Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Գիտական գործունեությունն Արաբկիր բժշկական համալիրում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am
«Արաբկիր» բժշկական համալիրում իրականացվող գիտական գործունեության մասին:
«Արաբկիր» բժշկական համալիրում, Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտում մշտապես տարվել են ակտիվ ընթացող գիտական աշխատանքներ տարբեր թեմաների շուրջ: Դրանցից է հայ ազգի մոտ ոչ քիչ հանդիպող պարբերական հիվանդությունը, որով նախկինում մեր կենտրոնը զբաղվել է և զբաղվում է ներկայում՝ ուշադրություն դարձնելով հատկապես հիվանդության ատիպիկ ձևերին: Եվրոպական մակարդակով իրականացվում են հետազոտություններ երիկամաբանության ոլորտում, կատարվում են առաջադեմ գիտական աշխատանքներ գաստրոէնտերոլոգիայի, ալերգաբանության, նյարդաբանության, մանկական վիրաբուժության ոլորտներում:
Ոսումնասիրվում են դպրոցահասակ երեխաների, դեռահասների առողջության խնդիրները: Մասնավորապես, իրականացվում է դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտությունը, որը տեղի է ունենում 4 տարին մեկ՝ ինչպես դա տեղի է ունենում ավելի քան 40 եվրոպական երկրներում, և մենք տվյալ հետազոտության Եվրոպական ցանցի լիիրավ անդամ ենք: Հետազոտության արդյունքները մեծապես նպաստում են Հայաստանում համապատասխան քաղաքականության, առողջապահական և կրթական ծրագերի մշակմանը:
Մենք աշխատանքներ ենք տանում նաև առողջապահության կազմակերպման ոլորտում:
Ի՞նչ գիտական աշխատանքներ են կատարվել և հրապարակվել:
Կոլեկտիվը բազմահարյուրանոց է, և յուրաքանչյուրն իր ոլորտում է նյութեր հրապարակում: Երիկամաբանության ոլորտին, պարբերական հիվանդությանը նվիրված հետազոտությունները հրապարակվում են ամեաառաջավոր եվրոպական հանդեսներում: Ընդհանրապես, Հայաստանում երեխաների խնդիրներին և մեր հետագա անելիքներին վերաբերող մի վերլուծական աշխատանք հրապարակվել է այնպիսի հեղինակավոր հանդեսում, ինչպիսին է «Journal of Pediatrics» մանկաբուժական հանդեսը: Մեր նյութերը նաև կանոնավոր կերպով հրապարակվում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցներում: Նշված հրապարակումներում կիսվում ենք մեր փորձով, տվյալներով և փորձում ենք տարածել հայաստանյան գիտելիքներն ու փորձն ամբողջ աշխարհում:
Հատկապես ո՞ր կլինիկաների և երկրների հետ եք առավելապես պահպանում գիտական ոլորտի կապերը:
Առաջինը կարող եմ նշել համագործակցությունը Շվեյցարիայի Ցյուրիխի մանկական կլինիկական հիվանդանոցի հետ, Բելգիայի հիվանդանոցների հետ, որոնք տարիներ շարունակ շատ ակտիվորեն մասնակցել են մեր հիվանդանոցի կայացմանը: Կան կապեր Ֆրանսիայի, Կանադայի, Ռուսաստանի հետ: Շատ ամուր կապեր ունենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության և այլ կազմակերպությունների ու կլինիկաների հետ: Կանոնավոր կազմակերպվում են նաև վերապատրաստումներ արտերկրում:
Մեր կոլեկտիվի ներկայացուցիչները մշտապես մասնակցում են տարբեր գիտաժողովների, ընդ որում, մեր հիվանդանոցում ընդունված հիանալի կարգ կա. յուրաքանչյուր տարի 5 հոգու տրամադրվում է գիտական գրանտ` մասնակցելու արտերկրում անցկացվող կոնֆերանսներին և ներկայացնել զեկույցներ: Մեր աշխատակիցներից պրոֆեսորներ Աշոտ Սարգսյանը, Գայանե Ամարյանը և այլոք ունեն եվրոպական ճանաչում: Նրանք մասնակցել են բարձր մակարդակի գիտական ֆորումների, ներկայացրել իրենց աշխատանքները: Ես ևս մասնակցել եմ գրեթե բոլոր մակարդակների մանկաբուժական և հանրային առողջապահական կոնգրեսներին՝ հրավիրյալ դասախոսի կարգավիճակով:
Ինչպիսի՞ ծրագրեր կան, ի՞նչ նոր ուղղություններ կցանկանաք ներառել:
Հայաստանում երեխաների սնուցման հարցերի, համապատասխան տվյալների պակաս կա: Սնուցման ճիշտ մոտեցումները, վաղ հասակի երեխաների սնուցման խնդիրները հասկանալու համար երևի թե պետք է ժամանակակից գիտության պահանջներին համապատասխանող հետազոտություններ կատարվեն:
Երբեմն, գիտության նախկին մոտեցումները, ժամանակի ընթացքում, նոր հետազոտությունների արդյունքում լիովին փոխվում են: Ի՞նչ է արվում մինչ այժմ ձևավորված կարծիքները ոչ թե կարծրացած կերպով ընդունելու, այլ նոր վերլուծության ենթարկելու համար:
Առաջ գնալու և նախկինի միջև պետք է ինչ-որ հավասարկշռություն պահպանվի: Անշուշտ, կյանքն անընդհատ փոխվում է: Բայց երբեմն այն, ինչ նոր է թվում, լավ մոռացված հինն է: Պետք է աշխարհի միտումները զննել, դրանցից դասեր քաղել և դրանց վրա ձևավորել նոր հայեցակարգեր, նոր մոտեցումներ, բուժման նոր ուղեցույցներ: Դա շարունակական գործընթաց է:
Վերջին տարիներին հիվանդությունների աճը ինչո՞վ կարող եք բացատրել:
Պետք է, նախ, որոշել, թե ո՞ր հիվանդությունները և ո՞ր տարիքային խմբերում են ավելացել: Պետք է գնահատվեն վիճակագրական տվյալները նաև համաշխարհային տվյալների հետ համեմատած: Անհրաժեշտ է պարզել, թե քանակի ավելացումն արդյո՞ք պայմանավորված չէ նորագույն սարքերով վաղ ախտորոշման հետ, ինչպես, օրինակ, պարբերական հիվանդության դեպքում է նկատվում: Նախկինում պարբերական հիվանդության ախտորոշման և հիվանդության սկզբի միջև ժամանակահատվածը երբեմն կազմում էր մոտավորապես 6 տարի: Մինչ այդ, փաստորեն, երեխան ամեն ամիս, կամ ամեն շաբաթ այդ խնդրով տառապել է` առանց համապատասխան բուժօգնություն ստանալու: Այժմ ախտորոշման ուշացումներն էապես պակասել են: Իհարկե՛, առկա է նաև պարբերական հիվանդությամբ հիվանդների թվի որոշակի ավելացում. ներկայումս դիսպանսեր ծառայությունում ունենք ավելի քան 3 հազար հիվանդ:
Ինչպե՞ս է կազմակերպվում հիվանդությունների կանխարգելումը, ի՞նչ ծրագրեր կան այդ առումով:
Որպեսզի հիվանդություններ չզարգանան, երեխան ներարգանդային կյանքից սկսած պետք է ունենա մաքուր օդ, ջուր, սնունդ: Բայց մենք ունենք այն շրջակա միջավայրը, որն առկա է: Վերջին տվյալների համաձայն, ապացուցված է, որ ներարգանդային կյանքում պտղի վրա ազդող գործոնները կարող են կանխորոշել ապագա երեխայի հետագա հիվանդությունները և կյանքի տևողությունը: Իհարկե՛, պետք է խոսել ծխելու վնասի մասին, սակայն, ցավոք, այլ շատ ուղղություններում նման աշխատանքներ գրեթե չկան:
Սերգեյ Սարգսյան,
Մանկաբույժ, «Արաբկիր» բժշկական համալիրին կից՝ Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար, Առողջապահության նախարարության մանկաբուժական խորհրդատու
Կարդացեք նաև
«Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանական կենտրոն․բազմապրոֆիլ ծառայություններ` հագեցած լավագույն սարքավորումներով, պրոֆեսիոնալ անձնակազմ...
Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...
Ո՞ւմ է ցուցված տեսողության լազերային շտկումը
Լազերային շտկումը կարող է վերականգնել տեսողությունը հետևյալ խանգարումների դեպքում...
«էրեբունի» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի օնկոուրոլոգիական ծառայություն տարեկան հարյուրավոր տղամարդիկ են դիմում, ստանում իրենց տանջող հարցերի...
Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն...
Ալերգենները կանխարգելիչ նշանակություն ունեն և նախատեսված են սեզոնային ռինո-կոնյուկտիվիտով, գարնան կամ ամռան ամիսներին արտահայտված փռշտոցներով, քթահոսությամբ, արցունքահոսությամբ, կոկորդի...
ՄՌՏ հետազտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել է 2023 թ. փետրվար ամսին: Երևի բոլորին է հայտնի, որ մագնիսառեզոնանսային պատկերի ստացման սարքի հեղինակն է հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը...
Այս շաբաթ մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի միջազգային հավատարմագրման գործընթացը:
ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը նշում է, որ միջազգային...
Վեց տարի Երևանում գործող «Նոր հայացք» ակնաբուժական կլինիկան ժամանակակից բուժհաստատություն է, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները տեսողության հետ կապված լիարժեք սպասարկում ստանալու համար...
Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամը ստեղծվել է 2022թ ամռանը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համատեղ նպատակադրված է ստեղծել կարողություններ՝ հայ ժողովրդի հոգևոր-հոգեբանական...
«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով...
Արտաշատ քաղաքում գտնվող «Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկայում իրականացվում է ստոմատոլոգիական ցանկացած տեսակի միջամտություն՝ բացառությամբ այն միջամտությունների, որոնք պահանջում են ստացիոնար...
Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը շաքարային դիաբետով տառապող մարդկանց մոտ առաջացող բարդություններից է, որը դրսևորվում է ոտնաթաթին վերքային մակերեսներով, խոցերով՝ ընդհուպ մինչև ոտնաթաթի մեռուկացմամբ...
Ի՞նչ է թորակոսկոպիկ միջամտությունը:
Թորակոսկոպիայի ժամանակ իրականացվում է միջամտություն՝ 2-3 փոքր (1-1,5 սմ) բացվածքների միջոցով...
Որքա՞ն ժամանակ է կրծքային վիրաբուժությունը ներդրված Արմենիա ՀԲԿ-ում:
«Արմենիա» ՀԲԿ-ում կրծքային վիրաբուժության ծառայությունը, որը նախկինում գործել է և հետագայում դադարել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն