Մարմնամարզություն և սպորտ
Մարզասրահում առողջության համար հնարավոր վնասները. armeniamedicalcenter.am
Ֆիզիկական ակտիվությունը և սպորտն առողջ ապրելակերպի անհրաժեշտ պայման են: Շատ հիվանդություններ, եթե ոչ ուղղակիորեն, ապա` անուղղակի, կապված են հիպոդինամիայի հետ: Եվ ներկայում շատերն են, դա հասկանալով, հաճախում մարզասրահներ:
Բայց պետք է իմանալ, որ երբեմն ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է վնաս հասցնել առողջությանը: Օրինակ, եթե երիտասարդը, որը բազմոցին ժամեր անցկացնելուց, գարեջուր և չիպսեր վայելելուց հետո գնում է ֆիթնես սրահ կամ լողավազան, և մնացած ամբողջ օրն անցկացնում այնտեղ, դա կարող է վատ վերջանալ. հաջորդ օրը կարող են արտահայտվել ուժեղ մկանացավեր` լավագույն դեպքում, իսկ վատագույն դեպքում` հնարավոր է հայտնվել հիվանդանոցում:
Վազք
Վազքը ֆիզիկական ակտիվության ամենատարածված ձևերից է: Սակայն ոգևորվել և միանգամից մեծ տարածություններ հաղթահարել` չարժե, դա կարող է վնասակար լինել. հևոց, աչքերի առջև` մթագնում, գուցե նաև` գիտակցության կորուստ: Վազքը պետք է սկսել փոքր տարածություններից և դանդաղ տեմպից:
Պետք է հաշվի առնել նաև, որ վազքը ոչ բոլորին է օգտակար: Այն չի թույլատրվում թրոմբոֆլեբիտի, Սրտի բնածին արատների, միտրալ սթենոզի, թիրեոտոքսիկոզի, ողնաշարային հիվանդությունների և մի շարք այլ ախտաբանությունների ժամանակ:
Այդ պատճառով վազքից առաջ անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ: Որոշ բժիշկներ 50-նն անց մարդկանց խորհուրդ են տալիս վազքը փոխարինել քայլքով /կարելի է նաև սկանդինավյան քայլք/:
Ֆիթնես
Ֆիթնեսը հրաշալի առողջարարական միջոց է, բայց այստեղ ևս սահմանափակումներ կան: Դրանք են` ողնաշարի հիվանդությունները, երակների վարիկոզ լայնացումը, սրտի գործունեության խանգարումը, հիպերտոնիան: Պետք է ժամանակավորապես բացառել պարապմունքը վատ ինքնազգացողության, մրսածության ժամանակ, վիրահատություններից և այլ իրավիճակներից հետո, երբ օրգանիզմը թուլացած է: Ի դեպ, խիստ սննդակարգը` զուգակցված ինտենսիվ մարզումների հետ, նույնպես կարող է վնասել առողջությունը:
Մարզասարքեր
Մարզումները մարզասարքերով, հատկապես սկսնակների համար, կարող են վնասվածքների պատճառներ դառնալ, ընդ որում, հաճախ դրանք մկանների և ջլերի ձգվածություններն են: Հիմնականում պատճառն այն է, որ գերագնահատվում են սեփական ուժերը և մեծ ծանրաբեռնվածություն է տրվում մկաններին, նաև նախապատրաստական աշխատանք չի կատարվուն, որն օգնում է «տաքացնել» մկանները և նրանց պատրաստել մարզման:
Մարզասրահ հաճախել շաբաթը 2 անգամ` մեկական ժամով, բավարար է:
Նախքան ուժային վարժությունները ցանկալի է անցնել թեստ, որպեսզի պարզ լինի, թե օրգանիզմն ինչպես կարձագանքի այդ մարզումներին:
Չվնասել
- Սպորտի ցանկացած ձևի ժամանակ կարևոր է` չվնասել: Օրգանիզմն ինքը կհուշի, թե երբ է պետք կանգ առնել:
- Պետք է ուշադրություն դարձնել մաշկի գույնին` չափազանց գունատությունը կամ կարմրությունն արդեն մեծ ծանրաբեռնվածության ազդանշան է:
- Անպայման պետք է վերահսկել պուլսը` ֆիզիկական ծանրաբեռնվածությունից առաջ և հետո. տարբերությունը պետք է լինի 70 տոկոսից ավելի:
- Մարզումը պետք է անմիջապես դադարեցնել, եթե ի հայտ են եկել գլխապտույտ, հևոց, թուլություն, աչքերի առաջ` մթագնում:
- Չափից ավելի հաճախակի մարզումները չեն ավելացնում առողջությունը և չեն երիտասարդացնում, այլ հակառակը, հյուծում են օրգանիզմը, առաջացնում վնասվածքներ և հիվանդությունների սրացումներ:
Սպորտային սնունդ
Շատերը կարծում են, որ սպորտային սնունդը վնասակար է առողջության համար: Դրա պատաճառը, թերևս, այն է, որ անվտանգ սննդարար խառնուրդները շփոթում են անաբոլիկների հետ, որոնք մկանային մասսան ավելացնող հորմոնալ պատրաստուկներ են: Իսկ սպորտային սնունդն այլ է. դրան պատկանում են սննդային էլեմենտների` պրոտեինների /սպիտակուցներ/, ածխաջրատների, վիտամինների, ամինաթթուների, հանքային նյութերի խառնուրդները:
Սովորական սննդից դրանք տարբերվում են այն բանով, որ շուտ են յուրացվում և օրգանիզմին ապահովում մեծ քանակի էներգիայով:
«Սպորտային սննունը» ներառում էտարբեր սննդային հավելումներ: Դրանք կարող են լինել սովորական պրոտեին, կամ պրոտեինի և ածխաջրատի խառնուրդ, կարող են լինել նաև որոշակի ամինաթթուներ, օրինակ` կրեատին կամ գլյուտամին: Եվ, եթե առաջինները լիովին անվտանգ են, ապա երկրորդներն ունեն հակացուցումներ և ընդունման յուրահատկություններ: Բացի այդ, ինչպես որոշ նյութերի, այնպես էլ սպորտային սննդի նկատմամբ, գոյություն ունի անհատական անընկալություն. կարող են լինել ալերգիա, կողմնակի երևույթներ` սրտխառնոց, ստամոքսի այրոց և խանգարում:
Սպորտային սնունդը որևէ վնաս չի պատճառի, եթե այն ընդունվի ճիշտ ժամանակին և անհրաժեշտ չափաբաժնով: Այստեղ չի գործում «որքան շատ` այնքան լավ» սկզբունքը: Չափաբաժնի բարձրացումը կարող է հակառակ ազդեցություն ունենալ` ծանրաբեռնել ստամոքսը, լյարդը, ենթաստամոքսային գեղձը: Այդ սնունդը պետք է ընդունել ոչ քաղցած ժամանակ: Սպորտային սննդի որոշ տեսակներ պետք է միաժամանակ չընդունել` դրանք կարող են անգամ չեզոքացնել միմյանց: Դրանք ճիշտ ընդունելու համար հարկ է ուշադիր կարդալ ընդունման ուղեցույցը և խստորեն հետևել դրան:
Կարդացեք նաև
Ֆիզիկական ակտիվության կարևորությունը` հղիության ժամանակ:
Հղիության նորմալ ընթացքի դեպքում կնոջ համար ֆիզիկական ծանրաբեռնվածությունն անհրաժեշտություն է...
Լողն ամենալավ ֆիզիկական ծանրաբեռնվածությունն է տարբեր հիվանդությունների դեպքում: Ջրում մարզումները բացառում են գերլարվածությունն ու մկանների լարումը...
Մրգերն առողջության համար օգտակար են, քանի որ քիչ կալորիա եւ շատ վիիտամիններ ու հանքանյութեր են պարունակում: Սակայն դա չի նշանակում, որ միրգ կարելի է ուտել ցանկացած քանակով եւ օրվա ցանկացած ժամին...
Նրանք, ովքեր ցանկանում են կարճ ժամանակահատվածում, առանց հյուծիչ դիետաների ու հոգնեցնող մարմնամարզության ազատվել ավելորդ քաշից, ունեն այլընտրանք: Ճապոնացի բժիշկ Ֆուկուցուձիի մշակած մեթոդն անցած...
Մարդիկ շատ հաճախ նախընտրում են մարզվել առավոտյան, սակայն մասնագետները խորհուրդ են տալիս մարզվել երեկոյան: Երեկոյան մարզումները մի շարք...
Որոշ մթերքներ խորհուրդ չի տրվում օգտագործել մարզասրահ այցելելուց կամ ցանկացած այլ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից առաջ, քանի որ համարվում է, որ դրանք...
Վազքն իդեալական միջոց է հրաշալի տեսք ունենալու համար, որն, ի դեպ, նաև անվճար է։ Վազքով զբաղվելը հատուկ սարքավորումներ և հատուկ վայր չի պահանջում։ Դրանով կարելի է զբաղվել գրեթե ամբողջ տարին...
Յոգան շատ օգտակար է ո՛չ միայն հոգու, այլ նաև մարմնի համար: Ձեզ ենք ներկայացնում յոգայով զբաղվելու մի քանի պատճառ...
Հավասարակշռության ամրապնդումն սկսվում է մեր անձնական գիրոսկոպը ձեւավորող երեք տարբեր սենսորներից: Մեր ներքին լսողությունը, մեր տեսողությունը եւ մկանա-նյարդային ընդունիչները պատասխանատու են մեր հավասարակշռության համար: Եթե...
Վերջին տարիներին ավելի ու ավելի են ավելացել տարօրինակ վարժությունների միջոցով կազմվածքը վերականգնելու փորձերը այս 12 եղանակներով: Պատրաստվեք, դրանցից որոշները ձեզ հաստատ կզարմացնեն, գրում է...
Սպորտային իրականությունում մարզիկների մտածողական մարզումներն իրենցից ներկայացնում են որոշակի գործողությունների ու շարժումների մտածողական կրկնություն...
Մոտիվացիան մարզիկի հաջողության հասնելու կարևորագույն դերակատարություններից է: Այն նպատակին հասնելու ներքին մղումն է...
Նոր ուսումնասիրության համաձայն՝ շաբաթական 3 անգամ մարզանք անելը մոտ 16 տոկոսով նվազեցնում է դեպրեսիայի (ընկճախտի) առաջացման վտանգը, հայտնել են Լոնդոնի համալսարանական քոլեջի...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն