Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մարմնի խնամք

10 գաղտնիք, թե ինչպես յուղոտ ու բշտիկներով մաշկը դարձնել առողջ ու գեղեցիկ

10 գաղտնիք, թե ինչպես յուղոտ ու բշտիկներով մաշկը դարձնել առողջ ու գեղեցիկ

Խորհուրդներ «Ավանտա» էսթետիկ բժշկության կենտրոնների ցանցի բժիշկ-մաշկաբան-կոսմետոլոգ Գրետա Դավթյանից:

1. Դեմքի խնամքի միջոցներից դժգոհության հիմնական պատճառները

 

Հիմնական պատճառներից մեկը դրանց սխալ ընտրությունն է: Յուղոտ մաշկի խնամքի համար նախատեսված կոսմետիկ միջոցները պետք է ապահովեն ցայտուն արտահայտված հակաբորբոքային ու հականեխիչ ազդեցություն՝ վերացնելով բորբոքումները և կանխելով երկրորդային վարակների զարգացումը, ինչպես նաև պետք է նվազեցնեն մաշկի լայնացած ծակոտիները՝ կանոնավորելով ճարպագեղձերի գործունեությունը։ Հիշե՛ք այդ մասին յուղոտ մաշկի խնամքի համար կոսմետիկ միջոցներ ընտրելիս: Միայն խնամքի միջոցների օգտագործումից մի՛ սպասեք արագ ու ակնհայտ փոփոխություններ, քանի որ խնդրահարույց մաշկի դեմ պայքարում անհրաժեշտ է ոչ միայն կիրառել համապատասխան քսուքներ, այլև անցնել մասնագիտական բուժման:


2. Շպարը մի՛ կիրառեք որպես բշտիկները թաքցնելու լավագույն տարբերակ


Մաշկի բորբոքային երևույթները կամ բշտիկները շպարի միջոցով թաքցնելը մեր օրերում շատ է տարածված. պատճառը հասկանալի է: Սակայն շատերը մոռանում են, որ դա ժամանակավոր բնույթ է կրում, և շպարի տևական ընթացքը նպաստում է բորբոքային երևույթների առաջացմանը՝ հետագայում հանգեցնելով ակնեի, ինչը ժամանակին չկանխելու դեպքում առաջանում են մի շարք լուրջ խնդիրներ:


3. Մի՛ սեղմեք մաշկին առաջացած բորբոքային բշտիկները


Շատ -շատերին է ծանոթ, երբ ամենաանհարմար ժամանակ և ամենատեսանելի տեղում հանկարծ հայտնվում է մի զզվելի պզուկ։ Իսկ եթե ոչ միայն մեկը, այլև մի քանի՞սը։ Տվյալ դեպքում առանց ձգձգելու դիմե՛ք բժշկի օգնությանը և լուծե՛ք ակնեի խնդիրը, քանի որ դրա անտեսումը իսկական մղձավանջ ու հոգեբանական լուրջ խնդիրների պատճառ կարող է դառնալ ցանկացած մարդու համար։ Մի՛ զբաղվեք ինքնաբուժությամբ: Կա նաև տարածված կարծիք, որ ակնեն միայն դեռահասների խնդիրն է, բայց ասեմ, որ այս հիվանդությամբ տառապողների զգալի մասը տարեց մարդիկ են։ Իհարկե, լինում են դեպքեր, երբ շատ դժվար է դիմանալ անսպասելի և անհարմար տեղում առաջացած բորբոքային բշտիկներին, սակայն դրանք սեղմելուց առաջ միշտ հիշե՛ք, որ բորբոքային բշտիկները սեղմելով՝ տվյալ հատվածներում կարող եք առաջացնել վերքեր, որոնք հետագայում կվերածվեն սպիների։ Մի՛ մոռացեք այդ մասին, սակայն եթե արդեն իսկ սեղմել եք բորբոքային բշտիկները, անիջապես կիրառե՛ք ախտահանիչ միջոցներ՝ կանխելու դրանց տարածումը:


4. Ախտահանե՛ք դիմահարդարման պարագաները


Ժամանակ հատկացրեք դիմահարդարման համար նախատեսված վրձիններն ու բարձիկները մշտապես մաքրելուն ու ախտահանելուն, քանի որ նրանց վրա կուտակվում են բազմաթիվ մանրէներ, որոնք ժամանակի ընթացքում ևս կարող են բորբոքային բշտիկների առաջացման պատճառ դառնալ:


5. Ժամանակի՛ն դիմեք բժշկի օգնությանը


Եթե տեսնում եք, որ 2 շաբաթվա ընթացքում մաշկի բորբոքային բշտիկները կրկնվում են, ապա անհապաղ դիմեք բժիշկ-կոսմետոլոգի օգնությանը: Մի՛ մոռացեք, որ ակնեն մաշկի բորբոքային հիվանդություն է, որի ժամանակ առաջանում է ճարպագեղձերի խցանում։ Իսկ կուտակված արտազատուկը` մաշկի ճարպը, աստիճանաբար վերածվում է բորբոքման՝ առաջացնելով թարախային բշտիկներ ։ Բորբոքված բշտիկները թողնում են հետքեր` քերծվածքներ, փոսիկներ, անցքեր, լայնացած ծակոտիներ, որոնք խախտում են մաշկի հարթ ծավալը։ Բշտիկային ցանի այդ հետևանքները կոչվում են պոստակնե և պահանջում են առանձին բուժում։ Հիշե՛ք՝ակնեի բուժումը սկսվում է բժիշկ-մաշկաբան-կոսմետոլոգի խորհրդատվությունից, և այս հիվանդության դեմ վաղ շրջանում առավել հեշտ է պայքարել, քանի որ կարող ենք շրջանցել բոլոր անցանկալի երևույթները:


6. Մի՛ չարաշահեք կոսմետիկ միջոցների օգտագործումը


Յուղոտ մաշկի համար նախատեսված կոսմետիկ միջոցների չարաշահումը առաջացնում է մաշկի չորություն և այրվածքներ: Եթե ինքնուրույն եք ընտրում մաշկի խնամքի համար նախատեսված այս կամ այն կոսմետիկ միջոցը, պարտադիր կարդացե՛ք բաղադրությունը, նշանակությունը, օգտագործման կանոններն ու թույլատրելի չափաբաժինը:


7. Հանգի՛ստ պահեք նյարդերը


Հասկանում եմ, որ ավելի հեշտ է ասել, քան անել, բայց չպետք է մոռանալ, որ սթրեսի հորմոնները նպաստում են ճարպի առաջացմանը, որն էլ խցանում է մաշկի ծակոտիները՝ հանգեցնելով բորբոքային բշտիկների: Փորձեք կառավարե՛լ նյարդերը և ավելի հանգիստ լինել առօրյայում, և ձեր մաշկը շնորհակալ կլինի ձեզ:


8. Պաշտպանե՛ք մաշկը


Մի՛ մոռացեք, որ յուղոտ մաշկի համար նախատեսված կոսմետիկ միջոցներն առավել զգայուն են դարձնում մաշկը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ: Այդ իսկ պատճառով օգտագործեք SPF 30 և ավել արևապաշտպան քսուքներ: Նախապատվությունը տվեք ոչ կոմեդոգեն քսուքներին, որոնք չեն խցանում ծակոտիները:


9. Ցուցաբերե՛ք համալիր մոտեցում

 

Շատ դեպքերում բորբոքային բշտիկների առաջացումը պայմանավորված է օրգանիզմում կատարվող այս կամ այն խնդրով կամ հիվանդությամբ: Այդ իսկ պատճառով, եթե մաշկի վրա առաջանում են բորբոքային բշտիկներ, առաջին հերթին անհրաժեշտ է պարզել դրանց առաջացման պատճառը:


10. Ճի՛շտ սնվեք


Կա հայտնի ասացվածք.«Ցանկանում ես փոխել մաշկիդ վիճակը, փոխի՛ր սննդակարգդ»: Կոֆեին, միս, ընկուզեղեն, շաքար, յուղոտ կամ տապակած ուտեստներ, սոյա, համեմունքներ, կծու և շատ այլ սննդամթերքներ կամ սննդային հավելումներ կարող են պատճառ դառնալ մաշկի բորբոքային բշտիկների առաջացմանը: Ձեր մաշկը շնորհակալ կլինի ձեզ, եթե շատ օգտագործեք ծովամթերք, մրգեր, բանջարեղեն, ձվի սպիտակուց, հավի կրծքամիս, կանաչեղեն՝ չմոռանալով նաև ջրի մասին: Ի դեպ,այս մթերքներն օգտակար են ոչ միայն մաշկին, այլև ողջ օրգանիզմին: Հիշե՛ք, որքան ճիշտ է սնվում մարդը, այնքան նրա մաշկը առողջ է ու գեղեցիկ:

Սկզբնաղբյուր. «Ավանտա» էսթետիկ բժշկության կենտրոն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչպես խնամել ոտքերը. Սալուտեմ ամսագիր №3
Ինչպես խնամել ոտքերը. Սալուտեմ ամսագիր №3

Ոտքերն օգնում են տեղաշարժվել ամբողջ օրվա ընթացքում: Ամեն օր քայլքի ժամանակ ոտքերը, փաստորեն, իրենց վրա կրում են քաշը կրկնակի գերազանցող ծանրաբեռնվածություն: Այդ պատճառով շատ կարևոր է խնամել դրանք...

Սալուտեմ 3.2021
Լազերային էպիլյացիա. Սալուտեմ ամսագիր №2
Լազերային էպիլյացիա. Սալուտեմ ամսագիր №2

Բժիշկ-կոսմետոլոգի հմուտ ձեռքերում լազերը դարձել է մարմնի անցանկալի մազերի դեմ պայքարի նուրբ և հզոր գործիք։ Հեշտ է բացատրել, թե ինչու են շատերը նախապատվությունը տալիս լազերային էպիլյացիային, նմանատիպ...

Էսթետիկ բժշկություն Սալուտեմ 2.2021
Ինչպե՞ս ազատվել ոտքերի տհաճ հոտից
Ինչպե՞ս ազատվել ոտքերի տհաճ հոտից

Քրտնարտադրության և մանրէների աճի հետևանքով ոտքերից կարող է տհաճ հոտ գալ: Fithacker.ru-ն ներկայացրել է միջոցներ, որոնք կօգնեն ազատվել այս տհաճ խնդրից...

Անձնական խնամք
Ինչպես ազատվել կոշտուկներից
Ինչպես ազատվել կոշտուկներից

Արևելյան բժշկության համաձայն` նույն տեղում միշտ առաջացող կոշտացումներն ահազանգում են համապատասխան օրգանում խանգարումների մասին...

Անձնական խնամք
Ներաճած եղունգ. ի՞նչ անել. drtehmine.com
Ներաճած եղունգ. ի՞նչ անել. drtehmine.com

Ներաճած եղունգի խնդիրը բավականին տարածված արդի աշխարհում։ Հիմնականում այն առաջանում է ոտնաթաթի առաջին մատի վրա։ Ներաճման նախատրամադրող գործոն է ոտնաթաթի առաջին մատի շրջանի անատոմիական...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Միջոց` քրտինքի տհաճ հոտի դեմ
Միջոց` քրտինքի տհաճ հոտի դեմ

Թեև կարծիքներ կան, որ դեզոդորանտները կարող են վնասել առողջությանը, հնարավոր չէ չօգտագործել որևէ միջոց։ Ognov.ru-ն առաջարկում է բնական միջոց, որը կարող եք պատրաստել ինքներդ...

Բնական միջոցներով փափկեցրեք արմունկների և ծնկների մաշկը
Բնական միջոցներով փափկեցրեք արմունկների և ծնկների մաշկը

Ինչպես մարմնի մյուս բոլոր մասերը՝ արմունկներն ու ծնկները ևս ժամանակի ընթացքում մգանում են և չորանում, և դա տեղի է ունենում, քանի որ մաշկի տակ են կուտակվում մեռած բջիջները...

Ինչպես ազատվել ցելյուլիտից
Ինչպես ազատվել ցելյուլիտից

Կանանց մեծ մասին անհանգստացնում է ցելյուլիտի առաջացման հնարավորությունը:Պարզելու համար` սպառնու՞մ է ձեզ ցելյուլիտը, թե` ոչ, երկու մատների օգնությամբ բռնեք ազդրը և սեղմեք. եթե մաշկը ստանա նարնջի կեղևի տեսք, դա ցելյուլիտի նախանշան է...

Ինչպես ազատվել ոտքերի կոշտուկներից
Ինչպես ազատվել ոտքերի կոշտուկներից

Ոտքերի համար նախատեսված վաննաներ օճառով և սոդայով. պահանջվում է սոդա, օճառ և ջուր: Անհրաժեշտ է 3 թեյի գդալ սոդա և 1 ճաշի գդալ քերած օճառ: Այդ ամենը լուծում ենք 1 լիտր տաք ջրի մեջ: Եթե ոտքերի լոգանքի...

Գլիցերինի օգտակարությունը. 168.am
Գլիցերինի օգտակարությունը. 168.am

Գլիցերինը խոնավացնում է մաշկը, ունի մի շարք օգտակար հատկություններ: Fithacker.ru-ի փոխանցմամբ՝ այն դրական է ազդում մաշկի բոլոր տեսակների վրա...

Եղունգների սնկային խնդիրների բուժման ժողովրդական միջոցներ. ankakh.com
Եղունգների սնկային խնդիրների բուժման ժողովրդական միջոցներ. ankakh.com

Երկրագնդի բնակչության կեսը տառապում է սնկային այս կամ այն հիվանդությունից: Երբեմն այն կարող է սուր չարտահայտվել, սակայն բազում անհարմարություններ պատճառել, և մնում է հարմարվել դրան` առանց լուրջ քայլեր ձեռնարկելու...

Վարակաբանություն
Նիհարելու ընթացքում կուրծքը խնամելու համար նախատեսված միջոցներ. ankakh.com
Նիհարելու ընթացքում կուրծքը խնամելու համար նախատեսված միջոցներ. ankakh.com

Շատ կանանց ծանոթ է ավելորդ կիլոգրամներ ունենալու խնդիրը, որոնք առաջին հերթին կուտակվում են կոնքերում, որովայնի, իսկ այնուհետև կրծքի շրջանում: Սակայն նիհարելու ընթացքում ցանկացած կին մտահոգվում է կուրծքը գեղեցիկ պահելու...

Առողջ և գեղեցիկ
Ինչպես ազատվել մեջքին առաջացած բշտիկներից
Ինչպես ազատվել մեջքին առաջացած բշտիկներից

Մեջքին բշտիկների առաջացման պատճառը բակտերիաներն են: Fithacker.ru-ն ներկայացրել է դրանցից ազատվելու մի քանի եղանակ...

​Ի՞նչ անել արմունկների մուգ գույնի դեպքում. ankakh.com
​Ի՞նչ անել արմունկների մուգ գույնի դեպքում. ankakh.com

Միայն երեխաների ու դեռատի աղջիկների արմունկներն են լինում սպիտակ: Ժամանակի ընթացքում արմունկների մաշկն անխուսափելիորեն մգանում է, դառնում անհարթ, որոշ դեպքերում թեփոտում է ու նույնիսկ ցավում...

Ոտքերի ճաքերի դեմ ավանդական բաղադրատոմս. 168.am
Ոտքերի ճաքերի դեմ ավանդական բաղադրատոմս. 168.am

Ոտքերի հատվածում մաշկը հաճախ է չորանում և ճաքճքում։ Budetezdorovy.ru-ն գրում է, որ այս միջոցն օգնում է ազատվել չոր, կոշտացած մաշկից, ճաքերից ու կոշտուկներից...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ