Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
«Սլավմեդում» ծննդօգնությունն իրականացվում է ոչ միայն բարձր մակարդակով, այլև բացարձակապես անվճար. araratnews.am
Յուրաքանչյուր կնոջ համար կյանքի կարևորագույն փուլերից մեկն այն 9 ամիսներն են, որի ընթացքում իր կրծքի տակ կրում է փոքրիկ հրաշքի, որին պետք է կյանք պարգևի: Իսկ հեշտ ու առանց հետևանքների ծննդաբերության համար կարևոր է, որ հղիության ընթացքն ապահով լինի: Պակաս կարևոր չէ նաև հետծննդաբերական շրջանը, որի ընթացքում ևս անհրաժեշտ է ճիշտ և գրագետ մոտեցում ցանկացած ծննդկանի նկատմամբ:
Երեխա ունենալ ցանկացող կանանց համար, ի վերջո, հեշտ չէ նաև գտնել համապատասխան բժշկական հաստատություն և մասնագետ, որին լիարժեք կվստահի իր և իր ապագա փոքրիկի կյանքը: «Սլավմեդ» բժշկական կենտրոնն այսօր շատ կանանց համար դարձել է սիրելի վայր, որտեղ նրանք կարող են բարձրակարգ մասնագետների օգնությամբ հղիության ամբողջ ընթացքն անցկացնել առանց բարդությունների: Ապագա մայրիկներն այստեղ հոգատար վերաբերմունքի շնորհիվ կարողանում են իրենց հարմարավետ ու լավ զգալ: Արմինե Հարությունյանը, որ «Սլավմեդ» բժշկական կենտրոնի ծննդատանն է լույս աշխարհ բերել իր զույգ փոքրիկներին, նշում է, որ հղիության ընթացքում և ծննդաբերության ժամանակ մասնագետների կողմից միայն հոգատար վերաբերմունքի է արժանացել. «Ես շատ գոհ եմ անձնակազմից, նրանց մատուցած ծառայություններից և մասնագետների հոգատար վերաբերմունքից: Ինձ խորհուրդ տվեցին «Սլավմեդ» ծննդատունը, և ես այնտեղ հաշվառվեցի հենց սկզբից և այնտեղ էլ ծննդաբերեցի իմ հրաշք զույգերին: Շնորհիվ նրանց ես երկու առողջ փոքրիկներ եմ ունեցել` տղա և աղջիկ»:
Արմինեն նաև ընդգծում է, որ ինքը նույնպես բոլոր կանանց խորհուրդ կտա ծննդաբերել հենց «Սլավմեդ» բժշկական կենտրոնում. «Այստեղ ծննդօգնությունը իրականացվում է ոչ միայն բարձր մակարդակով, այլ նաև բացարձակապես անվճար, ինչն իրոք արժանի է միայն գովեստի խոսքերի: Ես գիտեմ, որ ոչ միայն ծննդատանն են ապահովում բարձրակարգ սպասարկում, այլ նաև մյուս բաժանմունքներում, այնպես որ, խորհուրդ կտամ անհրաժեշտության դեպքում ընտրել այս բժշկական կենտրոնը»:
«Սլավմեդում» է իր աղջիկներին լույս աշխարհ բերել նաև Ելենա Ֆրոլովա-Պրոֆանովան, ով ևս շատ գոհ է այնտեղի սպասարկումից. «Այո՛, ես իսկապես գոհ եմ բուժհաստատության բարձրակարգ ծառայություններից և այնտեղի սպասարկումից: Ինձ իմ ընկերուհին էր խորհուրդ տվել, և ես էլ միանշանակ մյուսներին նույնպես խորհուրդ կտամ»:
Նշենք, որ «Սլավմեդ» բժշկական կենտրոնի ծննդատունն ունի 3-րդ աստիճանի բարձրագույն կատեգորիա և հանդիսանում է բազմապրոֆիլ հիվանդանոցի բաղկացուցիչ մաս, որտեղ հսկվում և ծննդալուծվում են ցածր և բարձր ռիսկի հղիներն ինչպես մանկաբարձագինեկոլոգիական ախտաբանություններով, այնպես էլ այլ օրգան-համակարգերի հիվանդություններով:
Հղիությունը հաստատվելուց հետո կինը կարող է հաշվառվել «Սլավմեդի» ծննդատանը և 9 ամիսների ընթացքում գտնվել բժիշկների հսկողության ներքո: Ընդ որում, նա հնարավորություն ունի իր ցանկությամբ ընտրել բժշկին, որը կվարի ամբողջ ընթացքը՝ սկսած հղիությունից մինչև ծննդաբերություն և հետծննդյան շրջան: Ծննդատանը ստեղծված է ներդաշնակ մթնոլորտ, որտեղ մասնագետներն ընտանեկան բժշկի կարգավիճակում են, և որտեղ հղիներն իրենց հարմարավետ և ապահով են զգում: Ծննդատունը ներդրել է տան մոդելը. այստեղ հղիներն իրենց հիվանդասենյակը դիտարկում են որպես տան շարունակություն:
Գործելով 2014 թվականից` ընդամենը 3 տարվա ընթացքում «Սլավմեդի» ծննդատունն արձանագրել է ծննդօգնության բավականին լուրջ ցուցանիշ: Ծննդատան բժիշկները մինչ օրս ծնունդ են տվել շուրջ 2000 երեխայի: Նկատելով բուժման արդյունքը, արագ վերականգնման ընթացքը` շատերը նշում են, որ հետագայում երկրորդ հղիության ժամանակ կրկին նախընտրել են հենց «Սլավմեդ» բժշկական կենտրոնի ծննդատունը:
Կարդացեք նաև
«Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանական կենտրոն․բազմապրոֆիլ ծառայություններ` հագեցած լավագույն սարքավորումներով, պրոֆեսիոնալ անձնակազմ...
Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...
Ո՞ւմ է ցուցված տեսողության լազերային շտկումը
Լազերային շտկումը կարող է վերականգնել տեսողությունը հետևյալ խանգարումների դեպքում...
«էրեբունի» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի օնկոուրոլոգիական ծառայություն տարեկան հարյուրավոր տղամարդիկ են դիմում, ստանում իրենց տանջող հարցերի...
Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն...
Ալերգենները կանխարգելիչ նշանակություն ունեն և նախատեսված են սեզոնային ռինո-կոնյուկտիվիտով, գարնան կամ ամռան ամիսներին արտահայտված փռշտոցներով, քթահոսությամբ, արցունքահոսությամբ, կոկորդի...
ՄՌՏ հետազտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել է 2023 թ. փետրվար ամսին: Երևի բոլորին է հայտնի, որ մագնիսառեզոնանսային պատկերի ստացման սարքի հեղինակն է հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը...
Այս շաբաթ մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի միջազգային հավատարմագրման գործընթացը:
ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը նշում է, որ միջազգային...
Վեց տարի Երևանում գործող «Նոր հայացք» ակնաբուժական կլինիկան ժամանակակից բուժհաստատություն է, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները տեսողության հետ կապված լիարժեք սպասարկում ստանալու համար...
Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամը ստեղծվել է 2022թ ամռանը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համատեղ նպատակադրված է ստեղծել կարողություններ՝ հայ ժողովրդի հոգևոր-հոգեբանական...
«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով...
Արտաշատ քաղաքում գտնվող «Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկայում իրականացվում է ստոմատոլոգիական ցանկացած տեսակի միջամտություն՝ բացառությամբ այն միջամտությունների, որոնք պահանջում են ստացիոնար...
Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը շաքարային դիաբետով տառապող մարդկանց մոտ առաջացող բարդություններից է, որը դրսևորվում է ոտնաթաթին վերքային մակերեսներով, խոցերով՝ ընդհուպ մինչև ոտնաթաթի մեռուկացմամբ...
Ի՞նչ է թորակոսկոպիկ միջամտությունը:
Թորակոսկոպիայի ժամանակ իրականացվում է միջամտություն՝ 2-3 փոքր (1-1,5 սմ) բացվածքների միջոցով...
Որքա՞ն ժամանակ է կրծքային վիրաբուժությունը ներդրված Արմենիա ՀԲԿ-ում:
«Արմենիա» ՀԲԿ-ում կրծքային վիրաբուժության ծառայությունը, որը նախկինում գործել է և հետագայում դադարել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն