Մարմնի խնամք
Գորտնուկներ
Գորտնուկները մաշկի կամ էլ լորձաթաղանթի գերազանցապես բարորակ գոյացություններ են, որոնց առաջացման պատճառը երբեմն նաև մաշկի վարակումն է պապիլոմայի մանրէով: Այս մանրէի բազմացման համար նպաստավոր են հատկապես խոնավ պայմանները (հասարակական բաղնիք, լոգարան, հանդերձարան ևն):
Գորտնուկները մաշկի վրա առաջացած անհարթ և ուռուցիկ կամ պտկիկանման հանգույցներ են, որոնք հանդիպում են կղզյակներով` կուտակումների տեսքով կամ մեկական: Տարբերում են սովորական, հարթ և ծերունական գորտնուկներ: Սովորական, հարթ գորտնուկների ինկուբացիոն շրջանը 2-5 ամիս է:
Սովորական գորտնուկները, որոնք այլ կերպ կոչվում են նաև պատանեկան գորտնուկներ, առաջանում են ձեռքի դաստակներին, ոտնաթաթերին, մատներին: Դրանք հիմնականում լինում են կոշտ:
Սովորական գորտնուկների տարատեսակ են ներբանային գորտնուկները, որոնք առաջանում են կոշիկի հարած տեղում ու հատկապես ուժեղ քրտնող մարդկանց մոտ: Շատ կոշտ, մոխրագույն ու եղջրացած գորտնուկները շատ ցավոտ են լինում, որոնք խանգարում են քայլելու ժամանակ, երբեմն կարող են ժամանակավոր անաշխատունակության հանգեցնել: Ոտնատակին առաջացած գորտնուկները լինում են հարթ մակերեսով ու կարծր, քանի որ անընդհատ ուժեղ ճնշման տակ են գտնվում: Դրանք կոչվում են եղջրային ու հիմնականում առանց որևիցե միջամտության էլ անցնում են: Սակայն կարող են նույնիսկ տարիներ անհանգստացնել կամ ժամանակ առ ժամանակ հայտնվել ու անհետանալ:
Իսկ եթե այն ցավ է պատճառում, ուրեմն հարկավոր է դիմել բժշկի. մասնագիտական ցուցումներով ու միջամտությամբ կարելի է ազատվել անհարմարության զգացում ու տհաճություն պատճառող կոշտուկից:
Բարդությունը գորտնուկների տարածումն է մարմնի մյուս հատվածների վրա:
Ծերունական գորտնուկները վիրուսային ծագում չունեն:
Ինչ կարող ենք անել մենք` ինքներս
Հիշեք. գորտնուկը չի կարելի կտրել, քանի որ դա ավելի կխթանի վարակի տարածումը: Մինչ տեղային կիրառման միջոցներ ընդունելը դիմեք բժշկին ու կրկին` դիմեք մասնագետին, եթե այն սկսել է ցավ ու անհարմարություն պատճառել:
Նա կարող է հեռացնել գորտնուկը սառեցման մեթոդով (հեղուկ ազոտի կիրառմամբ), թթվով , հոսանքի կամ լազերի միջոցով այրելով: Երբեմն պատահում է, որ մեկ գորտնուկը բուժելուց հետո անհետանում են մնացածները:
Ծերունական գորտնուկները, որոնք առաջանում են 40-ն անց տարիքում, հիմնականում լինում են մեջքին ու կրծքին: Դրանք լինում են ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ, սակայն վերջիններիս մոտ` ավելի հաճախ:
Կանխարգելիչ միջոցներ
Խուսափեք գորտնուկներ ունեցող մարդկանց հետ ուղիղ շփումից: Երբեք ուրիշի կոշիկ, գուլպաներ մի հագեք, եթե մանավանդ գիտեք, որ նրանք գորտնուկ ունեն: Հասարակական բաղնիքում, լողավազանում ու հանդերձարանում երբեք ու ոչ մի դեպքում բոբիկ մի քայլեք:
Ահա գորտնուկներից ազատվելու մի քանի ժողովրդական միջոց ու օրինակ.
- Ես ունեի գորտնուկներ, որոնցից ոչ մի կերպ չէի կարողանում ազատվել: Ինչ ասես, որ չեմ փորձել. դա իսկական մղձավանջ էր, չգիտեի` որտեղ թաքցնեմ գորտնուկոդ ձեռքերս: Ու մի անգամ մայրս ինչ-որ տեղ կարդաց, որ պետք է թեյածառի յուղ քսեմ (այսօր այն հասանելի է բոլորին): Ի զարմանս ինձ, երկու անգամ քսելուց հետո արդեն գորտնուկները փոքրացան, իսկ թե ինչպես վերջնականապես անհետացան` չեմ էլ նկատել: Անսահման ուրախ էի, իսկ հետո իմացա նաև, որ թեյածառի յուղը մանրէասպան հատկություն ունի, և գրեթե բոլոր մանրէների դեմ արդյունավետ է աշխատում:
- Իմ կարծիքով էլ միայն լազերային վիահատությամբ կարելի է վերջնականապես ազատվել այդ գլխացավանքից:
- Իսկ ես էլ միջոց չմնաց, որ չփորձեմ ու վերջապես գորտնուկներից ազատվեցի գերչակի յուղով: Դրա համար պարզապես հարկավոր է գորտնուկը կամ էլ պապիլոման տրորել գերչակի յուղով թաթախված խծուծով, ասենք` շաբաթական երկու անգամ: Նույնիսկ սպի չի մնացել:
Ժողովրդական միջոցներից է նաև սխտորով բուժումը. դրա համար ամեն օր պետք է կիսած սխտորով տրորել գորտնուկները:
Ի դեպ, ժողովրդական բժշկությունն ասում է, որ գորտնուկների բուժման հաջողությունը կախված է լուսնի փուլերի հետ. պնդում են, որ պետք է բուժումը սկսել լիալուսնից նորալուսին ընկած փուլում` (նվազող լուսնի ժամանակ) ու կտրականապես արգելվում է աճող Լուսնի փուլում կատարվող բուժումը:
Ի դեպ, սա ամենը չէ, ասում են, որ գորտնուկների առաջացումը նաև հոգեբանական պատճառներ ունի. հավանական պատճառներից են ատելությունն ու սեփական անձի թերագնահատումը:
Մեդ-Պրակտիկ
29.02.2016
Հարգելի Գ, բարև Ձեզ: Բուժման համար հարկավոր է դիմել մաշկաբանի: Հարկավոր է ստուգել մարդու պապիլոմավիրուսի առլայությունը, դրա շտամը: Գորտնուկները հիմնականում հեռացվում են լազերի միջոցով, բուժումը հարկավոր է զուգակցել հակավիրուսային և իմունոմոդուլյատոր միջոցների հետ:
Գ
27.01.2016
Մեդ-Պրակտիկ
07.11.2015
Հարգելի Lusy, բարև Ձեզ: Նախ պետք է համոզվել, որ իսկապես գործ ունենք գորտնուկների հետ: Գորտնուկների տարածումը եղունգների տակ, այնքան էլ տիպիկ չէ, միգուցե այլ բան է: Բացի այ գորտնուկների դեպքում "Супер чистотел"-ի օգտագործումը փորձված և արդյունավետ միջոց է: Ցանկալի է դիմել մաշկաբանի համար պարզելու համար, թե կոնկրետ ինչ խնդիր է երեխայի մոտ:
lusy
04.10.2015
lusy
04.10.2015
Մեդ-Պրակտիկ
05.05.2015
Հարգելի Ֆ, "Супер чистотел" հեղուկը հարկավոր է օգտագործել 5 օր, որից հետո կնկատեք, որ գորտնուկի մակերեսը սևացել է, դա նշանակում է, որ պրոցեսն արդեն սկսվել է, և 2-3 շաբաթվա ընթացքում աստիճանաբար մահացած հյուսվածքը կպոկվի իր տեղը զիջելով առողջ մաշկին: Ինչ վերաբերում է գորտնուկի շուրջ եղած մաշկի կարմրելուն և թեփոտվելուն, տուփի վրա նշված է, որ ոչ մի դեպքում հեղուկը չպետք է քսվի առողջ մաշկին: Հարկավոր է օգտագործելուց առաջ գորտնուկի շուրջ քսել փափկեցնող որևէ քսուք, ցանկալի է մանկական, դա կօգնի խուսափել մաշկի չորացումից:
Մեդ-Պրակտիկ
02.05.2015
Հարգելի AN, պապիլոմաների կամ այլ կերպ սեռական գորտնուկների հեռացման ամենաարդյունավետ մեթոդներն են էլեկտրոկոագուլյացիան և կրիոթերապիան: Նշված մեթոդներով պապիլոմաների հեռացումը զուգակցվում է հակավիրուսային և իմունոմոդուլյատոր միջոցների հետ, վիրուսի ակտիվությունն ընկճելու և ռեցիդիվներից խուսափելու համար:
ֆ
02.05.2015
AN
30.04.2015
Մեդ-Պրակտիկ
24.04.2015
Հարգելի AN, մարդու պապիլոմա վիրուսով կարելի վարակվել ինչպես սեռական, այնպես էլ կենցաղ-կոնտակտային ճանապարհով` վնասված մաշկի միջոցով: Կախված, թե կոնկրետ պապիլոմավիրուսի որ շտամով է վարակված մարդը և ինչ կլինիկական ախտանիշներ կան, բուժման եղանակները տարբեր են: Սակայն պետք է նշել, որ պապիլոմավիրուսը վերջնական բուժում չունի, այն մնում է օրգանիզմում, և իմունիտոտի անկման, սթրեսային կամ այլ անբարենպաստ պայմաններում նորից կարող է արտահայտվել:
Ֆ
24.04.2015
Մեդ-Պրակտիկ
20.04.2015
Հարգելի Ֆ, բարև Ձեզ: Գորտնուկներն առաջանում են մարդու պապիլոմավիրուսով վարակվելու դեպքում: Այս դեպքում կարող է օգնել ծիծեռնախոտը կամ "Супер Чистотел "-ը , օգտագործման եղանակը նշված է տուփի վրա, կարող եք ձեռք բերել դեղատներից;
AN
19.04.2015
ֆ
17.04.2015
Մեդ-Պրակտիկ
04.04.2015
Հարգելի Ա, պապիլոմաների հեռացման ամենաարդյունավետ մեթոդներըն էլեկտրոկոագուլյացիան և կրիոթերապիան են, դրանք բնական է վիրուսը չեն այրում, այլ միայն պապիլոման: Նշված մեթոդներով պապիլոմաների հեռացումը զուգակցվում է հակավիրուսային և իմունոմոդուլյատոր միջոցների հետ, վիրուսի ակտիվությունն ընկճելու և ռեցիդիվներից խուսափելու համար: Ինչ վերաբերում է, արգանդի վզիկի քաղցկեղի առաջացմանը, ապա այն առաջանում է պապիլոմավիրուսի այլ շտամով վարակվելու դեպքում, և եթե կինը վարակված է պապիլոմավիրուսի այն շտամով, որն առաջացնում է պապիլոմաներ, նրա մոտ արգանդի վզիկի քաղցկեղ չի առաջանա: Եթե իհարկե առանձին վարակում չլինի վիրուսի քաղցկեղ առաջացնող շտամով:
Ա
01.04.2015
Մեդ-Պրակտիկ
28.03.2015
Հարգելի Ա, հնարավոր է, որ դրանք լինեն սեռական պապիլոմաներ, լիպոմաներ և այլն: Հստակ որոշել, թե ինչ գոյացություններ են դժվար է: Տնային պայմաններում որևէ միջոց կիրառելը ցանկալի չէ, քանի որ չգիտեք ինչ գոյացության հետ գործ ունեք: Հարկավոր է դիմել մաշկաբանի: Եթե դրանք լիպոմաներ են, բնական է սեռական զուգընկերոջ առողջական վիճակը այստեղ կապ չունի: Եթե դրանք սեռական պապիլոմաներ են, ապա չնայած նրան որ փոխանցվում են սեռական ճանապարհով, պարտադիր չէ որ կինը նույնպես հիվանդ լինի: Հնարավոր է Դուք եղել եք ուղղակի վիրուսի կրող և օրգանիզմի իմունիտետի անկման պատճառով ախտանիշներն ի հայտ են եկել: Ամեն դեպքում հարկավոր է անպայման նեղ մասնագետի խորհրդատվություն: Սեռական պապիլոմաների դեպքում հարկ կլինի, որ կինը նույնպես բուժում ստանա: Քանի որ հնարավոր է, նա նույնպես վիրուսակիր է:
Ա
26.03.2015
Մեդ-Պրակտիկ
25.03.2015
Հարգելի Ա, բարև Ձեզ: Միանշանակ ասել թե դա ինչ է, դժվար է: Մի փոքր անհասկանալի է, ինչ նկատի ունեք " ճյուղավորված գոյացություն" ասելով, միգուցե նկատի ունեք անհարթ եզրերով :Հարկավոր է նաև ճշտել Ձեր նշված գոյացությունները մաշկի վրա են, թե մաշկի տակ: Եթե դրանք մաշկի տակ են, միանշանակ գորտնուկ չէ: Այդ հատվածում ավելի է հավանական է սեռական գորտնուկների կամ կոնդիլոմաների առաջացումը: Քանի որ դեռ չգիտեք թե դրանք ինչ գոյացություններ են, ցանկալի չէ որևէ միջոցի կիրառումը Հարկավոր է մաշկաբանի խորհրդատվություն:
Ա
24.03.2015
Մեդ-Պրակտիկ
04.08.2014
Հարգելի Մարիա, դիմեք մաշկաբանի անցեք համապատասխան հեազոտություններ, քանի որ գորտնուկները որպես կանոն վիրուսային ծագում ունեն: մաշկաբանները Ձեզ կոգնեն:
Մարիա
01.08.2014
Մեդ-Պրակտիկ
10.07.2014
Հարգելի Kristina, նախ առաջին հերթին Ձեզ հարկավոր է դիմել մաշկաբանի, անցնել համապատասխան հետազոտություն: Հարկավոր է որոշել մարդու պապիլոմա վիրուսի գենետիկական տեսակը: Միայն դրանից հետո կարելի է մտածել դրանց հեռացման մասին:
Kristina
06.07.2014
Մեդ-Պրակտիկ
12.04.2014
Հարգելի Սաթենիկ, բարև Ձեզ, ծրագրային փոփոխությունների պատճառով հաղորդագրություններին հետևելը ժամանակավորապես անհնար էր դարձել, որի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը: Եթե խնդիրը մնում է հրատապ, խնդրում ենք գրել մեզ և մենք կպատասխանենք այս պահից սկսած:
Սաթենիկ
31.03.2014
Մեդ-Պրակտիկ
03.11.2013
Հարգելի Lucy, բարև Ձեզ, այդ հարցն ավելի տեղին կլինի ուղղել նշված կայքի ադմինիստրացիային:
Lucy
01.11.2013
Կարդացեք նաև
Ոտքերն օգնում են տեղաշարժվել ամբողջ օրվա ընթացքում: Ամեն օր քայլքի ժամանակ ոտքերը, փաստորեն, իրենց վրա կրում են քաշը կրկնակի գերազանցող ծանրաբեռնվածություն: Այդ պատճառով շատ կարևոր է խնամել դրանք...
Բժիշկ-կոսմետոլոգի հմուտ ձեռքերում լազերը դարձել է մարմնի անցանկալի մազերի դեմ պայքարի նուրբ և հզոր գործիք։ Հեշտ է բացատրել, թե ինչու են շատերը նախապատվությունը տալիս լազերային էպիլյացիային, նմանատիպ...
Քրտնարտադրության և մանրէների աճի հետևանքով ոտքերից կարող է տհաճ հոտ գալ: Fithacker.ru-ն ներկայացրել է միջոցներ, որոնք կօգնեն ազատվել այս տհաճ խնդրից...
Արևելյան բժշկության համաձայն` նույն տեղում միշտ առաջացող կոշտացումներն ահազանգում են համապատասխան օրգանում խանգարումների մասին...
Ներաճած եղունգի խնդիրը բավականին տարածված արդի աշխարհում։ Հիմնականում այն առաջանում է ոտնաթաթի առաջին մատի վրա։ Ներաճման նախատրամադրող գործոն է ոտնաթաթի առաջին մատի շրջանի անատոմիական...
Թեև կարծիքներ կան, որ դեզոդորանտները կարող են վնասել առողջությանը, հնարավոր չէ չօգտագործել որևէ միջոց։ Ognov.ru-ն առաջարկում է բնական միջոց, որը կարող եք պատրաստել ինքներդ...
Ինչպես մարմնի մյուս բոլոր մասերը՝ արմունկներն ու ծնկները ևս ժամանակի ընթացքում մգանում են և չորանում, և դա տեղի է ունենում, քանի որ մաշկի տակ են կուտակվում մեռած բջիջները...
Կանանց մեծ մասին անհանգստացնում է ցելյուլիտի առաջացման հնարավորությունը:Պարզելու համար` սպառնու՞մ է ձեզ ցելյուլիտը, թե` ոչ, երկու մատների օգնությամբ բռնեք ազդրը և սեղմեք. եթե մաշկը ստանա նարնջի կեղևի տեսք, դա ցելյուլիտի նախանշան է...
Ոտքերի համար նախատեսված վաննաներ օճառով և սոդայով. պահանջվում է սոդա, օճառ և ջուր: Անհրաժեշտ է 3 թեյի գդալ սոդա և 1 ճաշի գդալ քերած օճառ: Այդ ամենը լուծում ենք 1 լիտր տաք ջրի մեջ: Եթե ոտքերի լոգանքի...
Գլիցերինը խոնավացնում է մաշկը, ունի մի շարք օգտակար հատկություններ: Fithacker.ru-ի փոխանցմամբ՝ այն դրական է ազդում մաշկի բոլոր տեսակների վրա...
Երկրագնդի բնակչության կեսը տառապում է սնկային այս կամ այն հիվանդությունից: Երբեմն այն կարող է սուր չարտահայտվել, սակայն բազում անհարմարություններ պատճառել, և մնում է հարմարվել դրան` առանց լուրջ քայլեր ձեռնարկելու...
Շատ կանանց ծանոթ է ավելորդ կիլոգրամներ ունենալու խնդիրը, որոնք առաջին հերթին կուտակվում են կոնքերում, որովայնի, իսկ այնուհետև կրծքի շրջանում: Սակայն նիհարելու ընթացքում ցանկացած կին մտահոգվում է կուրծքը գեղեցիկ պահելու...
Մեջքին բշտիկների առաջացման պատճառը բակտերիաներն են: Fithacker.ru-ն ներկայացրել է դրանցից ազատվելու մի քանի եղանակ...
Միայն երեխաների ու դեռատի աղջիկների արմունկներն են լինում սպիտակ: Ժամանակի ընթացքում արմունկների մաշկն անխուսափելիորեն մգանում է, դառնում անհարթ, որոշ դեպքերում թեփոտում է ու նույնիսկ ցավում...
Ոտքերի հատվածում մաշկը հաճախ է չորանում և ճաքճքում։ Budetezdorovy.ru-ն գրում է, որ այս միջոցն օգնում է ազատվել չոր, կոշտացած մաշկից, ճաքերից ու կոշտուկներից...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն