Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պատմության էջերից

Նշանավոր մարդկանց կյանքից: Նախագահի վերջին գաղտնիքը. ամբողջ կյանքում Ջոն Քենեդին պայքարում էր ծանր հիվանդությունների դեմ

 Նշանավոր մարդկանց կյանքից:  Նախագահի վերջին գաղտնիքը. ամբողջ կյանքում Ջոն Քենեդին պայքարում էր ծանր հիվանդությունների դեմ

Նա խելացի էր և հարուստ: Նրան սիրում էին կանայք: Միաժամանակ շատերը նրան համարում էին գաղտնապահ: Եվ նա ուներ թաքցնելու բան: Միայն շատ մտերիմները գիտեին նրա հիվանդությունների մասին, որոնց դեմ Ջոն Քենեդին պայքարել է ամբողջ կյանքում:

 

Լավ սկիզբը գործի կեսն է


Ջոնը մեծացավ հիվանդոտ, նրա մոտ հաճախ էր բարձրանում մարմնի ջերմաստիճանը: Տղան ծնվել էր ողնաշարի արատով, պատանի տարիներից ցավում էր մեջքը և բժիշկները խորհուրդ էին տալիս սեղմիրան կրել: Մի ոտքը կարճ էր մյուսից և ամբողջ կյանքում նա ստիպված էր ձախ ոտքի կոշիկը պատվիրել: Բնական է, Քենեդիների ընտանիքը դա չէր տարածում: Սենատոր Ջոզեֆ Քենեդին զբաղեցնում էր Ամերիկայի ամենահարուստների ցանկի 12-րդ տեղը, նրա կարողությունը հասնում էր մի քանի միլիարդ դոլարի: Միակ բանը, որին նա չհասավ` ԱՄՆ նախագահ դառնալն էր և Ջոզեֆը հուսով էր, որ դրան կարող է հասնել նրա որդիներից որևէ մեկը: «Քաղաքականությունը, այլ ոչ թե բանկի հաշիվն է մարդուն հզոր դարձնում»,- ասում էր նա:

 

Ջոնն ավարտում է հեղինակավոր Հարվարդի համալսարանը, որն անվանում էին «պնճամոլների, միլիոնատերերի և հանճարների ֆաբրիկա», իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, նավատորմի սպա լինելով, ցուցաբերում է իսկական հերոսություն: Սոլոմոնովյան կղզիներից ոչ հեռու, Ջոնի հրամանատարության ներքո գտնվող տորպեդահար մոտոռանավակը ռմբակոծվում է ճապոնական էսկադրոնային ականակրի կողմից: Անձնակազմից երկուսը զոհվում են, իսկ Քենեդին և ևս 10 մարդ 15 ժամ լողալով հասնում են մոտակա կղզին: Ենթականերից մեկին Ջոնը, նրա փրկարար ժիլետի ուսափոկից ատամներով բռնած, հասցրել է ափ: Սպայական համազգեստով Ջոնի լուսանկարները մարտական հերոսությունների մասին ռեպորտաժներով, տպագրվում են բոլոր թերթերում: Քաղաքական կարիերայի սկիզբն ապահովված էր:

 

Նա ուներ հատուկ «տղայական» հմայք: Մարմնական հաճույքում նա անհագուրդ էր: Միաժամանակ, ուներ յուրովի «պատվի կոդեքս». նա երբեք չէր վճարում կանանց թանկարժեք նվերների օգնությամբ, չէր տալիս ոչ մի խոստում: Ընդհակառակը, թվում էր թեթևակի մեկուսացած և անտարբեր, ցույց էր տալիս, որ իրեն քիչ են հուզում, թե ինչով կավարտվի սիրահետումը: «Ինձ հետաքրքրում է ոչ այնքան արդյունքը, որքան ընթացքը»,- ասում էր նա: Քենեդին շտապում էր կյանքից ստանալ ամեն ինչ: Հնարավոր է, հույս չուներ, թե կապրի մինչ հիսուն տարեկան:

 

Բրոնզյա հիվանդություն


Ջոնը Լոնդոնում էր, երբ նրա մոտ կտրուկ բարձրանում է մարմնի ջերմաստիճանը, ընկնում զարկերակային ճնշումը, ուժեղ ցավեր ստամոքսում: Նա հոսպիտալացվում է Լոնդոնի կլինիկայում, որտեղ նրան առաջին անգամ ախտորոշում են` Ադդիսոնի հիվանդություն: Քենեդին այն ժամանակ 31 տարեկան էր: 

 

Բացառված չէ, որ հիվանդությունը նրա մոտ սկսվել էր ավելի վաղ, քան ախտորոշվել է: Մանկուց նա տառապում էր ուժեղ ալերգիայով` փոշուց, շներից և ձիերից: Նրա մոտ հաճախ էր ծագում ալերգիայով հարուցված հարբուխի նոպաներ, մաշկի վրա առաջանում էին կարմրուկներ, բորբոքվում էին ավշային գեղձերը: Ապագա նախագահին պարբերաբար հետապնդում էին ասթմայի նոպաներն ու ստամոքսի խանգարումները: Պատանեկան տարիներին նա սարսափելի նիհար էր, չնայած հիանալի ախորժակ ուներ: Քրոնիկական հյուծվածությունը, քաշի անկումը` այդ ամենը բնորոշ է նրանց, ովքեր տառապում են Ադդիսոնի հիվանդութամբ:

 

Փորձված բժիշկը կայացնում է դատավճիռը. Քենեդուն մնացել է ապրելու մեկ տարուց ոչ ավելի: Ադդիսոնի հիվանդության ժամանակ խախտվում է մակերիկամների գործառույթները, միաժամանակ այդ գործընթացը համարվում էր անդառնալի: Մակերիկամներն աստիճանաբար քայքայվում են, դիմադրողականությունը նվազում  այն աստիճան, որ պացիենտն անպաշտպան է մնում ցանկացած ինֆեկցիայի հանդեպ: Հիվանդները մեծ մասամբ մահանում են` վարակվելով թոքախտով:

 

Միակ բանը, որի վրա նա այժմ կարող էր հույս դնել, դա հարուստ հիվանդի անբովանդակ կյանքն էր: Սակայն Ջոնը որոշում է չհանձնվել: Եվ բախտը կրկին ժպտում է նրան. Ադդիսոնի հիվանդությունն սկսեցին հաջողությամբ բուժել դեզօքսիկորտիկոստերոնի ացետատի (Դոկի հատիկների) օգնությամբ: Նրա կոնքերի և մեջքի մկանների մեջ փոխպատվաստում են Դոկի հատիկներ:՞՞՞ Հատիկները պետք էր փոխել ամեն 2-3 ամիսը մեկ: Այնուամենայնիվ, 50-ական թվականներին «Ադդիսոնի հիվանդություն» ախտորոշումը հնչում էր ինչպես վիրահատության չենթարկվող քաղցկեղ:՞՞ Եթե ապագա նախագահի հիվանդության մասին հանրությունն իմանար, կարելի էր խաչ քաշել նրա քաղաքական կարիերայի վրա, այդ իսկ պատճառով ամեն ինչ գաղտնի էր պահվում: Ջոնի առողջության մասին բժշկական բոլոր փաստաթղթերը խստագույնս գաղտնիացված էին:

 

Ջոզեֆ Քենեդին մեծ քանակությամբ գնում էր հազվադեպ դեղամիջոցները և պահում դրանք Ամերիկայի բոլոր բանկերի դեպոզիտորական բաժիններում, որպեսզի որդին իր շրջագայությունների ժամանակ միշտ կարողանա ստանալ համապատասխան դեղամիջոցը: Շուտով սինթեզեցին և սկսեցին հիդրոկորտիզոնի արտադրությունը, որն սկսեցին օգտագործել  Դոկի հատիկների հետ: Հորմոնները հրաշքներ են գործում. Ջոնն սկսում է իրեն լիովին առողջ զգալ, լի էներգիայով: Հորմոնային թերապիայի շնորհիվ, Քենեդին մի քիչ կազդուրվում է և դառնում ավելի հրապուրիչ:

 

Թիվ 3-րդ դեպքը


Նրա քաղաքական կարիերիայի հաջորդ փուլը Սենատն էր, ուր Ջոնը առաջադրվում է Մասաչուսեթս նահանգի կողմից: Ընտրական քարոզարշավը նրանից պահանջում էր առավելագույն լարվածություն: Քենեդին սովորում է խնայել ուժերը. ուշ էր արթնանում, շուտ քնում, հանգստանում ցերեկը: Արդյունքում ելույթների ժամանակ նա անսովոր կայտառ էր և էներգիայով լի: Հանգստյան օրեր նրա համար այժմ չկային, Ջոնը լինում էր նահանգի բոլոր մեծ ու փոքր քաղաքներում, չխուսափելով ամենափոքրերից անգամ: Եվ մեջքի ցավը կրկին հիշեցնում են իր մասին: Ցավերը մեղմանում էին միայն տաք լոգանքների շնորհիվ: Ջոնը հաղթում է 70 հազար ձայնի առավելությամբ:

 

Իսկ շուտով կայանում է նրա հարսանիքը Ժակլին Բուվյեի հետ` Սպիտակ տուն մտնելու համար, պահանջվում էր ունենալ օրինավոր ընտանիք: 

 

Այնինչ մեջքի ցավերը վերականգնվում էին: Գետնին ընկած մատիտը կամ ամրակը բարձրացնելու համար ստիպված քարտուղարուհուն էր օգնության կանչում: Իր առանձնասենյակում, երբ ոչ ոք չէր տեսնում, Քենեդին օգտվում էր հենակներից, իսկ այցելուներին սպասելիս, թաքցնում էր դրանք: Ցավից գիշերները չէր կարողանում քնել: Բժիշկներն առաջարկում են վիրահատություն, սակայն միաժամանակ զգուշացնում. կենդանի մնալու հավանականությունը 50%-ից ոչ ավելի: Բացի այդ, առողջացմանը կարող է դժվարացնել Ադդիսոնի հիվանդությունը, որը նվազեցնում է օրգանիզմի դիմադրողականությունը տարբեր ինֆեկցիաների հանդեպ: Մտերիմները, հատկապես հայրը, համոզում էին նրան չվիրահատվել: Սակայն այլընտրանքը հենակներն էին: «Լավ է մահանամ, քան թե մնացած կյանքս անցկացնեմ հենակների վրա»,- ասաց Ջոնը:

 

Վիրահատությունը տևում է երեք ժամ, նրա մեջքին փոխպատվաստում են արծաթե թիթեղ և փոխներարկում մեկուկես լիտր արյուն: «Ամերիկյան բժշկական ասոցիացիայի արխիվներում» այն նկարագրվել է որպես «Թիվ 3-րդ դեպք. Ադդիսոնի հիվանդության հետևանքով մակերիկամային գործառույթի խանգարում, վիրահատական միջամտությունը պացիենտի պնդմամբ»:

 

Անցնում են տարիներ, սակայն լավացում չի նկատվում: Ժակլինն ամեն առավոտ մշակում էր ամուսնու մեջքի սարսափելի թարախակալած վերքը: Առկա էր այն ամենն ինչից կարելի էր հուսահատվել, ով ասես, բայց ոչ Քենեդին: Նա տանում էր ցավը ժպիտով և երբեք բաց չէր թողնում կատակել ամեն առիթով, դա լիներ հիվանդանոցային կարգի, թե սեփական հիվանդության շուրջը: Հնարավոր է, հումորի շնորհիվ էլ նա ապրում էր:

 

Մի քանի ամիս անց Քենեդին որոշում է ենթարկվել երկրորդ վիրահատությանը: Արծաթե թիթեղը փոխարինվում է ոսկրե փոխպատվաստումով: Այս անգամ ցավը նահանջում է: Դա արդեն հաղթանակ էր: Պարբերաբար մեջքի ցավը կրկնվում էր, բայց արդեն ոչ այնքան ուժեղ: Փրկում են տաք լոգանքները, ցավազրկող միջոցները: Հազիվ մի քիչ ապաքինված, նա վերադառնում է Սենատ: Նրան տեսնողները կարծում էին, որ լիովին առողջ է և բառացիորեն լի էներգիայով:

 

Կրակոց Դալլասում


Ջոնը հասավ այն ամենին, ինչի մասին երազում էր և հիվանդությունները չկարողացան նրան խանգարել: Առջևում նրան սպասում էր հաղթանակը նախագահական մրցարշավում, որդու և դստեր ծնունդը, սիրավեպը սեքս-խորհրդանիշ Մերլին Մոնրոյի հետ: Քենեդին դարձավ ամենաերիտասարդ նախագահը երկրի ողջ պատմության մեջ, անցկացրեց ոչ քիչ դեմոկրատական վերափոխումներ և պատմության մեջ մնաց որպես քաղաքական առաջադեմ գործիչ: Ցավալի է, որ նրա նախագահական տարիները տևեցին ընդամենը երկու տարի: 1963 թվականին նոյեմբերի 22-ին հնչեց ճակատագրական կրակոցը Դալլասում: Ժակլինի էլեգանտ կոստյումը ներկվեց ամուսնու արյունով…

 

Նախագահի սպանության գաղտնիքը մինչօրս չի բացահայտվել: Դրանում կասկածվում էր ոմն Օսվալդ, նախկին ծովային հետևակային, ով շփումներ էր ունեցել հանցագործ կազմակերպությունների և դաշնային հակահետախուզական ծառայության հետ: Բայց նա իրեն մեղավոր չճանաչեց, իսկ ձերբակալությունից երկու օր անց սպանվեց Դալլա սի գիշերային ակումբի տիրոջ կողմից:

 

Որքան էլ տարօրինակ է, Քենեդու ողբերգական մահը ևս նրա հաղթանակն էր. նա արդեն քանի անգամ կարող էր մահանալ հիվանդանոցային մահճակալի կամ վիրահատական սեղանի վրա, սակայն զոհվեց գնդակից` ինչպես զինվորը մարտի դաշտում:

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 46(539)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

1801 թ. նոյեմբերի 9-ին ծնվել է ամերիկացի գործարար Գեյլ Բորդենը՝ խտացրած կաթի հայտնագործողը
1801 թ. նոյեմբերի 9-ին ծնվել է ամերիկացի գործարար Գեյլ Բորդենը՝ խտացրած կաթի հայտնագործողը

Գեյլ Բորդենը ծնվել է 1801 թ. նոյեմբերի 9-ին Նյու-Յորք նահանգում (ԱՄՆ): Իր աշխատանքային ուղին սկսել է Տեխաս նահանգում հողաչափ աշխատելով՝ ստեղծելով Գալվեստոն քաղաքի քաղաքաշինական պլանը, այնուհետև...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1895-ի նոյեմբերի 8-ին ֆիզիկոս Վիլհելմ Ռենտգենը բացահայտել է «ռենտգենյան ճառագայթները»
1895-ի նոյեմբերի 8-ին ֆիզիկոս Վիլհելմ Ռենտգենը բացահայտել է «ռենտգենյան ճառագայթները»

118 տարի առաջ գերմանացի ֆիզիկոս Վիլհելմ Ռենտգենը՝ Վյուրցբուրգյան համալսարանի (Բավարիա) պրոֆեսորը և ռեկտորը, համալսարանական լաբորատորիայում միայնակ փորձարկումներ իրականացնելիս...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հոկտեմբերի16-ին ծնվել է շվեյցարացի անատոմիստ, բուսաբան, ֆիզիոլոգ Ալբրեխտ Հալլերը
Հոկտեմբերի16-ին ծնվել է շվեյցարացի անատոմիստ, բուսաբան, ֆիզիոլոգ Ալբրեխտ Հալլերը

Ալբրեխտ Հալլերը ծնվել է 1708 թ. հոկտեմբերի16-ին Բերնում: Սկզբում սովորել է Տյուբինգենյան, այնուհետև Լոնդոնյան համալսարաններում: 1727 թ.ն Հալլերը դարձավ բժշկական գիտությունների թեկնածու: Բժշկության բնագավառում մեկ տարի...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1829 թ. օգոստոսի 13-ին ծնվել է ռուս ֆիզիոլոգ, ֆիզիոլոգիայի դպրոցի հիմնադիր Իվան Սեչենովը
1829 թ. օգոստոսի 13-ին ծնվել է ռուս ֆիզիոլոգ, ֆիզիոլոգիայի դպրոցի հիմնադիր Իվան Սեչենովը

Իվան Միխայիլի Սեչենովը ծնվել է 1829թ. օգոստոսի 13-ին այժմյան  Նիժնի Նովգորոդ շրջանի Սեչենովո գյուղում: 1848 թ. ավարտել է Պետերբուրգի Գլխավոր ճարտարագիտական դպրոցը և 1856 թ. Մոսկովյան համալսարանի...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հունիսի 30-ին ծնվել է անգլիացի բուսաբան և ճանապարհորդ Ջոզեֆ Հուկերը
Հունիսի 30-ին ծնվել է անգլիացի բուսաբան և ճանապարհորդ Ջոզեֆ Հուկերը

Ջոզեֆ Դոլթոն Հուկերը ծնվել է 1817 թ. հունիսի 30-ին՝ Հեյլսուորտում: Նրա առաջին ուսուցիչը հենց իր հայրը՝ Վիլյամ Հուկերը դարձավ: Ջոզեֆը՝ 7 տարեկանից սկսած, Գլազգոյի համալսարանում նրա դասախոսություններն էր լսում...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1868 թ. հունիսի 23-ին արտոնագրվեց գրամեքենան
1868 թ. հունիսի 23-ին արտոնագրվեց գրամեքենան

Տեղային արհեստանոցում աշխատելով՝ Կրիստոֆեր Շոուլզը և նրա գործընկեր Կարլոս Գիդդենը գրքի էջերի հաջորդաբար համարակալման համար սարքավորում հնարեցին: Այս հասարակ հարմարանքից էլ սկիզբ է առել...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1981 թ. հունիսի 5-ին Հիվանդությունների վերահսկման ամերիկյան կենտրոնը նոր հիվանդություն՝ ՁԻԱՀ գրանցեց
1981 թ. հունիսի 5-ին Հիվանդությունների վերահսկման ամերիկյան կենտրոնը նոր հիվանդություն՝ ՁԻԱՀ գրանցեց

«20-րդ դարի ժանտախտ» համարվող հիվանդությունն առաջին անգամ հայտնաբերվել է 1981 թ. ԱՄՆ-ում: Բժիշկներին շատ անհանգստացրեց թոքաբորբով հիվանդացող երիտասարդների թվի խիստ աճը, ինչը...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 30-ին ծնվել է գերմանացի էնտոմոլոգ Գերման Հագենը
Մայիսի 30-ին ծնվել է գերմանացի էնտոմոլոգ Գերման Հագենը

Գերման Հագենը ծնվել է 1817 թ. մայիսի 30-ին Կենիգսբերգում (այժմյան Կալինինգրադ): Նա իր կարիերան սկսել է 1836 թ. Կենիգսբերգի համալսարանի բժշկական ֆակուլտետ ընդունվելուց հետո...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 29-ը Առողջ մարսողության համաշխարհային օրն է. med.news.am
Մայիսի 29-ը Առողջ մարսողության համաշխարհային օրն է. med.news.am

Մայիսի 29-ը առողջ մարսողության համաշխարհային օրն է (World Digestive Health Day), որը սահմանվել է համաշխարհային աղեստամոքսային կազմակերպության նախաձեռնությամբ (World Gastroenterology Organisation, WGO)...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 16-ը` ՁԻԱՀ զոհերի հիշատակի համաշխարհային օր
Մայիսի 16-ը` ՁԻԱՀ զոհերի հիշատակի համաշխարհային օր

Յուրաքանչյուր տարի, մայիս ամսվա երրորդ կիրակի օրն ընդունված է հիշել այն մարդկանց, որոնք մահացել են ՁԻԱՀ-ից: Սա արվում է ՁԻԱՀ-ով հիվանդ և ՄԻԱՎ վարակակիր մարդկանց խնդիրների վրա միջազգային հանրության ուշադրությունը գրավելու և այս հիվանդության հետագա...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 10-ին ծնվել է իռլանդացի գործարար, թեյի մագնատ, հայտնի թեյի ընկերության հիմնադիր Թոմաս Լիփթոնը
Մայիսի 10-ին ծնվել է իռլանդացի գործարար, թեյի մագնատ, հայտնի թեյի ընկերության հիմնադիր Թոմաս Լիփթոնը

Թոմաս Ջոնստոն Լիփթոնը ծնվել է 1850թ. մայիսի 10-ին Գլազգոյում (Շոտլանդիա): Արդեն հինգ տարեկան հասակում նա օգնում էր իր հորը նպարեղենի խանութում, իսկ երբ նրա եղբայրը և քույրը մահացան,  նա ստիպված...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 8-ին ծնվել է Ֆրանսիացի մանրէաբան, Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրե Լվովը
Մայիսի 8-ին ծնվել է  Ֆրանսիացի մանրէաբան, Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրե Լվովը

Անդրե Միշել Լվովը ծնվել է 1902թ. մայիսի 8-ին ֆրանսիական Էլե-լյո-Շատո գյուղում, ռուսական ծագում ունեցող մտավորական հրեայական ընտանիքում: 1922թ. նա ընդունվել է Պաստերյան ինստիտուտ, սովորել է աշխարհահռչակ ֆրանսիացի...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1755թ. մայիսի 7-ին տեղի ունեցավ Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի հանդիսավոր բացումը
1755թ. մայիսի 7-ին տեղի ունեցավ Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի հանդիսավոր բացումը

Ռուսաստանի ամենահին և ամենահայտնի համալսարանը Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան ռուսական համալսարանն է: Այն հիմնադրվել է 1755թ., նշանավոր գիտնական-հանրագիտարանագետ, առաջին ռուս ակադեմիկոս...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 6-ին ծնվել է ավստրիացի նյարդաբան, հոգեվերլուծաբանության դպրոցի հիմնադիր Զիգմունդ Ֆրեյդը
Մայիսի 6-ին ծնվել է ավստրիացի նյարդաբան, հոգեվերլուծաբանության դպրոցի հիմնադիր Զիգմունդ Ֆրեյդը

Զիգմունդ Ֆրեյդը ծնվել է 1856թ. մայիսի 6-ին Ֆրեյբուրգ մորավյան քաղաքում, բուրդ վաճառողի ընտանիքում: 1860թ. նրա ընտանիքը տեղափոխվել է Վիեննա, որտեղ Զիգմունդը գերազանց ավարտել է ավագ դպրոցը և դարձել...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 6-ին ծնվել է ամերիկացի հոգեբույժ, սոցիալական հոգեբան Ջեյկոբ Մորենոն
Մայիսի 6-ին ծնվել է ամերիկացի հոգեբույժ, սոցիալական հոգեբան Ջեյկոբ Մորենոն

Ջեյկոբ Լևին Մորենոն ծնվել է 1889թ. մայիսի 6-ին Բուխարեստում (Ռումինիա), իսպանացի հրեաների ընտանիքում, նա վեց` ավելի ուշ ծնված եղբայրներց և քույրերից ավագն էր...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ