Վիտամիններ և միներալներ
B1 (թիամին), B2 (ռիբոֆլավին) - B խմբի վիտամիններ, հիպովիտամինոզ
Մեր օրերի մարդու համար այս «անմարդկային» մտավոր և հուզական լարվածության պայմաններում վիտամինները կենսականորեն անհրաժեշտ են։ Ի՞նչ են իրենցից ներկայացնում B խմբի վիտամինները։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ «ընտանիքի» երկու ներկայացուցիչներին։
Բերկրալից կյանքի համար
Եթե Ձեզ անհանգստացնում է թուլությունը, դյուրագրգռությունն ու մոռացկոտությունը, եթե բողոքում եք ախորժակի պակասից, որի հետևանքով զգալիորեն նվազել է Ձեր քաշը, եթե գանգատվում եք գլխացավից, ոտքերի դողից և հաճախասրտությունից ու ամենաչնչին ֆիզիկական ծանրաբեռնվածությունից շնչահեղձություն է սկսվում, ուրեմն Ձեր օրգանիզմը Bխմբի կարևորագույն վիտամիններից մեկի` թիամինի պակաս ունի (վիտամին B1)։ Բերի-բերի հիվանդության մասին առաջին հիշատակումները (թիամինի պակասից առաջացած սրտամկանի, նյարդային համակարգի և մարսողական համակարգի ախտահարում) հանդիպում են Չինաստանի, Հնդկաստանի և Ճապոնիայի հին ժամանակների բժշկական աշխատություններում։ Արդեն իսկ XIX դարի վերջում հայտնաբերվել էին այդ հիվանդության մի քանի կլինիկական ձևեր, որոնք 1887 թ. որակվեցին, որպես սննդակարգում ազոտ պարունակող նյութերի անբավարար քանակության արդյունք։ Մի քանի տարի անց բրնձի և որոշ լոբազգիների թեփի մեջ հայտնաբերեցին անհայտ տարրեր, որոնք բուժում կամ կանխարգելում էին բերի-բերի հիվանդությունը։ 1936 թ. ամերիկացի գիտնական Ռոբերտ Ուիլյամսի կողմից արհեստական ճանապարհով սինթեզվեց բնական ծագում ունեցող այդ նյութը։ Թիամինը, որի օրական պահանջը մարդու օրգանիզմում կազմում է 1,3 մգ -2,6 մգ, առանձնահատուկ դեր ունի նյութափոխանակության կարգավորման գործում։ Այն նպաստում է ածխաջրային նյութափոխանակության արդյունքում առաջացող նյութերի օքսիդացման օպտիմալ մակարդակի պահպանմանը և ապահովում սրտանոթային ու նյարդային համակարգերի բնականոն աշխատանքը։ Թիամինի պահանջը զգալիորեն աճում է հղիության և կրծքով կերակրելու շրջանում։ Թիամինը անհրաժեշտ է շրջակա միջավայրի անբարենպաստ գործոնների և ծերության դեմ պայքարում, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, նպաստում վերքերի բուժմանը, օժտված է ցավազրկող հատկությամբ։ Բժիշկ-գիտնականներն ասում են. «Կյանքի բերկրանքն իրապես զգալու համար անհրաժեշտ է սննդակարգում թիամինով հարուստ մթերք օգտագործել»։ Թիամինով հարուստ են հատիկավոր բույսերը, տավարի սիրտը, հորթի երիկամները և խոզի լյարդը։
Փշատերև անտառներով հարուստ վայրերով կամ ջրային տարածքներով ճանապահորդելիս պետք է ունենալ «թիամինային մթերքի» պաշար, քանի որ այս վիտամինի պակաս ունեցող մարդիկ հաճախ արյունածուծ միջատների զոհ են դառնում։
Աճի և շարժունակության համար
Նրանք, ովքեր մշտապես ֆիզիկական և հոգեբանական սթրեսների են ենթարկվում, «աճի գործոն» համարվող B2 վիտամինի առավել կարիք ունեն։ Մարդու օրգանիզմում վերջինիս օրական պահանջը կազմում է 2մգ։ Ի սկզբանե ռիբոֆլավինը (վիտամին B2) որակվել էր սննդային գործոն, որի պակասը կենդանիների մոտ հանգեցնում էր աճի կանգի։ 1935 թ. գիտնականներ Բիրխի, Ջորջի և Հարրիսի կողմից ռիբոֆլավինը վերջնականապես առանձնացվեց Bխմբի մյուս վիտամիններից։ B2 վիտամինը օրգանիզմի յուրօրինակ շարժիչ է, որն անընդմեջ բջիջներում խթանում է էներգիայի առաջացմանը ։ Այն օպտիմալացնում է օրգանիզմի կողմից սպիտակուցների օգտագործումը, մասնակցում հեմոգլոբինի սինթեզմանը, ճարպերի և ածխաջրերի այրմանը։ Ռիբոֆլավինն օժտված է նաև հակաօքսիդացնող հատկությամբ։ Այն նպաստում է լույսի ընկալմանը և մութ միջավայրում հարմարվելուն։ Ինչ-որ չափով մարդու խառնվածքն էլ է պայմանավորված օրգանիզմում ռիբոֆլավինի քանակությամբ։ Վիտամին B2-ի պակասը բացասաբար է անդրադառնում նյարդային համակարգի գործունեության վրա և խթանում է անեմիայի զարգացմանը։ Ռիբոֆլավինի դեֆիցիտը իջեցնում է աշխատունակությունը, դանդաղեցնում աճի գործընթացը։ Մազերը դառնում են փխրուն, ինչը հաճախ հանգեցնում է մազաթափության։ Ռիբոֆլավինի պակասից բերանի անկյուններում ցավոտ ճաքեր են առաջանում, բորբոքվում է բերանի խոռոչի և աչքի լորձաթաղանթը։ Նմանատիպ տհաճություններից խուսափելու համար անհրաժեշտ է իմանալ, թե հատկապես ո՞ր մթերքն է առավել հարուստ վիտամին B2-ով։ Ռիբոֆլավինը լայնորեն տարածված է բնության մեջ. այն գոյություն ունի բուսական և կենդանական ծագում ունեցող բջիջներում։ Մի շարք միկրոօրգանիզմներ և բույսեր օժտված են վիտամին B2 սինթեզելու հատկությամբ։ Ռիբոֆլավինով հագեցած են հացը, կաթնամթերքը, ձուն, գարեջրի խմորիչը, ցլի լյարդն ու երիկամները։ Ռիբոֆլավինը հատկապես անհրաժեշտ է ապագա մայրերին, քանի որ այն կանխում է վիժումները։
Տեղին է հիշել, որ վիտամինների կործանմանն ու օրգանիզմից արտանետմանը նպաստում են ալկոհոլը, կոֆեինը, միզամուղ միջոցները, հակաբիոտիկները և ացետիլսալիցիլաթթուն։
Կարդացեք նաև
Ցինկը սննդային անհրաժեշտ հանքանյութ է, որն օրգանիզմում ունի բազմաթիվ գործառույթներ, և, որպես կատալիզատոր ու կառուցվածքային տարր, մտնում է հարյուրավոր մետալոպրոտեինների կառուցվածքի մեջ...
Արևապաշտպան քսուքների առանձին բաղադրիչները հաճախ մտահոգության տեղիք են տալիս։ Դրանից բացի կա նաև ընդհանուր կասկած, որ այդ քսուքներն արգելակում են մարդու օրգանիզմ վիտամին D-ի մուտքը...
Ինչո՞ւ է կորոնավիրուսային վարակի բուժման գործընթացում ներառվում վիտամին C-ն, պարզ կդառնա կարևորագույն միկրոտարր-սննդանյութի «ծննդյան օրվան» նվիրված հոդվածից, որի չնչին չափաքանակն...
Հավանաբար լսել եք օրգանիզմում յոդի անբավարարության մասին: Հիմնականում վահանաձև գեղձի հիվանդությունների պատճառը մարդու օրգանիզմում յոդի պակասն է...
Վիտամինները գույներ ունեն. կարմիրը` հակաօքսիդանտներն են, կանաչը` ոսկրերի ու ատամների համար են: Իսկ մրգերում ու բանջարեղենի մեջ վիտամինների մի ամբողջ ծիածան կա: Մրգերն ու բանջարեղենը բաժանվում են ոչ միայն ընտանիքների...
Մագնեզիումը մեր օրգանիզմի համար կենսական կարևորություն ունեցող քիմիական էլեմենտներից է: Այն ակտիվ մասնակցություն ունի մոտավորապես 350 ֆերմենտատիվ ռեակցիաներում: Մագնեզիումը մտնում է բոլոր հյուսվածքների...
Ավիտամինոզը օրգանիզմին և օրգան-համակարգերի լիարժեք գործունեության համար անհրաժեշտ վիտամինների լիովին բացակայությունն է: Այս վիճակը հաճախ շփոթում են հիպովիտամինոզի հետ...
B խմբի վիտամինները սերտորեն կապված են միմյանց հետ: Այս խմբի վիտամիններից մեկի պակասը կարող է ընդհատել կենսաքիմիական ռեակցիաների ամբողջ շղթան և առաջացնել այս խմբի բոլոր վիտամինների անբավարարությանը բնորոշ ախտանիշներ...
Վիտամին E-ն անհրաժեշտ է օրգանիզմին բազմաթիվ գործառույթների համար, և դրա անբավարար քանակը կարող է վնասել։ Fithacker.ru-ն գրում է, որ այս վիտամինը կարելի է ստանալ մթերքի միջոցով...
Վիտամինների պակասը մի շարք բացասական երևույթների պատճառ է դառնում. մարմնի քաշի և օրգանիզմի դիմադրողականության անկում, գերհոգնածություն, որոնք էլ իրենց ազդեցությունն են թողնում կնոջ մաշկի ու մազերի վրա...
Երբ օրգանիզմին չի բավարարում վիտամինների, հանքանյութերի, սննդարար նյութերի քանակը, այն, սովորաբար, մեզ հուշում է դրա մասին։ Mirkrasoty.life-ը ներկայացրել է, թե ինչ նշաններ են նկատվում նման խնդիրների դեպքում...
Օմեգա-3 ճարպաթթուների բավարար մակարդակը չափազանց կարևոր է առողջության համար։ Fithacker.ru-ն գրում է, որ ձուկը մեծ քանակով օմեգա-3 է պարունակում...
Մագնեզիումի մասնակցությամբ օրգանիզմում տեղի են ունենում գրեթե բոլոր կենսական կարևոր գործընթացները։ Օրվա ընթացքում օրգանիզմին անհրաժեշտ է 350 մգ մագնեզիում։ Դրա անբավարար քանակը հանգեցնում է մի շարք...
Կալցիումը հանդիսանում է օրգանիզմի բազմաթիվ ֆիզիոլոգիական պրոցեսներում մասնակցություն ունեցող տարր: Նրա բավարար ընդունումը չափազանց կարևոր է առողջության պահպանման համար: Իմացեք, թե ինչն է...
Օրգանիզմում երկաթի նույնիսկ աննշան ավելցուկը մեծացնում է II տիպի շաքարախտի առաջացման հավանականությունը, զգուշացնում են Արեւելյան Ֆինլանդիայի համալսարանի գիտնականները: Նրանց խոսքով՝ այս տարրի...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն