Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
«Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարվել է բացառիկ վիրահատություն. գլխուղեղի արտերիո-վենոզ մալֆորմացիայի էմբոլիզացիա
«Էրեբունի» բժշկական կենտրոնում, երիտասարդ նյարդավիրաբույժ Դավիդ Սահակյանի ղեկավարությամբ, օրերս կատարվել է եզակի վիրահատություն` գլխուղեղի արտերիովենոզ մալֆորմացիայի ներանոթային էմբոլիզացիա: Հիվանդության, դրա դրսևորումների, բուժման մեթոդների և կատարված վիրահատության մասին զրուցեցինք «Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդավիրաբույժ Դավիդ Սահակյանի հետ:
– Ի՞նչ է գլխուղեղի արտերիովենոզ մալֆորմացիան և ինչի՞ կարող է հանգեցնել:
– Գլխուղեղի արտերիովենոզ մալֆորմացիան (ԱՎՄ) գլխուղեղի անոթային արատ է, որն իրենից ներկայացնում է ախտաբանական անոթների կծիկ, որի միջոցով զարկերակային արյունն անմիջապես անցնում է երակային համակարգ: Այդ ընթացքում բաց է թողնվում արյան շրջանառության մազանոթային փուլը: Արտերիովենոզ մալֆորմացիայի հետ կապված խնդիրներից մեկը նրա պատռման հավանականությունն է, որը կարող է բերել ներգանգային արյունազեղման: Կծիկը կարող է նաև ցնցումների պատճառ դառնալ, հատկապես, եթե մոտ է գտնվում ուղեղի կեղևին: ԱՎՄ կարող է առաջացնել նաև դեպի նորմալ ուղեղային հյուսվածք արյունհոսքի նվազեցում՝ ի հաշիվ կողոպտման ֆենոմենի, քանի որ արյունը զարկերակից դեպի ուղեղի հյուսվածք հոսելու փոխարեն ԱՎՄ միջոցով դուրս է բերվում երակային համակարգ:
– Խոսենք, մասնավորապես, այս դեպքի մասին. ի՞նչ դրսևորում ուներ արտերիովենոզ մալֆորմացիան տվյալ հիվանդի դեպքում և ախտորոշիչ ի՞նչ փուլ անցավ:
– Մեզ է դիմել 32 տարեկան պրակտիկորեն առողջ տղամարդ, որի հիմնական գանգատներն էին գլխապտույտը և պարբերաբար առաջացող գլխացավերը: Այս գանգատների կապակցությամբ կատարվել էր գլխուղեղի ՄՌՏ հետազոտություն, որի օգնությամբ հայտնաբերվել էր գլխուղեղի ձախ գագաթային բլթի շրջանի արտերիովենոզ մալֆորմացիա: «Էրեբունի» բժշկական կենտրնում կատարվեց ախտորոշիչ ցերեբրալ անգիոգրաֆիա, որով հաստատվեց ախտորոշումը և մանրամասնորեն ուսումնասիրվեց ախտաբանական անոթային գոյացության կառուցվածքային առանձնահատկությունը: Այս էտապում կատարվեց անցում ախտորոշիչ միջոցառումներից դեպի բուժական ռազմավարության ընտրութուն:
– Ի՞նչ է ենթադրում հիվանդության բուժումը:
– Ամբողջ աշխարհում այս հիվանդության բուժումը բժիշկների համար քննարկումների առիթ է: Ներկայումս արտերիովենոզ մալֆորմացիաների բուժման համար օգտագործում են 3 հիմնական մեթոդ՝ բաց վիրաբուժական հեռացում, էնդովասկուլյար էմբոլիզացիա և ճառագայթային բուժում: Հաճախ կիրառվում է այս մեթոդների տարբեր համակցումներ: Բաց վիրաբուժական հեռացման դեպքում կատարվում է գլխի փափուկ հյուսվածքների կտրվածք, գանգի տրեպանացիա և վիրաբուժական ճանապարհով հեռացվում է ԱՎՄ հանգույցը: Այս դեպքում բավականին բարձր է արյունահոսության վտանգը , քանի որ ԱՎՄ իրենից ներկայացնում խիստ անոթավորված գոյացություն: Էնդովասկուլյար ճանապարհով բուժման դեպքում ԱՎՄ հանգույցը ներանոթային ճանապարհով խցանվում է հատուկ էմբոլիկ ագենտներով: Ցավոք, այս դեպքում երբեմն չի հաջողվում հասնել ԱՎՄ հանգույցի ամբողջական էմբոլիզացիայի: Ճառագայթային բուժման դեպքում ԱՎՄ հանգույցի ախտահարված անոթները ճառագայթումից հետո աստիճանաբար խցանվում են, սակայն բուժման արդյունքները երևում են միայն 1-3 տարվա ընթացքում: Այս մեթոդի կիրառումն արդյունավետ է միայն փոքր արտերիովենոզ մալֆորմացիաների դեպքում: Հաշվի առնելով վերը նշված մեթոդներից յուրաքանչյուրի առավելություններն ու թերությունները, ներկայում հաճախ կիրառվում է, այսպես կոչված, համակցված բուժումը: Օրինակ, բաց վիրաբուժական հեռացումից առաջ կատարվում է ԱՎՄ հանգույցի էմբոլիզացիա ներանոթային ճանապարհով՝ արյունահոսության վտանգը նվազեցնելու համար, կամ կատարվում է ներանոթային էմբոլիզացիա, որից հետո՝ ԱՎՄ փոքր մնացորդի ճառագայթային բուժում:
Մեր հիվանդի պարագայում, հաշվի առնելով արտերիովենոզ մալֆորմացիայի առանձնահատկությունները, հիվանդի տարիքը, կյանքի ընթացքում ԱՎՄ պատռման ռիսկը, ինչպես նաև հիվանդի ցանկությունը՝ խուսափել բաց վիրաբուժական միջամտությունից, նախապատվությունը տրվեց մինիմալ ինվազիվ եղանակին: Երկրորդ բժշկական կարծիք ունենալու նպատակով մենք նաև դիմեցինք ԱՄՆ մեր գործընկերներին և՝ համատեղ խորհրդատվությունների ընթացքում, որոշում ընդունվեց իրականացնել ԱՎՄ էնդովասկուլյար էմբոլիզացիա:
– Եթե փորձեք ավելի մատչելի բացատրել՝ ինչ է էմբոլիզացիան և ինչպե՞ս է այն ազդում արտերիովենոզ մալֆորմացիայի վրա:
– Արտերիովենոզ մալֆորմացիաների ներանոթային էմբոլիզացիայի համար մենք կիրառում ենք հատուկ հեղուկ էբոլիկ ագենտ, որը կոչվում է Օնիկս: Ներկայում այն ամբողջ աշխարհում՝ էմբոլիկ ագենտների շարքում, համարվում է լավագույնը արտերովենոզ մալֆորմացիաների համար: Օնիկսն իր յուրահատուկ քիմիական բաղադրության շնորհիվ՝ հայտնվելով անոթի մեջ և շփվելով արյան հետ, հեղուկից անցնում է պինդ վիճակի, լցնելով և խցանելով անոթները: Ներարկելով Օնիկսը՝ ԱՎՄ հանգույցի մեջ դադարեցվում է ախտաբանական անոթների միջով արյան հոսքը, ինչը վերացնում է վերջիններիս պատռման հավանականությունը, պուլսացիան և արյան կողոպտումը ուղեղային հյուսվածքից: Ի դեպ, նշված եղանակը կիրառվում է նաև անոթավորված ուռուցքների նախավիրահատական էմբոլիզացիայի համար, ինչը խիստ նվազեցնում է ուռուցքների վիրաբուժական հեռացման ընթացում արյունահոսության վտանգը՝ նպաստելով վիրահատության բարենպաստ ելքին:
– Ինչպե՞ս ընթացավ տվյալ հիվանդի վիրահատությունը: Խնդրե՛մ, ավելի մանրամասն գործընթացի մասին…
– Վիրահատությունն իրականացվում է հատուկ անգիոգրաֆիկ վիրասրահում և հատուկ պատրաստված մասնագետների թիմի կողմից: Հարկ եմ համարում նշել, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնը զինված է վերջին սերնդի անգիոգրաֆիկ սարքով, որն իր տեսակի մեջ միակն է Հայաստանում: Այն հնարավորություն է ընձեռում միաժամանակ վիզուալիզացիան կատարել 2 տարբեր պրոեկցիաներով, ինչը շատ կարևոր է հատկապես արտերիովենոզ մալֆորմացիայի դեպքում: Դա կարևոր է, քանի, որ էմբոլիզացիայի ժամանակ անհրաժեշտ է, որ էմբոլիկ ագենտը հոսի միայն ախտաբանական անոթային կծիկի մեջ, քանի որ, եթե այն հոսի հետ՝ դեպի նորմալ անոթները, կառաջանա իշեմիկ կաթվածի վտանգ, իսկ ավելի հեռու տանող երակներ հոսելու դեպքում խիստ կբարձրանա արյունազեղման ռիսկը:
Միջամտությունը սկսվում է, սովորաբար, աջ աճուկային շրջանում ազդրային զարկերակի կաթետերիզացիայից: Այնուհետև, մուտք գործելով ներանոթային տարածություն հատուկ գործիքների՝ կաթետերների, օգնությամբ մենք բարձրանում ենք վեր և մտնում գլխուղեղը սնուցող անոթների մեջ: Օգտագործելով միկրոգործիքներ՝ սելեկտիվ կաթետերիզացիայի են ենթարկվում ԱՎՄ սնուցող առանձին զարկերակային ճյուղերը՝ պարզելու համար, թե որ ճյուղն է առավելագույն սնուցում տալիս հանգույցին: Մեր պացիենտի մոտ ԱՎՄ սնուցվում էր 3 զարկերակներով, որոնք սկիզբ էին առնում 2 տարբեր անոթային ավազաններից: Ընտրված անոթային ճյուղի օգնությամբ մոտեցանք ԱՎՄ հանգույցին և կատարեցինք հանգույցի էմբոլիզացիա Օնիկս հեղուկ էմբոլիկ ագենտով: Մեզ հաջողվեց հասնել ԱՎՄ հանգույցի գրեթե ամբողջական էմբոլիզացիայի:
Շատ կարևոր է նշել, որ համագործակցությունը ԱՄՆ մեր գործընկերերի հետ չի ավարտվել միայն խորհրդատվությամբ: Օգտագործելով տելեկոմունիկացիայի ժամանակակից միջոցները, մեր վիրահատության ողջ ընթացքում մենք եղել ենք կապի մեջ ԱՄՆ մեր հայրենակից, փորձառու նեյրոինտերվենցիոնիստ բժիշկ Միքայել Գրիգորյանի հետ: Մենք շատ կարևորում ենք բժիշկ Մ. Գրիգորյանի մասնակցությունը մեր գործին և հայտնում նրան մեր խորին շնորհակալությունը:
Քանի որ նշված միջամտությունն ընթանում է առանց կտրվածքի և վիրահատական մեծ տրավմայի, հիվանդը հետվիրահատական երկրորդ օրը դուրս է գրվել հիվադանոցից՝ առանց որևէ գանգատի:
Կարդացեք նաև
«Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանական կենտրոն․բազմապրոֆիլ ծառայություններ` հագեցած լավագույն սարքավորումներով, պրոֆեսիոնալ անձնակազմ...
Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...
Ո՞ւմ է ցուցված տեսողության լազերային շտկումը
Լազերային շտկումը կարող է վերականգնել տեսողությունը հետևյալ խանգարումների դեպքում...
«էրեբունի» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի օնկոուրոլոգիական ծառայություն տարեկան հարյուրավոր տղամարդիկ են դիմում, ստանում իրենց տանջող հարցերի...
Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն...
Ալերգենները կանխարգելիչ նշանակություն ունեն և նախատեսված են սեզոնային ռինո-կոնյուկտիվիտով, գարնան կամ ամռան ամիսներին արտահայտված փռշտոցներով, քթահոսությամբ, արցունքահոսությամբ, կոկորդի...
ՄՌՏ հետազտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել է 2023 թ. փետրվար ամսին: Երևի բոլորին է հայտնի, որ մագնիսառեզոնանսային պատկերի ստացման սարքի հեղինակն է հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը...
Այս շաբաթ մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի միջազգային հավատարմագրման գործընթացը:
ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը նշում է, որ միջազգային...
Վեց տարի Երևանում գործող «Նոր հայացք» ակնաբուժական կլինիկան ժամանակակից բուժհաստատություն է, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները տեսողության հետ կապված լիարժեք սպասարկում ստանալու համար...
Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամը ստեղծվել է 2022թ ամռանը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համատեղ նպատակադրված է ստեղծել կարողություններ՝ հայ ժողովրդի հոգևոր-հոգեբանական...
«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով...
Արտաշատ քաղաքում գտնվող «Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկայում իրականացվում է ստոմատոլոգիական ցանկացած տեսակի միջամտություն՝ բացառությամբ այն միջամտությունների, որոնք պահանջում են ստացիոնար...
Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը շաքարային դիաբետով տառապող մարդկանց մոտ առաջացող բարդություններից է, որը դրսևորվում է ոտնաթաթին վերքային մակերեսներով, խոցերով՝ ընդհուպ մինչև ոտնաթաթի մեռուկացմամբ...
Ի՞նչ է թորակոսկոպիկ միջամտությունը:
Թորակոսկոպիայի ժամանակ իրականացվում է միջամտություն՝ 2-3 փոքր (1-1,5 սմ) բացվածքների միջոցով...
Որքա՞ն ժամանակ է կրծքային վիրաբուժությունը ներդրված Արմենիա ՀԲԿ-ում:
«Արմենիա» ՀԲԿ-ում կրծքային վիրաբուժության ծառայությունը, որը նախկինում գործել է և հետագայում դադարել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն