Առողջ ապրելակերպի հիմունքները
Ամոսովի խորհուրդները սնվելու, ֆիզիկական ակտիվության ու առողջ կենսակերպի մասին
Առողջությունը պահպանելու համար մեզ պաշարներ են անհրաժեշտ: Դրա համար ինչ-որ կենսակերպ վարելը քիչ է, պետք են մարզումներ, որոնք տարիքի հետ կօգնեն հաջողությամբ դիմակայելու հիվանդություններին ու ծերացման անողոք գործընթացներին:
Շնչառության մասին
Շնչառությունը կառավարելը խիստ անհրաժեշտ է: Շնչառական վարժություններն այսօր առողջարարական մարզումներում լուրջ դեր ունեն, արևելյան բժշկությունը ևս կարևորում է ճիշտ շնչառությունը:
Շնչուղիների վիճակը ստուգելու պարզ թեստ կա. մեջքն ուղղած նստեք, թուլացեք, ապա հավասարաչափ շնչեք 10-20 վայրկյան: Հերթական ներշնչման պահին սեղմեք քիթն ու բերանը և վայրկյանաչափով հետևեք ժամանակին: Փորձեք հնարավորին երկարչարտաշնչել: Երբեք չի կարելի չափել խորը արտաշնչումից հետո ստեղծված «անշունչ» վայրկյանները:
Գնահատականը՝ ըստ ցուցիչների.
- նորման 60 վրկ է, 50 վրկ-ը շեղում է համարվում,
- 40 վրկ-ը 2-րդ աստիճանի շնչառություն է որակվում,
- 30 վրկ-ը՝ 3-րդ աստիճանի,
- 20 վրկ-ը՝ 4-րդ աստիճանի,
- 5 վրկ-ից ցածրն արդեն «կյանքի ու մահու սահմանագիծ» է համարվում:
Սննդի մասին
Կերեք այն, ինչը ձեզ է դուր գալիս, պարզապես մի մոռացեք լավ ծամելու մասին: Չափավորեք ախորժակը, չափից ավելի պետք է չուտել, և խուսափեք աղի սննդից:
Հեղուկի քանակի մասին
Թվում է, թե դրա մասին ավելորդ է խոսել, քանի որ մեծ քանակությամբ հեղուկի օգուտն ակնհայտ է:
Առաջին. այն հեշտացնում է օրգանիզմից աղերի ավելցուկի դուրսբերումը:
Երկրորդ. երբ շատ հեղուկ ենք գործածում, մեզի մեջ բոլոր նյութերի քանակի խտությունը նվազում է, այն նյութերի, որոնք պետք է դուրս գան օրգանիզմից: Դա նվազեցնում է երիկամներում քարառաջացման վտանգը:
Վերջապես, մեզի հետ օրգանիզմից դուրս են գալիս այն թունավոր նյութերը, որոնք սննդի ու օդի հետ մտնում են օրգանիզմ կամ գոյանում են օրգանիզմում: Իսկ երբ մեզի քանակը շատ է, օրգանիզմն ավելի արագ է մաքրվում:
Իմունիտետի, մրսածության ու մարմինը կոփելու մասին
Կոփվելու մեթոդները հասարակ են. մի՛ փաթաթվիր տաք ծածկոցներով: Դրա փոխարեն արագ շարժվիր, վազիր: Եթե փռշտացիր, մի վախեցիր, կանցնի: Եթե սկսել ես կոփվել, ապա հարբուխի առաջին իսկ նշանների դեպքում` մի հանձնվիր:
Ամենախելացի կոփման եղանակը թեթև հագնվելն է: Իհարկե, կարելի է սառը ցնցուղ ընդունել, շփվել սառը սրբիչով, այդ բոլոր հնարքները ծանոթ են: Բժիշկները նույնը խորհուրդ են տալիս նյարդային համակարգը կոփելու համար:
Կոփումը բարձրացնում է օրգանիզմի՝ մրսածությանը դիմադրելու հատկությունը, հետևաբար, եթե իսկապես չեք կամենում հիվանդանալ, կոփվեք: Ընդ որում, բազում միջոցներ կան՝ սկսած սառը ջրով ցողվելուց մինչև սառցաջրի մեջ ընկղմվելը:
Նյարդային լարվածության մասին
Հոգեկան խառնաշփոթը, գերտաքացումը, օրվա ընթացքում նյարդային համակարգի լարվածությունը վատ երազով են արտահայտվում, բայց, եթե դա ամիսներ է տևում ու շաբաթներ, ապա այլ ախտանշաններ էլ ի հայտ կգան: Դրանք բոլորին են ծանոթ, սակայն սխալ են հասցեագրում ու մեկնաբանում: Երբ ցավում է գլուխը՝ խոսում են գլխի մասին, ցավում է փորը՝ ստամոքսի մասին, փորկապությունն ու փորլուծը` աղիքների, սրտի ցավն ու ծակոցն էլ՝ միայն սրտի խնդիր չեն, էլ չասած արյան բարձր ճնշման մասին: Համենայն դեպս, գոնե սկզբում այդ ամենը «նյարդերից» է, իզուր չեն ասում՝ բոլոր հիվանդությունները նյարդերից են: Ու նյարդերը հանգստացնելու համար մի երեկոն կամ հանգստյան օրը բավարար չէ:
Կարծես թե բոլորս գիտենք դրա մասին, բայց, սովորաբար, հանգստին ժամանակ հատկացնելու առաջարկին արձագանքում ենք` «չի ստացվում»:
Մարդկանց կենսապայմանները տարբեր են լինում: Ոմանք սեփական ժամանակը տնօրինելու հնարավորությունից էլ են զրկված, ու նրանց մնում է դիմանալ, ինչը, ի դեպ, կարող է հանգեցնել կաթվածի: Եթե ձեզ համար աշխատանքը թանկ է, գուցե ինքներդ որոշեք, թե ինչն է ավելի կարևոր:
Եզրակացություն. կյանքի առաջնահերթությունները որոշելիս, հաճախ ենք մոռանում հոգեկան ու լիարժեք հանգստության, առողջ քնի մասին: Սակայն օրգանիզմը, Ամոսովի կարծիքով, նման է ավտոմեքենայի, այն չի կարող անվերջ աշխատել: Վաղ թե ուշ, այդ աշխատանքն ավելի թանկ է մեզ վրա նստում:
Լսենք մեծ մասնագետների խոսքն ու մեր կյանքի ավոտմեքենան հնարավորին երկար ու երջանիկ վարենք:
Կարդացեք նաև
«Հերացի» վերլուծականն իր հրապարակումներում անդրադարձել է առողջ ապրելակերպի կարևորության հիմնախնդրին, սակայն վերջերս «The Guardian» հայտնի պարբերականում հրապարակված հոդվածվի տեղեկատվությունն...
Մարդկանց մեծամասնության մոտ ծերացմանը զուգահեռ վատանում է առողջական վիճակը, տուժում է տարբեր օրգան-համակարգերի նորմալ գործունեությունը...
Կոփման ընդհանուր կանոնն ամեն օր սխրանք գործելն է։ Եթե սովորել եք երկար ժամանակ կիրառվող որևէ մեթոդի, ժամանակն է ընդլայնել հնարավորությունների հորիզոնները...
Հետազոտություններն ապացուցում են, որ քաղցկեղի շատ տեսակների զարգացումը կապված է սննդակարգի, ֆիզիկական ակտիվության և քաշի հետ: Եվ, չնայած քաղցկեղի որոշ տեսակների համար (արգանդի պարանոցի, քիթըմպանի, միզապարկի և այլ քաղցկեղների...
Ընդհանրապես պետք է սովորություն դարձնել դժվարություններին վերաբերվել թեթև և թույլ չտալ, որ դրանք մինչև վերջ թափանցեն հոգու խորքերը, որովհետև ամենածանր իրավիճակն էլ անցողիկ է և ի վերջո ժամանակի ընթացքում մոռացվում է, բայց այն...
Օրգանիզմի մորֆոլոգիական և ֆիզիոլոգիական զարգացումը ներկայացնում է մարդու բիոլոգիական տարիքը: Սա բժշկական տեղեկատուներում է ձևակերպված: Իսկ դա նշանակում է, որ տարիքի մասին միայն կարելի է խոսել առաջնորդվելով օրգանիզմի վիճակից...
Վերջին ժամանակներում ամենատարբեր իրավիճակներում կարելի է հանդիպել «բիո» կամ «կենսա» նախածանցը, որը կարծես երաշխիք է, որ ապրանքն անվտանգ է բնության և մարդու համար...
Մարդն իր գիտակցության մեջ վիտամինները զուգորդում է պտուղ-բանջարեղենի, մթերքի կամ դեղատնից գնված վիտամինային հաբերի հետ: Սակայն գոյություն ունեն նաև աչքի համար ոչ տեսանելի, առանց համի ու հոտի վիտամիններ...
Նիկոլայ Ամոսովը հայտնի վիրաբույժ է, ով դադարել է վիրահատություններ կատարել 78 տարեկանում։ Econet.ru-ն գրում է, որ նա մահացել է 89 տարեկանում։ Ուսումնասիրել է առողջության, երկարակեցության հետ կապված հարցեր...
Հեռահաղորդակցության էլեկտրոնային պարագաները (գաջեթներ` հեռուստացույց, պլանշետ, սմարթֆոն և այլն) մեծ նշանակություն ունեն թե գործնական կյանքում, թե պարզապես կենցաղում: Արդեն անհնար է պատկերացնել մեր առօրյան...
Անընդհատ խոսվում է առողջ կենսակերպի մասին, սակայն քչերն են նրան հետևում. չէ՞ որ առողջ կենսակերպը ներառում է ո՛չ միայն ալկոհոլից և նիկոտինից հրաժարվելը: Այն ներառում է նաև ճիշտ սնվելու սովորությունը...
գիտնականները հայտնել են, թե որոնք է օրվա ամենահարմար ժամերը տարբեր բնույթի զբաղմունքների համար, լինի դա երեխա սաղմնավորելը, բժշկի գնալը, թե սպորտով զբաղվելը, հայտնում է Vaccine-ը, հաղորդում է «Միր»-ը...
Սովորաբար, գարնանը բնորոշ է քրոնիկ հիվանդությունների սրացում, գրում է healthyliving.com.ua-ը: Ավանդաբար ինքնազգացողության գարնանային վատացման հիմնական գործոնների թվում նշվում է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն