Դեմքի խնամք
Դիմահարդարման անօգուտ միջոցներ. ինչի վրա գումար չարժե ծախսել
Լավ տեսք ունենալու համար շատերս ենք պատրաստ մեծ գումար ծախսել ու դիմահարդարման պարագաների մի ամբողջ զինանոց ձեռք բերել, սակայն, չնայած գովազդին ու խոստացված արդյունքին, հաճախ հասկանում ենք, որ քսուքին կամ տարբեր միջոցներին վերագրվող որակներն ու հատկությունները, մեղմ ասած, չափազանցված են, եթե չասենք` ընդհանրապես չեն համապատասխանում:
Բացի այդ, հաճախ ենք մոռանում, որ մաշկի ու ընդհանրապես արտաքին խնդիրների արմատները շատ ավելի խոր շերտերում են թաքնված: Չէ՞ որ կոսմետիկ միջոցները չեն կարող թափանցել խնդրահարույց օջախ ու թերությունը վերացնել:
Գոյություն ունեն մարմնի, դեմքի ու մազերի խնամքի 6 տեսակ միջոցներ, որոնց կիրառումը բացարձակ զուրկ է իմաստից, հետևաբար` գնելն անօգուտ ու ծախսն էլ` չարդարացված: Թվարկենք:
1. Աչքերի տակ առաջացած մուգ շրջանակների դեմ միջոցները
Ոչ մի քսուք չի կարող վերացնել այդ բծերը, դրանք ընդամենը կարելի է քողարկել: Երբեմն աչքի տակի կապտավուն երանգը բնածին առանձնահատկություն է` պայմանավորված արյունատար անոթների մակերեսայնությամբ: Այդ դեպքում տրամաբանենք` ինչով կարող են քսուքները մեզ օգնել: Իհարկե` ոչնչով: Իսկ եթե դրանք անքնության կամ վատ քնի հետևանքով են առաջանում, բնականաբար կանհետանան լավ քնելուց հետո:
2. Երիտասարդացնող միջոցներ
Գովազդը հաճախ խոստանում է, որ «առաջարկվող միջոցը հրաշքներ կգործի, որ այն «երիտասարդություն պարգևող իսկական ոգեթուրմ է». պարզապես հարկավոր է որոշակի քանակությամբ այդ քսուքից օգտագործել, ու ով հրաշք, այն երկար սպասեցնել չի տա, կտեսնեք, թե ինչպես եք «երիտասարդանում մի քանի տարով»:
Մաշկն այնպիսի կառուցվածք ունի, որ ոչ մի քսուք ու միջոց չի կարող թափանցել խորը շերտեր: Որոշ տեսանելի արդյունք ստացվում է, այն էլ մաշկի խոնավացման շնորհիվ: Եթե քսուքներն իսկապես երիտասարդացնեին ու հավերժական երիտասարդություն պարգևեին, ապա կոսմետիկ վիրաբույժները պարզապես անգործության կմատնվեին:
3. Մարմնի փիլինգի միջոցներ
Փիլինգի բոլոր միջոցները բնական մրգերի կորիզների կամ արհեստական մասնիկների ու գելի խառնուրդ են:
Ամենասովորական լոգարանային ճիլոպը լրիվ նույն փիլինգ-արդյունքն է տալիս, ինչ և ամենաթանկարժեք միջոցը:
4. Հակացելյուլիտային միջոցներ
Ինչքա~ն շատ է գրվում, թե ցելյուլիտն առաջանում է մի ամբողջ փունջ պատճառներով, որում հիմնականը հորմոնալ խանգարումն է, չհավասարակշռված սնունդը, ֆիզիկական նվազ ակտիվությունը և, վերջապես, գենետիկական նախատրամադրվածությունը: Այդուհանդերձ, կանայք ողջ աշխարհում գնել ու գնում են մի շարք միջոցներ, որոնք իբր օգնելու են ոչ թե դրա առաջացման պատճառի, այլ հետևանքի վերացմանը: Այնուամենայնիվ ասենք, որ բոլոր միջոցներն էլ ինչ-որ արտաքին արդյունք տալիս են, քանի որ խոնավացնում են մաշկի արտաքին շերտը: Սակայն դեռևս ոչ մի միջոց չի կարող կանխել կամ լրիվ վերացնել ցելյուլիտը:
5. Մազերի սննդարար դիմակներ
Մազի կառույցն այնպիսին է, որ առանց արմատի վրա նպատակային ներգործության` անհնար է բարելավել որակը: Դիմակներն ընդամենը ժամանակավոր են սոսնձում մազերի շերտատված թեփուկները, ինչը թեթևացնում է սանրվելը: Սակայն շերտատված մազերը երբեք առողջ տեսք չեն ստանա միայն դիմակների շնորհիվ, այս դեպքում միակ ճիշտ ուղին վարսավիրանոց գնալն է:
6. Շամպուններ թեփի դեմ
Թեփի պատճառը մաշկի մազածածկույթի հատվածում ճարպագեղձերի ֆունկցիայի խանգարման հետևանքով սնկերի չափազանց բազմացումն է, դրա համար կիրառվող շամպունը պետք է ոչնչացնի այդ սունկը: Այդ դեպքում հարկավոր է բուժիչ շամպուններ կիրառել, որոնք վաճառվում են դեղատներում: Իսկ խանութում վաճառվող շամպունները բուժիչ բաղադրիչներ չունեն, դրանք ընդամենը մի քիչ նվազեցնում են ճարպագեղձերի աշխատանքը:
Փայլող ու հարթ մաշկը, մետաքսանման մազերը, բարեկազմ մարմինը յուրաքանչյուրիս երազանքն են: Կասկած չի հարուցում, որ առանց դիմահարդարման բազմազան միջոցների անհնար է պատկերացնել դրանց խնամքը: Ու երբեք չպետք է մոռանալ, որ մեր արտաքինը մեծ մասամբ մեր սովորությունների ու ապրելակերպի հետևանք է ու առողջության ցուցանիշ: Գուցե արժե ավելի շատ ուշադրություն հատկացնենք մեր առողջությանը, փորձենք լսել օրգանիզմին, իսկ քսուքները միշտ կան ու կան:
Աննա
04.06.2012
Կարդացեք նաև
Բնական միջոցներ, որոնց դրական ազդեցությունը կնկատեք արդեն իսկ առաջին օգտագործումից հետո։ Budetezdorovy.ru-ն առաջարկում է միջոցներ, որոնք կօգնեն ազատվել բշտիկներից, պիգմենտային հետքերից...
Հղիների մաշկը հաճախ լինում է հոգնած և անփայլ, ի հայտ են գալիս պզուկներ, ակնե: Ինչպե՞ս պահպանել գեղեցկությունը՝ հաշվի առնելով օրգանիզմում կատարվող փոփոխությունները, որոնք ուղեկցում են երեխայի ծննդյան սպասումին...
Մաշկի պիգմենտը` մելանինը, երբեմն կարող է դավադիր լինել: Տարիքային փոփոխությունները, հորմոնալ խանգարումները, արևի տակ անցկացրած տևական ժամանակը, ստամոքս-աղիքային համակարգի խնդիրները...
Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...
Չոր, թոշնած, գունատ կամ յուղոտ մաշկ... Կնճիռներ, սպիներ, ծակոտիներ ու կորյակներ… Հավերժական այս խնդիրներին 21-րդ դարում նոր լուծում է տրվել. պիլինգ` մաշկի արտաքին շերտի կենսաբանական թեփոտումը, որի միջոցով հեռացվում են մաշկի...
Աչքերի տակ գոյացած պարկերը տարիք են ավելացնում առանց այդ էլ հոգնած դեմքին: Աչքերի տակի մուգ շրջանակների նմանվող պարկերը ևս օրգանիզմի օգնության աղերսանքի ազդանշաններն են: Դրանք հոգնածության, թերի քնի ու մի շարք այլ...
Բշտիկներից ազատվելու համար պարտադիր չէ միայն քիմիական միջոցներ օգտագործել: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մեղրն ու դարչինը կօգնեն նմանատիպ խնդիրների դեպքում...
Fithacker.ru-ն գրում է, որ բոլորի մաշկի վրա առկա են ծակոտիներ, սակայն խնդիրն առավել սուր է այն անձանց մոտ, ովքեր յուղոտ մաշկ ունեն։ Այս դեպքում դրանք կարող են տգեղացնել մաշկը։ Դրանցից ազատվելու համար...
Fithacker.ru-ն գրում է, որ կանանց մեծ մասը ցանկանում է հաստ հոնքեր ու թարթիչներ ունենալ։ Այս գործում օգնության են հասնում բնական միջոցները, որոնք օգնում են լավագույն արդյունքի հասնել կարճ ժամանակի ընթացքում...
Մի շարք գործոնների ազդեցությամբ դեմքի մաշկին խնդիրներ են առաջանում, որոնք շատերին են անհանգստացնում։ Fithacker.ru-ն ներկայացրել է բնական միջոցներով պատրաստվող բաղադրատոմս, որը կօգնի կարճ...
Fithacker.ru-ն գրում է, որ վիտամին E-ն մաշկի համար բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։ Այն օգնում է արգելափակել ազատ ռադիկալները, որոնք մեծ դերակատարում ունեն ծերացման գործընթացում։ Ազատ ռադիկալների դեմ...
Ջերմաստիճանի յուրաքանչյուր փոփոխություն կնոջ մաշկը ենթարկվում է սթրեսի, առավել ևս` ձմռանը. դրսում օդը ցուրտ է և թաց, իսկ ներսում` տաք և չոր, և ջերմային փոփոխությունը բացասական ազդեցություն է թողնում մաշկի վրա...
Կարտոֆիլը, կիտրոնի և նռան հյութերը հրաշալի համադրություն են մաշկը երիտասարդացնելու համար։ Դրանք արդյունավետ են նաև մուգ կետերի դեմ պայքարում։ Fithacker.ru-ն գրում է, որ կիտրոնը բնական ճանապարհով կսպիտակեցնի մաշկը...
Fithacker.ru-ն բաղադրատոնս է առաջարկում, որի օգնությամբ կարճ ժամանակահատվածում կարող եք ազատվել դեմքին առաջացած կնճիռներից։ Այս բաղադրատոմսը կօգնի նաև խոնավացնել մաշկը: Այն չունի կողմնակի ազդեցություն...
Սննդաբանները խորհուրդ են տալիս ավոկադոն ներառել սննակարգ, քանի որ այն մի շարք օգտակար հատկություններ ունի։ Fithacker.ru-ն գրում է, որ քչերը գիտեն, որ ավոկադոն մաշկի խնամքի լավագույն միջոցներից է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն