Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ ապրելակերպի հիմունքները

Տնական մթերք առաքում Երևանում
 

ՆԱՆԵ. Ջուրը և նրա գաղտնիքները («Տաճար առողջության» գրքից)

ՆԱՆԵ. Ջուրը  և նրա գաղտնիքները («Տաճար առողջության» գրքից)

Եվ, փաստորեն, մարդը, որը կազմված է հիմնականում ջրից, պետք է որ նույնքան զգայուն լինի արտաքին ազդեցությունների նկատմամբ և փոփոխվի նույն կերպ։

Մեզ համար կենսական նշանակություն ունեցող ջուրը շատ գաղտնիքներ ունի և վերջին տարիներին գիտնականներից շատերն են փորձում բացահայտել դրանք։  Բոլորիս է հայտնի, որ ջուրը միակն  է բնության մեջ, որ հանդիպում է նյութի երեք վիճակներով, և դեռ իր շատ հատկություններով էլ հակասում է ֆիզիկայի օրենքներին։  Բայց միայն վերջերս բացահայտվել է նաև, որ ջուրը խիստ արտասովոր սուպերմոլեկուլից է կազմված, դա նրան հնարավորություն է տալիս փոխվել արտաքին ազդակներից` լինի դա քիմիական, մեխանիկական, ինֆորմացիոն/ միտք, երաժշտություն, աղոթք, որևէ արտասանված խոսք…/ և նաև պահել այդ հիշողությունը։


Ճապոնացի գիտնական Էմոտո Մասառուն սառեցնելով ջուրը և միկրոսկոպի տակ դիտելով առաջացած բյուրեղները, նույնպես եկել է այն եզրակացության, որ ջուրը ռեակցիա է տալիս շրջապատող միջավայրին. նա կարծես տեսնում է, լսում, հասկանում…  Մարդու էներգետիկ վիբրա-ցիան` մտքերը, խոսքը, երաժշտությունը ազդում են ջրի մոլեկուլյար կազմության վրա։ Մասառուն համեմատել է տարբեր տեղերից վերցրած ջրերի սառեցված կաթիլները. կեղտոտված ջրի բյուրեղները ստացվել են անկանոն, քաոսային, իսկ մաքուր աղբյուրի ջրինը` գեղեցիկ ձևավորված։ Մ. Էմոտոն ուսումնասիրել է նաև երաժշտության ազդեցությունը ջրի վրա։ Պարզվել է, որ ջուրը հրաշալի լսում և հիշում է այն, իսկ նրա բյուրեղները արտահայտում են երաժշտության բնույթը, նրա թողած տպավորությունը ջրի վրա։ Բեթհովենի, Բախի, Շոպենի երաժշտության տակ ձևավորվել են սիմետրիկ, նրբակազմ բյուրեղներ, իսկ ծանր ռոքից` անձև ու տգեղ։ Էմոտոն պարզել է, որ ագրեսիվ ռոք երաժշտությունը քայքայում է ջրի կառուցվածքը։ Այնուհետև փորձերն արվել են ջրի վրա մարդկային էմոցիաների ազդեցությունը պարզելու համար։ Նա տարբեր բառեր է կամ արտասանել  կամ գրած կպցրել ջրով լցված տարային, իսկ ժամեր անց նկարել է դրանց բյուրեղները. Արդյունքն ապշեցուցիչ է եղել։  Ջուրը բացասական իմաստով խոսքերին պատասխանել է ` տձև կառուցվածքով, իսկ դրականին` գեղեցիկ փաթիլներով։ Պարզվել է, որ սերը բարձրացնում է ջրի էներգետիկան, իսկ ատելությունը, զայրույթը` այն խիստ իջեցնում են։ Նաև ապակե տարաների մեջ ջրի հետ լցված բրինձն է նույն պատասխանը տվել տարբեր էմոցիաների։  Այն բրինձը, որին ամեն օր նա ասել է «շնորհակալություն», հրաշալի վիճակում է մնացել,  մյուսը, որին ասել է « հիմար»` սևացել է,  իսկ անտարբերության մատնվածը` սկսել է նեխել։

Ուսումնասիրվել է նաև օրհնված ջուրը և նույն տեղից վերցված սովորա-կանը։ Սովորական ջրի բյուրեղները անձև մի պատկեր են եղել, մինչդեռ սուրբ ջուրը բյուրեղացել է գեղեցիկ աստղի տեսքով։ Հետաքրքիրն այն է, որ սուրբ ջրի 10 գրամն անգամ, երբ ավելացրել են մոտ 60 լիտր սովորական ջրին, այն ևս փոխվել է և վերածվել սուրբ ջրի։ Սուրբ ջուրը բուժիչ է և չի փչանում; Հնում ամենաանբուժելի հիվանդությունները բուժել են սուրբ ջրով։


Եվ, փաստորեն, մարդը, որը կազմված է հիմնականում ջրից, պետք է որ նույնքան զգայուն լինի արտաքին ազդեցությունների նկատմամբ և փոփոխվի նույն կերպ։ Դա իրոք այդպես է և կատարվում է բջջային մակարդակով, ծրագրավորվում է նույնիսկ ԴՆԹ-ն, ընդհուպ մինչև նրա քայքայումը։ Այսինքն, մեր օրգանիզմում եղած ջրի ծրագրավորումն էլ հենց հանդիսանում է հիվանդությունների պատճառ։ Եվ մենք ազդում ենք մեր մտքերով ոչ միայն մեր օրգանիզմի վրա, այլև շրջապատի, մեզ շրջապատող մարդկանց վրա։ 

 


Արևելքի բժշկության մեջ շատ հնուց է օգտագործվում ջրի այդ հատկությունը։ Այնտեղ բժիշկն ուղղակի առողջության մաղթանքով և բարի խոսքերով դիմում է հիվանդի անառողջ օրգանին։ Եվ այդ օրգանը` իր մեջ  պարունակվող ջրի օգնությամբ ընդունելով ինֆորմացիան, փոխում է իր կազմությունը և սկսում առողջանալ։


Գիտնականներն ապացուցել են նաև, որ ջուրը պահում է իր կապը մարդու հետ նաև հեռավորության վրա ընդհա-նուր էներգոինֆորմացիոն դաշտով։  Այդ նույն ընդհանուր էներգետիկ դաշտով ջուրը իր մեջ է պահում մոլորակի վրա կատարվող բռնություննե-րի, պատերազմների հիշողությունը,  և այդ ինֆորմացիոն աղտոտվածությունը չի կարող իր հետադարձ ազդեցությունը չունենալ մեզ վրա։


Ահա թե ինչպիսի սերտ կապ և փոխազդեցություն կա  հոգևոր և նյութական աշ-խարհի միջև։ Եվ աղոթքը, մեղեդային հաճելի երաժշտությունը ազդելով մեր մեջ պարունակվող ջրի վրա, կարող են վերականգնել մեր օրգանիզմի իմունիտետը, օրգան-սիստեմների գործունեությունը։


Բնականաբար մեր ընդունած ջրի և քանակը, և որակը նույնպես շատ կարևոր են  մեզ համար։  Օրվա մեջ, եթե հակացուցում չկա /այտուցներ …/, հատկապես շոգ ժամանակ, ջրի օգտագործումը պետք է շատ լինի։ Օրինակ, յոգերը օրվա ընթացքում նորմա են համարում երկու լիտր ջուր խմելը։ Բայց ահա ջրի որակը վերահսկելը, ցավոք սրտի,  հիմնականում մեզնից չի կախված։ Շատ քչերը հիմա բախտ ունեն օգտվել բնական աղբյուրներից, մեծ մասամբ մենք ստիպված ենք լինում օգտագործել ծորակից հոսողը, վստահենք, թե` ոչ նրա մաքրությանը։  Իսկ վաճառքի համար առաջարկվող մաքուր ջուրը հենց միայն այն պատճառով, որ պահվում է պլաստիկե շշերի մեջ` արդեն մաքուր լինել չի կարող, ժամանակի ընթացքում  այն ավելի ու ավելի է շշից քիմիական թույներ կլանում իր մեջ,  հատկապես` տաքության ազդեցությամբ։
Տարբեր ձևերով  փորձեր են արվել և արվում ջրի որակը լավացնելու համար։  Որոշ սարքերով հնարավոր է ստանալ ջրի նոր որակ` կենդանի ջուր, որի ազդեցությամբ բույսերը և կենդանիները ավելի լավ են աճում, և անգամ այդ ջրով թխված հացը երկար է մնում և այլն։


Շատ դեպքերում ջրի մաքրման համար այն եռացնում են, ճիշտ է, դա  ոչնչացնում է բակտերիալ ֆոնը, բայց մյուս կողմից հեռացնում է թթվածինը, այն դարձնելով մեռյալ ջուր և մետաղների աղերն էլ չեն հեռանում։ Ջրի մաքրման և որակի լավացման համար հիանալի միջոց է այն սառեցնելը, դրանից հետո այն կարելի է հալեցնել և օգտագործել, բայց մի փոքր սառույց թողնելով, քանի որ այդ վերջին մասում կուտակվում են վնասակար նյութերը։


 Ջուրը վնասազերծում են նաև բնական քարերը, որոշ մետաղներ։  Օրինակ, շունգիտ բնական ապարը, կամ կրեմնիան` օգտագործվող ջրի մեջ մեկ-երկու օր թողնելուց հետո այդտեղ ոչնչանում են բակտերիաները, ջուրը նաև մաքրվում է թույներից,, դեռ ավելին, այդպիսի ջուրը բուժիչ հատկություններ է ձեռք բերում։  Ջուրը մաքրող և օրգանիզմի վրա լավ ներգործող հատկություն ունեն նաև ոսկին և արծաթը։  Երեկոյան որևէ արծաթե կամ ոսկե իր կարելի է դնել ջրով լի բաժակի մեջ և առավոտյան խմել այն։


Բայց, կրկին հիշեցում. ջրի որակը լավացնող լավագույն միջոցը հոգևոր մաքրությունն է` և մարդու ներսում, և նրա շրջապատում։

Հեղինակ. ՆԱՆԵ, մանկական նյարդաբան, բանաստեղծ-հրապարակագիր, գեղանկարիչ
Սկզբնաղբյուր. «Տաճար առողջության»
Լուսանկարը. vodokanal.grodno.by
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Առողջ ապրելակերպի կարևոր դերը՝ մարդու առողջության պահպանման գործոն
ԵՊԲՀ. Առողջ ապրելակերպի կարևոր դերը՝ մարդու առողջության պահպանման գործոն

«Հերացի» վերլուծականն իր հրապարակումներում անդրադարձել է առողջ ապրելակերպի կարևորության հիմնախնդրին, սակայն վերջերս «The Guardian» հայտնի պարբերականում հրապարակված հոդվածվի տեղեկատվությունն...

Ծերությունը և առողջությունը. armeniamedicalcenter.am
Ծերությունը և առողջությունը. armeniamedicalcenter.am

Մարդկանց մեծամասնության մոտ ծերացմանը զուգահեռ վատանում է առողջական վիճակը, տուժում է տարբեր օրգան-համակարգերի նորմալ գործունեությունը...

Ծերություև և երկարակեցություն
Կոփում. Սալուտեմ ամսագիր №3
Կոփում. Սալուտեմ ամսագիր №3

Կոփման ընդհանուր կանոնն ամեն օր սխրանք գործելն է։ Եթե սովորել եք երկար ժամանակ կիրառվող որևէ մեթոդի, ժամանակն է ընդլայնել հնարավորությունների հորիզոնները...

Սալուտեմ 3.2021
Ամոսովի խորհուրդները սնվելու, ֆիզիկական ակտիվության ու առողջ կենսակերպի մասին
Ամոսովի խորհուրդները սնվելու, ֆիզիկական ակտիվության ու առողջ կենսակերպի մասին

Առողջությունը պահպանելու համար մեզ պաշարներ են անհրաժեշտ: Դրա համար ինչ-որ կենսակերպ վարելը քիչ է, պետք են մարզումներ, որոնք տարիքի հետ կօգնեն հաջողությամբ դիմակայելու հիվանդություններին ու ծերացման անողոք գործընթացներին...

Ինչպե՞ս է կենսակերպն ազդում կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի վրա. oncology.am
Ինչպե՞ս է կենսակերպն ազդում կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի վրա. oncology.am

Հետազոտություններն ապացուցում են, որ քաղցկեղի շատ տեսակների զարգացումը կապված է սննդակարգի, ֆիզիկական ակտիվության և քաշի հետ: Եվ, չնայած քաղցկեղի որոշ տեսակների համար (արգանդի պարանոցի, քիթըմպանի, միզապարկի և այլ քաղցկեղների...

Ուռուցքաբանություն
Մի փիլիսոփա ասել է.«Ես որոշեցի երջանիկ դառնալ, որովհետև դա օգտակար է առողջության համար». facebook.com/tachararoghjutyan/
Մի փիլիսոփա ասել է.«Ես որոշեցի երջանիկ դառնալ, որովհետև դա օգտակար է առողջության համար».  facebook.com/tachararoghjutyan/

Ընդհանրապես պետք է սովորություն դարձնել դժվարություններին վերաբերվել թեթև և թույլ չտալ, որ դրանք մինչև վերջ թափանցեն հոգու խորքերը, որովհետև ամենածանր իրավիճակն էլ անցողիկ է և ի վերջո ժամանակի ընթացքում մոռացվում է, բայց այն...

Ես
Որքա՞ն է Ձեր բիոլոգիական տարիքը
Որքա՞ն է Ձեր բիոլոգիական տարիքը

Օրգանիզմի մորֆոլոգիական և ֆիզիոլոգիական զարգացումը ներկայացնում է մարդու բիոլոգիական տարիքը: Սա բժշկական տեղեկատուներում է ձևակերպված: Իսկ դա նշանակում է, որ տարիքի մասին միայն կարելի է խոսել առաջնորդվելով օրգանիզմի վիճակից...

Ես
Քայքայվող կենսապոլիմերներ
Քայքայվող կենսապոլիմերներ

Վերջին ժամանակներում ամենատարբեր իրավիճակներում կարելի է հանդիպել «բիո» կամ «կենսա» նախածանցը, որը կարծես երաշխիք է, որ ապրանքն անվտանգ է բնության և մարդու համար...

Հրատապ թեմա Աշխարհում
«Օդի վիտամիններ»
«Օդի վիտամիններ»

Մարդն իր գիտակցության մեջ վիտամինները զուգորդում է պտուղ-բանջարեղենի, մթերքի կամ դեղատնից գնված վիտամինային հաբերի հետ: Սակայն գոյություն ունեն նաև աչքի համար ոչ տեսանելի, առանց համի ու հոտի վիտամիններ...

Օգտակար խորհուրդներ
«Մարդն ամենից հաճախ հիվանդանում է ալարկոտությունից ու ժլատությունից». Նիկոլայ Ամոսով. 168.am
«Մարդն ամենից հաճախ հիվանդանում է ալարկոտությունից ու ժլատությունից». Նիկոլայ Ամոսով. 168.am

Նիկոլայ Ամոսովը հայտնի վիրաբույժ է, ով դադարել է վիրահատություններ կատարել 78 տարեկանում։ Econet.ru-ն գրում է, որ նա մահացել է 89 տարեկանում։ Ուսումնասիրել է առողջության, երկարակեցության հետ կապված հարցեր...

ՀՀ ԱՆ. Գաջեթների կիրառության չարաշահումը հարված է առողջ ապրելակերպի սկզբունքներին
ՀՀ ԱՆ. Գաջեթների կիրառության չարաշահումը հարված է առողջ ապրելակերպի սկզբունքներին

Հեռահաղորդակցության էլեկտրոնային պարագաները (գաջեթներ` հեռուստացույց, պլանշետ, սմարթֆոն և այլն) մեծ նշանակություն ունեն թե գործնական կյանքում, թե պարզապես կենցաղում: Արդեն անհնար է պատկերացնել մեր առօրյան...

Քաղցկեղը վախենում է առողջ կենսակերպից. oncology.am
Քաղցկեղը վախենում է առողջ կենսակերպից. oncology.am

Անընդհատ խոսվում է առողջ կենսակերպի մասին, սակայն քչերն են նրան հետևում. չէ՞ որ առողջ կենսակերպը ներառում է ո՛չ միայն ալկոհոլից և նիկոտինից հրաժարվելը: Այն ներառում է նաև ճիշտ սնվելու սովորությունը...

Ուռուցքաբանություն
10 վտանգավոր սովորություններ, որոնք դանդաղորեն վնասում են ուղեղը. 1in.am
10 վտանգավոր սովորություններ, որոնք դանդաղորեն վնասում են ուղեղը. 1in.am

newsyou.info-ն ներկայացնում է 10 վտանգավոր սովորություններ, որոնք դանդաղորեն վնասում են ուղեղը...

Օգտակար խորհուրդներ
Տարբեր բնույթի զբաղմունքների համար օրվա ամենահարմար ժամերը. news.am
Տարբեր բնույթի զբաղմունքների համար օրվա ամենահարմար ժամերը. news.am

գիտնականները հայտնել են, թե որոնք է օրվա ամենահարմար ժամերը տարբեր բնույթի զբաղմունքների համար, լինի դա երեխա սաղմնավորելը, բժշկի գնալը, թե սպորտով զբաղվելը, հայտնում է Vaccine-ը, հաղորդում է «Միր»-ը...

Ինչպես խուսափել քրոնիկ հիվանդությունների գարնանային սրացումից. 1in.am
Ինչպես խուսափել քրոնիկ հիվանդությունների գարնանային սրացումից. 1in.am

Սովորաբար, գարնանը բնորոշ է քրոնիկ հիվանդությունների սրացում, գրում է healthyliving.com.ua-ը: Ավանդաբար ինքնազգացողության գարնանային վատացման հիմնական գործոնների թվում նշվում է...

Թերապիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ