Հրատապ թեմա Աշխարհում
Հիշողությունը վերածել գործողության. մայիսի երրորդ կիրակին` ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օր:
Հոդվածը տրամադրված է ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի կողմից: Տնօրեն բ.գ.դ., պրոֆեսոր Ս.Գրիգորյան
ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օրն առաջին անգամ նշվել է 1983 թ.` Սան Ֆրանցիսկո քաղաքում: Միջոցառման կազմակերպիչներն այն մարդիկ էին, ում կյանք էր ներխուժել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը: Այդ ժամանակից ի վեր` ողջ աշխարհում, մայիսի երրորդ կիրակի օրը նշվում է որպես ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օր: Այդ օրը միլիոնավոր մարդիկ հիշում են ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց, նաև արտահայտում իրենց համերաշխությունը ՄԻԱՎ-ով ապրողներին: ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օրվա շրջանակներում ողջ աշխարհում անցկացվում են միջոցառումներ, որոնք ուղղված են հասարակության, կառավարությունների ուշադրությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրների վրա սևեռելուն: Այդպիսի միջոցառումներից են մոմավառությունը և «Քվիլթը»:
ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակին մոմեր վառելու արարողությունն առաջին անգամ տեղի է ունեցել 1983 թ., երբ գրանցված էր ՁԻԱՀ-ից մահվան ընդամենը մի քանի հազար դեպք: Արարողությունը կարևոր նշանակություն ունի ՁԻԱՀ-ից մահացածներին հիշատակելու, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց աջակցություն ցուցաբերելու, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ տեղեկացվածությունը բարձրացնելու և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի մեջ համայնքներին ներգրավելու համար: Այն առաջացնում է համախմբվածության զգացում և գրավում համընդհանուր ուշադրություն: Այս արարողությունը տեղի է ունենում ազմաթիվ երկրներում: Տարբեր համայնքներում այն յուրովի է ընթանում. մեկ համայնքում կատարվում է ընդամենը մի քանի ընկերների միջավայրում, մեկ այլ տեղ` հազարավոր մարդիկ երթի են դուրս գալիս վառվող մոմեր բռնած և հիշատակի երգեր երգելով:
ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի «Քվիլթը» ողջ աշխարհում իրականացվող ամենամեծ հասարակական ծրագիրն է` ուղղված ՄԻԱՎ վարակի նոր դեպքերի կանխարգելմանն ու ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակին: «Քվիլթ»՚` նշանակում է լաթերից կարված ծածկոց: Ըստ հնում ծագած ավանդույթի, ծածկոցը կարել են ի հիշատակ մահացածի նրա ընտանիքի անդամները, հարևանները և ծանոթները: Այդ նպատակով օգտագործվել են բազմագույն լաթեր:
ՄԻԱՎ վարակի համաճարակը նոր հնչեղություն հաղորդեց լաթերից կարվող ծածկոցի ավանդույթին: Առաջին անգամ «Քվիլթը» կարել է Ջոնս Քլիվը, ինչով արտահայտել է ՁԻԱՀ-ից մահացած իր ընկերոջ կորստի ցավը: Միջոցառման նպատակը ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակը հավերժացնելն ու համաճարակի կործանարար ազդեցությունը մարդկանց տեսանելի դարձնելն էր: «Քվիլթի» յուրաքանչյուր կտորը նվիրված է ՁԻԱՀ-ից մահացած մեկ մարդու հիշատակին: «Քվիլթը» հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու ՄԻԱՎ վարակի համաճարակի իրական մասշտաբների մասին, գրավում է բազմաթիվ մարդկանց ուշադրությունը, ովքեր երբևէ չեն էլ մտածել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին` կարծելով, թե այդ խնդիրն իրենց չի վերաբերում:
Քանի դեռ ՁԻԱՀ-ը շարունակում է ողջ աշխարհում կյանքեր խլել, «Քվիլթը» մեծանում է` իր մեջ ներառելով հիշողություն, հույս և հավատ, որը կօգնի հաղթա-հարելու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ազդեցության հետևանքները:
Թվում է, ՁԻԱՀ-ի մասին բոլորն արդեն ամեն ինչ գիտեն: Սակայն կյանքը ցույց է տալիս, որ անգամ տեղեկատվական մեծ հոսքերի մեր օրերում, շատերը չգիտեն ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիների և կանխարգելման միջոցների մասին, ինչը համաճարակի դեմ արդյունավետ պայքարին խոչընդոտող կարևոր գործոններից է: Ուստի, ելնելով օրվա խորհուրդից, տեղին ենք համարում մեկ անգամ ևս անդրադառնալ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հիմնահարցերին և պատասխանել այս համատեքստում առավել հաճախ հնչող հարցերին:
Ինչպե՞ս է հնարավոր վարակվել մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ)
ՄԻԱՎ-ը փոխանցվում է միայն օրգանիզմի որոշակի հեղուկների միջոցով: Դրանք են` արյունը, սերմնահեղուկը, հեշտոցային արտազատուկները, մայրական կաթը: Վարակումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ վերոնշյալ հեղուկները ներթափանցում են առողջ մարդու oրգանիզմ` լորձաթաղանթների կամ վնասված մաշկի միջոցով: Դա նշանակում է, որ ՄԻԱՎ-ով վարակվում են.
- առանց պահպանակի սեռական հարաբերությունների ժամանակ,
- արյան միջոցով` թմրամիջոցների ներարկային օգտագործման ժամանակ, չախտազերծված ներարկիչներ, ասեղներ, բժշկական պարագաներ օգտագոր-ծելիս,
- երեխաներն իրենց ՄԻԱՎ վարակ ունեցող մայրերից` հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ, կրծքով կերակրվելիս:
Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված
Այո, ՄԻԱՎ-ով վարակված մարդը կարող է միանգամայն առողջ տեսք ունենալ: ՄԻԱՎ-ով վարակվածները չունեն յուրահատուկ արտաքին նշաններ, ուստի անհնար է պարզապես մարդուն նայելով ասել վարակված է ՄԻԱՎ-ով, թե` ոչ: Ավելին, ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց մի զգալի մասը չգիտի իր վարակված լինելու մասին: Հիվանդության խարդավանքը հենց նրանում է, որ այն ընթանում է երկարատև անախտանիշ` թաքնված շրջանով (8-10 տարի), որի ընթացքում մարդն իրեն զգում է գործնականորեն առողջ և չի էլ կասկածում իր վարակված լինելու մասին: Սակայն այդ ընթացքում նա կարող է վարակը փոխանցել այլ մարդկանց:
Կարո՞ղ է արդյոք մարդը վարակվել ՄԻԱՎ-ով մոծակի կծելու միջոցով
ՄԻԱՎ-ը չի փոխանցվում մոծակների կծելու միջոցով, քանի որ վիրուսը կարող է ապրել և բազմանալ միայն մարդու բջիջների մեջ և շատ արագ քայքայվում է մոծակի ստամոքսում:
Հնարավո՞ր է վարակվել ՄԻԱՎ-ով ՄԻԱՎ վարակ ունեցող մարդու հետ համատեղ սնունդ ընդունելիս, նրան ձեռքով բարևելիս:
Հնարավոր չէ վարակվել ՄԻԱՎ վարակ ունեցող մարդու հետ համատեղ սնունդ ընդունելիս, նրան ձեռքով բարևելիս, քանի որ ՄԻԱՎ-ը չի փոխանցվում սննդի միջոցով, կենցաղային շփումների ժամանակ: Ուստի, առանց ավելորդ վախի, կարելի է հյուրընկալվել ՄԻԱՎ վարակ ունեցող մարդուն և հյուրասիրվել: ՄԻԱՎ-ով հնարավոր չէ վարակվել նաև ջրի միջոցով, հազի կամ փռշտոցի միջոցով, համբույրի, գրկախառնվելու ժամանակ, ընդհանուր սպասքից, հեռախոսից, համակարգչից, սանհանգույցից օգտվելիս, հագուստի և սպիտակեղենի միջոցով, լողավազանում լողանալիս:
Հնարավո՞ր է նվազեցնել ՄԻԱՎ-ով վարակման վտանգը` միայն մեկ հավատարիմ, ՄԻԱՎ-ով չվարակված զուգընկերոջ հետ սեռական հարաբերություններ ունենալով:
Միայն մեկ հավատարիմ, ՄԻԱՎ-ով չվարակված զուգընկեր ունենալու դեպքում հնարավոր է նվազեցնել ՄԻԱՎ-ով վարակման վտանգը: Սակայն պետք է հիշել, որ միայն երկկողմանի հավատարմությունը կարող է լիովին պաշտպանել վարակումից: Եթե զուգընկերները վարակված չեն և փոխադարձաբար հավատարիմ են միմյանց, սեռական հարաբերությունների միջոցով ՄԻԱՎ-ի փոխանցումը բացառվում է:
Հնարավո՞ր է ՄԻԱՎ-ով վարակման վտանգը նվազեցնել պահպանակ օգտագործելով
Այո, հնարավոր է: Պահպանակը սեռական հարաբերությունների ժամանակ ՄԻԱՎ-ով վարակումը կանխելու առայսօր հայտնի ամենաարդյունավետ միջոցն է: Այն օգնում է կանխել ոչ միայն ՄԻԱՎ վարակը, այլև սեռական ճանապարհով փոխանցվող այլ հիվանդությունները, նաև անցանկալի հղիությունը: Պահպանակի օգտագործումը սեփական առողջության հանդեպ հոգատար վերաբերմունքի և զուգընկերոջ նկատմամբ հարգանքի նշան է:
Ի՞նչ անել ՄԻԱՎ-ով չվարակվելու համար
ՄԻԱՎ-ով չվարակվելու համար անհրաժեշտ է զերծ մնալ թմրամիջոցներ օգտագործելուց և դրսևորել անվտանգ սեռական վարքագիծ, այսինքն` պահպանել փոխադարձ (ամուսնական) հավատարմություն, խուսափել պատահական սեռական կապերից կամ դրանց դեպքում մշտապես պահպանակ օգտագործել:
Ինչպե՞ս իմանալ ՄԻԱՎ-ով վարակված լինելու մասին
Դրա համար հարկավոր է ՄԻԱՎ-ի վերաբերյալ արյան հետազոտություն անցնել, որի արդյունքում հայտնաբերվում են իմունային համակարգի կողմից վիրուսի նկատմամբ արտադրված հակամարմինները: ՄԻԱՎ-ի վերաբերյալ պետք է հետազոտվել հնարավոր վարակման պահից առնվազն 3 ամիս հետո: Այդ ընթացքում հարկավոր է ձեռնպահ մնալ որպես դոնոր արյուն հանձնելուց, սեռական հարաբերությունների ժամանակ մշտապես օգտագործել պահպանակ, իսկ կանանց խորհուրդ է տրվում խուսափել հղիությունից:
Ինչո՞ւ հետազոտվել ՄԻԱՎ-ի վերաբերյալ
ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը թույլ է տալիս ախտորոշել ՄԻԱՎ վարակը վաղ շրջանում, երբ հիվանդության կլինիկական դրսևորումներ դեռևս չկան:
Հիվանդության վաղ ախտորոշումը չափազանց կարևոր է.
- անհրաժեշտ բուժումը ժամանակին սկսելու և հիվանդի կյանքը հնարավորինս երկարացնելու համար,
- հետագա ապրելակերպի վերաբերյալ ճիշտ որոշումներ կայացնելու,
- հարազատ ու սիրելի մարդկանց չվարակելու,
- մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը կանխարգելելու համար:
Ովքե՞ր ունեն ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու կարիք:
ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու կարիք ունեն այն մարդիկ, ովքեր`
- երբևէ օգտագործել են թմրամիջոցներ` ներարկային ճանապարհով,
- առանց պահպանակի սեռական հարաբերություններ են ունեցել պատահական զուգընկերների հետ,
- երբևէ հիվանդացել են որևէ սեռավարակով,
- ենթարկվել են մաշկի և լորձաթաղանթների ամբողջականության խախտմամբ ուղեկցվող միջամտությունների (դաջում, դակում և այլն)` չախտազերծված կամ կասկածելի մաքրության գործիքներով:
ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն կարելի է անցնել ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում.
Երևան, Ավան, Աճառյան 2
Հետազոտությունն անվճար է, ուղեկցվում է նախա- և հետթեստային խորհրդատվությամբ, կարող է կատարվել անանուն: Հետազոտության և դրա արդյունքների գաղտնիությունը լիովին երաշխավորվում է:
Կարդացեք նաև
Պոլիոմիելիտը բարձր հպավարակելիությամբ, առավելապես ֆեկալ-օրալ մեխանիզմով փոխանցվող էնտերովիրուսային վարակ է: Այն ախտահարում է հիմնականում մինչև...
Սիֆիլիսը մեծ մտահոգություն է առաջացնում, քանի որ 15-49 տարեկան մեծահասակների շրջանում նոր դեպքերի թիվն ավելացել է ավելի քան...
2024 թվականի հունիսի 12-ին ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային բյուրոն հրապարակել էր նոր զեկույց ոչ վարակիչ հիվանդությունների վրա առևտրային որոշիչների ազդեցության վերաբերյալ...
Ըստ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից հրապարակված տվյալների՝ 2023թ.-ի դեկտեմբերին Եվրոպական Միության անդամ մի շարք...
1951թ.-ին ԱՀԿ անդամ պետությունները հրապարակել են Միջազգային սանիտարական նորմերի վերաբերյալ առաջին կանոնակարգը։ Դրանք հիմնականում ներառում էին...
Ըստ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից աշխարհում տիրող կորոնավիրուսային համավարակի վերաբերյալ հունվարի 12-ին հրապարակած վերջին վիճակագրական տվյալների...
Համաձայն բժշկագիտության ժամանակակից տվյալների՝ քաղցկեղների 30-50%-ը կարելի է կանխարգելել, եթե վերացվեն ռիսկի գործոնները և իրականացվեն ապացույցների վրա հիմնված մի շարք կանխարգելման ռազմավարություններ...
Առողջական ծայրահեղ ծանր վիճակով 1 տարեկան 8 ամսական երեխա է հոսպիտալացվել, ում մոտ ախտորոշվել է կարմրուկ: Փոքրիկն ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ...
Համաձայն բրիտանական հայտնի “The Guardian” պարբերականում հրապարակված նյութի՝ Լորդերի պալատը կոչ է անում ստեղծել հատուկ խորհրդատվական խմբեր՝ աղտոտող նյութերի դեմ պայքարելու համար...
Թեև աշխարհում 2000 թվականից մալարիայի հիվանդացությունը զգալիորեն նվազել է, այն շարունակում է մնալ բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից մեկը...
Ժողովրդագրության ուսումնասիրման հիմնական թիրախներից է բնակչության դինամիկան, որի մի մասն է կազմում ուրբանիզացիան՝ ազգաբնակչության կենտրոնացումը քաղաքներում: Վերջինս նպաստում է...
Թունավոր են միայն աշխարհի օձերի 15%-ը: Հայակական լեռնաշխարհում թունավոր են օձերի 4 հետևյալ տեսակները՝ գյուրզա, հայկական իժ, Դարևսկու իժ, լեռնատափաստանային իժ։ Թունավոր օձի խայթոցի դեպքում...
Ըստ միջազգային «The Economist» հայտնի պարբերականում վերջերս հրապարակված հոդվածի՝ բազմաթիվ մարդիկ չափից շատ դեղ են օգտագործում...
2001 թվականից սկսած մայիսի 22-ը նշվում է, որպես կենսաբանական բազմազանության միջազգային օր: Այս օրը հռչակվել է ՄԱԿ Գլխավոր Ասամբլեյի կոմից 1995 թվականին`1994թ. տեղի ունեցած Կենսաբանական բազմազանության Կոնվեցիայի...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն