Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

Ողնաշարի ճողվածքների բուժում` ոչ վիրահատական մեթոդով. հարցազրույց նյարդաբան Լևոն Համբարձումյանի հետ

Ողնաշարի ճողվածքների բուժում` ոչ վիրահատական մեթոդով. հարցազրույց նյարդաբան Լևոն Համբարձումյանի հետ

Հայաստանում, ի շնորհիվ նորաբաց ԴԻԱՄԵԴ բժշկական կենտրոնի ջանքերի, գործում է նորագույն տեխնիկայի օգնությամբ բուժական մեթոդներ` ուղղված ողնաշարի խնդիրներ ունեցող մարդկանց կյանքի որակը բարձրացնելուն։

 

Այդ առիթով զրուցեցինք կենտրոնի մասնագետի հետ։

    Ներկայացրեք, խնդրեմ, կլինիկայի պատմությունից:


–   ԴԻԱՄԵԴ կլինիկան արդեն մեկ ու կես տարի է, ինչ գործում է Հայաստանում: Բացումն իրականցվել է 2012թ. հունվարի 6-ին: Կլինիկան հիմնականում մասնագիտացված է գոտկային հատվածի խնդիրների բուժման ուղղությամբ: Այն իրականացնում է գոտկային հատվածի ճողվածքների բուժում առանց վիրահատության:


–   Ի՞նչ հիվանդությունների դեպքում են դիմում ԴԻԱՄԵԴ բժշկական կենտրոն:


–   ԴԻԱՄԵԴ բժշկական կենտրոն կարող են դիմել մեջքի ցավերի, վերջույթների թուլության և թմրածության, ակտիվ և պասիվ շարժումների սահմանափակվածության, ստորին վերջույթների սնուցման խանգարման, անաշխատունակության, օստեոխոնդրոզի, իշիազի, ռադիկուլիտի, գլխացավերի, գլխապտույտների, ողնաշարի ծռվածության դեպքերում: 


ԴիաՄեդ բժշկական կենտրոն. DRX9000 համակարգ–   Ինչպե՞ս է իրականացվում բուժումը, ի՞նչ համակարգով:


–   Բժշկագիտության վերջին ձեռքբերումներից մեկը DRX9000 համակարգն է: Այն նախատեսված է ողնաշարի ճողվածքների ոչ վիրահատական բուժման համար: Համակարգի առանձնահատկությունը ողնաշարի ճողվածքների և օստեոխոնդրոզի ոչ վիրահատական բուժման եղանակի ապահովումն է, որի շնորհիվ կրճատվում են բուժման ժամկետները, և հիվանդին հնարավորություն տալիս խուսափել վիրահատությունների հետ կապված ռիսկերից:


–   Ինչո՞վ է առանձնանում մյուս կլինիկաներից:


–   Երկար ժամանակ մտորումների մեջ էի, թե ողնաշարի տարբեր խնդիրների բուժման համար ինչպիսի մեթոդներ են կիրառվում եվրոպական երկրներում, որոնք դեռևս չկան Հայաստանում: Խոսքն, իհարկե, ոչ վիրահատական բուժման մասին է: Մենք ուսումնասիրեցինք DRX9000 համակարգը: Սկզբնական շրջանում կասկածամտորեն էինք վերաբերվում դրա արդյունավետությանը, բայց որոշում կայացվեց ձեռք բերել։ Արդեն ունենք ավելի քան մեկ տարվա փորձ, ինչ խոսք, արդյունքները գոհացուցիչ են:


–   Եվրոպական երկրներըDRX9000 համակարգի կիրառման ի՞նչ փորձ ունեն։


–   Այն լայնորեն կիրառվում է արտասահմանում, մենք հետևել ենք արձագանքների մեծամասնությանը, ինչի արդյունքում ավելի ենք համոզվում, որ սարքն իսկապես կատարում է իր գործառույթները: Բացի եվրոպական շուկայից, այն մեծ կիրառություն է ստացել նաև ԱՄՆ-ում, արևելյան զարգացած երկրներում:


–   Ի՞նչ երկարատևություն ունի բուժման և վերականգնման գործընթացը:


–   Դա տևում է մոտ մեկ ու կես ամիս, սակայն հիվանդները հսկողության տակ մնում են ևս 4 ամիս` մինչև լիարժեք առողջացման փուլը: Այսինքն, մենք մասնակցում ենք նաև վերականգնողական փուլին, նշանակում և իրականացնում տարբեր մարմնամարզական միջոցներ, որոնք օգնում են վերականգնողական փուլն ավելի արագ և հեշտ անցնելուն:


–   Ելնելով ձեր պրակտիկ փորձից` ինչպիսի՞ն է բուժման արդյունավետությունը:


–   Եթե դիտարկենք վիճակագրությունը, ապա բավականին բարձր: Համաշխարհային վիճակագրությունը ցույց է տալիս 86-96% արդյունավետություն: Այս թվերը հիմնված են 10-ամյա փորձի վրա, քանի որ սարքը գոյություն ունի 2003 թվականից: Մեզ մոտ` վիճակագրության տվյալների համաձայն, ցուցանիշն ավելի բարձր է` 95-96 %, իհարկե, հաշվի է առնվում այն հանգամանքը, որ համաշխարհային վիճակագրության համեմատ մեր հիվանդները շատ ավելի քիչ են: Բուժումից հետո հիվանդները լիարժեք կյանքով են ապրում` զերծ ֆիզիկական ծանրաբեռնվածության սահմանափակումներից:

 

 

 Հայաստան, 0092, Երևան, Նոր Նորքի 7-րդ միկրոշրջան,
 Հունան Ավետիսյան փող., 84 շենք (հայորդաց տան հարևանությամբ)
 +374 91 40 00 78, +374 93 97 77 59, +374 10 66 92 93, +374 60 54 04 6

 [email protected]
 Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ 09:00-22:00
     


                                                                                      

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գևորգ Զուռնաչյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

07.01.2016

Հարգելի Սյուզի բարև Ձեզ: Հոդվածի  տակ գրված բոլոր հարցերին պատասխանում է Մեդ-Պրակտիկը: Բժշկի հետ անմիջապես կապ հաստատելու և այլ ինֆորմացիայի համար կարող եք զանգահարել հոդվածի տակ նշված հեռախոսահամարով կամ այցելել նշված հասցեով: 

Սյուզի

04.01.2016

Հարգելի բժիշկ ես նորիձ եմ գրում ձեզ խնդրանքով որպեսզի պատասխանեք իմ թողած հազորդագրությանը քանի որ կարևոր և անհրաժեշտ է ձեր պատասխանը

Մեդ-Պրակտիկ

13.12.2015

Հարգելի Կարինե, բարև Ձեզ: Նախ մանրամասնեք ինչ է իրենից ներկայացնում ուղաշարի ճողվածքը. տարբեր պատճառներով միջողային սկավառակի ֆիբրոզ հատվածի ամբողջականությունը խախտվում է, և սկավառակի կորիզայն հատվածում գտնվող սպունգանման նյութը դուրս գալով սկսում է ճնշել նյարդային վերջավորություններին: Գանգատներից ելնելով կարելի է ենթադրել ողնաշարի ճողվածքի մասին, սակայն միայն շոշափելով հաստատել ճողվածքն, անհնար է: Ողնաշարի ճողվածքի ախտորոշման ամենաինֆորմատիվ մեթոդը համակարգչային տոմոգրաֆիան է:

Կարինե

12.12.2015

Հարգելի բժիշկ հնարավոր է արդյոք առանց գործիքային հետազոտության շոշափելով հայտնաբերել ճողվածքը։

Մեդ-Պրակտիկ

15.01.2015

Հարգելի Արմեն, ողնաշարի ճողվածքի բուժման եղանակը և դրա արդյունավետությունը կախված է ճողվածքի չափերից և տեղակայումից: Փոքր չափի ճողվածքների դեպքում հնարավոր է վիրահատության կարիք չլինի և միայն մերսումները բավարար լինեն:

Սյուզի

12.01.2015

Հարգելի բժիշկ մոտ մի քանի տարի է գանգատվել եմ գոտկային ցավերից դիմել եմ նյարդաբանի բայց բուժումները օգուտ չեն տվել: 2013թ. ՄՌՏ-ի ախտորոշումից պարզվեց, որ ունեմ ողնաշարի գոտկային հատվածում L5/S1 ողում 1սմ ճողվածք և նշանակվեց ամիջապես վիրահատություն:Այդ ժամանակ գանգատվում էի գոտկային շրջանի դեպի ձախ ստորինավերջույթը ճառագայթող ցավերից ոտնաթաթի թուլությունից և թմրածությունից: Հոսպիտալացվել եմ Ռաֆայել ԲԿ վիրաբուժական բաժանմունքում : Բուժումն իրականացվել է կոնսերվատիվ և էպիդուրալ բլոկադա աստիճանաբար սկսել եմ քայլել ու շարժվել:Քիչ քիչ մեղմացան ցավերս բայց լրիվ չանհետացան: 2014թ.նորիձ անցել եմ ՄՌՏ ու ի զարմանս բոլորի ճողվածքը փոքրացել էր մոտ 0,2-0,3մմ-ով այնուհետև ստացել եմ դեղորայքային բուժում և լազերային թերապիա: Սակայն ոչ մի օգուտ գնալով ցավերս ուժեղանում են չեմ կարողանում քնել ,պառկել, 15 րոպեից ավել քայլել: Խնդրում եմ ինձ խորհուրդ տվեք ինչքանով է ձէր բուժման մեթոդը օգտավետ իմ հիվանդության պատմության դեպքում Նախապես շատ շնորհակալություն...

Արմեն

13.12.2014

Բարև ձեզ ես ունեմ ողնաշարի ճողվածք 2 հատ,բժիշկը նշանակել է մերսում: Ինչ խորհուրդ կտաք գնալ այդ մերսումներին թե բուժումն իրականացնել վիրահատությամբ:

Մեդ-Պրակտիկ

19.06.2014

Հարգելի Անդրանիկ Միրզոյան, բարև Ձեզ, անպայման հարկավոր է դիմել բուժող բժշկին, քանի որ նա ամենաճիշտը կպատկերացնի իրավիճակը, քանի որ Ձեր առողջական խնդրին ամենատեղեկացվածն է, նաև՝ բուժմանը:

Անդրանիկ Միրզոյան

09.06.2014

Ես 4 ամիս առաջ ողնաշարի ճողվածքի ախտորոշմամբ կատարել եմ բուժումներ մոտ 40 օր,սակայն հունիս ամսում նորից սուր ցավեր ունեմ ձախ վերջավորության ծնկի և ազդրերի հատվածում,խնդրում եմ ինչ խորհուրդներ կտաք ցավերը վերացնելու համար որովհետև ես չեմ կարողանում ուժեղ ցավերի պատճառով գոնե մի քանի քայլ անել և այժմ գտնվում եմ անկողնային վիճակում:

Անահիտ

23.04.2014

Շնորհակալություն պատասխանի համար:

Dia Med medical Center

22.04.2014

Բարև Ձեզ Անահիտ, ճողվածքի բուժումն առանց վիրահատության արժե 180,000 դրամից մինչև 300,000 դրամ

Անահիտ

21.04.2014

Որքան արժե ողնաշարի ճողվածքի բուժումն առանց վիրահատության /մոտավորապես/: Շնորհակալություն

Կարդացեք նաև

Սրտաբանական կենտրոն. erebunimed.com
Սրտաբանական կենտրոն. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանական կենտրոն․բազմապրոֆիլ ծառայություններ` հագեցած լավագույն սարքավորումներով, պրոֆեսիոնալ անձնակազմ...

Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com
Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com

Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Տեսողության լազերային շտկում. nairimed.com
Տեսողության լազերային շտկում. nairimed.com

Ո՞ւմ է ցուցված տեսողության լազերային շտկումը

Լազերային շտկումը կարող է վերականգնել տեսողությունը հետևյալ խանգարումների դեպքում...

Ակնաբանություն
Օնկոուրոլոգիական ծառայություն. erebunimed.com
Օնկոուրոլոգիական ծառայություն. erebunimed.com

«էրեբունի» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի օնկոուրոլոգիական ծառայություն տարեկան հարյուրավոր տղամարդիկ են դիմում, ստանում իրենց տանջող հարցերի...

«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am

Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն...

Վիրաբուժություն Բժշկի ընդունարանում
Ալերգոլոգիական ծառայությունը համալրվել է նոր ալերգեններով. erebunimed.com
Ալերգոլոգիական ծառայությունը համալրվել է նոր ալերգեններով. erebunimed.com

Ալերգենները կանխարգելիչ նշանակություն ունեն և նախատեսված են սեզոնային ռինո-կոնյուկտիվիտով, գարնան կամ ամռան ամիսներին արտահայտված փռշտոցներով, քթահոսությամբ, արցունքահոսությամբ, կոկորդի...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

ՄՌՏ հետազտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել է  2023 թ. փետրվար ամսին: Երևի բոլորին է հայտնի, որ մագնիսառեզոնանսային պատկերի ստացման սարքի հեղինակն է հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը...

Ախտորոշում Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. Մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի հավատարմագրման գործընթացը
ԵՊԲՀ. Մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի հավատարմագրման գործընթացը

Այս շաբաթ մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի միջազգային հավատարմագրման գործընթացը:

ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը նշում է, որ միջազգային...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Նոր հայացք» ակնաբուժական կլինիկա
«Նոր հայացք» ակնաբուժական կլինիկա

Վեց տարի Երևանում գործող «Նոր հայացք» ակնաբուժական կլինիկան ժամանակակից բուժհաստատություն է, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները տեսողության հետ կապված լիարժեք սպասարկում ստանալու համար...

Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամ. revival.am
Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամ. revival.am

Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամը ստեղծվել է 2022թ ամռանը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համատեղ նպատակադրված է ստեղծել կարողություններ՝ հայ ժողովրդի հոգևոր-հոգեբանական...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը
Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը

«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով...

Սրտանոթաբանություն
«Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկա
«Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկա

Արտաշատ քաղաքում գտնվող «Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկայում իրականացվում է ստոմատոլոգիական ցանկացած տեսակի միջամտություն՝ բացառությամբ այն միջամտությունների, որոնք պահանջում են ստացիոնար...

Դիաբետիկ ոտնաթաթի հետևողական և արդյունավետ բուժում «Արթմեդ»-ում
Դիաբետիկ ոտնաթաթի հետևողական և արդյունավետ բուժում «Արթմեդ»-ում

Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը շաքարային դիաբետով տառապող մարդկանց մոտ առաջացող բարդություններից է, որը դրսևորվում է ոտնաթաթին վերքային մակերեսներով, խոցերով՝ ընդհուպ մինչև ոտնաթաթի մեռուկացմամբ...

Բժշկի ընդունարանում
Թորակոսկոպիկ, նվազ ինվազիվ վիրահատությունները կրծքային վիրաբուժությունում. Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am
Թորակոսկոպիկ, նվազ ինվազիվ վիրահատությունները կրծքային վիրաբուժությունում. Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է թորակոսկոպիկ միջամտությունը:

Թորակոսկոպիայի ժամանակ իրականացվում է միջամտություն՝ 2-3 փոքր (1-1,5 սմ) բացվածքների միջոցով...

Բժշկի ընդունարանում Շնչառական համակարգ
Կրծքային վիրաբուժությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Սուրեն Վարդանյանի հետ. armeniamedicalcenter.am
Կրծքային վիրաբուժությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Սուրեն Վարդանյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքա՞ն ժամանակ է կրծքային վիրաբուժությունը ներդրված Արմենիա ՀԲԿ-ում:

«Արմենիա» ՀԲԿ-ում կրծքային վիրաբուժության ծառայությունը, որը նախկինում գործել է և հետագայում դադարել...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ