ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
Ինչպես միշտ, նրանք հայտնվում են ամենաանհարմար պահերին: Դե իհարկե խոսքը պզուկների մասին է: Բայց դա արդեն խնդիր չէ LADYNEWS-ի ընթերցողների համար: Հասարակ խնձորը կարող է իսկական փրկիչ դառնալ նման իրավիճակում:
Թարմ խնձորից մի կտոր կտրեք: Դրեք այն եռացող ջրի մեջ, թողեք 3-5 րոպե, որպեսզի փափկի: Հանեք ջրից և տաք խնձորի կտորը դրեք կորյակի վրա, թողեք 20 րոպե:
Արեք այս ամենը գիշերը: Առավոտյան պզուկների հետքն անգամ չի մնա:
Պարզվում է, որ խնձորը հիանալի սպանում է բակտերիաներին և պաշտպանում բորբոքումներից, վարակներից: Խնձորը նաև ալֆա-հիդրոթթու է պարունակում, որը խորը թափանցում է ծակոտիներն ու մաքրում դրանք:
Այս հեշտ միջոցը կարելի է կիրառել ոչ միայն պզուկների, կորյակների, այլ նաև մաշկի մյուս խնդիրների դեպքում' կապտուկներ, վնասվածք, սև կետիկ:
Մեդ-Պրակտիկ
17.01.2016
Հարգելի Lilit, բարև Ձեզ: Կորյակների մասին մանրամասն ինֆորմացիա կարող եք ստանալ հետևյալ հղումներց.
https://www.med-practic.com/arm/117/view_disease.html
https://www.med-practic.com/arm/337/17267/article.more.html
Մեդ-Պրակտիկ
17.01.2016
Հարգելի Mariam, բարև Ձեզ: Ընդհանրապես կիտրոնն արդյունավետ միջոց է, կարող եք օգտագործել միայն կիտրոնի հյութը: Կարող եք օգտագործել նաև մեղր գոլ վիճակում, վարունգից պատրաստած լոսյոն:
lilit
14.01.2016
Mariam
11.01.2016
Մեդ-Պրակտիկ
16.06.2015
Հարգելի Gayane, բարև Ձեզ: Պեպենների համար կարող եք կիրառել հետևյալ միջոցները. քամեք կիտրոնի հյութը և այն բամբակե փայտիկի օգնությամբ քսեք պեպենների վրա, կարող եք օգտագործել նաև մեղրը գոլ վիճակում, քսեք այն դեմքին, թողեք 10-15ր, այնուհետև լվացրեք գոլ ջրով: Արդյունավետ է նաև վարունգի օգտագործումը, կտրեք վարունգը շերտերով, դրեք դեմքին, թողեք 15-20ր, այնուհետև լվացվեք գոլ ջրով:
Gayane
08.06.2015
Մեդ-Պրակտիկ
05.05.2015
Հարգելի Meri, հարկավոր է խնձորի կտորը ուղղակի դնել պզուկի վրա և թողնել 20 րոպե: Ինչ վերաբերում է պզուկներից արագ ազատվելուն, նախ և առաջ հարկավոր է պարզել դրանց պատճառը: Միգուցե կա ներքին խնդիր, այդ դեպքում ցանկացած արտաքին միջոց կունենա միայն ժամանակավոր էֆեկտ: Ցանկալի է դիմել մաշկաբանկի խորհրդատվության: Ստորև ներկայացնում ենք հղումներ, որտեղ կգտնեք որոշ միջոցներ, կորյակներից ազատվելու համար.
https://www.med-practic.com/arm/808/34017/article.more.html
https://www.med-practic.com/arm/808/14664/article.more.html
https://www.med-practic.com/arm/808/26574/article.more.html
Մեդ-Պրակտիկ
05.05.2015
Հարգելի Marianna, բարև Ձեզ: Ոչ էական չէ:
Marianna
02.05.2015
Meri
02.05.2015
Մեդ-Պրակտիկ
30.04.2015
Հարգելի Անի, կորյակներ կարող են առաջանալ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին խնդիրներից: Ներքին խնդիրներից են հորմոնալ շեղումները, ժառանգականությունը, սթրեսը: Արտաքին խնդիրներից կարող են լինել որոշ նյութեր, որոնք առաջացնում են ճարպագեղձի խցանում, անընդհատ ձեռքերով երեսին ձեռք տալը: Ձեր դեպքում կորյակներ առաջացել են պատանեկան տարիքում, և, եթե այդ տարիքում դա նորմալ երևույթ է, ապա հիմա դա արդեն խնդիր է, որն ունի բուժման կարիք: Բուժման ընթացքը կախված է կորյակների քանակից: Ստորև ներկայացնում ենք հղումներ, որտեղ կգնեք օգտակար տեղեկատվություն.
https://www.med-practic.com/arm/808/19573/article.more.html
https://www.med-practic.com/arm/808/1815/article.more.html
https://www.med-practic.com/arm/808/14664/article.more.html
Անի
29.04.2015
Մեդ-Պրակտիկ
26.04.2015
Հարգելի ANNA, բարև Ձեզ: Դեմոդեկոզը ինչպես գիտեք հարուցվում է դեմոդեքս կոչվող տզով, այն անցնում է մաշկի տակ և առաջացնում բորբոքում, որը մաշկի վրա արտահայտվում է ցանով, կարմրությամբ, այրոցի զգացումով, քորով և այլն: Տարբերում ենք դեմոդեկոզի առաջնային և երկրորդային տեսակները: Առաջնային դեմոդեկոզի ժամանակ կլինիկական ախտանիշներն արտահայտվում են հանկարծակի, օրգանիզմի ընդհանուր վիճակի վատացման ֆոնի վրա, իսկ երկրորդային դեմոդեկոզն արտահայտվում է այլ հիվանդությունների ֆոնի վրա: Կախված նրանից, թե Ձեզ մոտ դեմոդեկոզի որ տեսակն է, բուժական մոտեցումը տարբեր է: Դեմոդեկոզի բուժումը իր մեջ ներառում է տեղային և ներքին ընդունման միջոցներ, դրանք նշանակում է միայն մաշկաբանը: Տնային պայմաններում դեմդեկոզը բուժել չի կարելի, դա կարող է ավելի վատացնել վիճակը: Դուք ինքներտ նախքան բժշկի դիմել կարող եք դեմքը լվանալ երիցուկի կամ եղեսպակի թուրմերով, բացառեք ցանկացած տեսակի կոսմետիկայի օգտագործումը, դեմքը կարող եք լվանալ "Дектярный" օճառով: Շատ կարևոր է անձնական հիգիենայի պահպանումը, անընդհատ փոխեք և մշակման ենթարկեք անձնական օգտագործման հիգիենայի պարագաները:
ANNA
21.04.2015
Մեդ-Պրակտիկ
07.03.2015
Հարգելի Vrej, Ձեր հարցն անհասկանալի է, գրեք մի փոքր պարզ: Կփորձենք օգնել Ձեզ:
Մեդ-Պրակտիկ
01.03.2015
Հարգելի ARMINE, բարև Ձեզ: Նախ պետք է նշել, որ ցանկալի չէ ընդհանրապես ձեռք տալ պզուկներին, Դուք մեխանիկորեն գրգռում եք մաշկը և պայմաններ ստեղծում բորբոքման համար: Դեղատներում վաճառվում են քսուկներ հենց հետքերի կամ լաքաների համար նախատեսված: Կարող եք օգտագործել: Ինչ վերաբերում է պզուկներին, ապա դրանց առաջացման պատճառները տարբեր են , սկսած մաշկի առանձնահատկություններից, մինչև հորմոնալ խանգարումներ: Ցանկալի է նախ գտնել դրանց առաջացման պատճառը:
vrej
20.02.2015
Մեդ-Պրակտիկ
16.02.2015
Հարգելի Anna1999,ցանկալի է նախ պարզել կորյակների առաջացման պատճառները, դրանք հիմնականում կապված են օրգանիզմի ներքին խնդիրների հետ: Ստորև ներկայացնում ենք հղումներ, որտեղ կգնեք օգտակար տեղեկատվություն.
https://www.med-practic.com/arm/808/19573/article.more.html
https://www.med-practic.com/arm/808/1815/article.more.html
https://www.med-practic.com/arm/808/14664/article.more.html
Մեդ-Պրակտիկ
13.02.2015
Հարգելի YEVA GLAIJYAN, հավանաբար խոսքը դեմքի թարախաբշտիկների մասին է: Այս դեպում շատ կարևոր է պարզել նախ դրանց առաջացման պատճառը, այնուհետև ստանալ տեղային և ընդհանուր բուժում: Եթե արդեն առաջացել են թարախաբշտեր, ապա դա խոսում է ինֆեկցիայի մասին, այս դեպքում կարևոր է պահպանել հիգիենայի կանոնները` անընդհատ ձեռքերով ձեռք չտալ մաշկին, մաշկը մաքրել հակասեպտիկ նյութերով, աշխատել հնարավորինս չափ չօգտագործել կոսմետիկ միջոցներ: Ինչ վերաբերում է զիներիտին, ապա այն կարող է օգնել միայն ժամանակավոր:
ARMINE
10.02.2015
anna1999
01.02.2015
YEVA GHALIJYAN
31.01.2015
Մեդ-Պրակտիկ
12.01.2015
Հարգելի HEXINE, նշված խնդիրը հաճախակի է հանդիպում Ձեր հասակակիցների մոտ և կապված է սեռահասունացման ժամանակ օրգանիզմում տեղի ունեցող հորմոնալ տեղաշարժերի հետ, որոնք ժամանակի ընթացում անցնում են: Փորձեք օգտագործել ավելի շատ մաշկը չորացնող, տեղային հակաբակտերիալ, անտիսեպտիկ միջոցներ:
Մեդ-Պրակտիկ
12.01.2015
Հարգելի LUSI, կորյակները Ձեր տարիքում հաճախակի հանդիպող խնդիր են, որը կապված է սեռական հասունացման հետ և օրգանիզմում տեղի ունեցող հորմոնալ տեղաշարժերի հետ, դրանք ժամանակի ընթացքում կարող են անցնել: Սակայն, այդ ամենից զատ, հնարավոր է, որ կա որևէ խնդիր: Իսկ նշված դեղորայքն օգնում է ժամանակավոր, քանի որ պետք է պարզել պատճառը: Կոնկրետ մասնագետի, ցավոք, խորհուրդ տալ չենք կարող: Կարող եք դիմել որևէ մասնագետի՝ օգտվելով կայքում ԲԺԻՇԿՆԵՐ խորագրից՝ ըստ մասնագիտությունների:
Մեդ-Պրակտիկ
23.12.2014
Հարգելի ARMAN1774, կորյակներ կարող են առաջանալ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին խնդիրներից: Ներքին խնդիրներից են հորմոնալ շեղումները, ժառանգականությունը, սթրեսը: Արտաքին խնդիրներից կարող են լինել որոշ նյութեր, որոնք առաջացնում են ճարպագեղձի խցանում, անընդհատ ձեռքերով երեսին ձեռք տալը: Ձեր դեպքում կորյակներ առաջացել են պատանեկան տարիքում, և, եթե այդ տարիքում դա նորմալ երևույթ է, ապա հիմա դա արդեն խնդիր է, որն ունի բուժման կարիք: Բուժման ընթացքը կախված է կորյակների քանակից: Առաջին հերթին ոչ մի դեպքում չի կարելի մատներով սեղմել: Դուք հավելյալ ինֆեկցիա եք տանում: Կարող եք սրբել մաքուր լվացված դեմքը սալիցիլաթթվի 2%–անոց լուծույթով ամեն օր, օրը մեկ անգամ՝ երեկոյան: Առավոտյան մաքուր դեմքին կարող եք քսել որևէ հակաբակտերիալ քսուկ, օրինակ՝ զիներիտ կամ էրիթրոմիցին: Օգտակար են նաև տրետինոին պարունակող քուկները: Սակայն նշված միջոցներն ունեն միայն ժամանակավոր արդյունավետություն, եթե կա ներքին խնդիր, այդ պատճառով ցանկալի է մաշկաբանի խորհրդատվությունը:
Մեդ-Պրակտիկ
21.12.2014
Հարգելի SYUZAN, ստորև ներկայացնում ենք մի քանի հղում, որտեղ մանրամասն նկարագրված են կորյակների առաջացման պատճառները.
https://www.med-practic.com/arm/117/view_disease.html
https://www.med-practic.com/arm/337/17267/article.more.html
https://www.med-practic.com/arm/117/view_disease.html
Մեդ-Պրակտիկ
21.12.2014
Հարգելի SYUZANNA, անհասկանալի Է Ձեր հարցը:
HEXINE
14.12.2014
LUSI
13.12.2014
ARMAN1774
20.11.2014
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն