Հրատապ թեմա Աշխարհում
Անցնում ենք ձմեռային ժամանակի. ի՞նչ օգուտներ և վնասներ կան դրանից
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ ըստ «ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» ՀՀ օրենքի` 2010թ. հոկտեմբերի վերջին կիրակի օրը` 31-ին, ժամը 3:00-ին, ժամացույցի սլաքները պետք է տանել մեկ ժամ հետ:
Ինչպես գրում է «Կապիտալ» օրաթերթը, ընդունված է ասել, որ անցնում ենք ձմեռային ժամանակի, սակայն դա կոռեկտ բնորոշում չէ, քանի որ ժամասլաքի փոփոխությունները կատարվում են ամռանը (անցում ամառային ժամանակին), իսկ ձմռանը վերադառնում ենք նորմալ գոտիական ժամանակին:
Հիշեցնենք, որ ամառային ժամանակին անցումը կատարվում է մարտի վերջին կիրակի օրը: Ամառային ժամանակը կիրառվում է էլեկտրաէներգիայի խնայողության նպատակով: Առաջին անգամ օգտագործվել է Մեծ Բրիտանիայում 1908թ.: Ներկայում 76 երկիր այս կամ այն ձևով օգտվում է ամառային ժամանակից, դրանցից 10-ում այն պարտադիր է տարածքի միայն մի մասի նկատմամբ:
Ամառային ժամանակից օգտվում են ԱՄՆ-ում, Կանադայում, համարյա ողջ Եվրոպայում, Ռուսաստանում: Սակայն 128 երկիր դրա կարիքը չի զգում: Ամառային ժամանակից հրաժարվել են հասարակածին մոտ գտնվող երկրները, ինչպես նաև Ճապոնիան, Չինաստանը, Սինգապուրը, Էստոնիան և Կենտրոնական Ասիայի պետությունները:
Ամառային ժամանակի կողմնակիցները պնդում են, որ մարդը բնական ձգտում ունի արթնանալ լուսաբացին, որպեսզի առավելագույնս օգտագործի օրվա լուսավոր ժամանակահատվածը: Դա հնարավորություն է տալիս նաև զգալի էլեկտրաէներգիա տնտեսել, քանի որ մարդու ֆիզիոլոգիական ակտիվության շրջանը համընկնում է լուսավոր ժամերի հետ:
Սակայն ամառային ժամանակի կիրառումն ունի բազմաթիվ հակառակորդներ: Քննադատներն ասում են, որ ժամասլաքների փոփոխությունը բացասաբար է անդրադառնում մարդու առողջության վրա, իսկ տնտեսական օգուտն ապացուցված չէ:
Ղազախստանը, օրինակ, 2005թ. հրաժարվեց ամառային ժամանակի օգտագործումից, քանի որ դրա հետևանքով ավելանում են ճանապարհատրանսպորտային պատահարները, աճում են արտադրական տրավմատիզմի դեպքերը:
Մարդկանց վրա հատկապես բացասաբար է անդրադառնում ժամասլաքի ձմեռային փոփոխությունը: Հոգեբանները զգայուն մարդկանց խորհուրդ են տալիս սթրեսներից խուսափելու համար փոխել օրվա ռեժիմը՝ ավելի վաղ քնել, չընթրել և երեկոյան 6-ից հետո չօգտագործել թունդ խմիչքներ: Առաջարկվում է նաև ժամասլաքի փոփոխությունն իրականացնել ոչ թե շաբաթ, այլ ուրբաթ գիշերը, որպեսզի մարդիկ հասցնեն հարմարվել:
Կարդացեք նաև
Պոլիոմիելիտը բարձր հպավարակելիությամբ, առավելապես ֆեկալ-օրալ մեխանիզմով փոխանցվող էնտերովիրուսային վարակ է: Այն ախտահարում է հիմնականում մինչև...
Սիֆիլիսը մեծ մտահոգություն է առաջացնում, քանի որ 15-49 տարեկան մեծահասակների շրջանում նոր դեպքերի թիվն ավելացել է ավելի քան...
2024 թվականի հունիսի 12-ին ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային բյուրոն հրապարակել էր նոր զեկույց ոչ վարակիչ հիվանդությունների վրա առևտրային որոշիչների ազդեցության վերաբերյալ...
Ըստ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից հրապարակված տվյալների՝ 2023թ.-ի դեկտեմբերին Եվրոպական Միության անդամ մի շարք...
1951թ.-ին ԱՀԿ անդամ պետությունները հրապարակել են Միջազգային սանիտարական նորմերի վերաբերյալ առաջին կանոնակարգը։ Դրանք հիմնականում ներառում էին...
Ըստ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից աշխարհում տիրող կորոնավիրուսային համավարակի վերաբերյալ հունվարի 12-ին հրապարակած վերջին վիճակագրական տվյալների...
Համաձայն բժշկագիտության ժամանակակից տվյալների՝ քաղցկեղների 30-50%-ը կարելի է կանխարգելել, եթե վերացվեն ռիսկի գործոնները և իրականացվեն ապացույցների վրա հիմնված մի շարք կանխարգելման ռազմավարություններ...
Առողջական ծայրահեղ ծանր վիճակով 1 տարեկան 8 ամսական երեխա է հոսպիտալացվել, ում մոտ ախտորոշվել է կարմրուկ: Փոքրիկն ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ...
Համաձայն բրիտանական հայտնի “The Guardian” պարբերականում հրապարակված նյութի՝ Լորդերի պալատը կոչ է անում ստեղծել հատուկ խորհրդատվական խմբեր՝ աղտոտող նյութերի դեմ պայքարելու համար...
Թեև աշխարհում 2000 թվականից մալարիայի հիվանդացությունը զգալիորեն նվազել է, այն շարունակում է մնալ բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից մեկը...
Ժողովրդագրության ուսումնասիրման հիմնական թիրախներից է բնակչության դինամիկան, որի մի մասն է կազմում ուրբանիզացիան՝ ազգաբնակչության կենտրոնացումը քաղաքներում: Վերջինս նպաստում է...
Թունավոր են միայն աշխարհի օձերի 15%-ը: Հայակական լեռնաշխարհում թունավոր են օձերի 4 հետևյալ տեսակները՝ գյուրզա, հայկական իժ, Դարևսկու իժ, լեռնատափաստանային իժ։ Թունավոր օձի խայթոցի դեպքում...
Ըստ միջազգային «The Economist» հայտնի պարբերականում վերջերս հրապարակված հոդվածի՝ բազմաթիվ մարդիկ չափից շատ դեղ են օգտագործում...
2001 թվականից սկսած մայիսի 22-ը նշվում է, որպես կենսաբանական բազմազանության միջազգային օր: Այս օրը հռչակվել է ՄԱԿ Գլխավոր Ասամբլեյի կոմից 1995 թվականին`1994թ. տեղի ունեցած Կենսաբանական բազմազանության Կոնվեցիայի...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն