Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Որո՞ նք են թվային մամոգրաֆիայի հիմնական առավելությունները. oncology.am
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում իրականացվում է կրծքագեղձի հետազոտություն նոր թվային մամոգրաֆով եւ տոմոսինթեզով՝ HOLOGIC Selenia Dimensions, Digital mammography system, Digital Tomosynthesis system։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մամոգրաֆիայի բաժանմունքի ղեկավար Հասմիկ Դավթյանը։
Նրա խոսքով՝ թվային մամոգրաֆիան աշխարհում բոլորովին վերջերս է հայտնվել, իսկ իրենց կենտրոնում այն տեղադրվել է 2016-ի հուլիսից։ Դրա հիմնական առավելություններն այն են, որ ճառագայթման չափաբաժինը նվազագույնի է հասցվում, իսկ հետազոտության արդյունքներն ավելի հավաստի են լինում։
«Տոմոսինթեզով թվային մամոգրաֆիա հետազոտության առանձնահատկություններն են փոքր քաղցկեղների հայտնաբերումը, գոյացությունների եզրերի, չափի, տեղակայման ավելի ստույգ որոշումը, ինչպես նաեւ բոլոր ուռուցքների հայտնաբերումը՝ քաղցկեղի բազմաօջախային աճի դեպքում», – Որո՞ նք են թվային մամոգրաֆիայի հիմնական առավելությունները ասաց նա։
Ըստ մասնագետի՝ թվային մամոգրաֆիայի շնորհիվ մեծացել է հետազոտությունների արագությունը, ռենտգեն պատկերները ստացվում են համակարգչի էկրանին, կրճատվել է հետազոտության ժամանակը, հեշտացել է կրծքագեղձի ռենտգեն պատկերների պահպանումը։ Մասնագետը կարող է աշխատել էկրանին ռենտգեն պատկերների վրա, մեծացնելով դրանց չափսը ու ինտենսիվությունը, նաեւ կարող է համեմատության համար էկրանի վրա նոր պատկերների կողքին հին պատկերները դիտել։
Հասմիկ Դավթյանը նշեց, որ տվյալ մեթոդի եւս մեկ կարեւոր առավելություն է ավելորդ բիոպսիաների կրճատումը։ Փոքր, չշոշափվող նորագոյացությունների հայտնաբերման դեպքում թվային մամոգրաֆիան թույլ է տալիս ասեղային ուղեցուցային տեղայնացում կատարել. կրծքագեղձի կասկածելի օջախի մեջ մտցվում է շատ բարակ ասեղ` լարով, ու այդ լարով վիրաբույժը գտնում է ուռուցքը վիրահատության ժամանակ։ Վիրաբույժը հեռացնում է կրծքագեղձի ամբողջ կասկածելի օջախը, որը նորից ուղարկվում է ռադիոլոգին` նախավիրահատական նկարների հետ համեմատության համար, որից հետո կտորը ուղարկվում է լաբորատորիա՝ հետազոության։
Որո՞ նք են թվային մամոգրաֆիայի հիմնական առավելությունները Կատարվում են նաեւ բիոպսիաներ` ուռուցքների հյուսվածաբանական հետազոտությամբ: Ստացվում են չարորակ գոյացությունների լիարժեք իմունոհիստոլոգիական տվյալներ` չարորակ գոյացության տիպը, էստրոգեն/պրոգեստերոն ER, PR ստատուսը, HER2, ki67 եւ այլն: Որոշվում են ուռուցքի լյումինալ A, լյումինալ B եւ եռակի նեգատիվ ձեւերը: Չարորակ ուռուցների այս տվյալները շատ կարեւոր են հիվանդության բուժման եւ ելքի կողմնորոշման հարցում:
Հասմիկ Դավթյանի խոսքով՝ դեպքերի 80 տոկոսում կրծքագեղձի նորագոյացությունները կանանց մոտ բարորակ են լինում: Երբեմն լինում են կասկածներ քաղցեղի վերաբերյալ կամ էլ այդ ուռուցքները քաղցկեղային են լինում։ Ամենից հաճախ հանդիպող գոյացություններից են կիստաները, որոնց խոշոր չափերի դեպքում կատարվում է ասպիրացիա եւ հիվանդը մնում է հսկողության տակ։ Երիտասարդ տարիքում, մասնագետի խոսքով, հաճախ են հանդիպում ֆիբրոադենոմաներ, ադոնեմաներ, կերակրող մայրերի մոտ լինում է գալակտոցելե։ Հանդիպում են նաեւ ինտրակիստոզ պապիլոմաներ, որոնք խորհուրդ է տրվում հեռացնել։
Որո՞ նք են թվային մամոգրաֆիայի հիմնական առավելությունները Բժիշկը հավելել է, որ կան ֆիբրոադենոմաների տեսակներ, օրինակ տերեւանման ֆիբրոադենոմաները, որոնց հանդեպ պետք է ծայրաստիճան ուշադիր լինել, քանի որ դրանք չարորակ գոյացությունների՝ սարկոմայի ու կարցինոմայի վերածվելու ներուժ ունեն։ «Դրա համար էլ մենք խորհուրդ ենք տալիս դրանք շտապ հեռացնել»,- ասել է նա։
Հասմիկ Դավթյանի խոսքով՝ կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման դեպքում կանխատեսումները շատ լավն են, ուստի ինքը կանանց խորհուրդ է տալիս մշտապես ուշադիր լինել կրծքագեղձի նկատմամբ։ «Պետք է ամեն ամիս՝ դաշտանի ցիկլից հետո, շոշափել կուրծքը եւ ուշադրություն դարձնել դրա ձեւին, հասկանալ, թե կուրծքն ու պտուկը ներքաշված են, թե ոչ։ Եթե շոշափելիս կինն ինչ–որ նոր բան է նկատում, պետք է անհապաղ դիմել բժշկի», – ասել է նա։
Բժիշկը նաեւ հիշեցրել է, որ մինչեւ 35 տարեկան կանանց խորհուրդ է տրվում կրծքագեղձի ուլտրաձայնային հետազոտություն անցնել տարին մեկ անգամ։ 35-40 տարեկանում խորհուրդ է տրվում մեկ անգամ մամոգրաֆիա անել բազային մամոգրամա ունենալու համար։ 40-50 տարեկան հասակում կանայք պետք է 2 տարին մեկ անգամ մամոգրաֆիա անցնեն, իսկ 50-ից հետո՝ տարին մեկ անգամ։
«Այսինքն՝ մամոգրաֆիան առողջ կանանց հետազոտություն է։ Պարտադիր չէ, որ կինը բողոքներ ունենա, գոյացություններ շոշափի, արնահոսություն ունենա պտուկից, որ գնա մամոգրաֆիայի։ Միակ ցուցումն այստեղ տարիքն է»,– ասել է նա։
Կարդացեք նաև
«Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանական կենտրոն․բազմապրոֆիլ ծառայություններ` հագեցած լավագույն սարքավորումներով, պրոֆեսիոնալ անձնակազմ...
Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...
Ո՞ւմ է ցուցված տեսողության լազերային շտկումը
Լազերային շտկումը կարող է վերականգնել տեսողությունը հետևյալ խանգարումների դեպքում...
«էրեբունի» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի օնկոուրոլոգիական ծառայություն տարեկան հարյուրավոր տղամարդիկ են դիմում, ստանում իրենց տանջող հարցերի...
Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն...
Ալերգենները կանխարգելիչ նշանակություն ունեն և նախատեսված են սեզոնային ռինո-կոնյուկտիվիտով, գարնան կամ ամռան ամիսներին արտահայտված փռշտոցներով, քթահոսությամբ, արցունքահոսությամբ, կոկորդի...
ՄՌՏ հետազտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել է 2023 թ. փետրվար ամսին: Երևի բոլորին է հայտնի, որ մագնիսառեզոնանսային պատկերի ստացման սարքի հեղինակն է հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը...
Այս շաբաթ մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի միջազգային հավատարմագրման գործընթացը:
ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը նշում է, որ միջազգային...
Վեց տարի Երևանում գործող «Նոր հայացք» ակնաբուժական կլինիկան ժամանակակից բուժհաստատություն է, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները տեսողության հետ կապված լիարժեք սպասարկում ստանալու համար...
Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամը ստեղծվել է 2022թ ամռանը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համատեղ նպատակադրված է ստեղծել կարողություններ՝ հայ ժողովրդի հոգևոր-հոգեբանական...
«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով...
Արտաշատ քաղաքում գտնվող «Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկայում իրականացվում է ստոմատոլոգիական ցանկացած տեսակի միջամտություն՝ բացառությամբ այն միջամտությունների, որոնք պահանջում են ստացիոնար...
Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը շաքարային դիաբետով տառապող մարդկանց մոտ առաջացող բարդություններից է, որը դրսևորվում է ոտնաթաթին վերքային մակերեսներով, խոցերով՝ ընդհուպ մինչև ոտնաթաթի մեռուկացմամբ...
Ի՞նչ է թորակոսկոպիկ միջամտությունը:
Թորակոսկոպիայի ժամանակ իրականացվում է միջամտություն՝ 2-3 փոքր (1-1,5 սմ) բացվածքների միջոցով...
Որքա՞ն ժամանակ է կրծքային վիրաբուժությունը ներդրված Արմենիա ՀԲԿ-ում:
«Արմենիա» ՀԲԿ-ում կրծքային վիրաբուժության ծառայությունը, որը նախկինում գործել է և հետագայում դադարել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն