Ես
Դաջվածքապատ բարբի կամ. գեղեցկությունը զոհեր է պահանջում
Բարբի տիկնիկը, որն իր անունը ստացել է Հրութ Հենդլերի կողմից վերջինիս դստեր պատվին, ի սկզբանե նախատեսված էր փոքրիկ աղջիկների համար, որպեսզի նրանք տիկնիկներով խաղալու միջոցով «փորձեն» ապագա կյանքում իրենց բաժին ընկած տարբեր դերերը։
Սակայն այսքանով ամեն ինչ չավարտվեց, և այս գեղեցիկ տիկնիկը ստացավ այլ նշանակություն, քան ի սկզբանե իրեն «վերագրված էր»։ Լինելով գեղեցկության խորհրդանիշ` Բարբին, անշուշտ, նպաստեց գեղեցկության գոյություն ունեցող օրենքների վերանայմանը։ Անցումը տեղի ունեցավ աստիճանաբար. կանացիության և գեղեցկության երբեմնի խորհրդանիշ համարվող «ախորժալի» արտաքինով Մերլին Մոնրոյի դարաշրջանին փոխարինելու եկավ գերսննդակարգերի (սուպերդիետա) հետևանքով հյուծված և բարակիրան Քեյթ Մոսին նմանակելու դարաշրջանը։
Ցանկացած սերիալ կամ նորաձևության ցուցադրում իր վրա կրում է խաղալիքային «բնակարանում» իր համար հանգիստ ապրող այս «մեծ» տիկնիկի դրոշմը։ Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ ժամանակակից և հաջողակ կանանց կյանքն ամբողջությամբ նույնանում է Բարբիի «հետաքրքրությունների շրջանակներին»։ Ժամանակակից կնոջ արտաքինն առավելագույն չափով պետք է մոտ լինի տիկնիկային մարմնի համաչափությանը, իսկ կյանքի ձևն ու ոճը` նրա «առօրյային»։ Սակայն եթե վերջինս մատչելի է բոլորին, ապա ակնհայտ է, որ, ցավոք, բնությունը ոչ բոլոր կանանց է օժտել տիկնիկային սուպերմոդելի գեղեցիկ և համաչափ մարմնով։ Այս դեպքում օգնության են գալիս վիրաբույժները, կոսմետոլոգները և հզոր ֆիթնես-արդյունաբերությունը, որն իր ծնունդով պարտական է «բարբիական»
Մասնագետները, այսպես կոչված, սննդային համաճարակի և Բարբիի «ախտանիշի» հիմնական պատճառների մեջ առանձնացնում են ժամանակակից ամսագրերը, հեռուստատեսությունը և, իհարկե, հենց իրենց` «բարակիրան» տիկնիկներին։ ոճին։
Չափանիշ և համաճարակ
Շատ աղջիկներ համոզված են, որ հավատարիմ ընկերներ և լավ աշխատանք ունենալու համար պարզապես անհրաժեշտ է նմանվել Բարբի տիկնիկին (Քայլի, Սենդի և այլն)։ 17-25 տարեկան հասակում հարյուր աղջիկներից չորսը տառապում են բուլիմիայով (շատակերություն)։ Նրանք ի վիճակի չեն հրաժարվել սննդից և պարզապես հյուծում են իրենց օրգանիզմը` չափից դուրս նիհարեցնող, ախորժակը փակող կամ լուծողական դեղամիջոցներ ընդունելով։ Բուլիմիան կամ «գայլի» ախորժակը սննդի հանդեպ ունեցած պաթոլոգիկ մեծ պահանջ է, որին հագուրդ տալուց հետո առաջանում է նույնպիսի մեծ մեղքի զգացողություն։ Այս հիվանդությամբ տառապողները կուլ են տալիս կերակուրն անհավանական արագությամբ և անդադար գնում են խոհարարական գրքեր և ծանոթների հետ փոխանակում համեղ բաղադրատոմսեր։
Անորեքսիա կոչվածը (նողկանք սննդի հանդեպ) հարյուր հոգուց մեկի մոտ է հանդիպում։ Այս հիվանդությամբ տառապող օրիորդները «կոտորում» են իրենց քաղցով, անգամ այն պարագայում, երբ նույնիսկ ոտքի վրա հազիվ են կանգնած մնում։ Դրա հետ մեկտեղ, ինչպես և բուլիմիայի պարագայում էր, անորեքսիայով հիվանդ կանայք ևս տառապում են ավելորդ քաշից ազատվելու ցանկությունից (անգամ եթե այդ քաշն ամենևին ավելորդ չէ)։ Երբ աղջիկը (դեռահասը կամ երիտասարդ կինը) սկսում է հաշվել կալորիաները, դա այնքան էլ վատ չէ։ Չափից ավելի շատ ուտելու վնասակարության մասին թերևս բոլորը գիտեն։ Բայց փաստը մնում է փաստ, որ թերսնվելն էլ մինչ օրս ոչ մեկին երջանիկ չի դարձրել։ Եվ եթե Դուք նկատում եք, որ ակնհայտորեն ավելորդ քաշ չունեցող կինն է հրաժարվում «ավելորդ չորահացից», ապա դա, անշուշտ, մտածելու տեղիք է տալիս։
Որպես կանոն, «սննդային համաճարակները» բռնկվում են անձի ցածր ինքնագնահատման հետևանքով։ Մեծ դեր է խաղում նաև ավելորդ քաշի խնդրին կանանց ցուցաբերած «մասսայական-խմբակային» մոտեցումը. առօրյայում հավանաբար նման մենախոսություն լսած կլինեք. «Ընկերուհիս էլի դիետա է պահում, իսկ ես շարունակ խոզի պես ուտում եմ ու ուտում»։ Մեր անուշիկ կանայք պարզապես գլխի չեն ընկնում, որ որքան քիչ ուտեն, այնքան ավելի քիչ ուտելու ցանկություն կառաջանա։ Ուշ թե շուտ գալիս է այն պահը, երբ ուտելու ցանկությունն ընդհանրապես վերանում է։
Անորեքսիան (ինչպես և բուլիմիան) այնպիսի հիվանդություն է, որի դեպքում չափազանց մեծ է մահվան հավանականությունը։ Այդ իսկ պատճառով այս երկու հիվանդություններն էլ պարտադիր բուժում են պահանջում։ Բարեբախտաբար, միսիս Հենդլերի չափանիշներին համապատասխանել ցանկացողներից ոչ բոլորն է, որ հրաժարվում են ուտելուց և գեղեցկության չափանիշներին հասնելու նկրտումներով «հացադուլ հայտարարում»։ Պոտենցիալ գեղեցկուհիների մի որոշակի տոկոս իրենց նպատակներին հասնելու ավելի քաղաքակիրթ ճանապարհ են ընտրում` նախապատվություն տալով պլաստիկ վիրահատություններին և գեղեցկության սրահներ հաճախելուն։
Գեղեցկությունը շատ չի լինում
Երբ 1975 թ. ֆինանսական անախորժությունների պատճառով Հրութին և իր ամուսնուն հեռացրեցին Mattel ընկերության ղեկավարների պաշտոնից` ձեռներեց կինն իրեն չկորցրեց և հիմնադրեց մի նոր ընկերություն։ Վերջինս զբաղվում էր ուռուցքաբանական վիրահատություն տարած կանանց համար կաթնագեղձի պլաստիկ պրոթեզների արտադրությամբ։ Այս որոշումը պատահական չէր, քանի որ Բարբիի «մայրիկը» քաջ ծանոթ էր այդ խնդրին։ Ընդամենը մի քանի տարի առաջ Հրութն անձամբ ենթարկվել էր նմանատիպ վիրահատության։
Այդ ընթացքում նորաձևության բնագավառ «ներխուժեցին», այսպես կոչված, «վերակառուցված» կրծքերը, իսկ լիովին առողջ կանանց համար` սիլիկոնե իմպլանտները։ Ուշագրավ էր, որ Հրութ Հենդլերի դուստրը` Բարբարան, հաճախակի էր այցելում «կոսմետիկ-վիրաբուժական» կլինիկաներ։ Ի սկզբանե նրա մարմնի չափերը բավականին «հեռու» էին իր «մինի-անվանակցի» մարմնի չափերից։ Եվ ամեն ինչ չսահմանափակվեց միայն սիլիկոնե կրծքով. տղամարդիկ, իմանալով, թե ում դուստրն է Բարբարան, անմիջապես համեմատում էին տիկնիկին դժբախտ աղջկա հետ, ինչը, բնականաբար, վերջինիս օգտին չէր։
Այսօր գնալով ավելի ու ավելի շատ են խոսում այն մասին, որ սիլիկոնե կրծքերը վաղ թե ուշ կանցնեն պատմության «աղբակույտը»։ Այս ենթադրությունն իրեն երկար սպասեցնել չտվեց. կանանցից շատերը հետևեցին հանրահռչակ Պամելա Անդերսենի օրինակին, որը որոշում էր կայացրել ազատվել իր հանրահայտ սիլիկոնային կրծքերից։ Այդուհանդերձ, վերջին ժամանակներում Ջենիֆեր Լոպեսի «հանրահայտ» հետույքը նպաստեց կանանց շրջանում սիլիկոնե «հինգերորդ կետի» հանդեպ բարձր պահանջարկի առաջացմանը։
Ինչի ասես որ չի դիմի ժամանակակից կինը հանուն նուրբ, բայց միևնույն ժամանակ գայթակղիչ մարմին ունենալու։ Կարելի է մարզասրահ հաճախել կամ Շերի նման «ազատվել» մի քանի կողոսկրերից և ձեռք բերել այդչափ բաղձալի բարալիկ իրան։ Կարելի է շրթունքներ «աճեցնել» կամ դաջվածք անել (ինչպես շրթունքների, հոնքերի, այնպես էլ` ամբողջ մարմնի վրա)։ Ի դեպ, երբ երիտասարդների շրջանում մեծ տարածում գտան դաջվածքները, երևան եկավ նաև դաջվածքներով տիկնիկների շարքը։ Բաղձալի նպատակին հասնելու համար որոշ կանայք դիմում են ավելի վճռական և արմատական մեթոդի, ինչպիսին լիպոսակցիան է։ Վերջինս իրենից ներկայացնում է վակուումի միջոցով ճարպային հյուսվածքների տեղային կուտակումների հեռացում։ Սակայն այս վիրահատությունը ոչ բոլորին է ցուցված։ Լիպոսակցիան չի օգնի ընդհանուր ճարպակալման, «կախ ընկած» և «թուլացած» մաշկի դեպքում։ Այսինքն, նրա միջոցով հնարավոր չէ նիհարել, սակայն կարելի է ձեռք բերել վայելչակազմ արտաքին։ Լիպոսակցիան բավականին ցավոտ միջամտություն է, և ցանկալի արդյունքի հասնելու համար կարող է պահանջվել մի քանի նմանատիպ վիրահատություն։
Պոլիշինելի գաղտնիքը
Անկասկած, բոլոր առումներով հաճելի երևալուն նպաստում են և՛ բարձրակարգ գեղեցկության սրահները, և՛ մարզասրահները, և՛ ճապոնական սննդակարգերը։ Գլխավորը, ինչպես դուք արդեն հասկացել եք, ժամանակին կանգ առնելն է։ Իհարկե, չի կարելի թուլանալ և գիշերները չափից դուրս ապխտած ձուկ և միս ուտել։ Սակայն եթե ձեր աչքերը կորցրել են իրենց փայլը և ժպտալու տրամադրություն էլ չունեք, ոչ մի վիրահատություն չի կրկնապատկի ձեր գրավիչ արտաքինը։
Ինչ վերաբերում է տիկնիկներին, ապա մանկությունը կարելի է անցկացնել խաղալով լաթերից պատրաստված տիկնիկով և վերածվել գայթակղիչ գեղեցկուհու, որը զուրկ չէ մայրական բնազդից։ Եվ կարող է լինել այնպես, որ աղջիկը, վաղ հասակից ունենալով յոթ, գուցե և քսանյոթ Բարբի տիկնիկ, մեծանալով վերածվի տձև կառուցվածքով մի արարածի, որը նույնիսկ սեփական եղունգների հիգիենայի մասին չի հոգում։
Այնպես որ, Պոլիշինելի գաղտինքը հայտնի է վաղուց. սլացիկ կառուցվածքը և դաջվածքով ընդգծված շուրթերը երջանկություն չեն բերում։ Այս պարագայում ավելի արդյունավետ են դառնում բարի սիրտն ու «ճարպից ձերբազատված» հոգին։ Իսկ Բարբին... թերևս Բարբին այ
ստեղ որևէ դեր չունի։
Բարբի տիկնիկը, որն իր անունը ստացել է Հրութ Հենդլերի կողմից վերջինիս դստեր պատվին, ի սկզբանե նախատեսված էր փոքրիկ աղջիկների համար, որպեսզի նրանք տիկնիկներով խաղալու միջոցով «փորձեն» ապագա կյանքում իրենց բաժին ընկած տարբեր դերերը։ Սակայն այսքանով ամեն ինչ չավարտվեց, և այս գեղեցիկ տիկնիկը ստացավ այլ նշանակություն, քան ի սկզբանե իրեն «վերագրված էր»։ Լինելով գեղեցկության խորհրդանիշ` Բարբին, անշուշտ, նպաստեց գեղեցկության` գոյություն ունեցող օրենքների վերանայմանը։ Անցումը տեղի ունեցավ աստիճանաբար. կանացիության և գեղեցկության երբեմնի խորհրդանիշ համարվող «ախորժալի» արտաքինով Մերլին Մոնրոյի դարաշրջանին փոխարինելու եկավ գերսննդակարգերի (սուպերդիետա) հետևանքով հյուծված և բարակիրան Քեյթ Մոսին նմանակելու դարաշրջանը։
Իր կյանքի ընթացքում Բարբի տիկնիկը զանազան «հմտություններ ու մասնագիտություններ» է ձեռք է բերել. այս փափկասուն արարածն իր «մասնագիտության» բերումով կերպարանափոխվել և դարձել է տիեզերագնաց, վիրաբույժ, ավտոսիրող, դիվանագետ և, անգամ, նախագահի թեկնածու։ Օգտագործելով «Մենք` աղջիկներս, կարող ենք անել ամեն ինչ» նշանաբանը` Բարբին «ձեռք բերեց» պայուսակ, համակարգիչ և այցեքարտ։ 1992 թ. ամերիկացի դեռահաս աղջիկներից յուրաքանչյուրն ուներ միջինում 7 Բարբի տիկնիկ։
Ամեն բան շատ պատահաբար սկսվեց։ Լեհական վտարանդու դուստր Հրութ Հենդլերը շատ էր սիրում խաղալ ամսագրերից կտրված կանանց թղթյա ստվերապատկերներով։ Նկարներն ուղեկցվում էին թղթյա շրջազգեստների ձևվածքներով։ Երբ Հրութը մեծացավ և ունեցավ իր փոքրիկին, նա մտածեց. «Իսկ ինչո՞ւ աղջկաս համար մի ցելուլոիդե տիկնիկ չպատրաստեմ։ Զգեստներն էլ ինքս կկարեմ»։ Եվ այդպես էլ արեց։ Ահա այսպես Հրութ Հենդլերը ստեղծեց պատմության մեջ ամենահայտնի տիկնիկը։
1958 թ. Mattel ընկերությունը, գնելով իրավունքները, փորձեց կերպարանափոխել և գերմանական ծագման «գռեհիկ ու հասարակ»: Ահա այսպես, 1959 թ. մարտ ամսից «կերպարանափոխված» տիկնիկն սկսեց իր համաշխարհային «հաղթարշավը»։
1959 թ. հատը 3 դոլարով վաճառվեց 351 հազ. Բարբի։ Իսկ 1999 թ. ամբողջ աշխարհում նույն քանակությամբ տիկնիկ էր վաճառվում ընդամենը երկու օրվա ընթացքում։
1980 թ. հայտնվեց սևամորթ Բարբին, որին հաջորդեցին Բարբի-ճապոնուհին և Բարբի-թայլանդուհին։ Նույնիսկ Հոնգկոնգը Չինաստանին վերամիավորելու տոնակատարության կապակցությամբ մի նոր Բարբի «լույս աշխարհ» եկավ։
Քչերը գիտեն, որ Բարբին ուներ իր նախատիպը. XX դարի ամերիկյան փոփ-մշակույթի մարմնացումն ունի արիական ծագում։ Կրքոտ տեսքով շիկահեր Լիլին` ճչացող հագուստով և արտաքինով երիտասարդ մի կին, ստեղծված էր մեծերի համար նախատեսված հանրահայտ կոմիքսների էջերն է'լ ավելի գրավիչ դարձնելու նպատակով։ Ընդ որում, Լիլիի պատկերները վաճառվում էին միմիայն գարեջրատներում և ծխախոտի կրպակներում։
Նախքան վաճառքի հանելը Mattel ընկերությունը ցույց տվեց Բարբի տիկնիկին 100 մայրերի և իրենց դստրերին։
Հետաքրքրականն այն էր, որ բոլոր մայրերը «անպարկեշտ» տեսք ունեցող տիկնիկին խոտանեցին, իսկ նրանց աղջիկները միաձայն ցանկություն հայտնեցին ունենալու այդ տիկնիկից։ աղջկան դարձնել ամերիկյան դեռահաս։ Մտածված էր ամեն մի մանրուք. սկսած հերակալից մինչև զուգարանակոնք։
ԹԵՄԱՏԻԿ ԱՆԵԿԴՈՏ
Զրուցում են երկու ընկերուհի.
- Լսիր, Վարդուշ, նիհարելու ի՞նչ նոր դիետա գիտես։
- Նախաճաշին քառասուն «թիկ-թակ», ճաշին` հիսուն, ընթրիքին` վաթսուն։ Քաշդ անփոփոխ կմնա, շնչառությունդ` թարմ, միայն թե՝ շատ թույլ։
Կարդացեք նաև
Ինչպե՞ս բարելավել կյանքի որակը:
Կարման, դա մարդու կողմից կատարված արարքներն ու դրանց հետևանքներն են, որոնք կազմում են նրա ճակատագիրը...
Ժամանակի զգացողությունը սուբյեկտիվ բնույթ է կրում և կարող է փոփոխվել՝ կախված իրավիճակներից: Օրինակ, երբ մարդ ուրախ է՝ ժամանակը թռչում է. իսկ տխուր վիճակում ամեն րոպեն ձգում է երկար: Ինչպես նշում է Live Science-ը...
Ընդհանրապես պետք է սովորություն դարձնել դժվարություններին վերաբերվել թեթև և թույլ չտալ, որ դրանք մինչև վերջ թափանցեն հոգու խորքերը, որովհետև ամենածանր իրավիճակն էլ անցողիկ է և ի վերջո ժամանակի ընթացքում մոռացվում է, բայց այն...
Օրգանիզմի մորֆոլոգիական և ֆիզիոլոգիական զարգացումը ներկայացնում է մարդու բիոլոգիական տարիքը: Սա բժշկական տեղեկատուներում է ձևակերպված: Իսկ դա նշանակում է, որ տարիքի մասին միայն կարելի է խոսել առաջնորդվելով օրգանիզմի վիճակից...
Երբևէ մտածե՞լ եք այն մասին՝ որքան ժամանակ եք կորցնում առավոտյան՝ որոշելով՝ ինչ հագնել: Դրա հետևանքով հաճախ ուշացել եք դասից կամ աշխատանքից: Yaamililarder.ru-ի հաղորդմամբ՝ մենք շատ արժեքավոր վայրկյաններ ենք ծախսում...
1. Ո՞վ է հոգեբանը:
Հոգեբանը զբաղվում է հոգեբանական բնույթի խնդիրներով և աշխատում է առողջ մարդկանց հետ ՝ նևրոզներ, վախեր կյանքի դժվար...
Մի տեսություն կա, որի համաձայն` ցանկացած հիվանդություն` հարբուխ թե քաղցկեղային ուռուցք, բանականությունը, մարմինն ու հույզերը միավորող համակարգում առաջացած խանգարման ազդանշան է...
Կարգուկանոնը սեղանին մարդուն մղում է ճիշտ սնվելու և նրան ստիպում է ավելի առատաձեռն լինել, իսկ խառնաշփոթը կրեատիվ գաղափարներ է ծնում: MED Daily-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ամերիկացի գիտնականները...
Mediamag.am-ը առաջարկում է հետաքրքիր մտորում, որը թույլ կտա մի նոր հայացք գցել սովորական դարձած իրերին։ Եվ այսպես, ինչո՞ւ է խելացի մարդկանց համար այդքան դժվար գտնել երկրորդ կեսին...
Բրիտանացի գիտնականները նոր հետազոտության արդյունքում բացահայտել են, թե որքան կարող է լինել տեսողական շփման լավագույն տևողությունը: Մասնավորապես, հետազոտողների կողմից կատարված սոցհարցումը ցույց է տվել...
Մարդու քայլվածքն արտացոլում է նրա բնավորությունը եւ այն, թե նա որքանով ագրեսիվ կարող է լինել: Այդ մասին պատմել են University of Portsmouth-ի գիտնականները (Մեծ Բրիտանիա)...
Ամերիկացի հոգեբանները պարզել են ամուրի կյանքի հիմնական առավելությունները: Նրանց կարծիքով՝ միայնակ մարդիկ վարում են ավելի հագեցած սոցիալական կյանք, ինչպես նաև նրանց մոտ ավելի նկատելի է հոգեբանական....
Ինչպես սովորել չվախենալ որոշումներ ընդունելուց և ընդունել ճիշտ որոշումներ, ներկայացնում է healthinfo.ua-ն: Նախ պետք է ձեզ համար հստակեցնեք այն, որ ընդունած որոշման մեջ չսխալվեք, հնարավորինս արդյունավետ ելք ապահովեք...
Գիտնականները պարզել են, որ գենոմում փոքր շեղումները մասամբ թույլ են տալիս կանխագուշակել հեղինակավոր աշխատանք և բարձր եկամուտներ ունենալու մարդու հնարավորությունները: Այդ մասին հետազոտությունը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն