Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
ՄԵԴԱՍԻՍՏ բժշկական կենտրոնն ընդլայնում է բուժծառայությունների շրջանակը
Համահայկական բանկի գրասենյակում տեղի ունեցավ բանկի և ՄԵԴԱՍԻՍՏ բժշկական կենտրոնի միջև երկարաժամկետ վարկային պայմանագրի ստորագրման արարողությունը: 315 մլն դրամի վարկը տրամադրվեց ՄԵԴԱՍԻՍՏ բժշկական կենտրոնի բուժծառայությունների ընդլայնման և զարգացման ծրագրի ֆինանսավորմանը:
ՄԵԴԱՍԻՍՏ կենտրոնը Հայաստանում գործող և դինամիկ աճ ունեցող բուժհաստատություն է, որը զարգանում է որպես ընտանեկան և ապահովագրական բժշկության կենտրոն: ՄԵԴԱՍԻՍՏ-ի հիմնադիր Լևոն Ալթունյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց կենտրոնի նպատակները. «ՄԵԴԱՍԻՍՏ բժշկական կենտրոնը ստեղծված է` լրացնելու հայրենական բժշկության այն բացը, որն այսօր առկա է բարձր տեխնոլոգիաների ու սպասարկման ոլորտներում: Այդ բացը մենք լրացնելու ենք առաջին հերթին գերժամանակակից սարքավորումներով, որոնցից մեկի ֆինանսավորման պայմանագիրն այսօր կնքվեց, իսկ հետո` ինտելեկտուալ մտքով: Մենք պատրաստվում ենք կյանքի կոչել այս նպատակները՝ համագործակցելով ԱՄՆ-ի և Եվրոպայի խոշորագույն կլինիկաների հետ, որտեղ պարբերաբար հյուրընկալվելու են մեր մասնագետները և անցնելու են վերապատրաստման դասընթացներ»:
Վարկային պայմանագրի կնքման, ձեռքբերվելիք տեխնիկայի ու նոր հնարավորությունների մասին զրուցեցինք ՄԵԴԱՍԻՍՏ բժշկական կենտրոնի տնօրեն Արթուր Խաչատրյանի հետ:
– Պարոն Խաչատրյան, 1-2 տարի է, ինչ ՄԵԴԱՍԻՍՏ բժշկական կենտրոնը զբաղվում է նաև ախտորոշմամբ ու բուժմամբ: Ինչպե՞ս կատարվեց անցումն այս նոր գործառույթներին:
– Այո, կարելի է ասել, որ վերջին 1-2 տարում է, որ ամբողջական ծավալով կատարում ենք նաև ախտորոշիչ ու բուժման գործառույթներ: Մինչ այդ ՄԵԴԱՍԻՍՏ բժշկական կենտրոնը ավելի շատ զբաղվում էր հիվանդներին համապատասխան մասնագետների մոտ կամ կլինիկաներ ուղեգրելով: Ժամանակի ընթացքում որոշեցինք ընդլայնել մեր գործառույթների ոլորտը, և կյանքը ցույց տվեց, որ կայացրել ենք ճիշտ որոշում, քանի որ դա էր ժամանակի պահանջը:
– Այսօր ստորագրեցիք վարկային պայմանագիր, որը հնարավորություն կտա գնելու բարձրորակ տեխնիկա: Կբնորոշե՞ք դրա կարևորությունը Ձեզ համար:
– Այսօր մեզ համար հիրավի կարևոր օր էր: Սարքերը, որ ձեռք կբերվեն ստացված գումարով, կլինեն մեր գործունեության ամրացման միջոցների մի մասը միայն, քանի որ մեր շեշտադրումը եղել և մնում է մատուցվող ծառայությունների որակը:
– Խնդրում եմ մանրամասնեք, թե հատկապես ի՞նչ ներդրումներ կարվեն ստացված 315 միլիոն դրամով:
– Մենք հնարավորություն ենք ստանում ձեռք բերելու Toshiba հայտնի ընկերության 2012 թվականի արտադրության գերժամանակակից ռենտգեն-ախտորոշման սարքը և համակարգչային տոմոգրաֆ:
– Ի՞նչ նոր հնարավորություններ ունեն այդ սարքերը: Կա՞ն հիվանդություններ, որոնք նախկին սարքավորումներով հնարավոր չէր ախտորոշել, իսկ Ձեր նախընտրած նոր տեխնիկան կտա այդ հնարավորությունը:
– Կան բժշկական տարբեր նրբություններ, որոնցով պայմանավորված՝ այս տեխնիկան առավելություններ ունի: Խոսքը նման տարբերակումների մասին չէ, ինչպիսին էր Ձեր օրինակը, բայց, այս նոր սարքերի հստակությունը անհամեմատ մեծ է, նկարահանվող կտրվածքներն ավելի շատ ու խիտ են, ինչը տալիս է բազմաշերտ ուսումնասիրության հնարավորություն, նաև ավելի շատ ֆունկցիաներով են օժտված: Հետևաբար` եթե համեմատենք այլ սարքավորումների հետ, սրանք բոլորովին այլ որակ են ապահովում, բացառիկ են Հայաստանում ու տարածաշրջանում, հագեցած են նոր տեխնոլոգիական հնարավորություններով:
– Ե՞րբ է նախատեսվում տեխնիկայի ներկրումը:
– Դեռևս բանակցությունների փուլում ենք: Ամեն դեպքում, նախատեսում ենք ներկրել մոտակա 2-3 ամիսների ընթացքում: Շուտով պատրաստ կլինի սարքավորումների համար նախատեսված տարածքը, աշխատանքներն ընթացքի մեջ են:
– Նոր տեխնիկան հնարավորություն կտա՞ հասնելու եվրոպական չափանիշներով ախտորոշմանն ու բուժմանը:
– Անշուշտ, ունենալով լավորակ տեխնիկա, մենք ավելի մեծ վստահություն ձեռք կբերենք մեր օտարերկրյա գործընկերների հանդեպ և կկարողանանք արտահանել մեր ծառայությունները: Մեր ախտորոշումները այսուհետ ընդունելի կլինեն արտասահմանյան հայտնի կլինիկաների համար, այսինքն՝ եթե մենք հետազոտենք որևէ հիվանդի և ուղարկենք բուժվելու արտերկրում, հետազոտություններն այնտեղ այլևս չեն կրկնվի, հիվանդը պարզապես ստանա մեր ախտորոշմանը համապատասխան բուժում: Բացի այդ, մենք կկարողանանք մատուցել ծառայություններ եվրոպական կլինիկաներին: Օրինակ, եթե Լոս Անջելեսում կատարվի որևէ հետազոտություն, նրանք կարող են առցանց կապի մեջ մտնել մեզ հետ, և մենք կկատարենք համապատասխան ախտորոշում:
– Իսկ ի՞նչն է նրանց շահագրգռելու, այն, որ այստեղ այդ ծառայությունն ավելի մատչելի՞ է:
– Ես չէի ցանկանա շեշտը դնել միայն գումարային կողմի վրա: Պատճառներից մեկը կարող է լինել, ասենք, ժամային խնդիրը:
-– Կա՞ն էլի նպատակներ` իրականացնելու ձեռք բերված գումարով:
– Բացի ռենտգեն-ախտորոշման և համակարգչային տոմոգրաֆիայի սարքերից, մենք նաև կվերազինենք մեր լաբորատորիան: Ցանկանում ենք ընդլայնել բուժծառայությունների շարքը, հնարավոր է ավելացնել աշխատանքային ժամանակահատվածը, որպեսզի հաճախորդը կարողանա օգտվել մեր ծառայություններից իրեն ավելի հարմար ժամին, ասենք՝ 18:00-ից հետո:
– Դա ենթադրում է նաև բուժանձնակազմի թվի ա՞ճ:
– Կարծում եմ` այո, հատկապես, եթե նկատի ունենանք, որ նախատեսվում է աշխատանքային դարձնել նաև կիրակի օրերը:
Ցանկանանք ՄԵԴԱՍԻՍՏ բժշկական կենտրոնին հաջողություններ իր ձեռնարկած աշխատանքներում` ի նպաստ նաև մեր երկրում բժշկության զարգացման։
Կարդացեք նաև
«Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանական կենտրոն․բազմապրոֆիլ ծառայություններ` հագեցած լավագույն սարքավորումներով, պրոֆեսիոնալ անձնակազմ...
Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...
Ո՞ւմ է ցուցված տեսողության լազերային շտկումը
Լազերային շտկումը կարող է վերականգնել տեսողությունը հետևյալ խանգարումների դեպքում...
«էրեբունի» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի օնկոուրոլոգիական ծառայություն տարեկան հարյուրավոր տղամարդիկ են դիմում, ստանում իրենց տանջող հարցերի...
Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն...
Ալերգենները կանխարգելիչ նշանակություն ունեն և նախատեսված են սեզոնային ռինո-կոնյուկտիվիտով, գարնան կամ ամռան ամիսներին արտահայտված փռշտոցներով, քթահոսությամբ, արցունքահոսությամբ, կոկորդի...
ՄՌՏ հետազտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել է 2023 թ. փետրվար ամսին: Երևի բոլորին է հայտնի, որ մագնիսառեզոնանսային պատկերի ստացման սարքի հեղինակն է հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը...
Այս շաբաթ մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի միջազգային հավատարմագրման գործընթացը:
ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը նշում է, որ միջազգային...
Վեց տարի Երևանում գործող «Նոր հայացք» ակնաբուժական կլինիկան ժամանակակից բուժհաստատություն է, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները տեսողության հետ կապված լիարժեք սպասարկում ստանալու համար...
Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամը ստեղծվել է 2022թ ամռանը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համատեղ նպատակադրված է ստեղծել կարողություններ՝ հայ ժողովրդի հոգևոր-հոգեբանական...
«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով...
Արտաշատ քաղաքում գտնվող «Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկայում իրականացվում է ստոմատոլոգիական ցանկացած տեսակի միջամտություն՝ բացառությամբ այն միջամտությունների, որոնք պահանջում են ստացիոնար...
Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը շաքարային դիաբետով տառապող մարդկանց մոտ առաջացող բարդություններից է, որը դրսևորվում է ոտնաթաթին վերքային մակերեսներով, խոցերով՝ ընդհուպ մինչև ոտնաթաթի մեռուկացմամբ...
Ի՞նչ է թորակոսկոպիկ միջամտությունը:
Թորակոսկոպիայի ժամանակ իրականացվում է միջամտություն՝ 2-3 փոքր (1-1,5 սմ) բացվածքների միջոցով...
Որքա՞ն ժամանակ է կրծքային վիրաբուժությունը ներդրված Արմենիա ՀԲԿ-ում:
«Արմենիա» ՀԲԿ-ում կրծքային վիրաբուժության ծառայությունը, որը նախկինում գործել է և հետագայում դադարել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն