Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը

Ասացվածքներ առողջության մասին. վստահիր, բայց ստուգիր
Ասացվածքներ առողջության մասին. վստահիր, բայց ստուգիր

“Սառույցը օգնում է վնասվածքների ժամանակ”, “գիշերը ուտելը վնաս է”, պնդում են մարդիկ սերնդից սերունդ: Շատ հազվադեպ են այս “փաստերը” կասկածի դրվում: Բայց ինչպես պնդում են  բժշկության ոլորտի միջազգային մասնագետները, այս պնդումները...

Ճիշտ ընտրված հագուստը` ցրտահարումից խուսափելու միջոց
Ճիշտ ընտրված հագուստը` ցրտահարումից խուսափելու միջոց

Ցածր ջերմաստիճանի ազդեցության հետեւանքով’ ձմռանը կարող է առաջանալ մարմնի սահմանափակ հատվածների վնասում՝ ցրտահարում կամ մարմնի ընդհանուր սառեցում...

ԼՈՒՐԵՐ: Անձնական խնամք ԼՈՒՐԵՐ։ Առողջ և գեղեցիկ
«Խելացի մարզակոշիկներ»` Ալցհայմերի հիվանդությամբ տառապողների համար
«Խելացի մարզակոշիկներ»` Ալցհայմերի հիվանդությամբ տառապողների համար

GTX Corp. ընկերությունը մշակել է ոչ սովորական կոշիկներ Ալցհայմերի հիվանդությամբ տառապող մարդկանց համար: Հիվանդությանը բնորոշ են այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են նյարդայնություն և ագրեսիա, տրամադրության տատանում, հիշողության կորուստ, ինչպես...

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ
Ձմերուկը նիհարեցնում է և պաշտպանում աթերոսկլերոզից
Ձմերուկը նիհարեցնում է և պաշտպանում աթերոսկլերոզից

Գիտնականները բացահայտել են ձմերուկի նոր, նախկինում անհայտ հատկանիշները: Պարզվում է` շատերի համար սիրելի այս պտուղը ոչ միայն համեղ է, այլև օգտակար: Այս մասին գրում է The Times of India-ն...

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Կոֆեինը կանխում է մաշկի քաղցկեղը. Հետազոտություն
Կոֆեինը կանխում է մաշկի քաղցկեղը. Հետազոտություն

Ռուտգերսի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ կոֆեինը պաշտպանող հատկություն ունի. այն ի վիճակի է չեզոքացնել ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունը և նվազեցնում է մաշկի քաղցկեղի առաջացման հավանականությունը...

ԼՈՒՐԵՐ: Մաշկաբանություն ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Ինչպես պահպանել ողնաշարը
Ինչպես պահպանել ողնաշարը

Բնությունը մարդուն տվել է ուժեղ և ճկուն ողնաշար, ինչի շնորհիվ մենք կարողանում ենք պահել ուղղահայաց դիրք: Սակայն ոչ ճիշտ ապրելակերպը, անշարժությունը, վնասվածքները, սնունդը առաջացնում են ողնաշարի հիվանդություններ: Ողնաշարը կորցնում է...

ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում ԼՈՒՐԵՐ: Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Թանկարժեք քարերի մոգական ուժը
Թանկարժեք քարերի մոգական ուժը

Բոլոր ժամանակներում քարերը համարվել են լավագույն թալիսմաններ ու չար աչքի հուռութներ, որոնք օժտված են նաև մոգական ու բուժիչ հատկություններով: Ո՞րն է ձեր քարը և ինչո՞վ կարող է օգնել.
Հին պարսկական լեգենդն ասում է, թե երբ  սատանան նկատում է` ինչպես է Եվան զմայլվում  դրախտի գույներով, մարդու հոգում գայթակղություն ու ագահություն սերմանելու համար  ստեղծում է թանկարժեք քարերը...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Եթե աչքերը հոգնած են ու այտուցված
Եթե աչքերը հոգնած են ու այտուցված

Ձեզ ծանո՞թ են աչքերի տակ գոյացած մուգ շրջանակները կամ պարկերը, որոնք հոգնածության, քիչ քնելու հետևանք են: Եթե այո, ապա առաջարկում ենք այդ երևույթի դեմ պայքարելու 7 միջոց...

Խնձոր` քաղցկեղի դեմ
Խնձոր` քաղցկեղի դեմ

Պարզվել է, որ խնձորը նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի քանակը: Պատճառը պտղամսի թելիկներում պեկտինի պարունակությունն է: Օրգանիզմում չլուծվող այդ թելիկների մոլեկուլները  կպչում են խոլեստերինին ու ստիպում այդպիսով դուրս գալ, ինչի շնորհիվ արյունատար անոթների խոլեստերինով խցանման ռիսկը նվազում է:

Ստացվում է, որ խնձորը պաշտպանում է նաև  քաղցկեղից, հատկապես  այն կեղևով ուտելու դեպքում...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Հնագույն դեղամիջոցներ (կաղամբ)
Հնագույն դեղամիջոցներ (կաղամբ)

Հայ բժշկապետ Ամիրդովլաթի «Անգիտաց անպետ» գիրքը, որը միջնադարյան հայկական դեղագիտության հանրագիտարան է հանդիսանում (գրքում դեղանունները տրված են 5 լեզուներով` հայերեն, հունարեն, լատիներեն, արաբերեն եւ պարսկերեն), 3500-ից ավելի բուժիչ բույսերի, կենդանիների եւ հանքային նյութերի անվանումներ (նաեւ հոմանիշները) ու 100 դեղատոմսեր է պարունակում: Այն բոլոր հիվանդությունների բուժման համար, որոնց առաջացման մեջ, այսօրվա տվյալներով, որոշակի դեր ունի վարակիչ-ալերգիկ գործոնը, Ամիրդովլաթ Ամասիացին օգտագործել է մի շարք բույսեր, դրանք են` կոծծուկը, կղմուխը...

Դեղաբույսեր
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale

Բույսի վերգետնյա մասը երկարավուն տերեւներով, մինչեւ 2 մ բարձրության ցողուն է։ Վառ կարմիր ծաղիկները ունեն մեկ առէջք։ Կոճապղպեղի հիմնական հարստությունը հոտավետ, այրող համ ունեցող...

Սնունդը և առողջությունը Դեղաբույսեր Ջուլիետա Սահակյանի բուժարանը
Գարու ալյուրից թխված հացը կանխում է դիաբետի և ուռուցքի զարգացումը
Գարու ալյուրից թխված հացը կանխում է դիաբետի և ուռուցքի զարգացումը

Գիտնականները հաստատում են, որ գարու ալյուրից թխված հացը ոչ միայն օգնում է նիհարել, այլև այն շատ օգտակար է: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, գարու ալյուրից թխված հացը կամ խմորեղենը ամրապնդում է դիմադրողականությունը, կանխում է դիաբետի և ուռուցքի զարգացումը:
Գարուց թխված հացը ոչ միայն ռուս բժիշկներ են խորհուրդ տալիս օգտագործել, այլև ֆին և շվեդ բժիշկները: Նրանք խորհուրդ են տալիս ցորենի այլուրի փոխարեն օգտագործել գարու ալյուր, իսկ ցանկության դեպքում, խմորեղեն կամ հաց թխելիս, ցորենի և գարու ալյուրը խառնել իրար...

ԼՈՒՐԵՐ: Ներզատական համակարգ ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Դիմակայենք վարակներին մեր եղանակով
Դիմակայենք վարակներին մեր եղանակով

Անկախ մեր ցանկությունից, ամեն տարի գրիպի «համաճարակ» է սկսվում: Եվ ոչ ոք գրիպով հիվանդների շարքերը չհամալրելու երաշխիք չունի: Էլ չասենք քաղաքաբնակի մասին, որը  շարունակ ու անընդմեջ վտանգի տակ է.  զանազան  արտանետումներով ապականված մթնոլորտն իսկ արդեն խիստ վտանգավոր է, ի լրումն` արդեն սեզոնային համարվող ջրծաղիկը, որի դեմ կարծես բոլոր միջոցներն անզոր են...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ ԼՈՒՐԵՐ: Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Սուրճը պաշտպանում է շաքարախտից
Սուրճը պաշտպանում է շաքարախտից

Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ սուրճը պաշտպանիչ նշանակություն ունի 2-րդ տիպի շաքարային դիաբետի համար, որը այդ հիվանդության ամենատարածված ձևն է։ Սակայն դրա պատճառը գիտնականներին չէր հաջողվում բացահայտել։
Այժմ Լոս–Անջելոսում Կալիֆորնիայի համալսարանի հետազոտողները սուրճի պաշտպանիչ հատկություններում հայտնաբերել են հնարավոր մոլեկուլային մեխանիզմ, հաղորդում է GlobalScience.ru–ն...

ԼՈՒՐԵՐ: Ներզատական համակարգ ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Կատուն, ճագարը, մանդարինը...
Կատուն, ճագարը, մանդարինը...

Ըստ Արեւելյան օրացույցի՝ 2011 թվականը համարվում է մետաղափայլ կատվի եւ ճագարի տարի։ Ըստ հին ավանդազրույցի՝ Նոյի տապանի հատակին փոքրիկ անցք էր բացվել՝ վնասվել։ Տապանը կսուզվեր ջրի հատակը, եթե կատուն...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Ջուլիետա Սահակյանի բուժարանը
Խաղողն օգնում է ազատվել ավելորդ քաշից
Խաղողն օգնում է ազատվել ավելորդ քաշից

Տեխասի համալսարանի աշխատակիցները հետազոտություն են անցկացրել և ապացուցել, որ խաղողը նպաստում է նիհարելուն։ Օրգանիզմի վրա այդպիսի ազդեցությունը պայմանավորված է ռեսվերատրոլի առկայությամբ։
Խաղողի ակտիվ բաղադրամասերը խթանում են ադիպոնեկտինի աշխատանքը.այս հորմոնը մի քանի ուղղություններով ազդեցություն է գործում օրգանիզմում ճարպային բջիջների ձևավորման մեխանիզմի վրա, գրում է УКРИНФОРМ–ը՝ հղելով Journal of Biological Chemistry–ն...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Ֆեյխոա - Фейхоа - Feijoa
Ֆեյխոա - Фейхоа - Feijoa

Feijoa sellovioana- մրտենիների ընտանիքին պատկանող մինչեւ 3 մ բարձրության հասնող մշտադալար թուփ է, հայրենիքը Հարավային Ամերիկայի Արեւելյան ափի լեռնային շրջաններն են՝ Բրազիլիայի եւ Արգենտինայի սահմանագծով...

Սնունդը և առողջությունը Դեղաբույսեր Ջուլիետա Սահակյանի բուժարանը
Թուրինջը (գրեյպֆրուտ) պայծառացնում է տեսողությունը
Թուրինջը (գրեյպֆրուտ) պայծառացնում է տեսողությունը

Citrus paradish macf.  թուրինջ (գրեյպֆրուտ) ՝ թարգմանաբար նշանակում է՝ արեւադարձային ծառ եւ նարնջանման պտուղ։
Սատապազգիների ընտանիքին պատկանող մշտադալար...

Սնունդը և առողջությունը Դեղաբույսեր Ջուլիետա Սահակյանի բուժարանը
Մեկ բաժակ կակաոն լավացնում է ուղեղի աշխատանքը
Մեկ բաժակ կակաոն լավացնում է ուղեղի աշխատանքը

Բրիտանացի գիտնականները հետազոտություն են անցկացրել մարդկանց վրա կակաոյի ազդեցությունը պարզելու համար: Երիտասարդ կանայք բարդ առաջադրանք կատարելուց առաջ մեկ բաժակ կակաո են ըմպել և առաջադրանքը կատարել են հատուկ տամոգրաֆիական սարքի...

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Թերապիա
Նարնջագույն մրգերը բուժում են սիրտը
Նարնջագույն մրգերը բուժում են սիրտը

Ամերկացի հետազոտողները գտնում են, որ նարնջագույն մրգերը և բանջարեղենը պարունակում են հատուկ հակաօքսիդանտներ, որոնք օգտակար են սրտանոթային համակարգի համար: Երբ մարդը ուտում է, ազատ ռադիկալ-մոլեկուլների քանակը, որոնք առաջ են բերում բորբոքային պրոցեսներ, արյան մեջ ավելանում է: Երբ դա տեղի է ունենում երկար ժամանակահատվածի ընթացքում , աճում է սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգը: Սակայն, եթե հիմնական սնունդից հետո ուտեք նարնջագույն միրգ, դրանցում առկա հակաօքսիդանտների շնորհիվ մի քանի ժամով մարդու օրգանիզմը դառնում է պաշտպանված ազատ ռադիկալներից...

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Loading...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ