Առաջին օգնություն Կաթված
Կաթվածը դեպի գլխուղեղի որևէ հատված արյան հոսքի ընդհատման հետևանքով գլխուղեղի այդ հատվածի բջիջների վնասումն է։ Սովորաբար կաթվածի պատճառ հանդիսանում է գլխուղեղի անոթների խցանումը կամ նրանց պատի վնասումը (նկ.14.1): Կաթվածը կարող է զարգանալ շատ արագ կամ աստիճանաբար։ Տուժածի մոտ կարող են ի հայտ գալ ստորև բերված նշաններից մի քանիսը կամ բոլորը։
ՆՇԱՆՆԵՐԸ
- վատառողջ տեսք կամ տարօրինակ վարքագիծ,
- դեմքի և վերջույթների մկանների հանկարծակի թուլացում (սովորաբար դա տեղի է ունենում մարմնի միայն մի կեսում),
- խոսքի խանգարում,
- տեսողության խանգարում,
- հիշողության կորուստ,
- հավասարակշռության խանգարում,
- բբերի անհամաչափություն,
- ուժեղ գլխացավ, գլխապտույտ,
- զրնգոց ականջներում,
- ակամա միզարձակում և կղում,
- ցնցումներ,
- գիտակցության խանգարումներ։
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
- Հանգստացրեք տուժածին։ Հաճախ տուժածը չի հասկանում, թե ինչ է կատարվել, և տագնապած է լինում։
- Օգնեք տուժածին հարմար դիրք ընդունել։ Գերադասելի է պառկեցնել նրան։
- Գիտակցության և կլման ակտի խանգարման, առատ թքարտադրության, փսխման դեպքում բերեք տուժածին կողքի ապահովության դիրքի։
- Ոչինչ մի տվեք խմելու կամ ուտելու։ Ահազանգեք շտապ օգնություն։
- Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան օգնություն։
ԿԱԹՎԱԾԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎՏԱՆԳԻ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ
Կաթվածի զարգացման վտանգի գործոնները նույնն են, ինչ որ սրտանոթային հիվանդություններինը (տե'ս "ՍՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ")։ Որոշ վտանգի գործոններ, ինչպիսիք են տուժածի տարիքը, սեռը կամ ժառանգական նախատրամադրվածությունը, շաքարախտը կամ սրտի ախտահարումները, հնարավոր չէ վերահսկել։ Այնուամենայնիվ կարելի է վերահսկել այլ վտանգի գործոններ, ինչպիսիք են բարձր ճնշումը, որը մեծացնում է զարկերակների վնասվելու հավանականությունը, ծխելը, կենդանական ճարպերի և խոլեսթերինի չարաշահումը, շարժումների և մարզումների սակավությունը, սթրեսները։
Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն