Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

Բացվեցին Վարդաձորի և Լիճքի նորակառույց ամբուլատորիաները

Բացվեցին Վարդաձորի և Լիճքի նորակառույց ամբուլատորիաները

Այսուհետև Գեղարքունիքի մարզի Վարդաձոր և Լիճք հայմայնքների բնակիչները ևս առողջության առաջնային պահպանման ծառայությունները կստանան ժամանակակից հարմարություններով և անհրաժեշտ գործիքներով ու պարագաներով հագեցած ամբուլատորիաներում։


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը  և ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հետ այսօր մասնակցեցին նորակառույց այդ ամբուլատորիաների բացմանը։ Դրանք նախկինում չունեին կենցաղային ու բուժական անհրաժեշտ հարմարություններ։ «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում ծրագիր–2» հավելյալ  ֆինանասավորման վարկային ծրագրում ընդգրկված բոլոր 13 ամբուլատորիաները, այդ թվում`Վարդաձորում և Լիճքում, կառուցվել են ընդամենը ութ ամսվա ընթացքում։ Վարդաձորի համայնքում ներդրվել է շուրջ 55.1 մլն դրամ, որից 52.6 մլն՝ շինարարություն (նախահաշվային արժեքը՝ մոտ 67.8  մլն դրամ), և  շուրջ 2.5 մլն` բժշկական  սարքավորումներ ու պարագաներ, կահույք: Լիճք համայնքում ներդրվել է շուրջ 50.6 մլն դրամ, որից  շուրջ 48.1 մլն՝ շինարարություն (նախահաշվային արժեքը՝ մոտ 62.2  մլն դրամ)։ Ամբուլատորիաների բժիշկներն ու բուժքույրերը ծրագրի շրջանակներում մասնագիտացել են որպես ընտանեկան բժիշկ և բուժքույր:


Փոխվարչապետը, առողջապահության նախարարը, մարզպետն ու շահառուները ծանոթացան նորակառույց ամբուլատորիաների պայմաններին ու բուժծառայությունների կազմակերպման հնարավորություններին։ Նախարարը տեղեկացրեց, որ եկող տարի ամբուլատորիաներին լրացուցիչ սարքավորումներ կտրամադրվեն սկրինինգային հետազոտություններ իրականացնելու համար։ Շնորհավորելով մարզի բնակիչներին` Դերենիկ Դումանյանը նշեց, որ հանրապետության նախագահի ծրագրով արդեն ավելի քան 260 գյուղական նման ամբուլատորիա է շահագործման հանձնվել։


Առողջապահության ոլորտում Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացված «Առողջապահության ֆինանսավորման և առողջության առաջնային պահպանման զարգացման», «Առողջապահության համակարգի արդիականացում», ինչպես նաև այս ծրագրի հավելյալ ֆինանսավորմամբ միայն Գեղարքունիքի մարզում կառուցվել է 12 և հիմնանորոգվել 8 ամբուլատորիա։ Ժամանակակից պահանջներին համապատասխան նոր ամբուլատորիաներ են կառուցվել  մարզի Ձորագյուղ, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն,  Ծովինար, Նորատուս, Երանոս, Գեղհովիտ, Զոլաքար, Լուսակունք, Ծովասար, Աստղաձոր, Վարդաձոր և Լիճք համայնքներում։ Իսկ Դդմաշեն, Կարմիրգյուղ, Վարդենիկ, Արծվանիստ, Լճաշեն, Ծովագյուղ, Սարուխան, Վաղաշեն համայնքների ամբուլատորիաները հիմնանորոգվել են։ 

 

Ընդհանուր առմամբ 2000-2013թթ. Գեղարքունիքի մարզում կառուցվել և հիմնանորոգվել է  համայնքային  21 բուժհաստատություն։ Մարզի  առաջնային օղակի բոլոր բուժհաստատությունները հագեցվել են բժշկական անհրաժեշտ սարքավորումներով ու պարագաներով, կահույքով: Ընտանեկան բժշկության մասնագիտացման ծրագրով  մասնագիտացել է 92 բժիշկ և 130 բուժքույր: Ամբուլատորիաներից շատերն ապահովվել են բուժօգնության մեքենաներով։  Բուժօգնության մեքենա և ախտորոշիչ սարքավորումների հավաքածու է հատկացվել  Գավառի պոլիկլինիկային: Գավառի, Մարտունու, Ճամբարակի, Սևանի, Վարդենիսի  հիգիենիկ հակահամաճարակային  կայանների բակտերիոլոգիական լաբորատորիաները հագեցվել են անհրաժեշտ  սարքավորումներով: Գեղարքունիքի հիգիենիկ հակահամաճարակային  կենտրոնն ապահովվել է շարժական լաբորատորիայով։


Այս ծրագրերով  Գեղարքունիքի   մարզի ամբուլատոր պոլիկլինիկական օղակում կատարվել է մոտ  1 մլրդ 234 մլն 801 հազար ՀՀ  դրամի  կամ շուրջ 3 մլն 100 հազար ԱՄՆ դոլարի ներդրում: Արդյունքում մարզում ենթակառուցվածքների բարելավման կարիք ունի միայն 4-5 գյուղական ամբուլատորիա։

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
Լուսանկարը. hy.wikipedia.org
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Սրտաբանական կենտրոն. erebunimed.com
Սրտաբանական կենտրոն. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանական կենտրոն․բազմապրոֆիլ ծառայություններ` հագեցած լավագույն սարքավորումներով, պրոֆեսիոնալ անձնակազմ...

Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com
Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com

Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Տեսողության լազերային շտկում. nairimed.com
Տեսողության լազերային շտկում. nairimed.com

Ո՞ւմ է ցուցված տեսողության լազերային շտկումը

Լազերային շտկումը կարող է վերականգնել տեսողությունը հետևյալ խանգարումների դեպքում...

Ակնաբանություն
Օնկոուրոլոգիական ծառայություն. erebunimed.com
Օնկոուրոլոգիական ծառայություն. erebunimed.com

«էրեբունի» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի օնկոուրոլոգիական ծառայություն տարեկան հարյուրավոր տղամարդիկ են դիմում, ստանում իրենց տանջող հարցերի...

«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am

Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն...

Վիրաբուժություն Բժշկի ընդունարանում
Ալերգոլոգիական ծառայությունը համալրվել է նոր ալերգեններով. erebunimed.com
Ալերգոլոգիական ծառայությունը համալրվել է նոր ալերգեններով. erebunimed.com

Ալերգենները կանխարգելիչ նշանակություն ունեն և նախատեսված են սեզոնային ռինո-կոնյուկտիվիտով, գարնան կամ ամռան ամիսներին արտահայտված փռշտոցներով, քթահոսությամբ, արցունքահոսությամբ, կոկորդի...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

ՄՌՏ հետազտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել է  2023 թ. փետրվար ամսին: Երևի բոլորին է հայտնի, որ մագնիսառեզոնանսային պատկերի ստացման սարքի հեղինակն է հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը...

Ախտորոշում Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. Մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի հավատարմագրման գործընթացը
ԵՊԲՀ. Մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի հավատարմագրման գործընթացը

Այս շաբաթ մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի միջազգային հավատարմագրման գործընթացը:

ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը նշում է, որ միջազգային...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Նոր հայացք» ակնաբուժական կլինիկա
«Նոր հայացք» ակնաբուժական կլինիկա

Վեց տարի Երևանում գործող «Նոր հայացք» ակնաբուժական կլինիկան ժամանակակից բուժհաստատություն է, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները տեսողության հետ կապված լիարժեք սպասարկում ստանալու համար...

Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամ. revival.am
Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամ. revival.am

Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամը ստեղծվել է 2022թ ամռանը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համատեղ նպատակադրված է ստեղծել կարողություններ՝ հայ ժողովրդի հոգևոր-հոգեբանական...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը
Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը

«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով...

Սրտանոթաբանություն
«Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկա
«Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկա

Արտաշատ քաղաքում գտնվող «Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկայում իրականացվում է ստոմատոլոգիական ցանկացած տեսակի միջամտություն՝ բացառությամբ այն միջամտությունների, որոնք պահանջում են ստացիոնար...

Դիաբետիկ ոտնաթաթի հետևողական և արդյունավետ բուժում «Արթմեդ»-ում
Դիաբետիկ ոտնաթաթի հետևողական և արդյունավետ բուժում «Արթմեդ»-ում

Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը շաքարային դիաբետով տառապող մարդկանց մոտ առաջացող բարդություններից է, որը դրսևորվում է ոտնաթաթին վերքային մակերեսներով, խոցերով՝ ընդհուպ մինչև ոտնաթաթի մեռուկացմամբ...

Բժշկի ընդունարանում
Թորակոսկոպիկ, նվազ ինվազիվ վիրահատությունները կրծքային վիրաբուժությունում. Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am
Թորակոսկոպիկ, նվազ ինվազիվ վիրահատությունները կրծքային վիրաբուժությունում. Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է թորակոսկոպիկ միջամտությունը:

Թորակոսկոպիայի ժամանակ իրականացվում է միջամտություն՝ 2-3 փոքր (1-1,5 սմ) բացվածքների միջոցով...

Բժշկի ընդունարանում Շնչառական համակարգ
Կրծքային վիրաբուժությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Սուրեն Վարդանյանի հետ. armeniamedicalcenter.am
Կրծքային վիրաբուժությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Սուրեն Վարդանյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքա՞ն ժամանակ է կրծքային վիրաբուժությունը ներդրված Արմենիա ՀԲԿ-ում:

«Արմենիա» ՀԲԿ-ում կրծքային վիրաբուժության ծառայությունը, որը նախկինում գործել է և հետագայում դադարել...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ