Ասոցիացիաներ
Հայկական քրիստոնեական բժշկական ասոցիացիա հասարակական կազմակերպություն
Մեր հյուրն է Հայկական քրիստոնեական բժշկական ասոցիացիա հասարակական կազմակերպության նախագահ Հալեպի բժշկական համալսարանի պրոֆեսոր Ջանի Հադդադը:
- Առաջին անգամ չէ, որ Դուք Հայաստանում եք։ Խնդրում եմ, մեր ընթերցողներին պատմեք, թե, ի՞նչ առիթով եք առաջին անգամ եկել այստեղ, և որո՞նք են Ձեր հետագա այցելությունների հիմնական նպատակները։
- Հայրենիք առաջին անգամ այցելել եմ 1988-ին` երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով։ Այն ժամանակ Հայաստան եկա` ինձ հետ բերելով բժշկական գործիքներով և սարքավորումներով բեռնված երեք ինքնաթիռ։ Այնուհետև այցելություններս դարձան շարունակական` տարին երկու-երեք անգամ։
Վերջին տարիներին մտահղացում առաջացավ ստեղծելու մի հզոր հասարակական կազմակերպություն, որը առողջապահական-մարդասիրական ծրագրեր պետք է իրականացնի ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանի այլ երկրներում։ Կազմակերպությունը որոշեցինք անվանել Հայկական քրիստոնեական բժշկական ասոցիացիա (Armenian Christian medical association - ACMA), որը կարճ ժամանակում համալրվեց բավականին մեծ թվով համախոհներով։ Մեր կազմակերպության հիմնական նպատակը Հայաստանում բժշկական օգնության մակարդակի բարձրացմանը նպաստելն է։
Այս ծրագրի շրջանակներում տարին երկու անգամ այցելում եմ Հայաստան` մայիսին և հոկտեմբերին։ Յուրաքանչյուր այցիս ընթացքում Գյումրիի ավստրիական հիվանդանոցում 500-600 հիվանդներ եմ ընդունում և մոտ հարյուրին էլ վիրահատում եմ։ Բացի այդ, բավականին մեծ քանակությամբ դեղորայք և բժշկական սարքավորումներ ու գործիքներ եմ բերում, որոնք անկախ նրանից օգտագործում եմ, թե` ոչ, թողնում եմ հիվանդանոցին։ Նշեմ, որ մեր գործունեությունից էապես շահում է նաև տվյալ հիվանդանոցը, քանի որ մենք աշխատում ենք անվճար, իսկ հիվանդը բուժման համար որոշակի վճարումներ է կատարում` դրանով իսկ որոշակի եկամուտ ապահովելով հիվանդանոցին։
Ընդհանուր առմամբ վիրահատելիս որդեգրել ենք այսպես կոչված «մեկ օրվա տեխնիկան», որը ենթադրում է, որ հիվանդը առավոտյան գալիս է, վիրահատվում և արդեն երեկոյան վերադառնում տուն։ Սա մասնավորապես վերաբերում է խոլեցիստէկտոմիաներին։ Բացի այդ, մեր նպատակն է նպաստել երիտասարդ բժիշկների, հատկապես վիրաբույժների մասնագիտական մակարդակի բարձրացմանը։ Ցավալի է, բայց փաստ է, որ Հայաստանում երիտասարդներին համարյա հնարավորություն չի տրվում ինքնուրույն վիրահատություններ կատարելու, և նրանք բավականին մեծ տարիքում են ձեռք բերում անհրաժեշտ մասնագիտական որակավորում։
- Վերը նշեցիք, որ Ձեր հիմնադրած հասարակական կազմակերպությունը չի սահմանափակվում հայաստանյան գործունեությամբ։ Խնդրում եմ, մի քիչ ավելի մանրամասն խոսեք այդ մասին։
- Նախ ասեմ, որ կազմակերպությունը նախատեսում է ունենալ տարբեր ծառայություններ, որոնց հիման վրա հնարավոր կլինի ստեղծել շարժական կլինիկա, որով կշրջենք առաջին հերթին Հայաստանի տարբեր մարզերում։
Երկրորդ քայլը կլինի առաջին օգնության տարածաշրջանային բժշկական կենտրոնի ստեղծումը, որն անհրաժեշտության դեպքում առաջինը օգնության կհասնի Թուրքիա, Իրան, Աֆղանստան և Պակիստան։ Այս երկրները սեյսմիկ տեսանկյունից նույնքան անկայուն են, որքան Հայաստանը, բնականաբար հավանական երկրաշարժերի դեպքում կարիք կունենան բժշկական օգնության արագ արձագանքման ծառայության։
- Խոսում եք աշխատանքային թիմի մասին. ովքե՞ր են ձևավորել այդ թիմը։
- Սովորաբար Հայաստան մենակ եմ գալիս, բայց տարիների ընթացքում այստեղ բավականին շատ համախոհներ եմ ձեռք բերել, որոնք ամեն անգամ սիրով համագործակցում են ինձ հետ։ Թիմը գնալով համալրվում է. ինչպես արդեն նշեցի, ձգտում ենք հատկապես ներգրավել երիտասարդ վիրաբույժների, որոնք գիտելիքների խորացման խնդիր ունեն։
- Տարածաշրջանի այլ երկրների համեմատությամբ ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի առողջապահական համակարգը։
- Ցավում եմ, սակայն առողջապահության բնագավառի աշխատողների համար առկա անբարենպաստ պայմաններում Հայաստանում աշխատող բժիշկների մեծ մասն ավելի շատ մտածում է սեփական եկամտի, քան հիվանդի առողջության մասին։ Սա անխուսափելիորեն հանգեցնում է ընդհանուր մակարդակի անկմանը և թույլ չի տալիս միջազգային պահանջներին համապատասխան համակարգ ունենալ ու ծառայություններ մատուցել։ Ուժերիս ներածին չափ փորձում եմ հնարավորինս նպաստել նաև այս իրավիճակի շտկմանը։ Յուրաքանչյուր այցիս ժամանակ նաև հանդես եմ գալիս դասախոսություններով, որոնց ընթացքում գործնական գիտելիքներ տալուց բացի, փորձում եմ համապատասխան մտածելակերպ ձևավորել ունկնդիրներիս մոտ։
- Կա՞ն արդյոք կազմակերպություններ, որոնք աջակցում են Ձեզ կամ համագործակցում են Ձեզ հետ։
- Ես նմանատիպ այցեր եմ կատարում ոչ միայն Հայաստան, այլև տարածաշրջանի այլ երկրներ` Պակիստան, Իրան, Լիբանան, Եգիպտոս և այլն։ Բնականաբար, համագործակցում եմ այս բոլոր երկրների բարեգործական ընկերությունների հետ։ Համեմատելով նրանց առողջապահական համակարգերը` կարող եմ ասել, որ բոլոր երկրների կառավարություններն էլ ուղիներ են փնտրում և ջանք չեն խնայում իրենց երկրներում առողջապահությունը պատշաճ մակարդակի հասցնելու համար։ Իհարկե, յուրաքանչյուր երկիր ունի իր առանձնահատկությունները, սակայն նպատակը մեկն է` առավելագույնս որակյալ և մատչելի բժշկական օգնություն մատուցել բնակչությանը։ Հայաստանը ևս բացառություն չէ, սակայն բավականին երկար ճանապարհ ունենք անցնելու։ Ուրախալի է, իհարկե, որ կառուցվում են ժամանակակից, բավականին մեծ ծախսեր պահանջող հիվանդանոցներ, գնվում է թանկարժեք բուժտեխնիկա, սակայն ցավալի է, որ այդ ամենից օգտվելու հնարավորություն ունի (այսինքն` վճարունակ է) երկրի բնակչության ընդամենը 5-10%-ը։ Հատկապես ուշադրության են արժանի Հայաստանի հեռավոր շրջանները։ Երբեմն այն տպավորությունն է ստեղծվում, որ որոշակի բժշկական միջամտությունների դիմաց վճարելու համար այդ մարդիկ պետք է առնվազն իրենց տները վաճառեն։ Նման պայմաններում, իհարկե, բժշկության զարգացման մասին խոսելն ավելորդ է։ Հուսով եմ, որ առաջիկայում մեր կազմակերպությունը իր գործունեությամբ կնպաստի հատկապես հեռավոր շրջաններում առկա առողջապահական խնդիրների լուծմանը։
Հայ ժողովուրդը 1700 տարի առաջ դարձավ առաջին քրիստոնյա պետությունը։ Կարծում եմ, որ մեր հանճարեղ ազգը բոլոր հիմքերն ունի դառնալու նաև գիտության առաջատարը։ Պետք է միայն միավորվել և համախմբել բոլոր ուժերը։ Ինքս պատրաստ եմ ու բոլորին էլ կոչ եմ անում հավատալ մեր ուժերին և աշխատել
Կարդացեք նաև
Հայկական բժշկական ասոցիացիան (ՀԲԱ) ստեղծվել է 2002 թ․ Պարունակ Զելվեյանի հետևողական և նպատակասլաց ջանքերի արդյունքում: 2005 թ. ՀԲԱ-ին միացավ Հայ բժիշկների միությունը՝ Պրոֆեսորներ Կառլեն Ադամյանի, Վաչագան Այվազյանի...
1984 թվականին իրենց երկրների միջև սերտ համագործակցություն հաստատել ձգտող մի խումբ ամերիկացի և ավստրիացի մասնագետներ հիմնադրեցին Ամերիկյան-ավստրիական հիմնադրամը...
Շուրջ մեկ տարի է, որ Հայկական բժշկական ասոցիացիայի կազմում գործում է «Արմեդա» մշակութային ակումբը։ Այստեղ` Տերյան 72 հասցեում ազատ ժամանակ իրենց հանգիստն են անցկացնում ոչ միայն...
Շարունակելով ներկայացնել Հայկական Բժշկական Ասոցիացիայի (ՀԲԱ) գործունեությունը` ցանկանում ենք նշել, որ կազմակերպության առաջնակարգ կանոնադրական հիմնախնդիրներից է նաև Հայաստանում...
Հայաստանի բժիշկ-ուսանողների գիտական ասոցիացիան` (ՀԲՈՒԳԱ) հիմնադրվել է 1991 թ., իսկ արդեն 1994-ին պաշտոնապես գրանցվել է Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության կողմից:...
1966 թ. 95-ամյա Վարդան Ջինիշյանը և երիցական եկեղեցին (ԱՄՆ), վերջինիս հովանու ներքո որոշեցին ստեղծել բարեգործական հիմնադրամ` անվանելով այն Ջինիշյան հիշատակի հիմնադրամ՝ ի պատիվ...
«Հասարակական առողջության հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (ՀԱՀԱ) ոչ պետական կազմակերպություն է, որն իր գործունեության ավելի քան 10 տարիների ընթացքում զգալի ներդրում է ունեցել...
Հայկական բժշկական ասոցիացիա հասարակական կազմակերպության հիմնական նպատակն է. իր գործունեությամբ նպաստել Հայաստանում բժշկագիտության և գործնական բժշկության զարգացմանը և արդի...
Հիմնաադրրել է 1997 թ. որպես մասնագիտական հասարակական կազմակերպություն: Միավորում է հոգեբույժներին, հոգեբաններին և մանկական հոգեկան առողջության ոլորտի մասնագետներին...
Հայաստանի սրտաբանների ասոցիացիան (ՀՍԱ) հիմնադրվել է 1996 թ. և հանդիսանում է 1965 թ. գործող Հայաստանի սրտաբանների ընկերության իրավահաջորդը...
Հայկական Բժշկական Ասոցիացիան հիմնադրվել է 2002 թ. և համարվում է բժշկական և կենսաբժշկական կրթություն ունեցող, ինչպես նաև հանրային առողջության մասնագետ բժիշկների միություն,...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն