեւ մասնակցում է գլիկոգենի գոյացմանը, երբ 22 հայտնի ամինաթթուներից 16-ը փոխակերպվում են գլյուկոզայի:
B7-ը պարունակում է ծծումբ, որն անհրաժեշտ է մաշկին, մազերին ու եղունգներին, բացի այդ կարգավորում է մաշկում գտնվող ճարպաթթուների քանակը:
Բիոտինի սակավության դեպքում նկատվում է. սակավարյունություն, թուլություն, քնկոտություն, մկանային ցավեր ՝գլիկոգենի անբավարարության հետեւանքով, ախորժակի անկում, դեպրեսիա: Մաշկը դառնում է չափից ավել ճարպոտ կամ չոր, առաջանում է մազաթափություն ու մաշկի թեփոտում:
Բիոտինը տրոհվում է ջերմային մշակման ժամանակ:
ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԻՄԱՆԱԼ, որ հում հավկիթի սպիտակուցի մեջ պարունակվող ավիդին նյութը քայքայում է բիոտինը: Ալկալային միջավայրում բիոտինը լուծվում է առանց տրոհվելու:
ՊԱՆՏՈՏԵՆԱԹԹՈՒ՝ նույնն է B5. 100 գ սերմում պարունակվում 1.13-2.2 մգ B5 :
Մարդուն՝ անկախ տարիքից անհրաժեշտ է օրը 5-10 մգ պանտոտենաթթու, հղի ու կերակրող կանանց 15 մգ:
Սննդամթերքի ջերմային մշակման ժամանակ նաեւ քացախի կամ սոդայի ( ալկալային) լուծույթի չարաշահելու դեպքում B5 վիտամինը տրոհվում է:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Կա կարծիք, որ քացախը կամ սոդան նիհարեցնում են, այնինչ պանտոտենաթթուն նպաստում է քաշի նվազեցմանը, կանխարգելում է ծերացումը, կնճիռների գոյացումը:
B5 վիտամինը նպաստում է օրգանիզմի նյութափոխանակման գործընթացների, նյարդային համակարգի աշխատանքի, մակերիկամների ու վահանագեղձի գործունեության կարգավորմանը:
ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ. Մակերիկամներն օրգանիզմի առավել աշխատունակ գեղձերն են, այդ իսկ պատճառով B5-ի զգալի մասը ուղղվում է դեպի այդ գեղձը, որն աշխատում է օրը 6 ժամ, արտադրելով հակասթրեսային հորմոններ ու հակաբորբոքային միացություններ:
ՊԻՐԻԴՈՔՍԻՆ՝ նույնն է B6. 100 գ սերմում պարունակվում է 0.8-1.35 մգ B6:
Օրգանիզմին անհրաժեշտ է օրը 2-3 մգ B6 վիտամին, իսկ հղի, կերակրող, նաեւ կոնտրացեպտիվներ օգտագործող կանանց՝ մինչեւ 5 մգ:
ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԻՄԱՆԱԼ: Այս վիտամինի յուրացման արդյունավետությունը էապես կախված է անհատի կենսաբանական առանձնահատկություններից: Պիրիդոքսինը մասնակցում է լյարդում գոյացող ամինազա ֆերմենտի գոյացմանը, որը նպաստում է ամինաթթուների վերամշակման, սպիտակուցի ու ճարպի յուրացման գործընթացներին:
B6-ի սակավության դեպքում դանդաղում է երեխայի ֆիզիկական աճը, առաջանում է աղեստամոքսային համակարգի աշխատանքի խանգարում, սակավարյունություն, մկանային թուլություն, արթրիտ, մազաթափություն, ստոմատիտ, ճաքեր շրթունքի անկյունում, դիմադրողականության անկում, դեպրեսիա՝ թվով մոտ 120 առողջական խնդիրներ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Գիտնականներն ապացուցել են , որ կարգավորելով պիրիդոքսինի պարունակությունն արյան մեջ ու բջիջներում կարելի է զգալիորեն բարելավել ինքնազգացողությունն ու հոգեկան հավասարակշռությունը:
ՊԻՐԻԴՈՔՍԻՆԻ ՆԻՀԱՐԵՑՆՈՂ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆԸ:
Նպաստում է լեղու արտազատմանը, ավելորդ հեղուկի հեռացմանը , արյան մեջ շաքարի բաղադրության եւ կալիում-նատրիում փոխհարաբերակցության կարգավորմանը, ինչպես նաեւ ունի հակասթրեսային հատկություն:
ՖՈԼԻԱԹԹՈՒ՝ նույնն է վիտամին B9-ը. 100 գ սերմում պարունակվում է 227 մկգ վիտամին B9-ը:
Տղամարդկանց անհրաժեշտ է օրական 400 մկգ B9 վիտամին, ֆիզիկական աշխատանքի ու սթրեսի դեպքում՝ 600 մկգ, կանանց հարկավոր է 100, հղիներին՝ 150, կերակրող մայրերին՝ 400-600 մկգ:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ Լատիներենում տերեւը կոչվել է « folium », առավելագույն քանակության ֆոլիաթթու է պարունակվում ցորենի ածիկում՝ 350 մկգ, սպանախի՝ 200, հազարի (մարոլ )՝135 մկգ եւ այլ բույսերի մուգ կանաչ տերեւներում:
ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ, որ տավարի լյարդը հարուստ է B խմբի ու A վիտամիններով:
Ֆոլիաթթուն մասնակցում է նյարդերն հանգստացնող ու տրամադրությունը լավացնող սերոտոնին, նորադրենալին հորմոնների, նուկլեինաթթուների գոյացման գործընթացին: Ֆոլիաթթուն երբեմն անվանում են « մայրության վիտամին», քանի որ նուկլեինաթթուն ժառանգական ինֆորմացիայի կրող է: Խորհուրդ է տրվում հղիություն ծրագրավորելու դեպքում նախապես՝ 3-4 ամիս առաջ հարստացնել սննդակարգը ֆոլիաթթվով :
Շվեդ գիտնականները կարծում են, որ դա նպաստում է պտղի բնականոն զարգացմանը եւ ծնվում են առողջ երեխաներ: Գաղտնիքը դրանում է, որ ֆոլիաթթուն կարող է 3-6 ամիս պահեստավորվել օրգանիզմում:
Ֆոլիաթթուն անհրաժեշտ է ոսկրուղեղի արյունաստեղծ ֆունկցիան խթանելու ու B12 վիտամինի յուրացման համար: Սակավության դեպքում կարող է զարգանալ դժվար բուժվող անեմիա, հնարավոր է վնասվեն անոթները:
.
Ֆոլիաթթուն կանխարգելում է ծերունական կարծրախտի զարգագումը, նպաստում հիշողության պահպանմանը:
Երբեմն ֆոլիաթթվի սակավության հետեւանքով վաղաժամ գունատվում, ճերմակում են մազերը:
ՔՈԼԻՆ՝ նույնն է վիտամին B4: 100 գ սերմում պարունակվում է 55 մգ քոլին:
Մարդու օրգանիզմի 1 օրվա պահանջարկը 500 մգ-3 գ է:
ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ, որ քոլինի անհրաժեշտ քանակը հիմնականում գոյանում է մարդու օրգանիզմում: Մայրական կաթում պարունակվում է 5-6 գ քոլին:
ՔՈԼԻՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. Արագացնում է ճարպերի տրոհման ու առաջացած լիպոպրոտեինների՝ հատկապես խոլեսթերինի տեղաշարժը ցանկալի ուղղությամբ:
Խոլեսթերինը սպիտակուցային թաղանթի մեջ գտնվող ճարպ է, որի մեջ կա նաեւ քոլին:
Հեռացնում է լյարդից ճարպաթթուները, առանց քոլինի ճարպը կկուտակվի լյարդում: Քոլինը բջիջների թաղանթում գտնվող լեցիտինի բաղադրամասերից մեկն է, որի սակավության դեպքում զարգանում է ուղեղի ու նյարդերի բջիջների տրոհման գործընթացը:
Կա կարծիք, որ քոլինը ցածր խտություն ունեցող խոլեստերինի միջոցով հասնում է ուղեղին ու ակտիվացնում մտավոր կարողությունը:
ՏՈԿՈՖԵՐՈԼ՝ նույնն է վիտամին E: Տոկոֆերոլ անվանման տակ միավորված են թվով 7 վիտամիններ: Արեւածաղկի 100 գ սերմում պարունակվում է 33.2-35.2 մգ ալֆա տոկոֆերոլ, 1.2 մգ բետա եւ 0.10 -0,35 մգ գամմա տոկոֆերոլներ:
Տոկոֆերոլների մոլեկուլը կառուցվում է ջրածնի, ածխաջրի ու թթվածնի ատոմներից: Բնության մեջ միաժամանակ գոյություն չունեն տոկոֆերոլի 2 միանման մոլեկուլներ: Սակայն արհեստականորեն սինթեզվող E վիտամինի մոլեկուլներն ունեն միատիպ կառուցվածք:
Լատիներեն Tokos phero բառերը կրում են ժառանգ պարգեւող (բերող) իմաստը:
ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԻՄԱՆԱԼ, որ վերարտադրողական ֆունկցիայի պահպանման եւ ուժեղացման համար բնությունը ստեղծել է ալֆա տոկոֆերոլը:
Տղամարդկանց անհրաժեշտ է օրական 12 մգ վիտամին E, ֆիզիկական աշխատանքի կատարման դեպքում՝ 15 մգ, կանանց 12 մգ, հղիներին կերակրող մայրերին՝ 16 մգ:
E ՎԻՏԱՄԻՆԻ ՕԳՏԱԿԱՐ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ
- Կանխարգելում է թրոմբերի առաջացումը:
- Մասնակցում է հորմոնների գոյացման գործընթացին:
- Պաշտպանում է օրգանիզմի բջիջներն ազատ ռադիկալների հարձակումից (այս առաքելությամբ հիմնականում օժտված է գամմա տոկոֆերոլը ):
- C վիտամինի հետ համատեղ կանխարգելում է ուռուցքների առաջացումը:
ՍԱԿԱՎՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ
- Կարող է առաջանալ մկանների, հատկապես՝ մերձոսկրային դիստրոֆիա, որի դեպքում հյուսվածքներում սկսում են կուտակվել կալցիումի աղեր:
- Զարգանում է լյարդի նեկրոզ ու ճարպակալում, նվազում է գլիկոգենի պաշարը:
- Կրճատվում է արյան կարմիր գնդիկների (էրիթտրոցիտ) կյանքի տեւողությունը:
- Թուլանում է վերարտադրողական ֆունկցիան, կարող է առաջանալ կանանց անպտղություն, խախտվում է տղամարդկանց սեռական գեղձերի աշխատանքը:
ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ, որ ալֆա տոկոֆերոլի պարունակությամբ արեւածաղկի սերմը զիջում Է միայն ցորենի հատիկի սաղմին՝ 85-210 մգ:
ՖՈՍՖՈԼԻՊԻԴՆԵՐ. 100 գ սերմի մեջ պարունակվում է 38.5-230 մգ լեցիտին (ֆոսֆատիդիլքոլին) ու 61.5-123 մգ կեֆալին (ֆոսֆատիդիլէտանոլամին):
ԿԵՖԱԼԻՆ: Դրանով հարուստ են նյարդային հյուսվածքները, սակայն հիմնական մասը գտնվում է ուղեղի բջիջների թաղանթում: Կարգավորում է թաղանթի թափանցելիությունը, պաշտպանում է վնասվածքներից ու նպաստում ամբողջականության պահպանմանը:
ԼԵՑԻՏԻՆ: Օրգանիզմի բջիջների թաղանթի հիմնական բաղադրիչն է, անհրաժեշտ է նյարդային համակարգի եւ ուղեղի բնականոն գործունեության համար: Շատ է լյարդի մեջ, որի բջիջների թաղանթը 28% լեցիտին է պարունակում:
Ծառայում է որպես բջիջներին սնուցող ու բուժիչ նյութեր հասցնող փոխադրամիջոց: Անհրաժեշտ է օրգանիզմին որպես բջիջների անընդհատ վնասվող թարանթը վերանորոգող «շինանյութ»:
Լեցիտինը նպաստում է խոլեստերինի մակարդակի կարգավորմանը, խթանում է լեղու արտազատումը, նաեւ էրիթտրոցիտների ու հեմոգլոբինի գոյացման գործընթացը, պաշտպանում է օրգանիզմը որոշ թունավոր նյութերից, ունի հակաօքսիդանտ հատկություն:
ԱՄԻՆԱԹԹՈՒՆԵՐ. 100 գ սերմում պարունակվում են 8.8 գ օրգանիզում չգոյացող ու 15 գ գոյացող ամինաթթուներ: Ներկայացված են բոլոր հայտնի ամինաթթուները.
- Վալին՝ 1.315-1.471 գ, որը բավարարում է օրգանիզմի 1 օրվա պահանջարկի 55.7%-ը:
- Իզոլեյցին՝ 1.135 գ կամ 56.8%, ֆենիլալանին՝ 1.169-1.257գ կամ 40.4% լեյցին՝ 1.66-2. 01 գ կամ 39.9%, տրեոնին՝ 0.89-0.93 գ կամ 37.8%, տրիպտոֆան՝ 0.34-0.35 գ կամ 34. 3%, գիստիդին՝ 0.63գ կամ 30.1 %, մետիոնին՝ 0.49-0.55 գ կամ 28.9%, լիզին՝0.86 – 0.94 գ:
Օրգանիզմում գոյացող. Գլիցին՝1.46 գ կամ 41.7%, գլուտամինաթթու՝ 5.58 գ կամ 41% ,արգինին 2.4 գ կամ 39.4%,պրոլին՝1.18 գ կամ 26.3%, տիրոզին՝ 0,67 գ կամ 22.2%, ցիստին՝ 10.45 գ կամ 25.1%, ասպարագինաթթու՝ 2.45գ կամ 20%, ալանին 1.12գ կամ 16.9%, սերին՝1.08 գ կամ 13 %, այլ:
ԲՈՒՍԱԿԱՆ ՍՏԵՐՈԼՆԵՐ. 100գ սերմը պարունակում է 534 մգ, որը շատ ավելի է, քան մարդու օրգանիզմի 1 օրվա պահանջարկը՝ 55 մգ: Արեւածաղկի սերմը բացառիկ է նաեւ այս նյութերի որակային բազմազանությամբ՝ պարունակում է թվով 11 անուն ստերոլներ.
- Բետա-ստերոլ՝ 56-65 մգ կամ 151%,
- Ստիգմաստերոլ 27%, դելտա-ստիգմաստերոլ 40%,
- Կամպեստերոլ՝18%, դելտա-կամպեստերոլ՝ 5%,
- Դելտա-7-ավենաստերոլ՝ 13.7%, դելտա-5-ավենաստերոլ՝12%,
- Ֆուկոստերոլ՝ 7.1%, այլ:
Բուսական ստերոլները կարող են իջեցնել խոլեստերինի պարունակությունը 10-20%-ով, քանի որ կառուցվածքով նման են խոլեստերինին, ինչի շնորհիվ կազմում են միացություններ լեղու եւ ճարպի հետ՝ գրավելով խոլեստերինի տեղը ու հեշտացնելով դրա հեռացումը օրգանիզմից:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.
Բուսական ստերոլները՝ հատկապես բետա-ստերոլը ունեն հակաանդրոգենային ակտիվություն, որի շնորհիվ դանդաղում է շագանակագեղձի մեծացումն ու ադենոմայի զարգացումը: Արդյունքում ուժեղանում է միզարձակումը, նվազում է մնացորդային մեզի քանակը միզապարկում:
Կարդացեք նաև
Ցինկը սննդային անհրաժեշտ հանքանյութ է, որն օրգանիզմում ունի բազմաթիվ գործառույթներ, և, որպես կատալիզատոր ու կառուցվածքային տարր, մտնում է հարյուրավոր մետալոպրոտեինների կառուցվածքի մեջ...
Արևապաշտպան քսուքների առանձին բաղադրիչները հաճախ մտահոգության տեղիք են տալիս։ Դրանից բացի կա նաև ընդհանուր կասկած, որ այդ քսուքներն արգելակում են մարդու օրգանիզմ վիտամին D-ի մուտքը...
Ինչո՞ւ է կորոնավիրուսային վարակի բուժման գործընթացում ներառվում վիտամին C-ն, պարզ կդառնա կարևորագույն միկրոտարր-սննդանյութի «ծննդյան օրվան» նվիրված հոդվածից, որի չնչին չափաքանակն...
Հավանաբար լսել եք օրգանիզմում յոդի անբավարարության մասին: Հիմնականում վահանաձև գեղձի հիվանդությունների պատճառը մարդու օրգանիզմում յոդի պակասն է...
Վիտամինները գույներ ունեն. կարմիրը` հակաօքսիդանտներն են, կանաչը` ոսկրերի ու ատամների համար են: Իսկ մրգերում ու բանջարեղենի մեջ վիտամինների մի ամբողջ ծիածան կա: Մրգերն ու բանջարեղենը բաժանվում են ոչ միայն ընտանիքների...
Մագնեզիումը մեր օրգանիզմի համար կենսական կարևորություն ունեցող քիմիական էլեմենտներից է: Այն ակտիվ մասնակցություն ունի մոտավորապես 350 ֆերմենտատիվ ռեակցիաներում: Մագնեզիումը մտնում է բոլոր հյուսվածքների...
Ավիտամինոզը օրգանիզմին և օրգան-համակարգերի լիարժեք գործունեության համար անհրաժեշտ վիտամինների լիովին բացակայությունն է: Այս վիճակը հաճախ շփոթում են հիպովիտամինոզի հետ...
B խմբի վիտամինները սերտորեն կապված են միմյանց հետ: Այս խմբի վիտամիններից մեկի պակասը կարող է ընդհատել կենսաքիմիական ռեակցիաների ամբողջ շղթան և առաջացնել այս խմբի բոլոր վիտամինների անբավարարությանը բնորոշ ախտանիշներ...
Վիտամին E-ն անհրաժեշտ է օրգանիզմին բազմաթիվ գործառույթների համար, և դրա անբավարար քանակը կարող է վնասել։ Fithacker.ru-ն գրում է, որ այս վիտամինը կարելի է ստանալ մթերքի միջոցով...
Վիտամինների պակասը մի շարք բացասական երևույթների պատճառ է դառնում. մարմնի քաշի և օրգանիզմի դիմադրողականության անկում, գերհոգնածություն, որոնք էլ իրենց ազդեցությունն են թողնում կնոջ մաշկի ու մազերի վրա...
Երբ օրգանիզմին չի բավարարում վիտամինների, հանքանյութերի, սննդարար նյութերի քանակը, այն, սովորաբար, մեզ հուշում է դրա մասին։ Mirkrasoty.life-ը ներկայացրել է, թե ինչ նշաններ են նկատվում նման խնդիրների դեպքում...
Օմեգա-3 ճարպաթթուների բավարար մակարդակը չափազանց կարևոր է առողջության համար։ Fithacker.ru-ն գրում է, որ ձուկը մեծ քանակով օմեգա-3 է պարունակում...
Մագնեզիումի մասնակցությամբ օրգանիզմում տեղի են ունենում գրեթե բոլոր կենսական կարևոր գործընթացները։ Օրվա ընթացքում օրգանիզմին անհրաժեշտ է 350 մգ մագնեզիում։ Դրա անբավարար քանակը հանգեցնում է մի շարք...
Կալցիումը հանդիսանում է օրգանիզմի բազմաթիվ ֆիզիոլոգիական պրոցեսներում մասնակցություն ունեցող տարր: Նրա բավարար ընդունումը չափազանց կարևոր է առողջության պահպանման համար: Իմացեք, թե ինչն է...
Օրգանիզմում երկաթի նույնիսկ աննշան ավելցուկը մեծացնում է II տիպի շաքարախտի առաջացման հավանականությունը, զգուշացնում են Արեւելյան Ֆինլանդիայի համալսարանի գիտնականները: Նրանց խոսքով՝ այս տարրի...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն