Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

Հանդիպում հայ անվանի բժիշկ, ակադեմիկոս Բագրատ Ալեքյանի հետ

Հանդիպում հայ անվանի բժիշկ, ակադեմիկոս Բագրատ Ալեքյանի հետ

Այս օրերին Հայաստանում է Ռուսաստանի Դաշնության բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, Մոսկվայի Ա.Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնի Սրտանոթային հիվանդությունների հետազոտման և բուժման ռենտգենա- վիրաբուժական մեթոդների բաժանմունքի ղեկավար, ՌԴ առողջապահության նախարարության ռենտգենոներանոթային ախտորոշման և բուժման գծով գլխավոր մասնագետ, Ինտերվենցիոն ռադիոլոգների եւ էնդովասկուլյար վիրաբույժների ռուսաստանյան գիտական ընկերության նախագահ, պրոֆեսոր Բագրատ Ալեքյանին:

 

Այդ առիթով կայացավ նաև արդեն ավանդույթ դարձած գործնական հանդիպումը` «Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանների և հայ անվանի ակադեմիկոսի միջև: Բագրատ Ալեքյանի անունն է կրում «Էրեբունի»  բժշկական կենտրոնի անգիոգրաֆիկ ծառայության բաժանմունքը:


Հայաստանում է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության ռենտգենոներանոթային ախտորոշման և բուժման գծով գլխավոր մասնագետ, Ռուսաստանի Դաշնության բժշկագիտության ակադեմիայի անդամ, ակադեմիկոս Բագրատ Ալեքյան–   Բժիշկ Ալեքյան, «Էրեբունի» բժշկական կենտրոնի անգիոգրաֆիկ ծառայության բաժանմունքը Ձեր անունն է կրում: Որքանո՞վ է այս հանգամանքը պարտավորեցնող և առհասարակ ինչ զգացում է առաջացնում: 


–   Ինձ համար անակնկալ էր այդ որոշումը, որ նորաբաց բաժանմունքը պետք է իմ անունը կրի: Դա պատիվ է ինձ համար, միևնույն ժամանակ` մեծ պատասխանատվություն, քանի որ սա իմ հայրենիքն է, և փաստորեն, այստեղ ես գնահատված եմ: Ես միշտ կապված եմ եղել իմ հայրենիքի հետ, ժամանակ առ ժամանակ եկել եմ, բայց հիմա ավելի պարտավորված եմ ինձ զգում, և դա հաճելի զգացում է, գիտե՞ք: Իմ յուրաքանչյուր այցը Հայաստան սկսվում կամ ավարտվում է այս կլինիկա այցով: Հիմա ես նաև կապվածություն եմ զգում այս կլինիկայի հանդեպ: Հայաստան գալուց անպայման այցելում եմ, մեկ օր աշխատում այստեղի մասնագետների հետ, փորձում փոխանցել իմ գիտելիքներն ու փորձը:


–   Բժիշկ Ալեքյան, այս անգամ ո՞րն է Ձեր` Հայաստան այցի նպատակը:


–   Իրականում եկել եմ քրոջս ծննդյան 75-ամյակը շնորհավորելու: Միտք չունեի գործնական այցի, բայց քանի որ ժամանակ կար, որոշեցի մեկ օր նվիրել աշխատանքին: Երեք հիվանդ եմ զննելու` բավականին ծանր դեպքեր: Երկու հիվանդի հիվանդության պատմությանը ծանոթ եմ և պարզապես հետազոտելու եմ` վիճակի վերահսկողությունը ստուգելու նպատակով, իսկ 3-րդ հիվանդին վիրահատելու ենք:

 

Հայաստանում է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության ռենտգենոներանոթային ախտորոշման և բուժման գծով գլխավոր մասնագետ, Ռուսաստանի Դաշնության բժշկագիտության ակադեմիայի անդամ, ակադեմիկոս Բագրատ Ալեքյան Հայաստանում է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության ռենտգենոներանոթային ախտորոշման և բուժման գծով գլխավոր մասնագետ, Ռուսաստանի Դաշնության բժշկագիտության ակադեմիայի անդամ, ակադեմիկոս Բագրատ Ալեքյան


–   Ի՞նչ վիրահատություն է սպասվում:


–   Անմիջապես մեր զրույցից հետո պետք  է սիրտը սնուցող զարկերակների ստենտավորում կատարենք: Հիվանդը ավելի քան 10 տարի սրտանոթային խնդիրներ ունի: Կատարելու ենք կորոնարոգրաֆիա, որն  ինվազիվ հետազոտական մեթոդ է: Կորոնարոգրաֆիայի  ժամանակ աճուկային շրջանից՝ ազդրային զարկերակից, կամ ձեռքից՝ ճաճանչային զարկերակից, հատուկ կաթետրով հասնում են սիրտը սնուցող զարկերակներին, որից հետո ռենտգեն հսկողության տակ գնահատում ենք զարկերակների վիճակը: Եթե նեղացում կա, ապա ստենտավորում է կատարվում: Ստենտը մետաղական զսպանակ է, որն ուղղորդիչ լարի միջոցով հասցվում է դեպի անոթի խցանված մասը, տեղադրվում զարկերակի մեջ, այնուհետեւ՝ լայնացվում:


Այս հիվանդի սիրտը սնուցող անոթներից մեկը նեղացած է և խանգարում է նրան լիարժեք կյանքով ապրել: Վիրահատությունից հետո անոթը լիովին կբացվի, կկանխվի հնարավոր ինֆարկտը: Ստենտավորումից հետո հիվանդը վաղն արդեն կարող է տուն գնալ:


Հայաստանում է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության ռենտգենոներանոթային ախտորոշման և բուժման գծով գլխավոր մասնագետ, Ռուսաստանի Դաշնության բժշկագիտության ակադեմիայի անդամ, ակադեմիկոս Բագրատ Ալեքյան–   Համեմատելով արտասահմանյան փորձի հետ, ինչպե՞ս եք գնահատում այստեղ կատարվող ծառայությունների որակը:


–   Բավականին բարձր: Ես, իսկապես, համեմատելով եմ ասում, քանի որ ինքս Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության էնդովասկուլյար վիրաբուժության գլխավոր մասնագետն եմ ու լավ տեղյակ եմ ոլորտին: Օրինակ` Եվրոպայում 1 մլն բնակչի հաշվով կատարվում է 2000 ստենտավորում:  Այսօր 1 մլն բնակչություն ունեցող Երևանում իշեմիկ հիվանդության դեպքում կատարվում է 3000-ից ավելի ստենտավորում: Միայն «Էրեբունի» հիվանդանոցում 2013թ. իրականացվել է մոտ 1500 ստենտավորում, ընդ որում, 500-ը սուր կորոնար համախտանիշով հիվանդներն են, մյուսները` պլանային հիվանդներ:

 

Մասնագետներն այստեղ շատ լավ պատրաստված են և չեն զլանում նորից ու նորից սովորել, կատարելագործվել, դա շատ կարևոր է:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Սրտաբանական կենտրոն. erebunimed.com
Սրտաբանական կենտրոն. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանական կենտրոն․բազմապրոֆիլ ծառայություններ` հագեցած լավագույն սարքավորումներով, պրոֆեսիոնալ անձնակազմ...

Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com
Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com

Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Տեսողության լազերային շտկում. nairimed.com
Տեսողության լազերային շտկում. nairimed.com

Ո՞ւմ է ցուցված տեսողության լազերային շտկումը

Լազերային շտկումը կարող է վերականգնել տեսողությունը հետևյալ խանգարումների դեպքում...

Ակնաբանություն
Օնկոուրոլոգիական ծառայություն. erebunimed.com
Օնկոուրոլոգիական ծառայություն. erebunimed.com

«էրեբունի» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի օնկոուրոլոգիական ծառայություն տարեկան հարյուրավոր տղամարդիկ են դիմում, ստանում իրենց տանջող հարցերի...

«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am

Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն...

Վիրաբուժություն Բժշկի ընդունարանում
Ալերգոլոգիական ծառայությունը համալրվել է նոր ալերգեններով. erebunimed.com
Ալերգոլոգիական ծառայությունը համալրվել է նոր ալերգեններով. erebunimed.com

Ալերգենները կանխարգելիչ նշանակություն ունեն և նախատեսված են սեզոնային ռինո-կոնյուկտիվիտով, գարնան կամ ամռան ամիսներին արտահայտված փռշտոցներով, քթահոսությամբ, արցունքահոսությամբ, կոկորդի...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

ՄՌՏ հետազտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել է  2023 թ. փետրվար ամսին: Երևի բոլորին է հայտնի, որ մագնիսառեզոնանսային պատկերի ստացման սարքի հեղինակն է հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը...

Ախտորոշում Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. Մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի հավատարմագրման գործընթացը
ԵՊԲՀ. Մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի հավատարմագրման գործընթացը

Այս շաբաթ մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի միջազգային հավատարմագրման գործընթացը:

ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը նշում է, որ միջազգային...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Նոր հայացք» ակնաբուժական կլինիկա
«Նոր հայացք» ակնաբուժական կլինիկա

Վեց տարի Երևանում գործող «Նոր հայացք» ակնաբուժական կլինիկան ժամանակակից բուժհաստատություն է, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները տեսողության հետ կապված լիարժեք սպասարկում ստանալու համար...

Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամ. revival.am
Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամ. revival.am

Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամը ստեղծվել է 2022թ ամռանը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համատեղ նպատակադրված է ստեղծել կարողություններ՝ հայ ժողովրդի հոգևոր-հոգեբանական...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը
Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը

«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով...

Սրտանոթաբանություն
«Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկա
«Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկա

Արտաշատ քաղաքում գտնվող «Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկայում իրականացվում է ստոմատոլոգիական ցանկացած տեսակի միջամտություն՝ բացառությամբ այն միջամտությունների, որոնք պահանջում են ստացիոնար...

Դիաբետիկ ոտնաթաթի հետևողական և արդյունավետ բուժում «Արթմեդ»-ում
Դիաբետիկ ոտնաթաթի հետևողական և արդյունավետ բուժում «Արթմեդ»-ում

Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը շաքարային դիաբետով տառապող մարդկանց մոտ առաջացող բարդություններից է, որը դրսևորվում է ոտնաթաթին վերքային մակերեսներով, խոցերով՝ ընդհուպ մինչև ոտնաթաթի մեռուկացմամբ...

Բժշկի ընդունարանում
Թորակոսկոպիկ, նվազ ինվազիվ վիրահատությունները կրծքային վիրաբուժությունում. Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am
Թորակոսկոպիկ, նվազ ինվազիվ վիրահատությունները կրծքային վիրաբուժությունում. Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է թորակոսկոպիկ միջամտությունը:

Թորակոսկոպիայի ժամանակ իրականացվում է միջամտություն՝ 2-3 փոքր (1-1,5 սմ) բացվածքների միջոցով...

Բժշկի ընդունարանում Շնչառական համակարգ
Կրծքային վիրաբուժությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Սուրեն Վարդանյանի հետ. armeniamedicalcenter.am
Կրծքային վիրաբուժությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Սուրեն Վարդանյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքա՞ն ժամանակ է կրծքային վիրաբուժությունը ներդրված Արմենիա ՀԲԿ-ում:

«Արմենիա» ՀԲԿ-ում կրծքային վիրաբուժության ծառայությունը, որը նախկինում գործել է և հետագայում դադարել...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ