Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

Ակնաբուժական ոլորտի առաջատարը նշում է 40 ամյակը. eyecenter.am

Ակնաբուժական ոլորտի առաջատարը նշում է 40 ամյակը. eyecenter.am

1978 թվականին ստեդծվեց հանրապետության առաջին ակնաբուժական կենտրոնը: Այդ ժամանակ տրախոմատոզ-գլաուկոմատոզ անունը կրող դիսպանսերը մի քանի տասնամյակի ընթացքում դարձավ հանրապետության ամենախոշոր ակնաբուժական կենտրոնը՝ իր մեջ ներառելով աչքի հիվանդությունների համալիր բուժման այն բոլոր ուղղությունները, որոնք այսօր կիրառում է ժամանակակից բժշկական աշխարհը: Այս ամենի հիմնաքարը դրեց Սերգեյ Մալայանը եւ 2003-ից մինչ օրս անկանաբուժական կենտրոնը կրում է իր հիմնադրի անունը: Այս ժամանակից հայկական ակնաբուժության ոլորտը քայլ առ քայլ սկսեց իր զարգացման ճանապարհը:

Ակնաբուժական ոլորտի առաջատարը նշում է 40 ամյակը1983թ.-ին Ակնաբուժական կենտրոնում իր գործունենությունը սկսեց աչքի հանրապետական միկրովիրաբուժական կենտրոնը: Ներդրվեցին աչքի միկրովիրաբուժության առանցքային այնպիսի միջամտություններ, ինչպիսիք են արհեսատական ոսպնյակի իմպլանտացիան, կատարակտայի ուլտրաձայնային հեռացման մեթոդը, եղջրաթաղանթի փոխպատվաստման վիրահատությունները և ապակենման մարմնի փոխանակումը:

1986թ. Հայաստանում առաջին անգամ Ալեքսանդր Սերգեյի Մալայանը կատարեց հիմնային վիրաբուժական միջամտություններ՝արհեստական ոսպնյակի իմպլանտացիա , ապակենման մարմնի փոխանակում, արհեստական եղջերաթաղանթի տեղադրում, արցունքապարկի պլաստիկ վիրահատություններ, և եղջերաթաղանթի փոխպատվաստում: Այսօր էլ կենտրոնը շարունակում է մնալ միակը Հայստանում, որտեղ կատարվում է կեռատոպլաստիկան՝ապահովելով գրեթե 100% արդյունք:

Ակնաբուժական ոլորտի առաջատարը նշում է 40 ամյակըՏարեցտարի ընդլայնելով իր բուժծառայությունների շրջանակը՝ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը դարձավ նաեւ մեր երկրի կարեւոր բոլոր իրադարձությունների ակտիվ մասնակիցն ու օգնականը: Այդ առումով առավել հիշարժան են Սպիտակի երկրաշարժն ու արցախյան պատերազմը: Երկու դեպքում էլ, կենտրոնը հենակետային դեր ուներ ոչ միայն տեսողական օրգանի վնասվածքների, այլեւ ընդհանուր մարմնական վնասվածքների բուժման համար: Այդ նպատակով կենտրոն էին այցելում բազմաթիվ և բազմանդամ խմբեր Ռուսատանից, ԱՄՆ-ից և այլ երկրներից: Իսկ բժիշկները կենտրոնի մեկնում էին Արցախ ոչ միայն տեղում բուժօգնություն ցուցաբերելու, այլեւ վիրավորներին Երեւան տեղափոխելու նպատակով: Այդ շրջանում հիվանդանոցում բուժվում էին շուրջ 150 ակնային վիրավորումներով զինվորներ:

Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնն այսօր հանրապետության ամենամեծ բազմապրոֆիլ ակնաբուժական բուժհաստատությունն է՝ հագեցված ժամանակակից սարքավորումներով, որոնց միջոցով կատարվում է միջազգային ստանդարտներին համապատասխան ախտորոշիչ, բուժիչ և գիտահետազոտական գործունեություն:

Ակնաբուժական ոլորտի առաջատարը նշում է 40 ամյակը2001 թվականին Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը մեկ քայլ առաջ գնաց: Հայաստանում առաջին անգամ Ելենա Մալայանը կատարեց լազերային վիրահատություններ՝ դառնալով այս ճյուղի հիմնադիրը: Լազերային տարբերակով առաջին անգամ կատարվեցին կարճատեսության, հեռատեսության և աստիգմատիզմի լազերային շտկման վիրահատությունները /FRK, LASIK/: 2014 թվականից կենտրոնում հնարավոր դարձավ տեսողության լազերային շտկման նոր եղանակ՝ Ֆեմտո-LASIK:

Չնայած այն հանգամանքին, որ հանրապետությունում հիմնադրվեցին ակնաբուժական նոր կենտրոններ՝ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը դեռեւս միակն է ոչ միայ երկրում, այլեւ տարածաշրջանում, որտեղ կատարվում են մի շարք միջամտություններ: Դրանք են.

Ակնաբուժական ոլորտի առաջատարը նշում է 40 ամյակը1. Տարբեր պատճառներից առաջացած լագօֆթալմի /բաց աչք/ պլաստիկա ոսկե լարերի օգնությամբ

2. Պտոզի ուղղում սիլիկոնային լարերով

3. Արցունքատար ուղիների բնածին խցանման ժամանակ կիրառվում է ժամանակակից պլաստիկ վիրահատություն, որի օգնությամբ վերականգնվում է արցունքաուղիների անցանելիությունը

4. Կոպերի բազմաթիվ ախտահարումների ժամանակ, ինչպես բնածին, ուռուցքային, այնպես էլ կոսմետիկ վիճակների պլաստիկ վիրահատական միջամտություններ՝ ժամանակակից նյութերով և տեխնոլոգիաներով

5. Ակնագնդի հեռացում միաժամանկյա պլաստիկ միջամտությամբ, որն ամբողջովին վերացնում է հետվիրահատական կոսմետիկ խանգարումները

6. Արցունքատար ուղիների ռեկոնստրուկցիա սիլիկոնային մոնոկանալիկուլյար իմպլանտացիայով

7. Կեռատոպլաստիկա - եղջրաթաղանթի փոխպատվաստում կեռատոկոնուսի ժամանակ

Սկզբնաղբյուր. eyecenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Սրտաբանական կենտրոն. erebunimed.com
Սրտաբանական կենտրոն. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանական կենտրոն․բազմապրոֆիլ ծառայություններ` հագեցած լավագույն սարքավորումներով, պրոֆեսիոնալ անձնակազմ...

Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com
Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com

Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Տեսողության լազերային շտկում. nairimed.com
Տեսողության լազերային շտկում. nairimed.com

Ո՞ւմ է ցուցված տեսողության լազերային շտկումը

Լազերային շտկումը կարող է վերականգնել տեսողությունը հետևյալ խանգարումների դեպքում...

Ակնաբանություն
Օնկոուրոլոգիական ծառայություն. erebunimed.com
Օնկոուրոլոգիական ծառայություն. erebunimed.com

«էրեբունի» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի օնկոուրոլոգիական ծառայություն տարեկան հարյուրավոր տղամարդիկ են դիմում, ստանում իրենց տանջող հարցերի...

«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am

Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն...

Վիրաբուժություն Բժշկի ընդունարանում
Ալերգոլոգիական ծառայությունը համալրվել է նոր ալերգեններով. erebunimed.com
Ալերգոլոգիական ծառայությունը համալրվել է նոր ալերգեններով. erebunimed.com

Ալերգենները կանխարգելիչ նշանակություն ունեն և նախատեսված են սեզոնային ռինո-կոնյուկտիվիտով, գարնան կամ ամռան ամիսներին արտահայտված փռշտոցներով, քթահոսությամբ, արցունքահոսությամբ, կոկորդի...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

ՄՌՏ հետազտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել է  2023 թ. փետրվար ամսին: Երևի բոլորին է հայտնի, որ մագնիսառեզոնանսային պատկերի ստացման սարքի հեղինակն է հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը...

Ախտորոշում Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. Մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի հավատարմագրման գործընթացը
ԵՊԲՀ. Մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի հավատարմագրման գործընթացը

Այս շաբաթ մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի միջազգային հավատարմագրման գործընթացը:

ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը նշում է, որ միջազգային...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Նոր հայացք» ակնաբուժական կլինիկա
«Նոր հայացք» ակնաբուժական կլինիկա

Վեց տարի Երևանում գործող «Նոր հայացք» ակնաբուժական կլինիկան ժամանակակից բուժհաստատություն է, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները տեսողության հետ կապված լիարժեք սպասարկում ստանալու համար...

Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամ. revival.am
Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամ. revival.am

Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամը ստեղծվել է 2022թ ամռանը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համատեղ նպատակադրված է ստեղծել կարողություններ՝ հայ ժողովրդի հոգևոր-հոգեբանական...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը
Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը

«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով...

Սրտանոթաբանություն
«Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկա
«Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկա

Արտաշատ քաղաքում գտնվող «Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկայում իրականացվում է ստոմատոլոգիական ցանկացած տեսակի միջամտություն՝ բացառությամբ այն միջամտությունների, որոնք պահանջում են ստացիոնար...

Դիաբետիկ ոտնաթաթի հետևողական և արդյունավետ բուժում «Արթմեդ»-ում
Դիաբետիկ ոտնաթաթի հետևողական և արդյունավետ բուժում «Արթմեդ»-ում

Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը շաքարային դիաբետով տառապող մարդկանց մոտ առաջացող բարդություններից է, որը դրսևորվում է ոտնաթաթին վերքային մակերեսներով, խոցերով՝ ընդհուպ մինչև ոտնաթաթի մեռուկացմամբ...

Բժշկի ընդունարանում
Թորակոսկոպիկ, նվազ ինվազիվ վիրահատությունները կրծքային վիրաբուժությունում. Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am
Թորակոսկոպիկ, նվազ ինվազիվ վիրահատությունները կրծքային վիրաբուժությունում. Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է թորակոսկոպիկ միջամտությունը:

Թորակոսկոպիայի ժամանակ իրականացվում է միջամտություն՝ 2-3 փոքր (1-1,5 սմ) բացվածքների միջոցով...

Բժշկի ընդունարանում Շնչառական համակարգ
Կրծքային վիրաբուժությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Սուրեն Վարդանյանի հետ. armeniamedicalcenter.am
Կրծքային վիրաբուժությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Սուրեն Վարդանյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքա՞ն ժամանակ է կրծքային վիրաբուժությունը ներդրված Արմենիա ՀԲԿ-ում:

«Արմենիա» ՀԲԿ-ում կրծքային վիրաբուժության ծառայությունը, որը նախկինում գործել է և հետագայում դադարել...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ