Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Վիրահատական միջամտությունը չի կարող նպաստել ուռուցքի տարածմանը. Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն. oncology.am
Քաղցկեղը հայտնի է վաղ ժամանակներից: Սակայն ուռուցքաբանությունը որպես գիտություն ձևավորվել է վերջին հարյուրամյակում և բուռն զարգացում ապրել: Հայաստանում որպես մասնագիտացված կենտրոն` արդեն երկար տարիներ իր գործունեությունն է ծավալում Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը:
Ոլորտի հիմնախնդիրներին, այսօրվա զարգացումներին տեղեկանալու նպատակով այցելեցինք Ուռուցքաբանության ազգային կենտրոն և զրուցեցինք կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Տանանյանի և կենտրոնի փոխտնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու Անդրեյ Մինասյանցի հետ:
Ինչպես ներկայացրեց պարոն Տանանյանը, տարեկան 30-35 հազար քաղաքացի է դիմում Ուռուցքաբանության ազգային կենտրոն: Յուրաքանչյուր տարի ստացիոնար բուժում է ստանում մոտ 11 հազար մարդ, կատարվում է 3500-4000 վիրահատություն, 4500-5000 քիմիաթերապիա, 1200-1500 ճառագայթային բուժում. «Մեզ մոտ տարեկան 20-25 հազար ռենտգեն հետազոտություն է իրականացվում, օրական միայն 60-80՝ թոքերի և այլ օրգանների ռենտգեն», — ասաց տնօրենը:
Ինչ վերաբերում է նրան, թե քաղցկեղի որ տեսակն է գերակշռում, կենտրոնի փոխտնօրեն Մինասյանցը տեղեկացրեց, տարիներ ի վեր և՛ հիվանդության, և՛ մահացության ցուցանիշով առաջին տեղում թոքերի քաղցկեղն է: Պարոն Մինասյանցը դա բացատրում է հիվանդների ուշ դիմելիությամբ. «Խնդիր է նաև թոքի քաղցկեղի բուժումը, որը համարվում է ագրեսիվ ուռուցք: Ցավոք, պացիենտներ դիմում են ուշացած» - ասում է նա:
Կրծքագեղձի քաղցկեղի վերաբերյալ պարոն Մինասյանցը հավաստիացրեց, որ, թեպետ հիվանդացության առումով այն 2-րդ կամ 3-րդ հորիզոնականում է, սակայն կրծքագեղձի քաղցկեղից մահացության ցուցանիշը նվազել է մինչև 5-րդ կամ 6-րդ հորիզոնականը: Դա արդյունք է բուժման եղանակների արդիականացման և վիրահատությունների որակի բարձրացման. «Սակայն վերջերս Հայաստանում կատարված ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ոչ մասնագիտական կենտրոնների գործունեության արդյունքում մահացության ցուցանիշը որոշ չափով բարձրացել է», - ասաց պարոն Մինասյանցը, - «Եթե մենք խոսում ենք չարորակ ուռուցքի բուժման մասին, ապա խոսքը միայն վիրահատությանը չի վերաբերվում. պետք է ապահովել որակյալ հետազոտություն, վիրաբուժական միջամտություն, թիրախային թերապիա, ճառագայթային բուժում, որից հետո` նաև հիվանդի հսկողություն»:
Ինչպես նշում է ուռուցքաբանը, յուրաքանչյուր հիվանդին համալիր հետազոտություն է կատարվում, ու նրա խնդրին տեղյակ են լինում և՛ ֆիզիոթերապևտը, և՛ ճառագայթային բուժում իրականացնող մասնագետը, և՛ այլ ուղղվածության մասնագետներ: Սակայն, որպես օրինակ, պարոն Մինասյանցը ներկայացնում է, որ ճառագայթային բուժման ժամանակակից սարքավորում առկա է միայն իրենց կենտրոնում: Արդյունքում տարբեր բժշկական կենտրոններում իրականացված բուժումը չի կարող տալ այն արդյունքը, ինչը` մեկ բուժհաստատությունում: Բացի այդ, գործում են ուղեցույցներ յուրաքանչյուր չարորակ ուռուցքի բուժման համար. «Ուղեցույցներին չհետևելը տանում է բուժման որակի վատացման, մինչդեռ այսօր կան բուժհաստատություններ, որտեղ ուղեցույցներն ուշադրության կենտրոնում չեն» — նշում է պարոն Մինասյանցը:
Այն նկատառմանը, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը բժշկական այդ ոլորտում մասնագիտացված կլինիկա է, սակայն հաճախ քաղցկեղով հիվանդների հարազատները խույս են տալիս՝ դրանով իսկ թաքցնելով հիվանդությունը հիվանդից, պարոն Մինասյանցը լուրջ խնդիր համարեց. «Հիմա մի քիչ մոտեցումները փոխել ենք և հարցնում ենք հիվանդի հարազատներին` ցանկանո՞ւմ են արդյոք, որ հիվանդն իմանա իր ախտորոշման մասին, թե՝ ոչ: Եթե հարազատը համաձայնվում է, ապա հիվանդը տեղեկացվում է: Մենք ունեցել ենք բազմաթիվ հիվանդներ, ովքեր երբ տեղեկացվել են ախտորոշման մասին, այլևս չեն ցանկացել բուժվել: Դժվար է միանշանակ պատասխանել՝ որն է ճիշտ: Օրինակ, Եվրոպայում և Ամերիկայում ընդունված է սկզբունք, ըստ որի նրանք պարտավոր են հիվանդին տեղյակ պահել ախտորոշման մասին և թե ինչքան է նրան մնացել ապրելու և որքան է բուժման հավանականությունը: Այս դեպքում մարդը կկարողանա պլանավորել իր կյանքը … Հայաստանում կան կենտրոններ, որտեղ տեղեկացնում են հիվանդին, մենք տեղեկացնում ենք նրա հարազատին, ընդ որում, հարազատներից 10-ից 1-2-ն են համաձայնվում հիվանդին տեղեկացնել»:
Ինչպես ցավով նշում է պարոն Մինասյանցը, ուռուցքաբանությունն ամենաթանկ ոլորտն է բժշկության մեջ, որը հիմնականում պայմանավորված է դեղերով: Տարեց-տարի նոր դեղեր են ի հայտ գալիս` նշանակետային քիմիոթերապիայով բուժման համար, և օրինակ, կան թիրախային դեղեր, որոնց մեկ սրսկման գինը սկսվում է միլիոններից ու նախապես պարզ չէ ընդունման ժամկետը. «Ցավոք, մեզ մոտ պետպատվերը թանկարժեք դեղերի չի ներառում, և այն մնում է հիվանդի ու նրա հարազատնեերի ուսերին:
ԱՊՀ երկրների շրջանակում գործող ուռուցքաբանական ազգային կենտրոնները մշտապես տարեկան համաժողով են անցկացնում, որտեղ ներկայացվում են նաև յուրաքանչյուր երկրում ոլորտի վիճակագրական տվյալները: Պարոն Մինասյանցը հավաստում է, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հիվանդության բուժման ցուցանիշները համահունչ են ԱՊՀ երկրների առաջատար կենտրոնների ցուցանիշներին: «Այլ բան է, որ մեզ մոտ, ցավոք, դիմելիության ցուցանիշներն են խնդիր. մեզ դիմում են, երբ հիվանդությունն 3-րդ, 4-րդ փուլում է, երբ բուժման հավանականությունը նվազագույն է: Վաղ փուլում հայտնաբերելու դեպքում խոսքը գնում է ոչ թե կյանքը երկարացնելու, այլ լիարժեք բուժման մասին», - շեշտում է պարոն Մինասյանցը:
Կենտրոնում բուժվում են ո՛չ միայն չարորակ հիվանդությունները: Պարոն Մինասյանցի խոսքերով` վիրահատությունների 20-30 տոկոսը բարորակ ուռուցքներն են: Խոսելով ուռուցքների առաջացման պատճառների մասին, պարոն Մինասյանցը նշում է, որ, սովորաբար, ուռուցքների 70 տոկոս դեպքերում պատճառները պարզ են. 35 տոկոսն առաջանում է ծխելու, 35 տոկոսը` սննդի պատճառով. «Կարող եմ կոչ անել` վարել առողջ ապրելակերպ, չծխել, ճիշտ սնվել:Կարևոր է, որ յուրաքանչյուր մարդ, հատկապես 35-40 տարեկանից հետո, հետազոտվի և ավելի հաճախ դիմի սքրինինգային հետազոտությունների` եթե անգամ գանգատ չունի, որովհետև որքան շուտ ախտորոշվի քաղցկեղը, այնքան ավելի բարձր է բուժման հավանականությունը»:
Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում աշխատում են փորձառու և հանրապետությունում ու դրանից դուրս հեղինակություն վայելող բժիշկներ, և մեր բանախոսները փաստում են, որ շատ հիվանդներ իրենց են դիմում նաև այդ պարզ պատճառով:
Կենտրոնը պարբերաբար համալրվում է նաև նոր, ժամանակակից սարքավորումներով, որը հնարավորություն է տալիս է՛լ ավելի արդյունավետ դարձնել հիվանդների բուժումն ու սպասարկումը: Ասվածի ապացույցն է «Վիվա Սել-ՄՏՍ» ընկերության հետ համագործակցությունը, որի հովանավորությամբ հինգ տարիների ընթացքում ձեռք է բերվել նորագույն շարժական ռենտգեն սարք, անեսթեզիայի սարքավորում, տարբեր բժշկական մոնիտորներ, նորագույն էնդոսկոպներ:
Վերջերս կենտրոնը համալրվել է նոր` Toshiba նկերության հեռակառավարվող ղեկավարմամբ ունիվերսալ թվային ռենտգենոսկոպիայի և անալոգային ռենտգենոգրաֆիայի համալիր սարքով: Ինչպես տեղեկացրեց կենտրոնի տնօրեն պարոն Տանանյանը, սարքի առավելությունը և՛ հիվանդի, և՛ բժշկի նվազագույն ճառագայթվելն է: Սարք որակի առումով ունի առավելություններ. բարձր տեսանելիությունը, որը թույլ է տալիս տարբեր օրգաններում անգամ փոքր չափի մետաստազները հայտնաբերել. «Հուսանք, որ բարեգործությունը կլինի շարունակական»,- հավելում է պարոն Տանանյանը:
Ուռուցքաբանության ազգային կենտրոնն ունի նաև խնդիրներ. բերակարգման խնդիր կա, վերջին 35 տարիներին կենտրոնում հիմնանորոգում չի կատարվել: Թեպետ վերջին 6 ամիսների ընթացքում վերանորոգման որոշ աշխատանքներ են կատարվել, կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը հուսով է, որ այս տարվանից իրենց տնտեսած միջոցներով և ՀՀ առողջապահության նախարարության օգնությամբ կսկսեն վերանորոգման աշխատանքներ իրականացնել:
Կարդացեք նաև
«Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանական կենտրոն․բազմապրոֆիլ ծառայություններ` հագեցած լավագույն սարքավորումներով, պրոֆեսիոնալ անձնակազմ...
Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...
Ո՞ւմ է ցուցված տեսողության լազերային շտկումը
Լազերային շտկումը կարող է վերականգնել տեսողությունը հետևյալ խանգարումների դեպքում...
«էրեբունի» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի օնկոուրոլոգիական ծառայություն տարեկան հարյուրավոր տղամարդիկ են դիմում, ստանում իրենց տանջող հարցերի...
Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն...
Ալերգենները կանխարգելիչ նշանակություն ունեն և նախատեսված են սեզոնային ռինո-կոնյուկտիվիտով, գարնան կամ ամռան ամիսներին արտահայտված փռշտոցներով, քթահոսությամբ, արցունքահոսությամբ, կոկորդի...
ՄՌՏ հետազտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել է 2023 թ. փետրվար ամսին: Երևի բոլորին է հայտնի, որ մագնիսառեզոնանսային պատկերի ստացման սարքի հեղինակն է հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը...
Այս շաբաթ մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի միջազգային հավատարմագրման գործընթացը:
ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը նշում է, որ միջազգային...
Վեց տարի Երևանում գործող «Նոր հայացք» ակնաբուժական կլինիկան ժամանակակից բուժհաստատություն է, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները տեսողության հետ կապված լիարժեք սպասարկում ստանալու համար...
Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամը ստեղծվել է 2022թ ամռանը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համատեղ նպատակադրված է ստեղծել կարողություններ՝ հայ ժողովրդի հոգևոր-հոգեբանական...
«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով...
Արտաշատ քաղաքում գտնվող «Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկայում իրականացվում է ստոմատոլոգիական ցանկացած տեսակի միջամտություն՝ բացառությամբ այն միջամտությունների, որոնք պահանջում են ստացիոնար...
Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը շաքարային դիաբետով տառապող մարդկանց մոտ առաջացող բարդություններից է, որը դրսևորվում է ոտնաթաթին վերքային մակերեսներով, խոցերով՝ ընդհուպ մինչև ոտնաթաթի մեռուկացմամբ...
Ի՞նչ է թորակոսկոպիկ միջամտությունը:
Թորակոսկոպիայի ժամանակ իրականացվում է միջամտություն՝ 2-3 փոքր (1-1,5 սմ) բացվածքների միջոցով...
Որքա՞ն ժամանակ է կրծքային վիրաբուժությունը ներդրված Արմենիա ՀԲԿ-ում:
«Արմենիա» ՀԲԿ-ում կրծքային վիրաբուժության ծառայությունը, որը նախկինում գործել է և հետագայում դադարել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն