Հիվանդություններ Սինուսային տախիկարդիա
Սինուսային հանգույցի վրա դրդող ազդեցություն են թողնում.
- սիմպաթիկ նյարդային համակարգի տոնուսի բարձրացումը (հոգեհուզական սթրես, ցավային համախտանիշ),
- հիպերթիրեոզը,
- սինուսային հանգույցը սնող զարկերակի աթերոսկլերոտիկ փոփոխությունները,
- տենդը,
- սակավարյունությունը,
- հիպօքսեմիան,
- խրոնիկական տոնզիլիտը,
- կոֆեին և ալկոհոլ պարունակող խմիչքներ չարաշահելը։
Հազվադեպ սինուսային տախիկարդիան առաջանում է սրտի ծանր ախտահարումների ժամանակ (միոկարդիտներ, կարդիոմիոպաթիաներ, սրտի ուռուցքներ, սրտային անբավարարություն)։
ԷՍԳ պատկեր. սրտի կծկումների հաճախությունը 100-180 մեկ րոպեում, ռիթմը կանոնավոր, ատամիկների և կոմպլեքսների հաջորդականությունը խախտված չէ, սինուսային ծագման P ատամիկների ձևը փոփոխված չէ։ Արտահայտված սինուսային տախիկարդիայի ժամանակ P ատամիկները միաձուլվում են դրանց նախորդող T ատամիկների հետ, և այդ դեպքում անհրաժեշտ է տարբերակել նախասրտային ու փորոքային պարոքսիզմային տախիկարդիաներից։ Սինուսային տախիկարդիային բնորոշ է այն, որ թափառող նյարդը դրդող փորձերը (քնային ծոցի մերսում, Վալսալվայի փորձ) որոշ ժամանակով դանդաղեցնում են ռիթմը, և ԷՍԳ-ի վրա հայտնաբերում են P ատամիկներ։
Բուժական միջոցառումներն ուղղված են պատճառային գործոնի դեմ։ Երբեմն անհրաժեշտ է նշանակել β-ադրենապաշարիչներ. 10-20 մգ պրոպրանոլոլ՝ ներքին ընդունման՝ օրը 2-3 անգամ (դեղաչափը կարելի է բարձրացնել մինչև օրը 120 մգ։
Հեղինակ : | Նազարեթյան Է. Ե., Գասպարյան Ա. ՅՈՒ. |
Աղբյուր : | Ներքին հիանդություններ |
Տեղեկատվություն : | med-practic.com |
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն