Երեխա Անեմիաներ նորածնային
(ՍԱԿԱՎԱՐՅՈՒՆՈԻԹՅՈՒՆՆԵՐ)
Առաջանում են տարբեր պատճառներից։ Գոյություն ունեն սակավարյունությունների մի քանի դասակարգումներ։ Ըստ հիվանդություն առաջացնող հիմնական ազդակի, տարբերում են հետևյալ սակավարյունությունները.
- անհաս երեխաների սակավարյունություն,
- արյան ուղղակի կորստի կամ արյունահոսության հետևանքով առաջացող սա-կավարյունություն,
- էրիթրոցիտների արագացած քայքայման հետևանքով առաջացող սակավարյունություն (ուժեղացած հեմոլիզ),
- էրիթրոցիտների նվազ գոյացման հետևանքով առաջացող սակավարյունություն:
Նորածինների սակավարյունությանը նպաստում են նախածննդյան (անտենատալ) շրջանի անբարեհաջող ընթացքը, այդ թվում մոր սակավարյունությունը և թթվածնաքաղցային վիճակը, հղիության տոքսիկոզները, ընկերքի, պորտալարի, շուրջծնական (պերինատալ) շրջանում պտղի և նորածնի ախտաբանական վիճակները (հիպոքսեմիա, թոքաբորբ և այլն):
Սնհաս երեխաների սակավարյունություն։ Զարգանում է մի շարք անբարենպաստ գործոններից՝ էրիթրոպոեզի անբավարար խթանումից, ոսկրածուծի ֆունկցիոնալ թերհասությունից, երկաթի պաշարների արագ սպառումից, ծննդաբերությունից հետո արագացած հեմոլիզից, E վիտամինի և ֆոլաթթվի պակասից։ Մեծ. մասամբ լինում է ծնվելիս 1500 գ և ավելի պակաս զանգված ունեցող անհաս նորածինների մոտ։ Որոշակի նշանակություն ունի նաև ներբջջային երկաթի փոխանակության խանգարումը։
Անհաս երեխաների սակավարյունությունն արտահայտվում է մաշկի և լորձաթաղանթների գունատությամբ, հյուսվածքների լարվածության (տուրգորի) իջեցումով, էրիթրոցիտների և հեմոգլոբինի քանակի պակասումով, գունային ցուցանիշի արագ իջեցումով և, սկսած կյանքի 8-րդ շաբաթից, էրիթրոպոեզի աստիճանական վերականգնումով։
Սակավարյունության կանխարգելման նպատակով խորհուրդ է տրվում սահմանել անհաս նորածինների արյունագրի (հեմոգրամայի) վիճակի հաճախակի հսկողություն, հատկապես 1500 գ և ավելի պակաս մարմնի զանգվածի դեպքում, կատարել վիտամին E-ի վաղ ներարկումներ, 2 ամսականից նշանակել երկաթի պատրաստուկներ։
Արյան կորստից առաջացած սակավարյունություն։ Պտղի մոտ կարող է զարգանալ նրա առաջադրման և ընկերքի շերտազատման հետ՝ կապված պտղից պորտալարով դեպի մայրը, և երկվորյակների դեպքում՝ մեկից մյուսին արյան փոխլցման հետևանքով, պորտալարից դեպի ընկերք ուղղված անոթների շրջանում թաքնված արյունահոսության, կեսարյան հատման ժամանակ ընկերքի վնասման, լյարդի պատյանի և փայծաղի պատռման, ծնվելու պահին ներգանգային արյունազեղումների դեպքերում։ Ծնվելուց հետո արյան կորստի պատճառ կարող են լինել երկրորդային ներգանգային արյունազեղումները, պորտային զարկերակի, աղիքների և ներքին օրգանների արյունահոսությունները, արյան մակարդման բնածին խանգարումերը, թրոմբոցիտոպենիան և այլն։
Կլինիկական նշաններն են՝ մաշկի և լորձաթաղանթների գունատությունը, ընդհանուր թուլությունը, վատ ծծելը, ռեֆլեքսների նվաղումը, մարմնի զանգվածի անբավարար աճը։
Ախտորոշիչ նշանակություն ունի էրիթրոցիտների քանակի, հեմոգլոբինի մակարդակի (145 գ/լ-ից ցածր) և գունային ցուցանիշի մեծության նվազումը։ Արյան զգալի կորուստների դեպքում նկատվում են թրոմբոցիտների և ռետիկուլոցիտների քանակների ավելացում, հայտնվում են էրիթո- և նորմոբլաստներ։
Պտղից դեպի մայրը կատարվող արյան փոխլցումր հաստատվում է մայրական արյան մեջ սաղմնային հեմոգլոբին պարունակող էրիթրոցիտների հայտնաբերումով։ Նորածինների մոտ արյան կորստի կասկածի դեպքում անհրաժեշտ է բժշկական մշտական հսկողություն սահմանել, յուրաքանչյուր ժամը մեկ անգամ որոշել հեմատոկրիտը և հեմոգլոբինի քանակի փոփոխության դինամիկան։
Էրիթրոցիտների արագացած քայքայման հետևանքով առաջացած սակավարյունություններ։ Սրանց շարքին են դասվում էրիթրոցիտների ժառանգական անկանոնություններով պայմանավորված սակավարյունությունները (Մինկովսկու-Շոֆարի ժառանգական հեմոլիզային գնդաձև բջջային (սֆերոցիտար), մանգաղաձև բջջային, գլյուկոզա-6-ֆոսֆատդեհիդրոգենազայի ակտիվության իջեցման հետ կապված հեմոլիզային իմուն ռեակցիաներով պայմանավորված հեմոլիզային և տոքսիկ հեմոլիզային սակավարյունությունները, թալասեմիան)։
Սակավարյունություններ, կապված ընկճված էրիթրոպոեւլի և հեմոգլոբինի անբավարար սինթեզի հետ։ Բնածին հիպո- և ապլաստիկ սակավարյունություններ են, որոնց դեպքում խանգարված է ոսկրածուծի էրիթրոցիտաստեղծ ֆունկցիան։ Դրանցից են Ֆանկոնիի և Բլեքֆան-Դայեմոնդի ժառանգական հիպոպլաստիկ սակավարյունությունները։ Սակավարյունության նշաններն են մաշկի և լորձաթաղանթների գունատությունը, լյարդի չափավոր մեծացումը, արյունահոսական համախտանիշը, հատկապես՝ տերմինալ շրջանում (աչքի, բերանի լորձաթաղանթների, մաշկի արյունազեղումներ և այլն):
Արյան մեջ հայտնաբերվում են էրիթրոցիտների և հեմոգլոբինի քանակի խիստ նվազում, լեյկոպենիա, թրոմբոցիտոպենիա, ռետիկուլոցիտոպենիա, հարաբերական լիմֆոցիտոզ։
Ախտորոշման համար մեծ նշանակություն ունի կրծոսկրային պունկտատը, որի ուսումնասիրությունը հայտնաբերում է միելոկարիոցիտների քանակի խիստ նվազում։ Մեգակարիոցիտները բացակայում են կամ նրանց քանակը չի գերազանցում 1-2.106/լից։ Միելոգրամաներում գերակշռում են ախտաբանական միկրոմիելոբլաստների բջջային ձևերը, էրիթրոիդ ծլական բջիջները։ Խիստ նվազած է նեյտրոֆիլ շարքի անցողական և հասուն բջիջների քանակը։ Պլազմային և ռետիկուլային բջիջների քանակն ավելացած է (մինչև 5-8%)։
Հիպոպլաստիկ և ապլաստիկ սակավարյունությունների բնածին ձևը հաճախ զուգակցվում է օրգանիզմի ընդհանուր թերզարգացման և այլ բնածին արատների հետ։
Բլեքֆան-Դայեմոնդի ժառանգական հիպոպլաստիկ սակավարյունություն։ էրիթրոպոեզի թերաճման կամ չաճելու հետևանք է։ Կլինիկորեն նկատվում են մաշկի գունատություն, երեխայի կյանքի առաջին ամիսներին՝ նորմոքրոմ, նորմոցիտային սակավարյունություն, ոսկրածուծում՝ էրիթրոցիտներին նախորդող բջիջների աղքատացում միելոիդ և թրոմբոցիտային ծիլերի նորմալ գործունեության դեպքում (Վ. Ի. Կալինիչևա)։
Այլ բնույթի սակավարյունություններ` կապված սննդային, երկաթի պակասի, ֆոլաթթվի անբավարարության հետ, նորածինների մոտ համեմատաբար հազվադեպ են նկատվում։
Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն