Իրադարձություններ աշխարհում
Հայտնի են բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակիրների անունները
2011թ-ի բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի են արժանացել Բրյուս Բոյտլերը, Ռալֆ Շտայնմանը և Ժյուլ Հոֆֆմանը: Այս մասին տեղեկացնում է rosbalt.ru կայքը և նշում, որ նրանք մրցանակը ստացել են իմունաբանության ոլորտում կատարած, հատկապես բնածին դիմադրողականության ուսումնասիրության համար:
Աղբյուրի համաձայն` վաղը Շվեդիայի մայրաքաղաքում կհայտարարեն ֆիզիկայի, հոկտեմբերի 5-ին` քիմիայի ոլորտներում Նոբելյան մրցանակակիրների, իսկ հոկտեմբերի 8-ին` խաղաղության Նոբելյան մրցանակակրի անունը:
Ի դեպ, նշենք, որ Նոբելյան մրցանակի արժեքը, ինչպես յուրաքանչյուր տարի, կազմում է 10 միլիոն շվեդական կրոն /1.4 միլիոն դոլար/, իսկ մրցանակաբաշխությունը կանցկացվի դեկտեմբերի 10-ին Ստոկհոլմում և Օսլոյում:
aysor.am
Հոկտեմբերի 3-ին Ստոկհոլմում մեկնարկել է «Նոբելյան շաբաթը»։ Ավանդույթի համաձայն՝ առաջինը հայտնի է դարձել ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան 2011թ. մրցանակակրի անունը։
Ինչպես հաղորդում է ռուսական Gazeta.ru կայքը, Նոբելյան կոմիտեն այս տարի այդ մրցանակը «կիսել է» Բրյուս Բոյթլերի, Ժյուլյու Հոֆմանի և Ռալֆ Շտայմանի միջև։ Բրյուս Բոյթլերն ու Ժյուլյու Հոֆմանն այդ մրցանակին արաժանացել են իմունիտետի բնագավառում իրենց հայտնագործության համար, իսկ Բոյթլերը՝ իմունիտետ ձեռք բերելու հարցում դենդրիտային բջջիջների դերի մասին հայտնագործության համար։
Անցած տարի ֆիզիոլոգիայի և բժշկության ասպարեզում Նոբելյան մրցանակակիրն արտաարգանդային բեղմնավորման հեղինակ Ռոբերտ էդվարդսն էր։
Երեքշաբթի հայտնի կդառնա ֆիզիկայի բնագավառում 2011թ. Նոբելյան մրցանակակիրը. 2010թ. այդ մրցանակին արժանացան Անգլիայում աշխատող ծագումով ռուս Կոնստանտին Նովոսելովը և Անդրեյ Գեյմը՝ գրաֆենը ստեղծելու համար։ Չորեքշաբթի կհրապարակվի քիմիայի բնագավառում Նոբելյան դափնեկրի անունը, 2010թ. այդ մրցանակին արժանացել էին ամերիկացի Ռիչարդ Հեքը և ճապոնացիներ Էյ Իչի Նեգիշին և Ակիրո Սուզուկին՝ օրգանական սինթեզում պալլադիումե կատալիզատորներ ստեղծելու համար։
Ուրբաթ կհրապարակվի Խաղաղության նոբելյան մրցանակակրի անունը. 2010թ. այդ մրցանակին արժանացավ չինացի իրավապաշտպան Լյու Սյաոբոն՝ «Չինաստանում մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համար»։
Գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակը կհանձնվի հինգշաբթի։ 2010թ. այդ մրցանակին արժանացավ պերուացի գրող Մարիո Վարգաս Լոսան՝ «անհատի ընդդիմության, ապստամբության և պարտության վառ կերպարների համար»։
Նոբելյան 2011թ. մրցանակաբաշխությունը կավարտվի հաջորդ երկուշաբթի՝ այդ օրը հայտնի կդառնա տնտեսության ոլորտում Նոբելյան մրցանակակրի անունը (2010թ. այդ մրցանակը շնորհվեց Պիտեր Դայմոնդին, Դեյլ Մորթենսենին, Քրիստոֆեր Պիսարիդեսին)։
Դափնեկիրներն իրենց մրցանակները (յուրաքանչյուր ասպարեզում՝ 1,5 մլն դոլար), կստանան միայն դեկտեմբերի 10–ին։
tert.am
Կարդացեք նաև
Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի կոնգրեսին ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինթրա» կենտրոնի տնօրեն Խաչատուր Գասպարյանը օրեր առաջ Վիեննայում հանդես է եկել...
2023թ. օգոստոսի 3-ից-5-ը Տաշքենդում կայանալիք տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուզբեկական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստի շրջանակներում նախատեսվում է...
Տեղեկացնում ենք, որ 2023թ. հուլիսի 5-ից 7-ը Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում տեղի կունենա դեղագործական 9-րդ ցուցահանդեսը (iPHEX): Այն կազմակերպվում է Հնդկաստանի դեղագործական արտադրանքի...
UCLA-ի վիրաբուժության դոցենտ Շանթ Շեխերդիմյանը մասնակցելու է Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարին՝ որպես...
2022 թվականի դեկտեմբերի 5-9-ը ՌԴ-ում (ք. Մոսկվա) «Экспоцентр» կենտրոնում տեղի կունենա «Здравooхранение 2022» միջազգային ցուցահանդեսը, որն ամենամեծն է բժշկության և առողջության պահպանման ոլորտում...
Միջոցառումն անցկացվել է «Ավելի ուժեղ միասին․ միջսահմանային արտակարգ իրավիճակների հակազդման համատեղ գործողություն Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև» ծրագրի շրջանակներում...
Երկու հաջողակ տղամարդ՝ մեկը հայտնի սրտաբան եւ Բոստոնի համալսարանի նախկին նախագահ, մյուսը՝ Բոստոն Փոփսի հայտնի կլարնետահար, փոխեցին Բոստոնի համալսարանի պատմության ընթացքը, գրում է BU Today-ը...
Անցյալ տարի համաշխարհային առաջնորդները հանդիպեցին ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում և համաձայնության եկան ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի վերաբերյալ բեկումնային քաղաքական հռչակագրի շուրջ: Հայաստանի Հանրապետությունը...
2021 թվականին բժշկության և ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ դարձան հետազոտողներ Դեվիդ Ջուլիուսը և Արդեմ Պատապուտյանը ԱՄՆ-ից՝ ջերմաստիճանի և շոշափելիքի ընկալիչների բացահայտման համար...
ՀՀ առողջապահության նախարարության պատվիրակությունը՝ նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորությամբ, Սոչիում մասնակցել է «Կենսանվտանգության գլոբալ սպառնալիքներ․ խնդիրներ և լուծումներ»...
ԵՊԲՀ կլինիկական օրդինատորներն ու ռազմաբժշկական ֆակուլտետի ինտերնատուրայի սովորողները ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դասախոս Հռիփսիմե Ապրեսյանի գլխավորությամբ Դուբայում նոյեմբերի 6-ից 9-ը մասնակցել են...
Բազել քաղաքում ընթանում է ՁԻԱՀ-ի եվրոպական կլինիկական միության (EACS) ՁԻԱՀ-ի 17-րդ եվրոպական քառօրյա համաժողովը, որին մասնակցում է ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը...
Շվեդիայի մայրաքաղաքում այսօր հրապարակվել են բժշկագիտության ասպարեզում 2019 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները: Շվեդական թագավորական ինստիտուտի կազմում գործող Նոբելյան կոմիտեի որոշմամբ այս տարվա...
Սեպտեմբերի 28-ից ֊հոկտեմբերի 2-ը Մադրիդում կայացավ Եվրոպական ռեսպիրատոր միության տարեկան կոնգրեսը: Եվրոպական ռեսպիրատոր միության կազմում Հայաստանն ընդգրկված է դեռևս 2014 թվականից: Եվ, չնայած մինչ այդ շատ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն