Պատմության էջերից
Արաբական խալիֆայության հայազգի բախտիշու բժիշկների գերդաստան
Արաբական նվաճումների հետևանքով VII-VIII դարերում Արաբական խալիֆայության իշխանության տակ անցան Պարսկաստանը, Սիրիան, Հայաստանը, Եգիպտոսը, Մարոկկոն, Իսպանիան: Մոլեռանդորեն իսլամ դավանելով հանդերձ` այդ կայսրությունում հանդուրժողականություն ցուցաբերվեց օտար ավանդույթների և գիտելիքների նկատմամբ:
Հունա-հռոմեական արժեքավոր ձեռագրերը, որոնք քրիստոնեության առաջին տարիներին ոչնչացվում էին, արաբների կողմից խնամքով պահպանվեցին, թարգմանվեցին, հարստացվեցին և դարձան արաբական քաղաքակրթության հիմքը, որի զարգացման գործում իրենց ավանդն ունեցան պարսիկները, ասորիները, իսպանացիները, հրեաները, հայերը, հնդիկները և այլ ազգեր:
Արաբական խալիֆայությունում VIII դարից սկսած այլ գիտությունների շարքում արագորեն սկսեց զարգանալ նաև բժշկագիտությունը:
428-431 թթ. Կոստանդնուպոլսի պատրիարք, ազգությամբ ասորի Նեստորը հիմնադրեց քրիստոնեական նոր հոսանք, որը հետագայում կոչվեց նեստորականություն: Այդ աղանդի հետևորդները տարբեր ազգերի ներկայացուցիչներ էին` ասորիներ, հույներ, հայեր, հրեաներ և այլն: Շուտով նեստորականները, որպես հերետիկոսներ, սկսեցին ենթարկվել հալածանքների և Փոքր Ասիայի Եդեսիա քաղաքից, որտեղ նրանց կրոնական ու գիտական կենտրոնն էր, տեղափոխվեցին Պարսկաստանի Մծբին ու Ջունդիշապուր քաղաքներ, հիմնեցին իրենց աստվածաբանական դպրոցներն ու եկեղեցիները: Շուտով Մծբինը դարձավ նեստորական մշակույթի կարևորագույն կենտրոն, որի աստվածաբանական և բժշկական դպրոցները փոխարինեցին Եդեսիայի դպրոցներին:
Հետագա 200 տարիների ընթացքում քրիստոնյա նեստորականները Մծբին և Ջունդիշապուր քաղաքները վերածեցին բժշկական խոշոր կենտրոնների: Արաբական խալիֆայության այդ և մյուս քաղաքներում ծաղկում էին գիտությունն ու արվեստները, գործում էին իմաստության տներ, գրադարաններ, դեղատներ, բժշկական ակադեմիաներ և դրանց կից առողջացման տներ` հիվանդանոցներ:
1980 թ. Մոսկվայում հրատարակված Բժշկական մեծ հանրագիտարանում կարդում ենք.«Հայ բժիշկները, ի շարս հույների և ասորիների, նշանակալի դեր են խաղացել Արաբական խալիֆայության ժողովուրդներին հին հունական բժշկական գրականությանը ծանոթացնելու գործում: Արաբական բժշկության ծագման դարաշրջանի հռչակավոր բժիշկների շարքում էին հայ բժիշկներ Բախտիշուն և Սերապիոնը»
Ջուրջուսիբնջիբրայիլիբնբախտիշու (? - 765)
VIII դ. Ջունդիշապուր քաղաքում է ապրել և աշխատել հռչակավոր բժիշկ, քրիստոնյա հայ Ջուրջուս իբն Ջիբրայիլ իբն Բախտիշուն (Գևորգ որդի Գաբրիելի որդի Բախտիշու): Լինելով Ջունդիշապուրի բժշկական դպրոցի ներկայացուցիչ` նա հիմնադրել և ղեկավարել է քրիստոնա-նեստորական ուղղվածության բժշկական դպրոցը: 765 թ. նա բուժում է ծանր հիվանդ խալիֆ Ալ-Մանսուրին, որին մինչ այդ ոչ մի բժիշկ չէր կարողացել բուժել: Եվ, չնայած Ջուրջուս իբն Բախտիշուն քրիստոնյա հայ էր և հրաժարվել էր իսլամ ընդունելուց, խալիֆը նրան նշանակում է մայրաքաղաք Բաղդադի գլխավոր բժիշկ: Ջուրջուս իբն Բախտիշուն բժիշկների Բախտիշու գերդաստանի նահապետն է: Նրա վեց սերունդների ժառանգները 250 տարի շարունակ եղել են խալիֆների արքունական բժիշկներ, մեծ հռչակ են ձեռք բերել և հարգվել բոլոր տիրակալների կողմից: Գեորգի Բախտիշուն VIIIդ. եղել է Իրանի հարավում գտնվող հանրահայտ Ջունդիշապուրյան հիվանդանոցի ղեկավարը: Բախտիշու գերդաստանի անդամներից ոմանք բժշկական աշխատությունների թարգմանիչներ ու հեղինակներ էին և մեծ է եղել նրանց դերը բժշկության զարգացման գործում:
Գոնեն` խունայնիբնիսխակալ-իբադի (800/809-850/873/877)
Բժշկական մեծ հանրագիտարանի «Բժշկություն» բառահոդվածի «Բժշկությունը արաբական խալիֆայությունում» ենթավերնագրի տակ կարդում ենք, որ IX-X դդ. բնագիտական և բժշկական գիտելիքների հիմնական կենտրոնները գտնվում էին արաբական խալիֆայության արևելյան տարածքներում: Այդ շրջանի ամենահայտնի բժիշկները գործում էին Բաղդադում, Իրանի տարածքում և Միջին Ասիայում: IX դ. արաբական բժիշկները (Գոնենը, նրա որդի Իսահակ իբն Գոնեն իբն-Իսահակը և ուրիշներ) հիմնականում զբաղվում էին անտիկ և բյուզանդական հեղինակներից թարգմանություններ կատարելով: Բժշկության բուռն զարգացումը հրամայական պահանջ էր առաջացնում հաղորդակցվելու եվրոպական իմաստասերների և բժիշկների աշխատություններին, ուստի որոշ հետազոտողներ կատարում էին թարգմանություններ: Այդ գործում մեծ էր Բաղդադի և Ջունդիշապուրի թարգմանական դպրոցների դերը, որոնց ջանքերով անտիկ հեղինակներ Արիստոտելի, Պտղոմեոսի, Դիոսկորիդեսի, Գաղիանոսի և այլոց աշխատությունները հունարենից ու լատիներենից թարգմանվեցին ասորերենի, ապա` արաբերենի և կազմեցին արաբական գիտական համակարգի հիմքը: Այդ գիտնականներից էր Բախտիշու ընտանիքի զավակ, հռչակավոր բժիշկ, գիտնական և թարգմանիչ Գոնեն իբն Իսահակը: Գիտական, փիլիսոփայական և բժշկական գրքեր հայթայթելու նպատակով նա ճանապարհորդել է Բյուզանդական կայսրությունում, որից հետո իր շուրջը համախմբելով թարգմանիչների, որոնց մեջ էր նաև իր որդի Իսահակը, կատարել են թարգմանություններ: Գոնենի գրչին են պատկանում Արիստոտելի, Արքիմեդի, Գաղիանոսի, Էվկլիդեսի, Հիպոկրատի, Պլատոնի, Սորանոսի, Օրիբասիսի և այլոց աշխատությունների թարգմանությունները: Հիշյալ թարգմանություններից բացի, նա գրել է ավելի քան 100 աշխատություն, որոնցից առավել նշանակալի է ՙԱչքի ախտահարումը՚ տրակտատը, որում ամփոփել է աչքի հիվանդությունների մասին իր փորձը: Այն առաջին ակնաբուժական աշխատությունն է արաբական բժշկության մեջ, որում շարադրված են աչքի անատոմիան, ֆիզիոլոգիան, տեսողության մասին տեսությունը, աչքի հիվանդությունների ընդհանուր ախտաբանությունը և բուժումը: Ըստ Ե. Գրիցակի` արաբական բժիշկների ամենավաղ գրած աշխատությունը ակնաբուժության մեջ մասնագիտացած բժիշկ Գոնենի «Աչքի ախտահարուը» տրակտատն է: Ըստ Լ. Մենյեի, դարաշրջանի ամենանշանավոր դեմքը Գոնենն է եղել:
Իսահակիբնհունայնիբնիսահակ (830-910)
Գոնենի որդի Իսահակը ծաղիկ հիվանդության բուժման նպատակով կիրառել է արյուն բաց թողնելու և տաք թրջոցներ դնելու մեթոդները: «Bachtishua-ն այդ հիվանդության ժամանակ ի հայտ եկող մանուշակագույն և սև երանգներով թարախաբշտերը համարել է վատ նշան»: Այստեղ ևս տեսնում ենք, որ Լ. Մենյեն Գոնենի որդի Իսահակին անվանում է նաև Բախտիշու, որը վկայում է, որ ինչպես որդի Իսահակը, այնպես էլ հայր Գոնենը պատկանել են Բախտիշու ընտանիքին, ուստի և շարունակել են մնալ հայ-քրիստոնյա-նեստորական: Հունայն իբն Իսահակը եղել է հռչակավոր բժիշկ և թարգմանիչ: XII-XIII դարերում նրա աշխատությունները ֆրանսիական բժիշկների մոտ մեծ հեղինակություն էին վայելում:
Ջիբրայիլիբնբախտիշու (X դար)
Նա եղել է Բախտիշու արքունական բժիշկների տոհմի երրորդ սերնդի ներկայացուցիչը և իր ժամանակի ականավոր բժիշկներից մեկը: Ջիբրայիլ իբն Բախտիշուն երկար տարիներ ղեկավարել է մուսուլմանական աշխարհում մեծ համբավ ունեցող երեք խոշոր հիվանդանոցներից մեկը` Բաղդադի «ալ-Ադուդի» հիվանդանոցը, որտեղ աշխատում էին 24 բժիշկ: Հիվանդանոցը բաղկացած էր մի քանի մասնաշենքերից, որոնցում եղել են լավ կահավորված ու հարմարավետ բազմաթիվ սենյակներ:
Աբուսայել (X դար)
Աբուսայելը Բախտիշու գերդաստանից է, եղել է Ավիցեննայի ուսուցիչներից մեկը:
Բախտիշու բժիշկների հռչակավոր գերդաստանի մասին գրվել են բժշկության պատմությանը վերաբերող բազմաթիվ հայ և օտար աղբյուրներում, մինչդեռ միայն Բժշկական մեծ հանրագիտարանի հեղինակային կոլեկտիվը և Տ. Սորոկինան են նշում նրանց հայ-քրիստոնյա լինելը, որը հեղինակները վերցրել են արաբ գիտնական Ա. Խաիրալլահի 1946 թ. Բեյրութում անգլերեն լեզվով լույս տեսած աշխատությունից:
Այսպիսով, արաբական խալիֆայության դարաշրջանում Բախտիշու բժիշկների գերդաստանի VIII-XI դդ. ազգությամբ հայ արքունական բժիշկները իրենց կլինիկական, մանկավարժական, տեսական, թարգմանչական ու տերմինաշինական գործունեությամբ հսկայական ավանդ են ներդրել ինչպես արաբական, այնպես էլ համաշխարհային բժշկագիտության զարգացման գործում: Մի բան, որ երկար տարիներ հանիրավի դուրս է մնացել հայ գիտնականների տեսադաշտից:
Կարդացեք նաև
Գեյլ Բորդենը ծնվել է 1801 թ. նոյեմբերի 9-ին Նյու-Յորք նահանգում (ԱՄՆ): Իր աշխատանքային ուղին սկսել է Տեխաս նահանգում հողաչափ աշխատելով՝ ստեղծելով Գալվեստոն քաղաքի քաղաքաշինական պլանը, այնուհետև...
118 տարի առաջ գերմանացի ֆիզիկոս Վիլհելմ Ռենտգենը՝ Վյուրցբուրգյան համալսարանի (Բավարիա) պրոֆեսորը և ռեկտորը, համալսարանական լաբորատորիայում միայնակ փորձարկումներ իրականացնելիս...
Ալբրեխտ Հալլերը ծնվել է 1708 թ. հոկտեմբերի16-ին Բերնում: Սկզբում սովորել է Տյուբինգենյան, այնուհետև Լոնդոնյան համալսարաններում: 1727 թ.ն Հալլերը դարձավ բժշկական գիտությունների թեկնածու: Բժշկության բնագավառում մեկ տարի...
Իվան Միխայիլի Սեչենովը ծնվել է 1829թ. օգոստոսի 13-ին այժմյան Նիժնի Նովգորոդ շրջանի Սեչենովո գյուղում: 1848 թ. ավարտել է Պետերբուրգի Գլխավոր ճարտարագիտական դպրոցը և 1856 թ. Մոսկովյան համալսարանի...
Ջոզեֆ Դոլթոն Հուկերը ծնվել է 1817 թ. հունիսի 30-ին՝ Հեյլսուորտում: Նրա առաջին ուսուցիչը հենց իր հայրը՝ Վիլյամ Հուկերը դարձավ: Ջոզեֆը՝ 7 տարեկանից սկսած, Գլազգոյի համալսարանում նրա դասախոսություններն էր լսում...
Տեղային արհեստանոցում աշխատելով՝ Կրիստոֆեր Շոուլզը և նրա գործընկեր Կարլոս Գիդդենը գրքի էջերի հաջորդաբար համարակալման համար սարքավորում հնարեցին: Այս հասարակ հարմարանքից էլ սկիզբ է առել...
«20-րդ դարի ժանտախտ» համարվող հիվանդությունն առաջին անգամ հայտնաբերվել է 1981 թ. ԱՄՆ-ում: Բժիշկներին շատ անհանգստացրեց թոքաբորբով հիվանդացող երիտասարդների թվի խիստ աճը, ինչը...
Գերման Հագենը ծնվել է 1817 թ. մայիսի 30-ին Կենիգսբերգում (այժմյան Կալինինգրադ): Նա իր կարիերան սկսել է 1836 թ. Կենիգսբերգի համալսարանի բժշկական ֆակուլտետ ընդունվելուց հետո...
Մայիսի 29-ը առողջ մարսողության համաշխարհային օրն է (World Digestive Health Day), որը սահմանվել է համաշխարհային աղեստամոքսային կազմակերպության նախաձեռնությամբ (World Gastroenterology Organisation, WGO)...
Յուրաքանչյուր տարի, մայիս ամսվա երրորդ կիրակի օրն ընդունված է հիշել այն մարդկանց, որոնք մահացել են ՁԻԱՀ-ից: Սա արվում է ՁԻԱՀ-ով հիվանդ և ՄԻԱՎ վարակակիր մարդկանց խնդիրների վրա միջազգային հանրության ուշադրությունը գրավելու և այս հիվանդության հետագա...
Թոմաս Ջոնստոն Լիփթոնը ծնվել է 1850թ. մայիսի 10-ին Գլազգոյում (Շոտլանդիա): Արդեն հինգ տարեկան հասակում նա օգնում էր իր հորը նպարեղենի խանութում, իսկ երբ նրա եղբայրը և քույրը մահացան, նա ստիպված...
Անդրե Միշել Լվովը ծնվել է 1902թ. մայիսի 8-ին ֆրանսիական Էլե-լյո-Շատո գյուղում, ռուսական ծագում ունեցող մտավորական հրեայական ընտանիքում: 1922թ. նա ընդունվել է Պաստերյան ինստիտուտ, սովորել է աշխարհահռչակ ֆրանսիացի...
Ռուսաստանի ամենահին և ամենահայտնի համալսարանը Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան ռուսական համալսարանն է: Այն հիմնադրվել է 1755թ., նշանավոր գիտնական-հանրագիտարանագետ, առաջին ռուս ակադեմիկոս...
Զիգմունդ Ֆրեյդը ծնվել է 1856թ. մայիսի 6-ին Ֆրեյբուրգ մորավյան քաղաքում, բուրդ վաճառողի ընտանիքում: 1860թ. նրա ընտանիքը տեղափոխվել է Վիեննա, որտեղ Զիգմունդը գերազանց ավարտել է ավագ դպրոցը և դարձել...
Ջեյկոբ Լևին Մորենոն ծնվել է 1889թ. մայիսի 6-ին Բուխարեստում (Ռումինիա), իսպանացի հրեաների ընտանիքում, նա վեց` ավելի ուշ ծնված եղբայրներց և քույրերից ավագն էր...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն