Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ և գեղեցիկ

Կոսմեցևտիկներ - հավասարակշռում ենք կոսմետոլոգիայի և մաշկաբանության սահմանագծին

Կոսմեցևտիկներ - հավասարակշռում ենք կոսմետոլոգիայի և մաշկաբանության սահմանագծին

Կոսմետոլոգիայի և մաշկաբանության միջև սահմանը երբեք հստակ չի եղել։ Կոսմետիկ միջոցների բաղադրության մեջ ակտիվբաղադրամասերի ներմուծումը հանգեցրեց այն բանին, որ վերջիններիս և դեղամիոջոցների միջև հայտնվեց ևս մեկ «չեզոք գոտի»։

 

1991 թ. մաշկաբանական վիրաբուժության Ամերիկյան կազմակերպության համաժողովի ընթացքում հնչեց բավականին անսպասելի հայտարարություն. «Կնճիռներից ազատվելու համար մենք մտադիր ենք օգտագործել մարդկությանը հայտնի ամենավտանգավոր թույներից մեկը»։ Խոսքը կաթվածահարող սպիտակուցի` բոտուլոտոքսինի մասին էր, որը ստացվում է բոտուլիզմ առաջացնող մանրէներից։ Այդ ժամանակ նյութն արդեն գրանցել էին որպես դեղաբանական միջոց` «Botox» անվանմամբ, թեև այն ուներ այլ կիրառություն։ Այժմ այս միջոցն առաջարկում են օգտագործել նաև առողջ մարդկանց` կնճիռներ առաջացնող մկաններն անշարժացնելու համար։ ԱՄՆ-ի սննդամթերքի և դեղամիջոցների վերահսկողության գերատեսչությունը (FDA) բոտոքսի կիրառման համար իր հավանությունը տվեց միայն 2002 թ. ապրիլին, սակայն որպես հակակնճիռային կոսմետիկ միջոց այն տարածվել և կիրառության մեջ էր մտել շատ ավելի վաղ։

 

Բոտոքսը դեղորայքային և կոսմետիկ դեղամիջոցների միջև «չեզոք գոտու» միակ օրինակը չէ։ Վերջին 10 տարիների ընթացքում շատ դեղամիջոցներ, կիրառություն գտնելով կոսմետոլոգիայի մեջ, փոխեցին իրենց «կողմնորոշումը»։ Վերջիններիս օգտագործում են կնճիռները վերացնելու, նիհարելու նպատակով, ինչպես նաև որպես միջոց ճաղատացման դեմ կամ հակառակը` անցանկալի մազերը հեռացնելու համար։

 

Ի՞ՆՉ ԵՆ ԿՈՍՄԵՑԵՎՏԻԿՆԵՐԸ

 

Սահմանման համաձայն` դեղամիջոցներն այն նյութերն են, որոնք ազդում են օրգանիզմի կառուցվածքի կամ ֆունկցիաների վրա և օգտագործվում են ախտորոշման, հիվանդության թեթևացման, բուժման կամ կանխարգելման համար։ Նախքան շուկա դուրս գալը նրանք ենթարկվում են բազմակողմանի հետազոտությունների և փորձարկումների։ Կոսմետիկ դեղամիջոցների արտադրության թույլատվության համար խիստ գործընթացներ դեռևս գոյություն չունեն, քանի որ դրանք նախատեսված են արտաքին օգտագործման համար և պարզապես փոխում են մեր արտաքին տեսքը։ Այժմ պարզվեց հետևյալը. գոյություն ունի ևս ինչ-որ բան, որը գտնվում է կոսմետիկայի և դեղորայքի սահմանի վրա։ Այդ «ինչ-որ բանը» կոսմեցևտիկներն են։ Վերջիններիս կարելի է դիտարկել և՛ որպես մեր արտաքին տեսքի վրա ազդող դեղորայքային միջոց, և՛ որպես կոսմետիկ միջոց, որը «խառնվում է» մեր օրգանիզմի կառուցվածքին ու ֆունկցիաներին։


ԱՌԱՋԻՆ ԾԻԾԵՌՆԱԿՆԵՐԸ

 

Առաջին կոսմեցևտիկը եղել է տրանսռետինային թթուն` վիտամին A-ի մի տարատեսակ, որը, ինչպես հայտնի է, բարձրացնում է մաշկում կոլլագենի բաղադրությունը։ Երբ անցած դարի 80-ական թվականների սկզբներին մաշկաբաններն ուսումնասիրում էին տրանսռետինային թթվի ազդեցությունը բշտիկացանի բուժման համար, նրանք հայտնաբերեցին օգտակար «կողմնակի» ազդեցություն, որն արևի տակ մնալու հետևանքով առաջացած կնճիռները հարթեցնելու կարողությունն էր։ Պրեպարատը հավանություն ստացավ FDA կողմից և Renova անվանման տակ այն սկսեցին օգտագործել որպես մաշկի ծերացումը կանխող կոսմետիկ միջոց։ Այսօր տրանսռետինային թթուն կամ նրան «նախորդող» ռետինոլը փոքր դոզաներով մտնում են դեմքի մաշկի համար նախատեված դիմաքսուքների բաղադրության մեջ։

 

Շատ հայտնի կոսմեցևտիկներ իրենց «մասնագիտական վերելքը» սկսել են որպես դեղորայք, այնուհետև հաստատուն կերպով հիմնավորվել կոսմետիկ գեղեցկության սրահներում։ Օրինակ` ճաղատացման դեմ Propecia և Rogaine միջոցները նախատեսված էին շագանակագեղձի բարորակ ուռուցքների բուժման և բարձր զարկերակային ճնշման իջեցման համար։ Վերջերս «գեղեցկության ակումբի» անդամ դարձավ Vaniqa-ն, որը, ի դեպ, անցանկալի մազերի հեռացման համար նախատեսված առաջին ռեցեպտուրային միջոցն է։ Պրեպարատն արտաքին օգտագործման է, սակայն ի սկզբանե ենթադրվում էր այն օգտագործել ներարկման տեսքով` տրիպանոսոմոզի ¥աֆրիկյան քնախտ¤ բուժման համար։


ՈՐՏԵ՞Ղ ԵՔ ԴՈՒՔ` ՃԱՆԱՊԱՐՀ ՀԱՐԹՈՂ ԱՌԱՋՆԱՊԱՀՆԵՐ


Թվում էր` եթե հասարակությունը մտահոգված է դեմքի և մարմնի գեղեցկության խնդիրներով, ապա դեղագործական և կոսմետիկա արտադրող ընկերությունները պետք է «կաշվից դուրս գան», որպեսզի ստեղծեն կոսմեցևտիկների նոր սերունդ։ Մինչդեռ իրականում երկուսն էլ չեն ցուցաբերում նկատելի ակտիվություն։


Բավականին դժվար է դատողություններ անել այն հարցի շուրջ, թե որքանո՞վ են շահագրգռված դեղագործական ընկերությունները։ Դեղագործական արտադրության առաջատարների աշխատանքային «ռազմավարությունը» և հետազոտական ծրագրերը «յոթ փակի հետևում գտնվող» գաղտնիք է։ Օրինակ, «Pfizer»-ն ուսումնասիրում է կոսմետոլոգիայում կիրառվելու համար նախատեսված նոր ակտիվ նյութեր։ 1996 թ. ընկերությունը ֆինանսավորում էր, իսկ 2002 թ. ամբողջությամբ «կուլ տվեց» կոսմետիկայի մշակման մեջ մասնագիտացող «Anaderm» ընկերությանը։ Այսօր «Anaderm»-ն աշխատում է տարիքային պիգմենտային հետքերի, յուղոտ մաշկի, ճաղատացման, անցանկալի մազերի հեռացման, ինչպես նաև արևի ճառագայթների բացասական ազդեցության դեմ միջոցների ստեղծման խնդիրների ուղղությամբ։ Շուտով կսկսվեն երկու դեղամիջոցների կլինիկական փորձարկումները։ Սակայն մանրամասնությունները գաղտնի են պահվում։

 

ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ


Դեղագործական հսկա «Pfizer»-ի մեծ հետաքրքրությունը կոսմեցևտիկների հանդեպ ավելի շուտ բացառություն է, քան օրենք։ «Merck»-ը վաճառում է վերը նշված դեղամիջոցները, սակայն դիտում է այն որպես «զուգակցող ապրանք» և պնդում, որ հիմնական ուշադրությունը դարձնում է այնպիսի լուրջ հիվանդություններին, ինչպիսին է, օրինակ, շաքարախտը։


Դեղագործական ընկերությունները համոզված են, որ առավելագույն եկամուտ կարելի է ստանալ հիվանդությունների բուժման համար նախատեսված դեղամիջոցներից։ Օրինակ. ԱՄՆ-ում 2002 թ. կոսմեցևտիկների վաճառքից գոյացած եկամուտը կազմեց 3.4 մլրդ. ԱՄՆ դոլար։ Թվում էր` արժանի ցուցանիշ է, բայց եթե այն համեմատենք ամերիկյան դեղագործական շուկայի եկամտի հետ, որը տարեկան կազմում է ավելի քան 185 մլրդ. ԱՄՆ դոլար, ապա դա չնչին մի հյուլե է։ Խիստ հավանական է, որ հաջորդ տասնամյակի ընթացքում կոսմեցևտիկների վաճառքից ստացված եկամուտը կկրկնապատկվի, սակայն խոշոր դեղագործական ընկերությունների վերաբերմունքն այս արտադրանքի հանդեպ դժվար թե փոխվի։


Փորձագետների կարծիքով նման մոտեցումը միանգամայն արդարացված է։ Նախ, կոսմեցևտիկների վաճառքից ստացված եկամուտը չի կարող համեմատվել այն եկամտի հետ, որն ընկերությանը կարող է բերել դեղորայք-բլոկբաստերը։ Երկրորդ, կոսմեցևտիկների արտադրությունը կապված է պոտենցիալ վտանգի և պատասխանատվության հետ։ Հիվանդի համար, անշուշտ, կարևոր է, որ հիվանդության բուժման ընթացքում դեղերի երկրորդային ազդեցությունը լինի նվազագույն։ Բայց, ամեն դեպքում ամբողջ խմբաքանակը տանելու համար` նա պատրաստ է զոհաբերել «խաղազինվորը», և պալարախտից բուժվելուց հետո նա դժվար թե դեղագործական ընկերության դեմ հայց ներկայացնի` դեղամիջոցների ընդունման հետևանքով առաջացած դիսբակտերիոզի համար։ Այլ բան է, եթե երկրորդային ազդեցություններ առաջանան դեղամիջոցը կոսմետիկ նպատակներով օգտագործող մարդու մոտ։ Սակայն ժամանակակից կոսմետոլոգիայում օգուտ-վտանգ հարաբերությունն առանձին խոսակցության թեմա է։ Այնպես որ դեղագործների անհանգստությունները միանգամայն հասկանալի են։


Եվս մեկ հանգամանք, որի պատճառով դեղագործական ընկերությունները խուսափում են զբաղվել կոսմեցևտիկների արտադրությամբ. դա «լուրջ հիվանդությունների դեմ պայքար մղողի» կերպարը պահպանելու ձգտումն է։ Իբր` մենք պայքարում ենք հեպատիտի և ՁԻԱՀ-ի դեմ, իսկ մեզ առաջարկում են դատարկ բաներով զբաղվել։


Բացառություն են կազմում միայն ճարպակալման դեմ դեղամիջոցները։ Դրանց հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում գրեթե բոլոր դեղագործական «հսկաները» և սովորաբար կատաղաբար առարկում են, երբ այս դեղամիջոցները կոսմեցևտիկների հետ միևնույն շարքում են դիտարկվում։ Անշուշտ, սրանք դեղամիջոցներ են, որոնք կիրառվում են նաև կոսմետիկ նպատակներով, ընդ որում, դա ոչ միշտ է արվում օրինական հիմունքներով։ Չէ՞ որ նման դեղամիջոցների մեծ մասը դեղատոմսային է։

 

ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆԸ ԽԹԱՆ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ


Կոսմետիկ արդյունաբերության մեջ միայն ամենախոշոր ընկերությունները կարող են իրենց թույլ տալ կատարել թանկարժեք գիտական հետազոտություններ և կլինիկական փորձարկումներ, որոնք անհրաժեշտ են նոր դեղամիջոցներ դեղագործական շուկա հանելու համար։


Կոսմետիկ ընկերությունների մեծ մասը դեղագործական ոլորտում գործունեություն ծավալելու շահագրգռվածություն չունի։ Պատկերացնենք, որ գիտնականները սինթեզել են նոր մոլեկուլ և պնդում են` իբր այն ընդունակ է փոխել մաշկի կառուցվածքն ու ֆունկցիաները։ Այժմ այն անհրաժեշտ է տեղավորել մոլեկուլների բանկ և երկար տարիների ընթացքում անցկացնել թանկարժեք լաբորատոր փորձեր ու կլինիկական փորձարկումներ։ Սակայն, եթե դրա փոխարեն այդ ձեռքբերումը «գործի գցել» դիմաքսուքի մեջ և գովազդային գրագետ արշավ կազմակերպել, ապա այն արագորեն և գործնականորեն առանց որևէ արգելքի կհայտնվի վաճառասեղանների վրա։ Ահա և ընկերությունները շահագործում են «կոսմեցևտիկ» անորոշ սահմանումը, որպեսզի առանց կարգավորիչ օրգանների ուշադրությանը ենթարկվելու «դեղանման» արտադրանքը շուկա հանեն։


Այս նպատակով որոշ կոսմետիկա արտադրող ընկերություններ զգալի կերպով իջեցրել են իրենց արտադրության մեջ կոսմեցևտիկների կոնցենտրացիան։ Իսկ շատերն ընդհանրապես հրաժարվում են մաշկի գրգռվածություն և այլ անցանկալի ազդեցություններ առաջացնող ակտիվ բաղադրամասերի կիրառումից։ Չէ՞ որ «գեղեցկության գործարանները» դեռ կարող են ստանալ ոչ այդքան քիչ եկամուտ պահանջարկ ունեցող դիմաքսուքներից և լոսյոններից` առանց դեղանման բաղադրամասեր օգտագործելու։
Հանուն արդարության արժե նշել, որ տնտեսական և հոգեբանական խնդիրների կողքին, որոնց պատճառով խոշոր ընկերությունները ցանկություն չունեն գործ ունենալ կոսմեցևտիկների հետ, գոյություն ունեն նաև տեխնիկական դժվարություններ. առկա է մասնագետների, սարքավորումների, տեղի և այլնի պակաս։ Օրինակ, հեռանկարային մոլեկուլների սքրինինգ անցկացնելու համար անհրաժեշտ լաբորատոր սարքավորումների պակասի պատճառով դժվարացված է մազերի վերականգնման համար նախատեսված նոր միջոցներ փնտրելու գործընթացը։


Իհարկե, բոլոր այս հարցերը կարելի է լուծել։ Խնդիրը միայն այն է, թե ո՞վ դրանցով կզբաղվի։

 

ԱՅՍՊԻՍՈՎ, ԼՈՒԾՈՒՄ ԿԳՏՆՎԻ՞ ԱՅՍ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԱՄԱՐ

 

Մի՞թե իրավիճակը փակուղային է, և մեզ` ճաղատացողներիս, գիրացողներիս, կնճիռներով և պիգմենտային բծերով պատվողներիս, մնում է միայն հույս դնել «տատական մեթոդների» վրա, բավարարվել քչով, կամ էլ գործել` անտեսելով վախը և վտանգը։ Դա այդքան էլ ճիշտ չէ։ Վաղ թե ուշ իրենց «ծանրակշիռ» խոսքը ստիպված կլինեն ասել օրենսդիրները։ Պետք է ընդունել, որ կոսմետիկ միջոցների մասին պատկերացումները բավականին հնացել են։ Իսկ բիոտեխնոլոգիական ընկերությունների և դեղագործական ընկերությունների մասնաճյուղերը (օրինակ` «Anaderm», «Galderma» կամ «IntegriDerm») այսօր արդեն իրենց հաստատուն քայլերն են անում բուժական ոլորտում։ Դեղագործական «հսկաների» մեծ մասը սպասողական դիրք է ընդունում։ Եվ եթե որևէ ընկերություն կոսմետոլոգիայի բնագավառում որևէ «հիթային» միջոց է ստեղծում, խոշոր ընկերությունների վերաբերմունքն անմիջապես դրականորեն փոխվում է։

 

ԿՈՍՄԵՏԻԿ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԻԱՅՆ ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԻՐԵՆՑ ԹՈՒՅԼ ՏԱԼ ԹԱՆԿԱՐԺԵՔ ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ, ՈՐՈՆՔ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՆՈՐ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԸ ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՇՈՒԿԱ ՀԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ։


ԿՈՍՄԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԴԵՂՈՐԱՅՔԻ ՍԱՀՄԱՆԻՆ ԵՆ ԳՏՆՎՈՒՄ ԿՈՍՄԵՑԵՎՏԻԿՆԵՐԸ։ ՎԵՐՋԻՆՆԵՐԻՍ ԿԱՐԵԼԻ Է ԴԻՏԱՐԿԵԼ Ե՛Վ ՈՐՊԵՍ ՄԵՐ ԱՐՏԱՔԻՆ ՏԵՍՔԻ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ, Ե՛Վ ՈՐՊԵՍ ԿՈՍՄԵՏԻԿ ՄԻՋՈՑՆԵՐ, ՈՐՈՆՔ «ԽԱՌՆՎՈՒՄ ԵՆ» ՄԵՐ ՕՐԳԱՆԻԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ՈՒ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐԻՆ։

Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 9-2007 (6)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կանանց և տղամարդկանց մազահեռացման տարբերությունները
Կանանց և տղամարդկանց մազահեռացման տարբերությունները

Կանանց և տղամարդկանց էպիլյացիայի միջև հիմնական տարբերությունը կայանում է մազահեռացման տեղանքի, մեթոդների և պատճառների մեջ, որոնց վրա կարող են ազդել սոցիալ-մշակութային նորմերն ու անհատական նախասիրությունները...

Արևային հերոդերմիա. Սալուտեմ ամսագիր №3
Արևային հերոդերմիա. Սալուտեմ ամսագիր №3

Տարիներ շարունակ արևային լույսի կանոնավոր ներգործությունը կարող է հանգեցնել մաշկի վաղաժամ ծերացման՝ արևային հերոդերմիայի, համախտանիշի, որը պայմանավորված է ուլտրամանուշակագույն ճառագայթների...

Ծերություև և երկարակեցություն Մաշկաբանություն Սալուտեմ 3.2021
Ամռան տապին մաշկը հատուկ խնամքի և ուշադրության կարիք ունի. մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյան. Սալուտեմ ամսագիր №3
Ամռան տապին մաշկը հատուկ խնամքի և ուշադրության կարիք ունի. մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյան. Սալուտեմ ամսագիր №3

Ինչպե՞ս ամռան տապին պաշտպանել մաշկը։ Ի՞նչ վտանգներ կարող են առաջանալ արևի ճառագայթների տակ երկար պառկելու դեպքում։ Արևապաշտպան միջոցների ճիշտ ընտրությունը կարևո՞ր է։ Այս մասին զրուցել ենք մաշկաբան...

Մաշկաբանություն Բժշկի ընդունարանում Սալուտեմ 3.2021
Ի՞նչ է սոլյարին, և արդյոք վնասակա՞ր է. Սալուտեմ ամսագիր №3
Ի՞նչ է սոլյարին, և արդյոք վնասակա՞ր է. Սալուտեմ ամսագիր №3

Սոլյարին կարող է հսկայական վնաս հասցնել առողջությանը։ Ըստ Բրիտանական բժշկական ասոցիացիայի տվյալների՝ սոլյարիում ակտիվ արևայրուքի յուրաքանչյուր 10 տարին 20%-ով բարձրացնում է մաշկի քաղցկեղով...

Սալուտեմ 3.2021
Արևպաշտպան միջոցները կարո՞ղ են վնասակար լինել
Արևպաշտպան միջոցները կարո՞ղ են վնասակար լինել

Լավագույն լուծումը այնպիսի արևապաշտպան միջոցներից խուսափելն է, որոնք պարունակում են ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչության (ՍԴՎ, անգլերեն` FDA) կողմից չցուցված հետևյալ ուլտրամանուշակագույն ֆիլտրերը...

Սալուտեմ 3.2021
Ինչպես ստանալ գեղեցիկ և առողջ արևայրուք. Սալուտեմ ամսագիր №3
Ինչպես ստանալ գեղեցիկ և առողջ արևայրուք. Սալուտեմ ամսագիր №3

Արևայրուքն օգտակար է մարդու օրգանիզմի համար, եթե այն ճիշտ են ընդունում Հակառակ պարագայում մարդը կարող է արևային հարված կամ այրվածքներ ստանալ։ Երբեմն էլ սխալ արևայրուքը կարող է մաշկի քաղցկեղի առաջացման...

Սալուտեմ 3.2021
Բջիջների ինքնաոչնչացում: Ինչո՞ւ է արևայրուքը վտանգավոր, և ինչպե՞ս առանց այրվելու ստանալ արևայրուք. Սալուտեմ ամսագիր №3
Բջիջների ինքնաոչնչացում: Ինչո՞ւ է արևայրուքը վտանգավոր, և ինչպե՞ս առանց այրվելու ստանալ արևայրուք. Սալուտեմ ամսագիր №3

Բոլորին ծանոթ է տհաճ այրոցը և քորը, որն առաջանում է արևի ճառագայթների ազդեցության տակ մնալու առաջին իսկ ժամերին։ Այո, առաջին հայացքից դա այնքան էլ ահավոր չէ, նույնիսկ կարելի է դիմանալ, քանի որ այն փոխհատուցվում է...

Մաշկաբանություն Սալուտեմ 3.2021
Արևապաշտպան քսուք. որքանո՞վ են վտանգավոր նրա բաղադրիչները. Սալուտեմ ամսագիր №3
Արևապաշտպան քսուք. որքանո՞վ են վտանգավոր նրա բաղադրիչները. Սալուտեմ ամսագիր №3

Մաշկն արևի վտանգավոր ճառագայթներից պաշտպանելու համար անհրաժեշտ է քսուք։ Սակայն վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ ցանկալի է արևապաշտպան քսուքի որոշ բաղադրիչներ փոխարինել առավել անվտանգ նյութերով...

Սալուտեմ 3.2021
Որոշում ենք մեր ֆոտոտիպը. Սալուտեմ ամսագիր №3
Որոշում ենք մեր ֆոտոտիպը. Սալուտեմ ամսագիր №3

Մաշկը սովորաբար դասակարգում են հետևյալ խըմբերի՝ նորմալ, չոր, յուղոտ, խառը և զգայուն: Նորմալ մաշկն առաձգական է, էլաստիկ, փայլուն և չափավոր խոնավ: Չոր մաշկը տառապում է խոնավության պակասից, ճարպոտն անջատում է...

Սալուտեմ 3.2021
Արևայրուքը առողջ օրգանիզմի վկայություն չէ, այլ մաշկի պաշտպանության փորձ. մաշկաբան. Սալուտեմ ամսագիր №3
Արևայրուքը առողջ օրգանիզմի վկայություն չէ, այլ մաշկի պաշտպանության փորձ. մաշկաբան. Սալուտեմ ամսագիր №3

Օրգանիզմի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթման (ՈՒՄՃ) չափավոր ազդեցության դեպքում բարելավվում է էնդոկրին գեղձերի աշխատանքը, արագանում են բոլոր նյութափոխանակային գործընթացները։ Արևի շնորհիվ մաշկին...

Սալուտեմ 3.2021
Արևայրուքի դեմ քսուքները երբեմն արևից վտանգավոր են. միջազգային նոր տվյալներ. Սալուտեմ ամսագիր №3
Արևայրուքի դեմ քսուքները երբեմն արևից վտանգավոր են. միջազգային նոր տվյալներ. Սալուտեմ ամսագիր №3

Ինչո՞ւ աշխարհում մաշկի քաղցկեղի բռնկումը համընկավ արևապաշտպան քսուքների արտադրության զարգացման հետ։ Միջազգային ուսումնասիրությունները ցրում են արևապաշտպան քսուքների մասին առասպելները...

Մաշկաբանություն Սալուտեմ 3.2021
Արևայրուք. վնա՞ս, թե՞ օգուտ. Սալուտեմ ամսագիր №3
Արևայրուք. վնա՞ս, թե՞ օգուտ. Սալուտեմ ամսագիր №3

Արևայրուքը մարդու մաշկի գունավորումն է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ։


Արևի տակ արևայրուք ստանալով՝ մարդն ամրացնում է իմունիտետը, բարձրացնում ֆիզիկական...

Մաշկաբանություն Սալուտեմ 3.2021
Արևայրուք. տարածվածության պատմությունը և գլխավոր հետևորդները. Սալուտեմ ամսագիր №3
Արևայրուք. տարածվածության պատմությունը և գլխավոր հետևորդները. Սալուտեմ ամսագիր №3

Գունատությունից մինչև մաշկի շոկոլադային երանգ երկար ճանապարհի մասին, և թե ինչ կապ ունի դրա հետ Կոկո Շանելը:

Մի քանի դար պահանջվեց ապացուցելու համար, որ ազնվական գունատությունը, նույնիսկ հիվանդագին...

Սալուտեմ 3.2021
«Արգինե Դավթյան» էսթետիկ բժշկության և գեղեցկության կենտրոն. Սալուտեմ ամսագիր №2
«Արգինե Դավթյան» էսթետիկ բժշկության և գեղեցկության կենտրոն. Սալուտեմ ամսագիր №2

«Արգինե Դավթյան» էսթետիկ բժշկության և գեղեցկության կենտրոնը գործում է շուրջ 14 տարի, ոլորտի լավագույն կենտրոններից է և ունի լուրջ ավանդ էսթետիկ ոլորտի կայացման և զարգացման գործում...

Սալուտեմ 2.2021
Նիհարելու ընթացքում կուրծքը խնամելու համար նախատեսված միջոցներ. ankakh.com
Նիհարելու ընթացքում կուրծքը խնամելու համար նախատեսված միջոցներ. ankakh.com

Շատ կանանց ծանոթ է ավելորդ կիլոգրամներ ունենալու խնդիրը, որոնք առաջին հերթին կուտակվում են կոնքերում, որովայնի, իսկ այնուհետև կրծքի շրջանում: Սակայն նիհարելու ընթացքում ցանկացած կին մտահոգվում է կուրծքը գեղեցիկ պահելու...

Մարմնի խնամք

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ