Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պատմության էջերից

Հայտնի մարդկանց տարօրինակություններն ու հոգեկան հիվանդությունները. harmonia.am

Հայտնի մարդկանց տարօրինակություններն ու հոգեկան հիվանդությունները. harmonia.am

Միայն մեծագույն մարդիկ ունեն մեծագույն թերություններ. Ֆ. Լարոշֆուկո

 

Մեծ հանճարները զարմանալի և օրիգինալ մարդիկ են, ուստի զարմանալի չէ նաև այն, որ  նրանցից շատերն ունեին.. հոգեկան հիվանդություններ: Չնայած շատ արվեստագետների հոգեկան խանգարումներին` դրանց պատճառը ամենևին էլ արվեստը չէ: Ընդհակառակը, արվեստը  հաճախ նպաստում է նրանց բուժվելուն: Արվեստագետների շրջանում այսքան շատ հոգեկան հիվանդություններ ունեցող մարդկանց պատճառը նրանց խառնվածքն է,  անձնային առանձնահատկությունները, աշխարհի, մարդկանց, իրադարձությունների սուր ընկալումը:Բժիշկներն, ովքեր ուսումնասիրում են հոգեկան հիվանդությամբ տառապող մարդկանց, շիզոֆրենիայով հիվանդներին ճանաչում են նրանց  իսկ  պատկերած նկարներով:Հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց նկարած նկարները տարբերվում են հոգեպես առողջ մարդկանց նկարներից: Հիվանդները նկարի վրա սպիտակ մաս չեն թողնում, նրանք բոլոր անկյունները ներկում են:Բոլոր պատկերները նկարված են մեկ հարթության վրա. չի տարբերվում, թե ինչն է մոտ, ինչը` հեռու: Եթե նրանք մարդկանց են նկարում, ապա պատկերում են նրանց բոլոր օրգանները, ոսկորները, երակները, եթե ծառեր են նկարում, ապա նկարում են նաև արմատները:Հոգեկան հիվանդները հաճախ կենդանացնում են անկենդան բնությունը:Օրինակ` քարերը նկարում են աչքերով, արևը` ժպիտով և ծիծաղով:Նկարները հաճախ տեքստ են ունենում` բառեր, արտահայտություններ, նշաններ: Այդ  նշաններն էլ հաճախ հորինված են այցելուների կողմից: Այն հոգեկան հիվանդները, ովքեր իրենց միայնակ են զգում, երբեք մարդկանց իրենց նկարներում չեն պատկերում: Երբեմն հիվանդությունը դրական ազդեցություն է թողնում արվեստի վրա. նկարիչը սկսում է ավելի լավ նկարել, իսկ հիվանդության սրության պահերին ծնվում են  լավագույն գործերը: Հայտնի են դեպքեր, երբ բուժվելուց հետո արվեստագետները դադարեցրել են իրենց ստեղծագործական գործունեությունը:

 

Վան Գոգը  օրեր շարունակ նկարում էր: Նա անգամ կտրեց իր ձախ ականջն ու իր դիմանկարը նկարեց այդ տեսքով, իսկ 37 տարեկան հասակում ինքնասպան եղավ: Ի դեպ, նրա մահվանից հետո բժիշկների կողմից հրապարակվեց ավելի քան 150 ախտորոշումներ: Այլ ծանր հիվանդությունների հետ մեկտեղ, նրանք  նկարչի մոտ հայտնաբերեցին շիզոֆրենիա, գլխուղեղի ուռուցք, մանիակալ-դեպրեսիվ փսիխոզ, էպիլեպսիա, մագնեզիումի պակաս:Վան Գոգը մի քանի անգամ բուժվել էր հոգեբուժարանում: Հոգեբուժարանում  են եղել նաև այլ հայտնի մարդիկ` ռուս նկարիչ Միխայիլ Վրյուբելը, նորվեգացի նկարիչ Էդուարդ Մունկը, լիտվացի նկարիչ ու երգահան Միկոլոուս Կոնստանտինաս Չյուրլիսը և ուրիշներ:

 

Տարօրինակ վարքով տարբերվում էր նաև իսպանացի սյուրռեալիստ Սալվադոր Դալին: Նա շատ էր սիրում ճանճերին: Ավելին` շատ էր սիրում, երբ ամառային շոգին նրանք հպվում էին նրա քրտնած մարմնին, որն էլ համարվում էր նրա արվեստի  հիմնական խթանիչներից մեկը:

 

Մոցարտը տառապում էր հետապնդման մանիայով` կարծելով, որ իրեն որոշ իտալացիներ ուզում են թունավորել:

Գերմանացի երգահան Շումանն ունեցել է խանգարման նոպաներ, իսկ 46 տարեկանում նա վերջնականապես խելագարվել է: Նրան խոսող սեղաններ էին հետապնդում, դրանից բացի նա տեսնում էր ձայներ, որոնք վերափոխվում  էին ակորդների ու  երաժշտական արտահայտությունների:

 

Անգլիացի գրող Հարինգտոնը երևակայում էր, որ  իր մտքերը դուրս են թռչում իր բերանից մեղուների ու թռչունների տեսքով. նա վերցնում էր ավելը, որպեսզի մի կողմ քշեր նրանց:

 

Շոպենհաուերը շատ էր բարկանում և հրաժարվում վճարել հյուրանոցային վճարները, երբ նրա անունը երկու «Պ»-ով էին գրում: Մի անգամ էլ բարկության նոպայի ժամանակ Շոպենհաուերը ծեծում է մի ծեր կնոջ ու դատարանի պահանջով հարկադրվում թոշակ վճարել նրան մինչև մահ:

 

Շատոբրիանը  տանել չէր կարողանում, երբ որևէ մեկին իր ներկայությամբ գովաբանւմ էին, նույնիսկ` իր կոշկակարին:

Անգլիացի գրող Գաուտոնը, ստեղծագործական աշխատանքով զբաղվելու հետ մեկտեղ, միաժամանակ դանակով ու մկրատով էր «զինվում»: Գրելու ընթացքում նա խազում էր մի քանի գրասեղան ու պատառոտում մի քանի բազկաթոռ: Մի անգամ էլ նա  կտոր-կտոր է անում ձեռքի տակ ընկած կնոջ սիրելի շրջազգեստը:

 

Անրի Մատիսը տառապում էր դեպրեսիայով ու անքնությամբ, երբեմն երազում լաց էր լինում և արթնանում հեծկլտոցով: Մի անգամ, առանց որևէ պատճառի, նրա մոտ կուրանալու վախ է առաջանում: Նա նույնիսկ սովորում է ջութակ նվագել, որպեսզի կուրանալուց հետո կյանքի համար գումար վաստակի` որպես փողոցային երաժիշտ:

 

Իտալացի փիլիսոփա Կորդանոյին թվում էր, թե նրան ողջ կառավարությունը լրտեսում է, իսկ միսը, որ նրան տալիս էին ճաշի ժամին, հատուկ մշակում էին  մոմով ու ծծմբով:

 

Շիլլերը,  չգիտես ինչու, կարող էր ստեղծագործել միայն այն ժամանակ, երբ նրա սեղանին դրված էին նեխած խնձորներ: Իր ստեղծագործությունների վրա աշխատելիս նա միշտ ոտքերը դնում էր սառը ջրի մեջ:

 

Ֆլոբերը միշտ հառաչում էր իր մտացածին հերոսների հետ: Նա լացում ու ծիծաղում էր, այնուհետև մեծ քայլերով շրջում գրասենյակով մեկ ու բարձրաձայն ներբողներ ասում:

 

Ալեքսանդր Դյուման  պատմվածքները գրում էր միայն երկնագույն թղթի վրա, բանաստեղծությունները` դեղինի,  հոդվածները` վարդագույնի:

 

Չարլզ Դիկենսի աշխատասենյակի բոլոր պատերի վրա հայելիներ կային: Աշխատելիս նա հանկարծ վեր էր ցատկում տեղից, մոտենում հայելուն ու անիմաստ դեմքի արտահայտություններ անում: Այնուհետև նորից մոտենում էր սեղանին, որոշ ժամանակ ինչ-որ բան էր գրում, այնուհետև նորից մոտենում  հայելուն` ծամածռություններ անելու:

 

Ֆրանսիացի երգահան Կլոդ Դեբյուսին տառապում էր անձի երկատմամբ:Նրա երկրորդ «Ես»-ի անունը Միսյե Կրոշ էր:Նա նրա հետ հաճախակի էր կյանքի վերաբերյալ մտերմիկ զրույցներ անում:                   

Սկզբնաղբյուր. harmonia.am
Լուսանկարը. velchel.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

1801 թ. նոյեմբերի 9-ին ծնվել է ամերիկացի գործարար Գեյլ Բորդենը՝ խտացրած կաթի հայտնագործողը
1801 թ. նոյեմբերի 9-ին ծնվել է ամերիկացի գործարար Գեյլ Բորդենը՝ խտացրած կաթի հայտնագործողը

Գեյլ Բորդենը ծնվել է 1801 թ. նոյեմբերի 9-ին Նյու-Յորք նահանգում (ԱՄՆ): Իր աշխատանքային ուղին սկսել է Տեխաս նահանգում հողաչափ աշխատելով՝ ստեղծելով Գալվեստոն քաղաքի քաղաքաշինական պլանը, այնուհետև...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1895-ի նոյեմբերի 8-ին ֆիզիկոս Վիլհելմ Ռենտգենը բացահայտել է «ռենտգենյան ճառագայթները»
1895-ի նոյեմբերի 8-ին ֆիզիկոս Վիլհելմ Ռենտգենը բացահայտել է «ռենտգենյան ճառագայթները»

118 տարի առաջ գերմանացի ֆիզիկոս Վիլհելմ Ռենտգենը՝ Վյուրցբուրգյան համալսարանի (Բավարիա) պրոֆեսորը և ռեկտորը, համալսարանական լաբորատորիայում միայնակ փորձարկումներ իրականացնելիս...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հոկտեմբերի16-ին ծնվել է շվեյցարացի անատոմիստ, բուսաբան, ֆիզիոլոգ Ալբրեխտ Հալլերը
Հոկտեմբերի16-ին ծնվել է շվեյցարացի անատոմիստ, բուսաբան, ֆիզիոլոգ Ալբրեխտ Հալլերը

Ալբրեխտ Հալլերը ծնվել է 1708 թ. հոկտեմբերի16-ին Բերնում: Սկզբում սովորել է Տյուբինգենյան, այնուհետև Լոնդոնյան համալսարաններում: 1727 թ.ն Հալլերը դարձավ բժշկական գիտությունների թեկնածու: Բժշկության բնագավառում մեկ տարի...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1829 թ. օգոստոսի 13-ին ծնվել է ռուս ֆիզիոլոգ, ֆիզիոլոգիայի դպրոցի հիմնադիր Իվան Սեչենովը
1829 թ. օգոստոսի 13-ին ծնվել է ռուս ֆիզիոլոգ, ֆիզիոլոգիայի դպրոցի հիմնադիր Իվան Սեչենովը

Իվան Միխայիլի Սեչենովը ծնվել է 1829թ. օգոստոսի 13-ին այժմյան  Նիժնի Նովգորոդ շրջանի Սեչենովո գյուղում: 1848 թ. ավարտել է Պետերբուրգի Գլխավոր ճարտարագիտական դպրոցը և 1856 թ. Մոսկովյան համալսարանի...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հունիսի 30-ին ծնվել է անգլիացի բուսաբան և ճանապարհորդ Ջոզեֆ Հուկերը
Հունիսի 30-ին ծնվել է անգլիացի բուսաբան և ճանապարհորդ Ջոզեֆ Հուկերը

Ջոզեֆ Դոլթոն Հուկերը ծնվել է 1817 թ. հունիսի 30-ին՝ Հեյլսուորտում: Նրա առաջին ուսուցիչը հենց իր հայրը՝ Վիլյամ Հուկերը դարձավ: Ջոզեֆը՝ 7 տարեկանից սկսած, Գլազգոյի համալսարանում նրա դասախոսություններն էր լսում...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1868 թ. հունիսի 23-ին արտոնագրվեց գրամեքենան
1868 թ. հունիսի 23-ին արտոնագրվեց գրամեքենան

Տեղային արհեստանոցում աշխատելով՝ Կրիստոֆեր Շոուլզը և նրա գործընկեր Կարլոս Գիդդենը գրքի էջերի հաջորդաբար համարակալման համար սարքավորում հնարեցին: Այս հասարակ հարմարանքից էլ սկիզբ է առել...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1981 թ. հունիսի 5-ին Հիվանդությունների վերահսկման ամերիկյան կենտրոնը նոր հիվանդություն՝ ՁԻԱՀ գրանցեց
1981 թ. հունիսի 5-ին Հիվանդությունների վերահսկման ամերիկյան կենտրոնը նոր հիվանդություն՝ ՁԻԱՀ գրանցեց

«20-րդ դարի ժանտախտ» համարվող հիվանդությունն առաջին անգամ հայտնաբերվել է 1981 թ. ԱՄՆ-ում: Բժիշկներին շատ անհանգստացրեց թոքաբորբով հիվանդացող երիտասարդների թվի խիստ աճը, ինչը...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 30-ին ծնվել է գերմանացի էնտոմոլոգ Գերման Հագենը
Մայիսի 30-ին ծնվել է գերմանացի էնտոմոլոգ Գերման Հագենը

Գերման Հագենը ծնվել է 1817 թ. մայիսի 30-ին Կենիգսբերգում (այժմյան Կալինինգրադ): Նա իր կարիերան սկսել է 1836 թ. Կենիգսբերգի համալսարանի բժշկական ֆակուլտետ ընդունվելուց հետո...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 29-ը Առողջ մարսողության համաշխարհային օրն է. med.news.am
Մայիսի 29-ը Առողջ մարսողության համաշխարհային օրն է. med.news.am

Մայիսի 29-ը առողջ մարսողության համաշխարհային օրն է (World Digestive Health Day), որը սահմանվել է համաշխարհային աղեստամոքսային կազմակերպության նախաձեռնությամբ (World Gastroenterology Organisation, WGO)...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 16-ը` ՁԻԱՀ զոհերի հիշատակի համաշխարհային օր
Մայիսի 16-ը` ՁԻԱՀ զոհերի հիշատակի համաշխարհային օր

Յուրաքանչյուր տարի, մայիս ամսվա երրորդ կիրակի օրն ընդունված է հիշել այն մարդկանց, որոնք մահացել են ՁԻԱՀ-ից: Սա արվում է ՁԻԱՀ-ով հիվանդ և ՄԻԱՎ վարակակիր մարդկանց խնդիրների վրա միջազգային հանրության ուշադրությունը գրավելու և այս հիվանդության հետագա...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 10-ին ծնվել է իռլանդացի գործարար, թեյի մագնատ, հայտնի թեյի ընկերության հիմնադիր Թոմաս Լիփթոնը
Մայիսի 10-ին ծնվել է իռլանդացի գործարար, թեյի մագնատ, հայտնի թեյի ընկերության հիմնադիր Թոմաս Լիփթոնը

Թոմաս Ջոնստոն Լիփթոնը ծնվել է 1850թ. մայիսի 10-ին Գլազգոյում (Շոտլանդիա): Արդեն հինգ տարեկան հասակում նա օգնում էր իր հորը նպարեղենի խանութում, իսկ երբ նրա եղբայրը և քույրը մահացան,  նա ստիպված...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 8-ին ծնվել է Ֆրանսիացի մանրէաբան, Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրե Լվովը
Մայիսի 8-ին ծնվել է  Ֆրանսիացի մանրէաբան, Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրե Լվովը

Անդրե Միշել Լվովը ծնվել է 1902թ. մայիսի 8-ին ֆրանսիական Էլե-լյո-Շատո գյուղում, ռուսական ծագում ունեցող մտավորական հրեայական ընտանիքում: 1922թ. նա ընդունվել է Պաստերյան ինստիտուտ, սովորել է աշխարհահռչակ ֆրանսիացի...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1755թ. մայիսի 7-ին տեղի ունեցավ Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի հանդիսավոր բացումը
1755թ. մայիսի 7-ին տեղի ունեցավ Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի հանդիսավոր բացումը

Ռուսաստանի ամենահին և ամենահայտնի համալսարանը Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան ռուսական համալսարանն է: Այն հիմնադրվել է 1755թ., նշանավոր գիտնական-հանրագիտարանագետ, առաջին ռուս ակադեմիկոս...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 6-ին ծնվել է ավստրիացի նյարդաբան, հոգեվերլուծաբանության դպրոցի հիմնադիր Զիգմունդ Ֆրեյդը
Մայիսի 6-ին ծնվել է ավստրիացի նյարդաբան, հոգեվերլուծաբանության դպրոցի հիմնադիր Զիգմունդ Ֆրեյդը

Զիգմունդ Ֆրեյդը ծնվել է 1856թ. մայիսի 6-ին Ֆրեյբուրգ մորավյան քաղաքում, բուրդ վաճառողի ընտանիքում: 1860թ. նրա ընտանիքը տեղափոխվել է Վիեննա, որտեղ Զիգմունդը գերազանց ավարտել է ավագ դպրոցը և դարձել...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 6-ին ծնվել է ամերիկացի հոգեբույժ, սոցիալական հոգեբան Ջեյկոբ Մորենոն
Մայիսի 6-ին ծնվել է ամերիկացի հոգեբույժ, սոցիալական հոգեբան Ջեյկոբ Մորենոն

Ջեյկոբ Լևին Մորենոն ծնվել է 1889թ. մայիսի 6-ին Բուխարեստում (Ռումինիա), իսպանացի հրեաների ընտանիքում, նա վեց` ավելի ուշ ծնված եղբայրներց և քույրերից ավագն էր...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ