ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ՀՀ ԱՆ. Պոլիոմիելիտի լրացուցիչ պատվաստումների վերաբերյալ հաճախակի տրվող հարցեր
1. Ինչո՞ւ են Հայաստանի Հանարապետությունում կատարվում պոլիոմիելիտի դեմ լրացուցիչ պատվաստումներ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2012թ. մայիսին 66-րդ համաժողովում ընդունվեց «Պոլիոմիելիտի արմատական վերացման» 2013-2018 թվականների գլոբալ ռազմավարական ծրագիրը, որի համաձայն նախատեսվում է մինչև 2020 թվականն ապահովել «Աշխարհն առանց պոլիոմիելիտի» կարգավիճակը: Սույն ծրագրի հիմնական ռազմավարական ուղղություններն են՝
- բերանային եռավալենտ պոլիոմիելիտի պատվաստանութի փոխարինում երկվալենտով
- մինչև 2018 թվականն պոլիոմիելիտի կենդանի պատվաստանյութի կիրառման աստիճանաբար դադարեցում՝ այն աստիճանաբար փոխարինելով պոլիոմիելիտի ինակտիվացված պատվաստանյութով
- պատվաստումների ազգային օրացույցում առնվազն մեկ դեղաչափ պոլիոմիելիտի ինակտիվացված պատվաստանյութի ներդրում` մինչև մինչև 2016 թվականի վերջը:
Կենդանի, թուլացված բերանային պոլիոմիելիտի պատվաստանյութ կիրառող երկրներում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում, պոլիոմիելիտի եռավալենտ պատվաստանյութի փոխարինումը երկվալենտով նախատեսված է 2016 թվականի ապրիլի 1-15-ն ընկած ժամանակամիջոցում: Սակայն, մինչ պոլիոմիելիտի 2-րդ տիպ պարունակող պատվաստանյութի լրիվ դադարեցումը, անհրաժեշտ է ապահովել 2-րդ տիպի նկատմամբ լիարժեք պաշտպանություն 2-6 տարեկան երեխաների շրջանում լրացուցիչ մեկ դեղաչափ կենդանի թուլացված պատվաստանյութով, քանի որ նշված տարիքային խմբի համար 6 տարեկանում նախատեսված 2-րդ տիպի դեմ պլանային պատվաստումը դադարեցումից հետո բաց է մնում: Այս միջոցառումն իրականացվում է միայն պոլիոմիելիտի պատվաստումներում շարունակաբար ցածր ընդգրկվածության տարածքներում՝ լրացուցիչ հնարավորություն ընձեռելով այդ համայնքներում երեխաների շրջանում ամրապնդել կոլեկտիվ իմունիտետը պոլիոմիելիտի 2-րդ տիպի նկատմամբ:
2. Ինչու՞ է պոլիոմիելիտի 2-րդ տիպով բերանային պատվաստանյութի օգտագործումը դադարեցվում
Պատճառն այն է, որ աշխարհում պոլիոմիելիտի 2-րդ տիպի վայրի պոլիովիրուսի շրջանառության վերջին դեպքը գրանցվել է 1999 թվականին, իսկ պատվաստանյութի բաղադրության մեջ 2-րդ տիպի կիրառումը հնարավորություն է ստեղծում վիրուսի փոփոխության (մուտացիայի) և շրջանառության վերսկսման համար:
3. Ինչո՞ւ պետք է պոլիոմիելիտի լրացուցիչ պատվաստում ստանան 2-6 տարեկան երեխաները
Քանի որ այդ տարիքային խումբն այլևս հնարավորություն չի ունենա 2-րդ շճատիպով պոլիոմիելիտի պատվաստում ստանալու: Նրանք իրենց հերթական պլանային պատվաստումներն ստանալու են երկվալենտ բերանային պատվաստանյութով: Այս միջոցառման հետ համատեղ մինչև 2016 թվականի վերջը Հայաստանի Հանրապետության պատվաստումների ազգային օրացույցում ներդրվելու պոլիոմիելիտի ինակտիվացված պատվաստանյութի առնվազն 1 դեղաչափ 6 ամսական երեխաների համար՝ 2-րդ տիպի վիրուսի ի հայտ գալու դեպքում վերջինիս դեմ պաշտպանություն ապահովեու նպատակով, քանի որ ինակտիվացված պատվաստանյութը պարունակում է բոլոր 3 տիպերը:
4. Ինչու՞ են պատվաստումները կատարվում անկախ պատվաստումային կարգավիճակից
Լրացուցիչ պատվաստումները կատարվում են այն տարածքներում կամ համայնքներում, որտեղ պոլիոմիելիտի պատվաստումներում երեխաների ընդգրկման ցուցանիշները ցածր են նպատակայինից (95%): Լրացուցիչ պատվաստումները կատարվում են կարճ ժամանակահատվածում և միամոմենտ՝ կոլեկտիվ պաշտպանություն ապահովելու նպատակով: Մյուս կողմից պատվաստումների արդյունավետությունը պայմանավորված է նաև անհատի իմունային համակարգի արձագանքման աստիճանով: Մեկ լրացուցիչ դեղաչափը միայն հրահրող ազդեցություն ունի և կամրապնդի իմունիտետը:
5. Ի՞նչ պատվաստանյութ է կիրառվում պոլիոմիելիտի լրացուցիչ պատվաստումների համար
Այս նպատակով նոր պատվաստանյութ չի ներդրվել, այլ կիրառվում է նույն պլանային պատվաստումների համար նախատեսված ԱՀԿ նախաորակավորում ունեցող պատվաստանյութը:
6. Ի՞նչպիսի բժշկական հակացուցումներ կան պոլիոմիելիտի լրացուցիչ պատվաստման համար
Ինչպես ցանկացած պատվաստման դեպքում հակացուցում են սուր հիվանդությունները կամ խրոնիկ հիվանդության սրացումները, նախորդ դեղաչափից ծանր հետպատվաստումային ռեակցիաները (անաֆիլաքսիա, Կվինկեի այտուց, եղնջացան, վակցինասոցացված պոլիոմիելիտ) :
7. Ի՞նչպիսի հետպատվաստումային ռեակցիաներ կարող են առաջանալ
Պոլիոմիելիտի բերանային եռավալենտ պատվաստանյութը Հայաստանի Հանրապետությունում կիրառվում է վերջին տասնամյակի ընթացքում և երեխաների կողմից շատ հեշտ է տարվում: Միակ լուրջ բարդությունը վակցինասոցացված պոլիոմիելիտն է, որը հանդիպում է 2,5 մլն պատվաստվածներից մեկի մոտ:
|
Կարդացեք նաև
Պոլիոմիելիտը բարձր հպավարակելիությամբ, առավելապես ֆեկալ-օրալ մեխանիզմով փոխանցվող էնտերովիրուսային վարակ է: Այն ախտահարում է հիմնականում մինչև...
Սիֆիլիսը մեծ մտահոգություն է առաջացնում, քանի որ 15-49 տարեկան մեծահասակների շրջանում նոր դեպքերի թիվն ավելացել է ավելի քան...
Ամռանը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների անվտանգության վերաբերյալ իրազեկման ամիս է համարվում հուլիսը, որովհետև հենց այս ժամանակ...
Ըստ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից հրապարակված տվյալների՝ 2023թ.-ի դեկտեմբերին Եվրոպական Միության անդամ մի շարք...
1951թ.-ին ԱՀԿ անդամ պետությունները հրապարակել են Միջազգային սանիտարական նորմերի վերաբերյալ առաջին կանոնակարգը։ Դրանք հիմնականում ներառում էին...
Ըստ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից աշխարհում տիրող կորոնավիրուսային համավարակի վերաբերյալ հունվարի 12-ին հրապարակած վերջին վիճակագրական տվյալների...
Համաձայն բժշկագիտության ժամանակակից տվյալների՝ քաղցկեղների 30-50%-ը կարելի է կանխարգելել, եթե վերացվեն ռիսկի գործոնները և իրականացվեն ապացույցների վրա հիմնված մի շարք կանխարգելման ռազմավարություններ...
Առողջական ծայրահեղ ծանր վիճակով 1 տարեկան 8 ամսական երեխա է հոսպիտալացվել, ում մոտ ախտորոշվել է կարմրուկ: Փոքրիկն ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ...
Համաձայն բրիտանական հայտնի “The Guardian” պարբերականում հրապարակված նյութի՝ Լորդերի պալատը կոչ է անում ստեղծել հատուկ խորհրդատվական խմբեր՝ աղտոտող նյութերի դեմ պայքարելու համար...
Թեև աշխարհում 2000 թվականից մալարիայի հիվանդացությունը զգալիորեն նվազել է, այն շարունակում է մնալ բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից մեկը...
Ժողովրդագրության ուսումնասիրման հիմնական թիրախներից է բնակչության դինամիկան, որի մի մասն է կազմում ուրբանիզացիան՝ ազգաբնակչության կենտրոնացումը քաղաքներում: Վերջինս նպաստում է...
Ըստ միջազգային «The Economist» հայտնի պարբերականում վերջերս հրապարակված հոդվածի՝ բազմաթիվ մարդիկ չափից շատ դեղ են օգտագործում...
Մարդու առողջության ձևավորման հիմնական դերակատարն է կենսակերպը, որն էլ իր հերթին մեծապես կախված է առօրյայում հանդիպող ռիսկի գործոններից: Հիվանդության զարգացման ռիսկի գործոնների դեմ արդյունավետ...
Բնակչության ծերացումը անկասկած համարվում է 21-րդ դարի հիմնական ժողովրդագրական խնդիրը, ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրների համար...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն