Առողջ և գեղեցիկ
Արևայրուքի դեմ քսուքները երբեմն արևից վտանգավոր են. միջազգային նոր տվյալներ. Սալուտեմ ամսագիր №3
Ինչո՞ւ աշխարհում մաշկի քաղցկեղի բռնկումը համընկավ արևապաշտպան քսուքների արտադրության զարգացման հետ։ Միջազգային ուսումնասիրությունները ցրում են արևապաշտպան քսուքների մասին առասպելները։ Եվ այսպես, իրականում որքա՞ն ժամանակ կարելի է արևայրուք ստանալ առանց օրգանիզմը վնասելու։
Գիտե՞ք արդյոք, որ չնայած արևայրուքի դեմ միջոցների ակտիվ կիրառմանը՝ յուրաքանչյուր տարի մաշկի քաղցկեղի դեպքերի թիվն աճում է։ Կալիֆոռնիայից գիտությունների դոկտոր Էլիզաբեթ Պլուրդը նշում է չարորակ մելանոմայի (մաշկի քաղցկեղի) դեպքերի զգալի աճ՝ պայմանավորված վերջին 30 տարվա ընթացքում արևայրուքից պաշտպանող միջոցների համատարած կիրառման հետ։ Ըստ բժիշկ Պլուրդի՝ այդ միջոցների բաղադրության մեջ մտնում են այնպիսի քիմիական նյութեր, որոնք հայտնի են որպես քաղցկեղածիններ, ինչպես նաև հորմոնային ակտիվ բաղադրիչներ, որոնց ազդեցությունն օրգանիզմի վրա միշտ չէ, որ կանխատեսելի է։
Ուրեմն, ինչո՞ւ ենք մենք այդքան վստահում արևայրուքի դեմ միջոցներին, դրանց կիրառումն օգտակա՞ր է։ Մենք ոգևորված գնում ենք արևապաշտպան տարբեր միջոցներ՝ արևապաշտպան շամպուն, օճառ և նույնիսկ եղունգների համար նախատեսված լաք։ Գոյություն ունի արևապաշտպան (SPF-գործոն) միջոցների մի ամբողջ արդյունաբերություն։ Սակայն արդյոք այդ քսուքները, գելերը, լոսյոններն այդքան օգտակա՞ր են։ Չէ՞ որ մարդիկ առանց դրանց ապրել են հազարամյակներ շարունակ, իսկ արևը ի սկզբանե եղել է կյանքի աղբյուր։
Արևային ճառագայթների տեսակները
Մենք հաճախ ենք լսում արևային ճառագայթների տարբեր տեսակների գոյության մասին։ B (UVB) տեսակի ուլտրամանուշակագույն ճառագայթները ոչ մելանոմային քաղցկեղի զարգացման հիմնական պատճառն են, օրինակ` մաշկի բազալ բջջային կարցինոմայի համար։ Արևապաշտպան միջոցներում առկա քիմիական նյութերն, իսկապես, պաշարում են ուլտրամանուշակագույն ճառագայթների (ՈՒՄՃ) այս տեսակը՝ պաշտպանելով օրգանիզմը դրանցից։
Իսկ A (UVA) տեսակի ՈՒՄՃ-ը մաշկի մեջ ավելի խորն են թափանցում, և դրանց ազդեցությունը դժվար է չեզոքացնել։ Ընդ որում, մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ ճառագայթների А տեսակը պակաս վտանգավոր չէ օրգանիզմի համար, քան В տեսակը։
Պաշտպանված լինելու զգացողությունը խաբուսիկ է
Արևապաշտպան լոսյոնի պիտակի վրա նշված SPF պաշտպանվածության աստիճանը չի արտացոլում արևային ճառագայթներից մաշկի պաշտպանվածության իրական աստիճանը, քանի որ UVA և UVB ճառագայթումից պաշտպանվածության ցուցանիշները հնարավոր չէ միավորել։ SPF պաշտպանության բարձր աստիճանով միջոցները պաշտպանում են միայն UVB ճառագայթներից, սակայն ոչ՝ արևային ազդեցության մյուս տեսակներից։ Կիրառելով այս միջոցները՝ մենք սխալմամբ մեզ պաշտպանված ենք համարում և ավելի երկար ենք ենթարկվում UVA և UVB ճառագայթների ազդեցությանը։ Այսպիսով, կիրառելով արևապաշտպան միջոցներ՝ մենք պաշտպանվում ենք միայն UVB ճառագայթների ազդեցությունից, սակայն շարունակում ենք կլանել վնասակար UVA ճառագայթները։
Առողջապահության համաշխարհային կազմակերության կազմում գործող Քաղցկեղի ուսումնասիրությունների միջազգային գործակալության հետազոտող Ֆիլիպ Օտյեն իրականացրել է արևայրուք ընդունող մարդկանց մասնակցությամբ բազմաթիվ ուսումնասիրություններ և հանգել է անսպասելի եզրակացությունների։ Գիտնականի կարծիքով՝ բարձր SPF պաշտպանությամբ միջոցները փոխում են արևային ճառագայթների ազդեցությունն օրգանիզմի վրա, ինչն էլ կարող է մելանոմայի զարգացման ռիսկի բարձրացման պատճառ լինել։ Բժիշկ Օտյեի կարծիքով՝ մենք նույն հաջողությամբ և մաշկի քաղցկեղից պաշտպանված լինելով կարող ենք արևայրուք ընդունել՝ առանց որևէ արևապաշտպան միջոց կիրառելու։
Արդյոք արևային ֆիլտրերը մեր դե՞մ են
SPF պաշտպանության բարձր աստիճանով միջոցներն արևային քիմիական ֆիլտրերի ավելի բարձր խտության կարիք ունեն, քան SPF ցածր պաշտպանությամբ միջոցները կամ բնական յուղերը։ Այս բաղադրիչներից մի քանիսը, թափանցելով մաշկի մեջ, կարող են բացասական ազդեցություն թողնել օրգանիզմի վրա։ Դրանց կիրառման հետ են կապում մաշկի վնասումները, հորմոնային խանգարումները և մաշկի ալերգիկ ռեակցիաները։
Եթե SPF պաշտպանության բարձր մակարդակով միջոցներն իսկապես լավագույնս պաշտպանեին մաշկի քաղցկեղից, ապա այս դեպքում քիմիական նյութերի բարձր խտությունների կիրառումը հիմնավորված կլիներ։ Սակայն այս միջոցների առավելություններն ապացուցված չեն, և, փաստորեն, ավելի խնայող այլ միջոցների ընտրությունն ավելի արդարացված է։
Արևի ավելցուկից փրկում է ուղեղը
Երբ մենք քայլում ենք արևի տակ, մեր աչքերի մեջ ընկնող լույսն ազդակներ է ուղարկում դեպի հիպոֆիզ։ Հիպոֆիզն իր հերթին արտադրում է հատուկ հորմոն, որը նպաստում է մաշկի ավելի մուգ գունավորմանը, ինչն էլ մաշկը պաշտպանում է ՈՒՄՃ-ի վնասակար սպեկտրից։ Այսինքն՝ մեր ուղեղը բնական ձևով մեզ պաշտպանում է ավելորդ արևից։ Եվ, իհարկե, միայն արևային ճառագայթների ազդեցությամբ է օրգանիզմում արտադրվում վիտամին D, որն այդքան անհրաժեշտ է աճի, ոսկրերի, նորմալ քնի և քաշի համար։ Այս իսկ պատճառով բժշկության տարբեր ոլորտների մասնագետներն ընդունում են բնական թեթև, հատկապես՝ ծովային, արևայրուքի օգտակարությունը, երբ արևային լոգանքները համակցվում են հանքային աղերի և հագեցած օդի հետ։ Այնպես որ, վայելեք արևի ճառագայթները, սակայն չափի մեջ և ճիշտ ժամերին։
Արդյոք այդքան վտանգավո՞ր է լուսատուն
Արևի օգտակարության մասին կան գիտական ապացույցներ, որոնք ստացվել են խոշոր հետազոտություններից մեկի ժամանակ և հրապարակվել են 2014 թ. Շվեդիայում՝ Կարոլինյան ինստիտուտում։ Արևայրուքից խուսափած կանանց մահացության ցուցանիշները 2 անգամ բարձր էին այն մասնակիցների համեմատ, ովքեր արևային լոգանք ընդունել էին ամեն օր։ Հետազոտությունը բավականին ընդգրկուն էր և տևական, 30 հազար մասնակիցներին դիտարկել են 20 տարվա ընթացքում։
Կարինա ԳՅԱՄՋՅԱՆ
https://www.kp.ru
«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15
Կարդացեք նաև
Կանանց և տղամարդկանց էպիլյացիայի միջև հիմնական տարբերությունը կայանում է մազահեռացման տեղանքի, մեթոդների և պատճառների մեջ, որոնց վրա կարող են ազդել սոցիալ-մշակութային նորմերն ու անհատական նախասիրությունները...
Ինչպե՞ս ամռան տապին պաշտպանել մաշկը։ Ի՞նչ վտանգներ կարող են առաջանալ արևի ճառագայթների տակ երկար պառկելու դեպքում։ Արևապաշտպան միջոցների ճիշտ ընտրությունը կարևո՞ր է։ Այս մասին զրուցել ենք մաշկաբան...
Սոլյարին կարող է հսկայական վնաս հասցնել առողջությանը։ Ըստ Բրիտանական բժշկական ասոցիացիայի տվյալների՝ սոլյարիում ակտիվ արևայրուքի յուրաքանչյուր 10 տարին 20%-ով բարձրացնում է մաշկի քաղցկեղով...
Լավագույն լուծումը այնպիսի արևապաշտպան միջոցներից խուսափելն է, որոնք պարունակում են ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչության (ՍԴՎ, անգլերեն` FDA) կողմից չցուցված հետևյալ ուլտրամանուշակագույն ֆիլտրերը...
Արևայրուքն օգտակար է մարդու օրգանիզմի համար, եթե այն ճիշտ են ընդունում Հակառակ պարագայում մարդը կարող է արևային հարված կամ այրվածքներ ստանալ։ Երբեմն էլ սխալ արևայրուքը կարող է մաշկի քաղցկեղի առաջացման...
Բոլորին ծանոթ է տհաճ այրոցը և քորը, որն առաջանում է արևի ճառագայթների ազդեցության տակ մնալու առաջին իսկ ժամերին։ Այո, առաջին հայացքից դա այնքան էլ ահավոր չէ, նույնիսկ կարելի է դիմանալ, քանի որ այն փոխհատուցվում է...
Մաշկն արևի վտանգավոր ճառագայթներից պաշտպանելու համար անհրաժեշտ է քսուք։ Սակայն վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ ցանկալի է արևապաշտպան քսուքի որոշ բաղադրիչներ փոխարինել առավել անվտանգ նյութերով...
Մաշկը սովորաբար դասակարգում են հետևյալ խըմբերի՝ նորմալ, չոր, յուղոտ, խառը և զգայուն: Նորմալ մաշկն առաձգական է, էլաստիկ, փայլուն և չափավոր խոնավ: Չոր մաշկը տառապում է խոնավության պակասից, ճարպոտն անջատում է...
Օրգանիզմի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթման (ՈՒՄՃ) չափավոր ազդեցության դեպքում բարելավվում է էնդոկրին գեղձերի աշխատանքը, արագանում են բոլոր նյութափոխանակային գործընթացները։ Արևի շնորհիվ մաշկին...
Արևայրուքը մարդու մաշկի գունավորումն է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ։
Արևի տակ արևայրուք ստանալով՝ մարդն ամրացնում է իմունիտետը, բարձրացնում ֆիզիկական...
Գունատությունից մինչև մաշկի շոկոլադային երանգ երկար ճանապարհի մասին, և թե ինչ կապ ունի դրա հետ Կոկո Շանելը:
Մի քանի դար պահանջվեց ապացուցելու համար, որ ազնվական գունատությունը, նույնիսկ հիվանդագին...
«Արգինե Դավթյան» էսթետիկ բժշկության և գեղեցկության կենտրոնը գործում է շուրջ 14 տարի, ոլորտի լավագույն կենտրոններից է և ունի լուրջ ավանդ էսթետիկ ոլորտի կայացման և զարգացման գործում...
Շատ կանանց ծանոթ է ավելորդ կիլոգրամներ ունենալու խնդիրը, որոնք առաջին հերթին կուտակվում են կոնքերում, որովայնի, իսկ այնուհետև կրծքի շրջանում: Սակայն նիհարելու ընթացքում ցանկացած կին մտահոգվում է կուրծքը գեղեցիկ պահելու...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն