Ձեռքերի խնամք
Ցուրտ եղանակին մաշկի մշակումը.օգտակար խորհուրդներ և դիմակներ. ankakh.com
Չոր մաշկը անտանելի է դառնում հատկապես ձմռանը: Դեմքը թեփոտվում է, կոպտանում ու ճաքճքվում: Բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել A, B, C վիտամիններ պարունակող սննդամթերք: Կոսմետոլոգներն առաջարկում են յուղային ու խոնավեցնող քսուքներ:
Մի բան պարզ է` չոր մաշկը պետք է հնարավորինս սնել ու խոնավեցնել: Անհրաժեշտ է ձմռանը ամեն առավոտ օգտագործել սնուցող քսուքներ, իսկ գիշերը` խոնավեցնող: Անհրաժեշտ է օրգանիզմում ավելացնել նաև ջրի քանակը` օրական մինչև 2 լինտր: Ինչ վերաբերում է մաշկի մաքրմանը, ապա դրա համար խորհուրդ է տրվում վերցնել կաթիկ:
Անհրաժեշտ է ձմռանը ամեն առավոտ օգտագործել սնուցող քսուքներ, իսկ գիշերը` խոնավեցնող: Օրգանիզմում պետք է ավելացնել նաև ջրի քանակը` օրական մինչև 2 լիտր: Ինչ վերաբերում է մաշկի մաքրմանը, ապա դրա համար խորհուրդ է տրվում օգտագործել կաթիկ:
Ներկայացնում ենք չոր մաշկի համար նախատեսված դիմակներ, որոնք հեշտ են ու արդյունավետ:
Բանանով և յուղոտ թթվասերով դիմակ
Բանանը պատառաքաղով տրորեք, մինչև միասեռ զանգված դառնալը: Այնուհետև վրան ավելացրեք թթվասերը: Դիմակը քսեք մաքուր դեմքին և թողեք 15-20 րոպե: Լվացեք գոլ ջրով:
Հանքային ջուրը մաշկը թարմացնելու, սնուցելու և խոնավեցնելու հիանալի միջոց է:
1 ձվի դեղնուցը, 1 թեյի գդալ մեղրը և 1 թեյի գդալ հանքային ջուրը լավ խառնեք իրար: Ստացված զանգվածը քսեք դեմքին: 15-20 րոպե անց լվացեք դեմքը եռացրած-հովացրսծ ջրով: Սակայն զգուշացեք, ոչ մի դեպքում չի թույլատրվում օգտագործել մեղրի պարունակությամբ դիմակներ նրանց, ովքեր դեմքին ունեն մանր արյունատար անոթներ (կուպերոզ):
Պատրաստեք թուրմ բույսերի խառնուրդից (անանուխի տերևներ ու ծաղիկներ, եղեսպակ (շալֆեյ). 1 թեյի գդալ բույս և 1 բաժակ եռացրած ջուր համադրությամբ: Թուրմը հովացրեք, քամեք, ապա վրան ավելացրեք ½ բաժակ կաթ կամ սերուցք և 1 թեյի գդալ հանքային ջուր: Ստացված զանգվածը լցրեք սառույց պատրաստելու համար նախատեսված տարայի մեջ և դրեք սառցախցիկի մեջ: Առավոտյան ջրով լվացվելու փոխարեն սառցե կտորներով դեմքը մերսեք՝ կլորավուն շարժումներով: Այնուհետև, դեմքը չորացնելով, քսեք սնուցող քսուք՝ չոր մաշկի համար: 10-15 րոպե անց անձեռոցիկով մաքրեք քսուքի ավելցուկը:
Ձվի դեղնուցով դիմակները ևս շատ օգտակար են չոր մաշկին
1 ձվի դեղնուցը խառնեք 1 թեյի գդալ բուսական յուղի և նույն քանակությամբ ալոեի հյութի հետ: Ստացված զանգվածը քսեք դեմքին: 15-20 րոպե անց լվացեք նախ սառը, ապա տաք ջրով:
2 միջին մեծության կարտոֆիլը խաշեք, ապա կեղևը մաքրեք ու տրորեք: Ավելացրեք 1 ձվի դեղնուց, 2 թեյի գդալ գոլ կաթ և 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ: Այդ ամենը լավ խառնեք իրար և ստացված զանգվածը քսեք դեմքին: 15-20 րոպե անց լվացեք գոլ ջրով:
Քերեք գազարը, ավելացրեք 2 ճաշի գդալ կարտոֆիլի ալյուր և 1 ձվի դեղնուց, ապա լավ խառնեք: Խառնուրդը քսեք դեմքին, պահեք 20 րոպե և դեմքը լվացեք գոլ ջրով:
1 ձվի դեղնուցը լավ հարեք, ավելացրեք 1 ճաշի գդալ թուրինջի հյութ, 1 թեյի գդալ բուսական յուղ։ Այդ ամենը լավ հարեք, ավելացրեք 1 ճաշի գդալ թթվասեր։ Թանձրության համար կարելի է ավելացնել նաեւ սեւ հացի միջուկ (նախապես այն պետք է թրջել կաթի մեջ)։ Այս խառնուրդը քսեք մաքուր դեմքին, 15-20 րոպե անց դեմքը լվացե գոլ ջրով եւ քսեք մաշկին համապատասխան քսուք։ 10 րոպեից քսուկի ավելցուկը հեռացրեք թղթե անձեռոցիկով։
Ձեռքերի խնամքը ձմռանը
Ձմռանը ձեռքերն ամենաշատն են տուժում` դառնալով կոշտ, ճաքչքած ու կարմրավուն, իսկ ձեռքերի համար նախատեսված քսուքները երբեմն չեն էլ օգնում: Եվ ահա, մենք հաճախ գերադասում ենք թաքցնել ձեռքերը, քան զբաղվել դրանց խնամքով: Իսկ ինչ է պետք անել:
Ձմռանը ձեռքերը լվացեք բնական օճառով:
Մոռացեք ձեռքերի համար նախատեսված խոնավեցնող կամ փափկացնող քսուքները:
Քնելուց առաջ ձեռքերը մերսեք բուսայուղով` զեյթունի, կոկոսի և այլն: Կարող եք բամբակյա ձեռնոց հագնել, մինչև ամբողջությամբ ներծծվի:
Շաբաթական 1-2 անգամ ձեռքերը մաքրեք բնական սկրաբով, որպեսզի մեռուկացած մաշկը դուրս գա:
Դրսում անպայման ձեռնոց կրեք:
Կենցաղային գործերում` հատկապես սպասքը լվանալիս, անպայման օգտագործեք ռետինե ձեռնոցներ:
Պետք է չէ ծուլանալ, այս ամենն անելը բոլորովին էլ դժվար չէ, փոխարենը ստիպված չեք լինի թացնել ձեռքերն ու գումար ծախսել անցանկալի բաղադրությամբ քսուքների վրա:
Կարդացեք նաև
Մենք շատ են պաշպանում մեր դեմքի մաշկը, սակայն ձեռքի մաշկը հաճախ մատնվում է անուշադրության։ Ձեռքի մաշկը կորցնում է իր փափկությունը և առաձգականությունը տարբեր պատճառներով, օրինակ՝ արևի ճառագայթներից, լվացող...
Ժամանակի ընթացքում եղունգները կարող են թուլանալ և կոտրվել։ Գելերի մշտական օգտագործումը, քիմիական նյութերը, անառողջ սննդակարգը և մի շարք այլ գործոններ կարող են ազդել եղունգների որակի վրա։ Fithacker.ru-ն գրում է...
Եղունգների գեղեցկությունն ու ամրությունը կարող են տուժել մի շարք գործոնների ազդեցությամբ։ Դրանց աճը կարող է դանդաղել, կարող են ավելի թույլ դառնալ, հաճախակի կոտրվել...
Fithacker.ru-ն գրում է, որ ձեռքերի չորության պատճառ կարող են դառնալ մի խումբ գործոններ, այդ թվում...
Budetezdorovy.ru կայքը գրում է, որ եղունգները վնասվում են տարբեր պատճառներով, և հաճախ դժվար է լինում վերադարձնել դրանց նախկին տեսքը։ Կայքն առաջարկում է արդյունավետ միջոցներ, որոնք կօգնեն հաղթահարել այս խնդիրը...
Ձեռքերի վրա պիգմենտային բծերը կարող են ի հայտ գալ այրվածքներից կամ այլ մաշկային վնասվածքներից հետո: budetezdorovy կայքն առաջարկում է քսուկ, որը կօգնի ազատվել այս խնդրից, կլավացնի մաշկի վիճակն...
Մեզանից յուրաքանչյուրը կյանքում առնվազն մեկ անգամ բախվել է այս խնդրի հետ։ Եղունգի կողքերի ավելորդ մաշկը (ծղունգ) կարող է առաջանալ տարբեր պատճառներով, ինչպիսիք ե՝ն լվացքի փոշու կամ այլ մաքրող նյութերի հետ շփումը...
Եղունգներն ամրացնելու համար շատ ժամանակ պետք չէ: Դրա համար պետք է ապակե տարայում խառնել երկու թեյի գդալ գերչակի կամ նուշի յուղ, երկու կաթիլ կիտրոնի եթերայուղ և մեկ թեյի գդալ...
Ի՞նչ կարող են պատմել եղունգներն օրգանիզմի ընդհանուր վիճակի մասին: Եղունգները շատ բան կարող են պատմել այն մասին, թե որքանով է առողջ օրգանիզմը, և ինչի կարիք ունի այն: Մարդիկ պետք է...
Մարդկանց գերակշիռ մասը սխալ է լվանում ձեռքերը: Նման եզրակացության են եկել ամերիկացի գիտնականները եւ նշել, որ դրա հետեւանքով հիգիենան գտնվում է ցածր մակարդակի վրա, որն էլ իր հերթին վարակների ու տարբեր հիվանդությունների...
Եղանակային պայմանները և տարբեր նյութերի օգտագործումը կարող է հանգեցնել մաշկի չորության կամ այլ ներազդեցություն ունենալ մաշկի վրա...
Եթե եղունգների վրա հայտնվում են բծեր, իսկ եղունգների կառուցվածքը վատանում է, դա առիթ է ուշադրություն դարձնելու առողջությանը, հայտնում է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն