Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

Նորամուծություններ հյուսվածքաբանական հետազոտության ասպարեզում. Դավիդյանց լաբորատորիաներ

Նորամուծություններ  հյուսվածքաբանական հետազոտության ասպարեզում. Դավիդյանց լաբորատորիաներ

Դավիդյանց լաբորատորիաներում արդեն  աշխատում է կրցքագեղձի քաղցկեղի հետազոտության մեկ պատուհանով սկզբունքը, որը ենթադրում է միայն հյուսվածքի ընդունմամբ ստանալ  հետագա բոլոր անհրաժեշտ հետազոտությունները՝ հիստոքիմիական, մոլեկուլյար, գենետիկական: Արդյունքում բուժող բժշկին կամ  պացիենտին հանձնվում է պատասխանների ամբողջ փաթեթը:


Նախկինում  իմունահիստոքիմիական հետազոտության ծառայությունը կատարվում էր միայն մեկ տեղում: Տարբեր լաբորատորիաներից ընդունվում էին տարբեր մեթոդներով մշակված հյուսվածքներ  և դրանք հետազոտվում էին ընդհանրական արձանագրությամբ՝ առաջացնելով  կեղծ բացասական պատասխաններ:


Հետագա զարգացման ճանապարհին բեկումնային էր գերմանացի մասնագետների այցը Հայաստան: Ես աշխատում էի ԵՊԲՀ  կլինիկական ախտաբանության լաբորատորիայում՝ պրոֆեսոր Կանայանի ղեկավարությամբ: Հրավիրվեցին գերմանացի մասնագետներ, ովքեր մեր պայմաններին համապատասխան մշակեցին արձանագրություն ու հանձնեցին  մեզ: Այսինքն՝ երկրորդ տեղը, որտեղ կատարվում էր կրծքագեղձի հետազոտություն՝ բժշկական համալսարանի լաբորատորիան էր:


Նորամուծություններ  հյուսվածքաբանական հետազոտության ասպարեզում. Դավիդյանց լաբորատորիաներ

 

Արտասահմանում կեղծ պատասխանի հավանականությունը նվազագույնի է հասված, որովհետև  բոլոր լաբորատորիաները մեկ ուղեցույցով են աշխատում, հետազոտությունները կատարվում են համատարած նույն սկզբունքներով՝ անկախ նրանից դա Գերմանիայում է, Ավստրիայում, թե Ֆրանսիայում: Հիմա զարգացման այն փուլն է, երբ Դավիդյանց լաբորատորիաները կարող են մեկ փաթեթով ներկայացնել կրծքագեղձի քաղցկեղի ամբողջական հետազոտությունը:

Այն իր մեջ ներառում է նաև հատուկ գենետիկական հետազոտություն: Չարորակ ուռուցքների դեպքում, որքան էլ ընդունված են հիստոքիմիական, հյուսվածքաբանական հետազոտությունները, այնուամենայնիվ, 20-30% հյուսվածքները կարիք ունեն հետագա գենետիկական հետազոտության՝ հասկանալու գենը վնասված է, թե` ոչ: Այս պահին Հայաստանում նման հետազոտություններ՝ ամբողջական փաթեթով, կատարվում է միայն Դավիդյանց լաբորատորիաներում:

Նորություն է նաև հենց վիրահատության ընթացքում անհայտ նորագոյացությունների էքսպրես հետազոտությունը: Ի՞նչ է այն ենթադրում:
Ունենք «Կրիոստատ» հատուկ սարքը, որը թույլ է տալիս չֆիքսված, չմշակված թարմ հյուսվածքը սառեցնել -30°-ում և ստանալ հյուսվածքի բարակ կտրվածքներ: Այն կարող ենք վերցնել ապակու վրա, միկրոսկոպիկ հետազոտություն իրականացնել և շատ կարճ ժամանակահատվածում եզրահանգում տալ` ուռու՞ցք է այն, թե՝ ոչ: Այս ամբողջ գործընթացը կատարվում է մոտավորապես 10-15 րոպեի ընթացքում՝ կախված հետազոտվող հյուսվածքի քանակից: Պատասխանն անմիջապես հաղորդվում է բուժող բժշկին, ով դեռ վիրահատական սեղանի մոտ սպասում է պատասխանին, թե ինչ գոյացության հետ գործ ունի, ինչքանով է այն վտանգավոր, հեռացնել, թե` ոչ, ինչպես հեռացնել և այլն: Այս մեթոդը կոչվում է ներվիրահատական արագ հետազոտություն: 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Սրտաբանական կենտրոն. erebunimed.com
Սրտաբանական կենտրոն. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանական կենտրոն․բազմապրոֆիլ ծառայություններ` հագեցած լավագույն սարքավորումներով, պրոֆեսիոնալ անձնակազմ...

Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com
Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com

Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Տեսողության լազերային շտկում. nairimed.com
Տեսողության լազերային շտկում. nairimed.com

Ո՞ւմ է ցուցված տեսողության լազերային շտկումը

Լազերային շտկումը կարող է վերականգնել տեսողությունը հետևյալ խանգարումների դեպքում...

Ակնաբանություն
Օնկոուրոլոգիական ծառայություն. erebunimed.com
Օնկոուրոլոգիական ծառայություն. erebunimed.com

«էրեբունի» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի օնկոուրոլոգիական ծառայություն տարեկան հարյուրավոր տղամարդիկ են դիմում, ստանում իրենց տանջող հարցերի...

«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am

Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն...

Վիրաբուժություն Բժշկի ընդունարանում
Ալերգոլոգիական ծառայությունը համալրվել է նոր ալերգեններով. erebunimed.com
Ալերգոլոգիական ծառայությունը համալրվել է նոր ալերգեններով. erebunimed.com

Ալերգենները կանխարգելիչ նշանակություն ունեն և նախատեսված են սեզոնային ռինո-կոնյուկտիվիտով, գարնան կամ ամռան ամիսներին արտահայտված փռշտոցներով, քթահոսությամբ, արցունքահոսությամբ, կոկորդի...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

ՄՌՏ հետազտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել է  2023 թ. փետրվար ամսին: Երևի բոլորին է հայտնի, որ մագնիսառեզոնանսային պատկերի ստացման սարքի հեղինակն է հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը...

Ախտորոշում Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. Մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի հավատարմագրման գործընթացը
ԵՊԲՀ. Մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի հավատարմագրման գործընթացը

Այս շաբաթ մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի միջազգային հավատարմագրման գործընթացը:

ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը նշում է, որ միջազգային...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Նոր հայացք» ակնաբուժական կլինիկա
«Նոր հայացք» ակնաբուժական կլինիկա

Վեց տարի Երևանում գործող «Նոր հայացք» ակնաբուժական կլինիկան ժամանակակից բուժհաստատություն է, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները տեսողության հետ կապված լիարժեք սպասարկում ստանալու համար...

Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամ. revival.am
Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամ. revival.am

Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամը ստեղծվել է 2022թ ամռանը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համատեղ նպատակադրված է ստեղծել կարողություններ՝ հայ ժողովրդի հոգևոր-հոգեբանական...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը
Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը

«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով...

Սրտանոթաբանություն
«Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկա
«Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկա

Արտաշատ քաղաքում գտնվող «Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկայում իրականացվում է ստոմատոլոգիական ցանկացած տեսակի միջամտություն՝ բացառությամբ այն միջամտությունների, որոնք պահանջում են ստացիոնար...

Դիաբետիկ ոտնաթաթի հետևողական և արդյունավետ բուժում «Արթմեդ»-ում
Դիաբետիկ ոտնաթաթի հետևողական և արդյունավետ բուժում «Արթմեդ»-ում

Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը շաքարային դիաբետով տառապող մարդկանց մոտ առաջացող բարդություններից է, որը դրսևորվում է ոտնաթաթին վերքային մակերեսներով, խոցերով՝ ընդհուպ մինչև ոտնաթաթի մեռուկացմամբ...

Բժշկի ընդունարանում
Թորակոսկոպիկ, նվազ ինվազիվ վիրահատությունները կրծքային վիրաբուժությունում. Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am
Թորակոսկոպիկ, նվազ ինվազիվ վիրահատությունները կրծքային վիրաբուժությունում. Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է թորակոսկոպիկ միջամտությունը:

Թորակոսկոպիայի ժամանակ իրականացվում է միջամտություն՝ 2-3 փոքր (1-1,5 սմ) բացվածքների միջոցով...

Բժշկի ընդունարանում Շնչառական համակարգ
Կրծքային վիրաբուժությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Սուրեն Վարդանյանի հետ. armeniamedicalcenter.am
Կրծքային վիրաբուժությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Սուրեն Վարդանյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքա՞ն ժամանակ է կրծքային վիրաբուժությունը ներդրված Արմենիա ՀԲԿ-ում:

«Արմենիա» ՀԲԿ-ում կրծքային վիրաբուժության ծառայությունը, որը նախկինում գործել է և հետագայում դադարել...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ