Մարմնամարզություն և սպորտ
Որ հիվանդությունների դեպքում է լողավազանն օգտակար. ankakh.com
Լողն ամենալավ ֆիզիկական ծանրաբեռնվածությունն է տարբեր հիվանդությունների դեպքում: Ջրում մարզումները բացառում են գերլարվածությունն ու մկանների լարումը:
Ուստի լողավազանն օգնում է մարդկանց հոգեֆիզիկական վիճակն ամրապնդելուն: Բացի այդ, լողը բարձրացնում է տրամադրությունն ու հանգստացնում նյարդային համակարգը:
Սիրտը` սրտամկանի առողջությունը, շատ բանով կախված է նրանից, թե որքան է այն մարզվում ու հագենում թթվածնով: Ու գերբեռնվածությունից խուսափելու համար պետք է սիրտը տոնուսի մեջ պահել: Դա ոչ միայն ամրապնդում է սիրտը, այլև նվազեցնում ինֆարկտի վտանգը: Լողը բարելավում է դեպի սիրտ արյան հոսքն ու ելքը, ինչը խիստ թեթևացնում է նրա աշխատանքը: Նույնիսկ սրտի վիրահատությունից հետո է խորհուրդ տրվում լողով զբաղվել, որպես վերականգնողական միջոց: Սրտաբանները կարծում են, որ լողը սրտամկանի համար չափավոր բեռնվածություն է ապահովում: Կանոնավոր լողով զբաղվելու դեպքում շնչառական համակարգի աշխատանքը նույնպես կբարելավվի: Ջրում ճիշտ շնչառության դեպքում թթվածինը հասնում է թոքերի բոլոր հատվածները: Դրա շնորհիվ թոքերում կանխվում են կանգային գործընթացները: Շնչառական համակարգը լողի ժամանակ առավելագույն է ծանրաբեռնվում, ու կրկնապատկվում է կենսատարողությունը, ընդ որում, վերականգնվում են շնչառական խաթարված ֆունկցիաները: Լողի ժամանակ հիպերօդափոխություն է կատարվում թոքերում, մկանները դառնում է առավել առաձգական, իսկ տարբեր կպումները ներծծվում են: Բացի այդ, թոքերի շարժունակությունը կանխում է թոքերի պատերին մանրէների նստեցումը:
Նյարդային համակարգ
Ջրում պարապմունքներն օգնում են հաղթահարելու դեպրեսիան: Բարելավվում է նյարդային համակարգի աշխատանքը: Հանդարտեցնում ու բարերար էմոցիոնալ ֆոն է ստեղծում, հավասարակշռում է գրգռման ու արգելակման գործընթացները, ինչը նշանակում է, որ նյարդային ու գրգռված մարդուն լողը հանգստացնում է, իսկ թույլին` աշխուժացնում: Լողով պարապմունքն բարելավում է գլխուղեղի արյան շրջանառությունը, օգնում է պայքարել անքնության, մրսածական հիվանդությունների դեմ: Սովորաբար, այդ հիվանդությունների առկայության պարագայում մասնագետներն առաջարկում են կոփվել, ինչը ենթադրում է օրգանիզմը սովորեցնել հարմարվելու տարբեր ջերմաստիճանային պայմաններին: Այդ խնդիրը լուծելուն հրաշալի օգնում են լողավազանային մարզումները: Հանվելիս, ցնցուղի տակ լվացվելիս, ջուրը մտնելիս ու դուրս գալիս և կրկին ցնցուղի տակ մտնելիս օրգանիզմը ենթարկվում է տարբեր ջերմաստիճանային պայմանների:
Հենաշարժողական համակարգ
Հենաշարժողական համակարգի խնդիր ունեցող մարդիկ նույնպես կարող են ջրային միջոցառումներով թեթևացնել և բուժել վիճակը: Բայց պետք է հիշել, որ ծանր դեպքերում լողը հակացուցված է: Երբեմն լողավազանն օգնում է նույնիսկ այն մարդկանց, ովքեր ինքնուրույն չեն կարողանում քայլել, սակայն ջուրը մտնելով` այնպես են լողում, որ թվում է, թե ջրից դուրս մեկ ուրիշն էր: Ջուրը փաստացի թուլացնում է բոլոր մկանները, ազատում ցավից, մոռացուցյան տալիս տանջանքն ու ցավը:
Ու եթե մյուս ֆիզիկական շարժումներն ու ծանրաբեռնվածությունը ցավ են պատճառում ու կարող են վնասել, ապա լողը, հակառակը, զգուշությամբ ու մեղմորեն ձգում է մկաններն ու բացում կարծրացած հոդերը:
Սակայն, լողավազան հաճախելուց առաջ հարկ է մասնագետի հետ խորհրդակցել:
Լողավազան հաճախելու ճիշտ ձևը
Ինչպե՞ս կարելի է ձիգ ու աշխույժ լինել: Ինչպե՞ս կարելի է հաճույք ստանալ կոփվելուց: Պպատասխանը շատ պարզ է` լողավազան հաճախելով: Լողավազան հաճախող մարդիկ հազվադեպ են հիվանդանում մրսելու հետևանքով առաջացող հիվանդություններով:
Անկասկած, լողավազանային մարզումներն ամրապնդում են իմունիտետը:
Քլորը վտանգավոր չէ՞
Լողավազանի ջուրն ընդունված է վարակազերծել քլորացմամբ, օզոնացմամբ ու ֆտորացմամբ, երբեմն կիրառվում են ուլտրաձայնային և ուլտրամանուշակագույն մշակման եղանակները` պղնձի ու արծաթի իոնների կիրառմամբ: Զանազան քիմիական խառնուրդներ կան, որոնք ախտահանող ազդեցություն են ունենում, սակայն դրանք չափազանց թանկ են, ուստի ստացվում է, որ քլորացումից բացի, մյուս բոլոր միջոցներն այնքան էլ հարմար չեն: Քլորը, ջրի մեջ հայտնվելով, առաջացնում է թթուներ, որոնք բարենպաստ չեն մաշկի ու լորձաթաղանթի համար: Բոլոր նյութերը, որոնք գոյանում են ջուրը մշակելու ընթացքում, ընդհանուր առմամբ, գրգռում են մաշկը, ու կարող են ալերգեն լինել:
Այնուամենայնիվ քլորը մինչ օրս ամենատարածված ախտահանող միջոցն է:
Ինչպե՞ս կարելի է պաշտպանվել քլորացված ջրի ազդեցությունից:
Լողից առաջ կանանց խորհուրդ է տրվում կոսմետիկ միջոցները լվանալ, հեռացնել, քանի որ քլորն ու դրա միացություններ, ինքնին, ալերգածին են, իսկ դիմահարդարման միջոցների հետ այդ հատկություններն է՛լ ավելի կուժգնանան: Կարելի է լողավազան մտնելուց առաջ հատուկ պաշտպանական քսուկներ կիրառել, որոնք թաղանթի նման կպաշտպանեն վնասակար նյութերի ազդեցությունից:
Հատուկ ակնոցը սուզալողի ժամանակ քլորի ազդեցությունից պաշտպանում է աչքերը: Քլորացված ջուրն ալերգիկ կոնյուկտիվիտի պատճառ կարող է դառնալ, որն ուղեկցվում է բնորոշ քորով, այրոցի զգացումով, արցունքոտությամբ, կոպերի այտուցով ու այլ տհաճ զգացումներով: Բնականաբար, նման դեպքերում աշխատունակությունը խիստ նվազում է: Ալերգիկ կոնյուկտիվիտի բուժման անհրաժեշտ պայման է ալերգածին նյութի լիովին բացառումը: Այս դեպքում հարկ է լողավազան չհաճախել:
Լողավազան հաճախելու դեպքում ցանկալի է հատուկ լողագլխարկ դնել: Ի դեպ, մասնագիտացված լողորդները բացառապես սիլիկոնե գլխարկ են դնում: Որակյալ աքսեսուարները էժան չեն, սակայն այնքան կիպ են նստում, որ բացառում են ջրի շփումը մազերի հետ: Ամեն դեպքում, խորհուրդ է տրվում մազերի խնամքի պարագաներ կիրառել` դրանց կառուցվածքը վերականգնելու համար:
Խորհուրդ է տրվում նախքան լողավազան մտնելն ու դուրս գալուց հետո ինտիմ կոսմետիկ գելեր ու ցողացիրներ կիրառել` անհրաժեշտ հակասեպտիկ պաշտպանություն ու լորձաթաղանթների խոնավություն ապահովելու նպատակով: Անմիջապես լողավազանում սեռավարակներով վարակվելը գործնականում բացառվում է անձնական հիգիենայի կանոնները պահպանելու դեպքում: Ավելին, քլորացված ջրում ոչնչանում են բոլոր մանրէները: Ըստ մասնագետների վարակման համար լորձաթաղանթի տրորման «էֆեկտ» պետք է լինի, ընդ որում ախտածին մանրէի խտությունը պետք է մեծ լինի, ինչը նույնպես քլորացված ջրում գրեթե բացառվում է:
Ինտիմ առողջություն. սա հաճախ բարձրացվող թեմա է բժշկական գրականության մեջ:
Սովորական պայմաններում (առողջ օրգանիզմում) նորմալ միկրոֆլորա է տիրում, մանրէների մի խումբ կա, որի գործունեությունն ապահովում է ինտիմ առողջությունը: Նորմալ միկրոֆլորան 90% լակտոբակտերիաների և 10%-ից պակաս բիֆիդոբակտերիաների ու ստաֆիլակոկերի, գարդներելների, կանդիդա սնկերի, ստրեպտոկոկերի, միկոպլազմայի ու ուրեապլազմայի ամբողջությունն է: Իմունային համակարգը վարակի հարուցիչների դեպքում ագրեսիվ է գործում` կենսաբանորեն ակտիվ տարբեր նյութեր արտադրելով, որոնք պահպանում են հավասարակշռություն: Այդ հավասարակշռության խախտումը կարող է պայմանավորված լինել տարբեր պատճառներով:
Օրինակ` օրգանիզմի սառեցումը, հղիությամբ ու ծննդաբերությամբ պայմանավորված հորմոնալ ֆոնը, տարիքային փոփոխությունները, սթրեսային իրավիճակները, սխալ ինտիմ խնամքը, վարակի հարուցիչները, դեղորայքային երկարատև բուժումը, միկրոֆլորայի հավասարակշռության խախտումը, որոնք նաև հակաբիոտիկների կիրառման հետևանք են:
Մինչև վերջերս բժիշկները խորհուրդ էին տալիս ինտիմ պաշտպանության համար լողավազան հաճախելիս մանրէասպան նյութերով տոգորված միջադիրներ կիրառել, սակայն այդ միջոցներն, ինքնին, արդեն հեշտոցի հավասարակշռության խախտման են հանգեցնում, ուստի նման պաշտանությունը հազվադեպ է առաջարկվում:
Ընդ որում, միջադիրները կարող են սխալ կիրառման դեպքում նպաստել ախտածին մանրէների բազմացմանը: Եվ, վերջապես, կանանց խորհուրդ չի տրվում դաշտանային ցիկլի ժամանակ լողավազան գնալ, քանի որ իմունիտետը հատկապես այդ ժամանակ թուլացած է, ու բորբոքական գործընթացի հավանականությունը` շատ մեծ: Լողավազանից հետո հարկ է կիրառել դեմքի ու մարմնի խնամքի միջոցներ, որոնք կվերականգնեն մաշկի վերին հիդրոլիպիդային պաշտպանիչ շերտը: Այն ապահովում է մաշկի խոնավությունը, որի բացակայությունը հանգեցնում է խոնավության կորստի:
Սթրեսի մասին
Սթրեսը հաճախ է նույնացվում բացասական երևույթի հետ: Սակայն լողավազան հաճախելն օրգանիզմի համար սթրես է: Թեթև «ֆիզիոլոգիական» սթրես են տարատեսակ ջրային միջոցառումները` լողավազանում ֆիզիկական մարզումները, շոգեբաղնիքն ու բաղնիքը, ջրային մերսումը, տաք-սառը ցնցուղը: Ֆիզիոլոգիական նշանակում է բնական գործընթաց, որի ժամանակ տեղի է ունենում կենսաբանական ակտիվ նյութերի արտադրություն, օրինակ` հորմոնների, որոնց օգնությամբ օրգանիզմը հարմարվում է շրջապատող միջավայրի պայմանների փոփոխություններին: Տվյալ սթրեսը շատ օգտակար է օրգանիզմին: Այդ ժամանակ օրգանիզմն աշխուժանում է, իսկ իմունային համակարգը «մտապահում» է այդ վիճակը: Ու որքան հաճախ են լողավազան կատարվող այցելությունները, այնքան այդ վիճակն ամրապնդվում է իմունային համակարգի «հիշողության մեջ»:
Կարդացեք նաև
Ֆիզիկական ակտիվության կարևորությունը` հղիության ժամանակ:
Հղիության նորմալ ընթացքի դեպքում կնոջ համար ֆիզիկական ծանրաբեռնվածությունն անհրաժեշտություն է...
Ֆիզիկական ակտիվությունը և սպորտն առողջ ապրելակերպի անհրաժեշտ պայման են: Շատ հիվանդություններ, եթե ոչ ուղղակիորեն, ապա` անուղղակի, կապված են հիպոդինամիայի հետ: Եվ ներկայում շատերն են, դա հասկանալով...
Մրգերն առողջության համար օգտակար են, քանի որ քիչ կալորիա եւ շատ վիիտամիններ ու հանքանյութեր են պարունակում: Սակայն դա չի նշանակում, որ միրգ կարելի է ուտել ցանկացած քանակով եւ օրվա ցանկացած ժամին...
Նրանք, ովքեր ցանկանում են կարճ ժամանակահատվածում, առանց հյուծիչ դիետաների ու հոգնեցնող մարմնամարզության ազատվել ավելորդ քաշից, ունեն այլընտրանք: Ճապոնացի բժիշկ Ֆուկուցուձիի մշակած մեթոդն անցած...
Մարդիկ շատ հաճախ նախընտրում են մարզվել առավոտյան, սակայն մասնագետները խորհուրդ են տալիս մարզվել երեկոյան: Երեկոյան մարզումները մի շարք...
Որոշ մթերքներ խորհուրդ չի տրվում օգտագործել մարզասրահ այցելելուց կամ ցանկացած այլ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից առաջ, քանի որ համարվում է, որ դրանք...
Վազքն իդեալական միջոց է հրաշալի տեսք ունենալու համար, որն, ի դեպ, նաև անվճար է։ Վազքով զբաղվելը հատուկ սարքավորումներ և հատուկ վայր չի պահանջում։ Դրանով կարելի է զբաղվել գրեթե ամբողջ տարին...
Յոգան շատ օգտակար է ո՛չ միայն հոգու, այլ նաև մարմնի համար: Ձեզ ենք ներկայացնում յոգայով զբաղվելու մի քանի պատճառ...
Հավասարակշռության ամրապնդումն սկսվում է մեր անձնական գիրոսկոպը ձեւավորող երեք տարբեր սենսորներից: Մեր ներքին լսողությունը, մեր տեսողությունը եւ մկանա-նյարդային ընդունիչները պատասխանատու են մեր հավասարակշռության համար: Եթե...
Վերջին տարիներին ավելի ու ավելի են ավելացել տարօրինակ վարժությունների միջոցով կազմվածքը վերականգնելու փորձերը այս 12 եղանակներով: Պատրաստվեք, դրանցից որոշները ձեզ հաստատ կզարմացնեն, գրում է...
Սպորտային իրականությունում մարզիկների մտածողական մարզումներն իրենցից ներկայացնում են որոշակի գործողությունների ու շարժումների մտածողական կրկնություն...
Մոտիվացիան մարզիկի հաջողության հասնելու կարևորագույն դերակատարություններից է: Այն նպատակին հասնելու ներքին մղումն է...
Նոր ուսումնասիրության համաձայն՝ շաբաթական 3 անգամ մարզանք անելը մոտ 16 տոկոսով նվազեցնում է դեպրեսիայի (ընկճախտի) առաջացման վտանգը, հայտնել են Լոնդոնի համալսարանական քոլեջի...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն