Աշխատավայրում
Մենեջերի համախտանիշ կամ պատասխանատու վարչարարի հիվանդություն
Հոգեբանի անկյունն անդրադարձել էր սթրեսին և նրա հետևանքներին: Այժմ կփորձենք ներկայացնել 21-րդ դարում առավել հաճախ հանդիպող աշխատանքային սթրեսի տարբերակներից մեկը, այսպես կոչված` մենեջերի համախտանիշը:
Մենեջերի համախտանիշը կարող է խոցել ցանկացած մարդու. բավական է լինել գերպատասխանատու, հավակնոտ, նպատակասլաց, և դուք արդեն ռիսկի խմբում եք: Այս «գերպատասխանատու» հիվանդությունն ավելի հաճախ հանդիպում է 30-45 տարեկան տղամարդկանց շրջանում: Համախտանիշից ապահովագրված չեն նաև այն կանայք, որոնք շատ լուրջ են վերաբերվում կարիերային: Ցավոք, այս տվյալները շատ հարաբերական են. չէ± որ մենեջերի համախտանիշը մինչև օրս ներառված չէ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հիվանդությունների դասակարգման ցանկում: Այս հիվանդությունն առավել հաճախ ախտորոշվում է որպես քրոնիկական հոգնածություն կամ ընկճախտ` դեպրեսիա, թեպետ սրանք մենեջերի համախտանիշի միայն որոշ բաղկացուցիչներն են: Քրոնիկական հոգնածություն է ախտորոշվում այն մարդկանց մոտ, որոնք աշխատավայրում շատ ժամանակ են անցկացնում, քան անհրաժեշտ է` շաբաթական գրեթե 50-60 ժամ: Շուտով հոգնածությունը սկսում է դրսևորվել անտարբերությամբ. մարդը կորցնում է ոչ միայն աշխատանքից, այլև կյանքից հաճույք ստանալու ցանկությունը:
Հոգնածության երկրորդ ուղեկիցը ցրվածությունն է, երբ անհնար է դառնում կենտրոնանալ մեկ աշխատանքի վրա: Մարդիկ սկսում են իրենց ծանրաբեռնել տարբեր գործերով, նրանց թվում է, թե նոր նախագիծն իրենց կազատի արդեն գոյություն ունեցող խնդիրներից: Ու գալիս է մի պահ, երբ մարդն արդեն ի վիճակի չի լինում ավարտել կուտակված, չավարտված գործերը, առաջանում է փակուղում գտնվելու զգացողություն: Կտրուկ ընկնում է աշխատունակությունը, առաջանում է թուլություն, պակասում կենսուրախությունը: Այս ամենն էլ կարող է հանգեցնել հուզական պայթյունների: Այսպիսի մարդկանց մոտ հաճախ դիտվում են ֆիզիոլոգիական խնդիրներ` գլխացավ, նյութափոխանակության խանգարում, անքնություն, իմունային համակարգի թուլացում: Մենեջերի համախտանիշով տառապող մարդիկ մշտապես սթրես են ապրում, քանի որ անընդհատ ստիպված են ձեռքը պահել զարկերակին, անձամբ կայացնել բոլոր կարևոր որոշումները: Նրանք շղթայվում են ծառայողական խնդիրներին և կորցնում կյանքի այլ կողմերն ընկալելու ունակությունը: Աստիճանաբար դա կարող է հանգեցնել նրան, որ մարդու ողջ գործունեությունը թելադրվի աշխատանքային շահերով: Նրան թվում է, որ եթե աշխատավայրում բոլոր գործերը կարգավորվեն, ապա անձնական կյանքում ամեն ինչ ինքնին կկարգավորվի: Սակայն նրանք խորապես սխալվում են: Կարիերայի վազքում հաճախ նվազում է հետաքրքրությունն ընտանիքի նկատմամբ, տնային գործերի համար ժամանակ չի մնում և արդյունքում ընտանիքը կարող է հայտնվել փլուզման եզրին:
Դա սակայն բնավ միակ հետևանքը չէ: Մենեջերի համախտանիշը դրսևորվում է դեմքի անառողջ գույնով, աչքերի տակ զգալի պարկերով: Կան նաև այլ, առաջին հայացքից աննկատ, սակայն շատ վտանգավոր հետևանքներ: Չէ± որ մարդու հոգեկան աշխարհն ու մարմինն անքակտելիորեն կապված են միմյանց: Հոգեբանական ծանրաբեռնվածությունն ու սթրեսները շատ հաճախ սոմատիկ` մարմնական հիվանդությունների են բերում: Առաջին հարվածի տակ է հայտնվում սրտանոթային համակարգը: Հաճախ գերծանրաբեռնվածությունը հանգեցնում է նաև շնչառական համակարգի տարբեր հիվանդությունների, այդ թվում և ասթմայի: Եվ, ի վերջո, տուժում է միզասեռական համակարգը. մենեջերի համախտանիշով հիվանդների 95-97%-ը նման խնդիրներ ունի:
Այնուամենայնիվ, բարձր պաշտոնը դեռևս չի նշանակում, որ մարդը դատապարտված է հիվանդանալու մենեջերի համախտանիշով: Դրանից կարելի է խուսափել` հրաժարվելով կառավարման կենտրոնացված համակարգից: Բոլոր հարցերն անձամբ լուծելու հարկ չկա, դրանցից շատերը կարելի է վստահել ենթականերին, որոնք պատասխանատու են իրենց ստորաբաժանման համար: Բացի այդ, անհրաժեշտ է հիշել, որ աշխատանքի արդյունավետությունը բնավ համարժեք չէ աշխատավայրում անցկացրած ժամանակին: Հոգեբանության մեջ գոյություն ունի ՙթայմ-մենեջմենթ՚ հասկացություն, այսինքն` ժամանակի կառավարում: Լավ վարչարարը նա է, ով կարողանում է ճիշտ բաշխել ինչպես իր, այնպես էլ աշխատակիցների ժամանակը:
Ի դեպ, մենեջերի համախտանիշով մարդուն շատ հեշտ է բացահայտել, դատելով նրանից, թե ինչպես է նա ժողովներ անցկացնում: Հաճախ նա շեղվում է հիմնական մտքից, հեռանում բուն թեմայից ու սկսում երկրորդական խնդիրներ քննարկել: Դրա համար շատ կարևոր է առանձնացնել առաջնայինը: Բացի այդ, պետք չէ անձնական խնդիրներից փրկություն որոնել աշխատանքում, հարկ չկա կենտրոնանալ գործնական խնդիրների վրա: Մի մոռացեք, որ գրասենյակի պատերից այն կողմ էլ կյանք կա: Եվ իհարկե, ոչ մի դեպքում չի կարելի աշխատանքի մասին տանը խոսել, որը աշխատանքային հարցերի լուծման ու քննարկման վայր չէ: Կարևոր է մշակել հանգստանալու ավանդույթ: Հանգստյան օրերին մենք աշխատում ենք տանը, իսկ եթե ստացվում է բնության գրկում հայտնվել, ապա զբոսնելու, թարմ օդ շնչելու և շփվելու փոխարեն զբաղվում ենք խորոված պատրաստելով. կամ ողջ ժամանակն անցկացնում սեղանի շուրջ: Հարկավոր է կինո, թատրոն, համերգներ այցելել, օրվա ընթացքում նվազագույնը 30 րոպե զբոսնել: Կարելի է նաև յուրացնել թուլացման ու աուտոթրենինգի պարզ միջոցները: Այս ամենը կօգնի խուսափել մենեջերի համախտանիշից: Բացի այդ, պետք է սովորել «ոչ» ասել: Չի կարելի ձեռնարկել առաջարկվող ցանկացած գործ, այլապես հնարավոր է, որ ոչ իրազեկ անձի տպավորություն թողնեք: Եթե գիտեք, թե երբ և ում «ոչ» ասել, ապա դուք լավ մենեջեր եք: Շաբաթվա ընթացքում պարտադիր ինքներդ ձեզ համար գոնե մեկ հանգստյան օր ունեցեք: Այդ օրն ավելի լավ կլինի անջատել հեռախոսը, որպեսզի ոչ ոք չկարողանա ձեզ գտնել: Չէ որ, ի վերջո, դուք ոչ միայն մենեջեր եք, այլև սովորական մարդ, որը նաև հանգստի իրավունք ունի:
Կարդացեք նաև
Շաբաթվա ընթացքում արձանագրված և կանխատեսվող շոգ եղանակի կապակցությամբ առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման նկատմամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները...
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 153-րդ հոդվածը սահմանում է աշխատանքի ընթացքում լրացուցիչ և հատուկ ընդմիջումներ ունենալու իրավունքը...
Շատերն են հավանաբար լսել, որ նստած աշխատանքը բացասաբար է ազդում մեր առողջության վրա` ընդհանրապես, եւ մասնավորապես` աշխատանքի ժամանակ սիրտ-անոթային համակարգի վրա...
Աշխատանքի ընթացքում մենք ստիպված ենք մշտապես լինել կապի մեջ` հեռախոսի և համակարգչի միջոցով: Որպեսզի դա խնդիր չդառնա, ubr.ua-ն ներկայացնում է 6 միջոց...
Գիտնականները պարզել են, որ կոնկրետ բույրերից օրգանիզմում բարձրանում է ցինեոլի մակարդակը, որը խթանում է նեյրոնների ակտիվությունը: Հենց դրա հետ են կապում մտավոր հանձնարարությունների փայլուն լուծումը, ագրեսիվության...
Շատերն անհամբերությամբ են սպասում ուրբաթ երեկոյան ժամերին, երբ դուրս կգան գրասենյակից՝ առաջիկա հանգստյան օրերին լարվածությունը թոթափելու ոգևորությամբ: Իրավիճակը ծանոթ է ամբողջ աշխարհի աշխատողներին. պատճառը...
Ոչինչ միանգամից չի լինում՝ ցանկացած նպատակի հասնելու համար անհրաժեշտ են ջանքեր և ժամանակ: Իսկ եթե այդ հարցին մոտենաք կազմակերպված, ապա կհասնեք դրական...
Աշխատամոլ, գնումների մոլի սիրահար կամ շոկոլադամոլ լինելն այն մեղքերից է, որոնք մարդիկ խոստովանում են ոչ այնքան մեղքի, որքան հումորի զգացումով: Շատերը գիտեն, որ շոկոլադի չարաշահումը կամ աշխատավայրում մեկ-երկու ժամ ավելի մնալն այնքան էլ...
Եթե հաջողացրել եք ընկերություն հաստատել աշխատավայրում, ապա կարող եք ինքներդ ձեզ բախտավոր մարդ համարել: LinkedIn պրոֆեսիոնալ սոցիալական ցանցը սպասարկող մասնագետների կողմից իրականացված...
Նստած դիրքը ողնաշարի համար ամենածանրն է համարվում: Այդ մասին med-practic-ի հետ զրույցում ասաց կինեզիոթերապևտ, ռեաբիլիտոլոգ Արամ Նալբանդյանը ՝ հավելելով, որ ողնաշարը օրգանիզմի...
Բոլորս էլ ժամանակ առ ժամանակ փոխում ենք մեր աշխատավայրը: Հոգեբանները խորհուրդ են տալիս փոխել աշխատանքը 3-5 տարին մեկ: Եթե մտածում եք\' ինչպես հեռանալ աշխատանքից, հետևեք...
Թափուր աշխատատեղին դուք արձագանքել եք հիանալի ռեզյումեով (ինքնակենսագրական) և դրան կից անթերի նամակով։ Դուք տեղեկություններ եք հավաքել ընկերության մասին և հարցազրույցի ժամանակ...
Մարդկանց հիվանդություններն ու ընտրած մասնագիտությունը ուղղակիորեն փոխկապակցված են: Օրինակ` հանքափորները, սովորաբար, տառապում են սիլիկոզներից, նրանք, ովքեր ստիպված են ամբողջ օրը ոտքի վրա կանգնել, ունենում են երակների լայնացում… Իսկ որ...
Միկա Բրժեզինսկին, ով Morning Joe հայտնի հեռուստաշոուի հաղորդավարուհին է և ամերիկյան Cosmo-ի` կարիերայի հարցերով խորհրդատուն, կօգնի աշխատավայրում վերացնել բոլոր այն խոչընդոտները, որոնք քեզ անհաղթահարելի են թվում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն