Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ես

Հեռուստատեսությունն ու համակարգիչն էլեկտրոնային թմրանյութեր են

Հեռուստատեսությունն ու համակարգիչն էլեկտրոնային թմրանյութեր են

Հայտնի են կախվածության բազում տեսակներ: Դրանցից է հեռուստատեսային կախվածությունը, որով տառապում են գրեթե բոլորը` առանց տարիքային սահմանափակման: Հեռուստատեսային կախվածությունը,այլ կերպ` հեռուստամոլությունը, տարածվածության մակարդակով  գերազանցում է հերոինային կախվածությանը:

 

Հեռուստացույցի  էկրանների առջև անցկացրած ժամանակն անհամեմատելի է այլ զբաղմունքի վրա ծախսված ժամանակի հետ: Այն սահմանափակում է ֆիզիկական ակտիվությունը, խլում, ըստ էության, այն ժամանակից, որը երեխան պետք է դասերից հետո` մինչև ընթրիքն  ընկած հատվածում ֆիզիկական  ակտիվությանը հատկացնի:  Այդ ամենը լի են սակավաշարժության վտանգով, ինչը դեռ վերջը չէ: Ժամեր շարունակ նույն դիրքով նստած երեխան  մեջքի մկանների հետաճի վտանգի տակ է: Դրա համար էլ հեռուստամոլները չեն կարողանում երկար կանգնած մնալ նույն դիրքով: Ամեն օր բազմոցին հեռուստացույցի առջև պառկելուց մեջքի մկանները թուլանում են և ի վերջո դադարում նյարդային ազդանշաններ հաղորդել: Մեջքի մկանները թուլանում են ու հանգեցնում  ձևախախտման:


Ասում են` թմրանյութերից  և ոչ մեկն այն ազդեցությունը չունի, ինչ հեռուստատեսությունն ու համակարգիչը: Այս մոլությունը սպառողին շատ արագ է մեկուսացնում շրջապատից:

Բոլոր թմրանյութերի նման հեռուստաապրումները «մասնակցին» հնարավորություն են տալիս ջնջելու իրական կյանքն ու մտնելու պասիվ վիճակ: Տագնապներն ու հոգսերը կապված են հեռուստածրագրի հետ. իրականում մարդն ինքն էլ չի զգում, թե ինչքան է կախված հեռուսածրագրերից:

Շատերս լավ գիտենք, որ հեռուստասերիալների սիրահարները, օրինակ` հատկապես տարեցները, ապրում են սերիալից-սերիալ` մոռացած ժամ ու պատարագ: Այն իրական կյանքում խորապես ազդում է մարդկային հարաբերությունների վրա, դժվարացնում սովորական, հասարակ  շփումը:

Իսկ եթե  հեռուստամոլության վերաբերյալ բոլոր փորձագետների կարծիքներն ի մի բերվեն, ապա կարելի է մեկ եզրահանգում անել. հեռուստատեսությունը, ավելի  ստույգ` հեռուստասերիալը «զոմբիացման մեղմ զենք է»:

Այն գաղափարը, որ հեռուստատեսությունը էլեկտրոնային թմրանյութ է,  կասկածի ենթակա  չէ: Հեռուստամոլության տարբեր տեսակներ կան.  հեռուստադիտողները բաժանվում են որոշ հաղորդումների սիրահարների ու ամենակուլների, որոնց մոտ  առավոտից երեկո հեռուստացույցը միացրած է` անկախ հեռարձակվող նյութից:

Հեռուստամոլությամբ շատ ու երկարատև են տարվում սերիալների սիրահարները և իրենց կյանքը, ըստ էության, փոխարինում ինտրիգնեով լեցուն ու բազմասյուժետային սերիալներով: Դա հեռուստաանուրջների մտացածին աշխարհ է, որն այնպես է կլանում, որ ստացվում է` ապրում ես «հեռուստացույցի մեջ»:  Անսպառ սերիալադարանը հոգեկան աղքատիկ կյանքը լցնելու միջոց է, «սնունդ»:

Աղետներով ու ողբերգություններով լի մտացածին սյուժեներն այնպես են լցնում  սերիալամոլի կյանքը, որ նա սեփական կյանքի մասին մտածելու ժամանակ չի ունենում: Պատկերացնում ե՞ք, եթե մի սերիալը տևի  տարիներ, ինչպես ասենք «Սանտա Բարբարան» էր, կամ թեկուզ `«Անան»: Ուրեմն կյանքներս անցնում է` ուրիշի կյանքին հետևելով, կյանքն անցնում է հեռուստացույցի տուփից դուրս, իսկ մենք այդ ժամանակ ուրիշի կյանքին ենք հետևում էկրաններին:

Շատերը սխալմամբ կարծում են, թե հեռուստասերիալները մեր իրական կյանքն են արտացոլում: Իրականում դա այնքան  էլ ճիշտ չէ:

Հեռուստասերիալներում այնքան հաճախ են դժբախտ պատահարներ լինում, որ եթե փորձենք համեմատել սովորական մարդու կյանքի հետ, ապա  պարզ է դառնում, որ դա մի քանի ընտանիքների տարբեր տարիներին կատարված իրադարձությունների համատեղումն է  որոշակի ժամանակահատվածում. անհավանական երևույթ:

Ի դեպ, Անգլիայում վաղուց ի վեր բժիշկներն իշխանություններից պահանջել են սերիալները ցուցադրել պարտադիր «Առողջապահության նախարարությունը զգուշացնում է» մակնշումով, ինչպես ծխախոտի տուփերին:

Գիտակցո՞ւմ ենք արդյոք, թե ամենաթանկ բանը` մեր ժամանակը, ինչի վրա ենք  ծախսում:

Ամերիկացի  ակտիվիստ Ջերի  Մանդրն իր աշխատության մեջ գրել է. «Հեռուստատեսությունը գերազանցապես  ստրկացման մշակույթի թմրամիջոց է: Բովանդակության հսկումը, նրա ունիֆորմիզմն ու կրկնությունն անխուսափելիորեն հեռուստատեսությունը  դարձնում են ուղեղների լվացման ու անձի մանիպուլյացիայի բռնության գործիք: Հեռուստատեսությունը դիտողին գցում  է տրանսի վիճակի մեջ, ինչն  ուղեղների լվացման նախնական պարտադիր պայման է: Ինչպես և բոլոր թմրանյութերն ու տեխնոլոգիաները, հեռուստատեսության բնույթը ևս փոխել անհնար է»:

Հեռուստատեսային կախվածությունը  հայտնաբերելու թեստ

Հեռուստահաղորդումներ դիտելուց ձեռնպահ մնացեք 3-4 օր, դրա հետևանքով`

1. թուլություն է առաջացել, ուժերի անկում,  տկարություն, անվստահություն, տագնապ, վախեր, կորստի ու անմխիթարության զգացում, աշխատունակության անկում,

2. անբավարարության զգացում է առաջացել ու ձեզ նյարդայնացնում է ամեն մանրուք, տրամադրության անկում կա ու հեռուստացույց դիտելու հավանականության հետ հանգստանում եք, մոռանում բոլոր տագնապների մասին,

3. կորցնում եք ինքնատիրապետումը, պատասխանում եք զայրացած, չարությամբ կամ էլ ձեր դժգոհությունն եք հայտնում ամեն առիթով,

4. ձեզ թվում է, թե ինչ-որ բան պակաս է, ընդ որում, երբեմն-երբեմն դատարկության զգացում է պատում,

5. անհարմարության, տհաճ վիճակի, անբավարարության ու անկումայնության զգացում ունեք, անտարբերություն, մեկուսացում, զղջման, թախիծի, վշտի ու ճնշվածության զգացում կա,

6. այս վիճակները վերջանում են հեռուստացույցը միացնելով,

7. տունը թափթփված է, խոհանոցում անլվա ամանների կույտ է, ու դուք ամաչում եք ինչ-որ մեկին տուն հրավիրել,

8. տնեցիների փոխհարաբերություններում սառնություն է առաջացել, ինտիմ կյանքը բացակայում է, ու առավոտյան դժվար եք արթնանում,

9. նախկին հոբբին մոռացված է, չեք հիշում, թե երբ եք վերջին անգամ գիրք կարդացել, թատրոն կամ էլ համերգ գնացել,

10. հեռուստատեսային հերոսների անհաջողությունները, տագնապներն ու խնդիրները սեփականի պես եք ընդունում, իսկ ձեր գործընկերների ու բարեկամների հետ խոսելիս միայն ֆիլմն եք քննարկում,

11. ամեն երեկո  անցկացնում եք հեռուստացույցի առջև և նույնիսկ այս թեստն անցկացնելու ժամանակ չունեք:

Եթե թվարկվածներից թեկուզ 3-ին դրական պատասխան եք տվել,  ուրեմն հեռուստամոլության վտանգի խմբում եք: Ընտրությունը, իհարկե, ձերն է, եթե ցանկանում եք, կարող եք այդ վիճակից դուրս գալ, բայց եղեք տեղեկացված:

Եթե թվարկվածներից կեսին եք դրական պատասխանել, ապա ձեզ մասնագետի օգնություն է պետք. ձեզ  մոտ  I և II աստիճանի կախվածություն է զարգանում ու առանց հոգեբանի օգնության` անհնար է այդ վիճակից դուրս գալ:

Իսկ եթե ավելի քան 5 հարցի եք դրական պատասխանել, ապա  դա վկայում է հեռուստակախվածության II-III  աստիճանի մասին, ինչը լուրջ վտանգ է առողջությանը, սոցիալական դիրքին, ընտանեկան դրությանը: Դա նշանակում է, որ հեռուստատեսային կախվածությունից բացի,  ձևավորվում է  դեպրեսիա կամ այլ կախվածությունների միահյուսում:

Ազատագրումը սկսվում է այն խոստովանությունից, որ դուք հայտնվել եք «հեռուստատեսային թակարդում», դրանից հետո հարկավոր է`

1.մտածել ազատ ժամանակն այլ կերպ  անցկացնելու մասին: Գուցե փորձեք վերհիշել և ժամանցի այլ տեսակների ուշադրություն դարձնել, իսկ  հեռուստացույց դիտելը սահմանափակեք: Ստեղծագործելը, խաղերը, մաքուր օդին զբոսանքը, բնության հետ շփումը կշեղեն ձեզ հեռուստացույց դիտելու մտքից. նախապատվությունը տվեք ավելի օգտակարին:

2. Ուշադրությունը սևեռեք, ասենք, երեխաների խնդիրներին, մտերիմների ու հարազատների հետ փոխհարաբերություններին: Հիշեք, որ հեռուստացույց նայելով` խնդիրները չեն լուծվում: Գիտակցորեն փորձեք հեռու մնալ հեռուստացույցից: Հրաժարվելով ոչինչ չեք կորցնի, հակառակը: Մտածեք` հեռուստացույցը ձեզ տա՞լիս է այն, ինչի կարիքն ունեք, ինչ չեք ստանում ընտանիքից, աշխատանքից: Եվ կարո՞ղ է արդյոք այն փոխարինել մարդկային պահանջմունքներին:

3. Էլեկտրոնային թմրանյութի փոխարեն փորձեք վերկանգնել ուժերը:

Իսկ պատկերացնելու համար, թե որքան է խորացել հեռուստակախվածությունը մեզանում, կարելի է  խոսուն օրինակ բերել: Տարեց մի կին, որը հաստատ հեռուստամոլ է, մի  անգամ օրվա անցուդարձի փոխարեն պատմելով սերիալի հերթական դեպքերի զարգացման մասին, վերջում  հուզմունքով ավելացրեց. «Երանի  մինչև սերիալի վերջը չմեռնեմ»:

Սկզբնաղբյուր. ankakh.com
Լուսանկարը. http://www.ramelectronics.net/
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կարմայի կանոնները. urolog.am
Կարմայի կանոնները. urolog.am

Ինչպե՞ս բարելավել կյանքի որակը:


Կարման, դա մարդու կողմից կատարված արարքներն ու դրանց հետևանքներն են, որոնք կազմում են նրա ճակատագիրը...

Նյարդաբանները հասկացել են, թե ինչո՞ւ ժամանակը երբեմն աննկատ է անցնում. armeniamedicalcenter.am
Նյարդաբանները հասկացել են, թե ինչո՞ւ ժամանակը երբեմն աննկատ է անցնում. armeniamedicalcenter.am

Ժամանակի զգացողությունը սուբյեկտիվ բնույթ է կրում և կարող է փոփոխվել՝ կախված իրավիճակներից: Օրինակ, երբ մարդ ուրախ է՝ ժամանակը թռչում է. իսկ տխուր վիճակում ամեն րոպեն ձգում է երկար: Ինչպես նշում է Live Science-ը...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն
Մի փիլիսոփա ասել է.«Ես որոշեցի երջանիկ դառնալ, որովհետև դա օգտակար է առողջության համար». facebook.com/tachararoghjutyan/
Մի փիլիսոփա ասել է.«Ես որոշեցի երջանիկ դառնալ, որովհետև դա օգտակար է առողջության համար».  facebook.com/tachararoghjutyan/

Ընդհանրապես պետք է սովորություն դարձնել դժվարություններին վերաբերվել թեթև և թույլ չտալ, որ դրանք մինչև վերջ թափանցեն հոգու խորքերը, որովհետև ամենածանր իրավիճակն էլ անցողիկ է և ի վերջո ժամանակի ընթացքում մոռացվում է, բայց այն...

Առողջ ապրելակերպի հիմունքները
Որքա՞ն է Ձեր բիոլոգիական տարիքը
Որքա՞ն է Ձեր բիոլոգիական տարիքը

Օրգանիզմի մորֆոլոգիական և ֆիզիոլոգիական զարգացումը ներկայացնում է մարդու բիոլոգիական տարիքը: Սա բժշկական տեղեկատուներում է ձևակերպված: Իսկ դա նշանակում է, որ տարիքի մասին միայն կարելի է խոսել առաջնորդվելով օրգանիզմի վիճակից...

Առողջ ապրելակերպի հիմունքները
Ինչու են հաջողակ մարդիկ ամեն օր նույն հագուստը կրում. 168.am
Ինչու են հաջողակ մարդիկ ամեն օր նույն հագուստը կրում. 168.am

Երբևէ մտածե՞լ եք այն մասին՝ որքան ժամանակ եք կորցնում առավոտյան՝ որոշելով՝ ինչ հագնել: Դրա հետևանքով հաճախ ուշացել եք դասից կամ աշխատանքից:  Yaamililarder.ru-ի հաղորդմամբ՝ մենք շատ արժեքավոր վայրկյաններ ենք ծախսում...

Հոգեբանին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Հոգեբանին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1.  Ո՞վ է հոգեբանը:

Հոգեբանը զբաղվում է հոգեբանական  բնույթի խնդիրներով և աշխատում է առողջ մարդկանց հետ ՝ նևրոզներ, վախեր կյանքի դժվար...

Հոգեկան առողջություն
Որտեղ են կուտակվում բացասական հույզերը
Որտեղ են կուտակվում բացասական հույզերը

Մի տեսություն կա, որի համաձայն` ցանկացած հիվանդություն` հարբուխ թե քաղցկեղային ուռուցք, բանականությունը, մարմինն ու հույզերը միավորող համակարգում առաջացած խանգարման ազդանշան է...

Հոգեկան առողջություն
Խառնաշփոթի նկատմամբ սերը կրեատիվության նշան է. հոգեբաններ. 1in.am
Խառնաշփոթի նկատմամբ սերը կրեատիվության նշան է. հոգեբաններ. 1in.am

Կարգուկանոնը սեղանին մարդուն մղում է ճիշտ սնվելու և նրան ստիպում է ավելի առատաձեռն լինել, իսկ խառնաշփոթը կրեատիվ գաղափարներ է ծնում: MED Daily-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ամերիկացի գիտնականները...

ԼՈՒՐԵՐ: Ես և աշխատանքը
Գիտնականները պարզել են, թե ինչու են խելացի մարդիկ դժվար սիրահարվում. mediamag.am
Գիտնականները պարզել են, թե ինչու են խելացի մարդիկ դժվար սիրահարվում. mediamag.am

Mediamag.am-ը առաջարկում է հետաքրքիր մտորում, որը թույլ կտա մի նոր հայացք գցել սովորական դարձած իրերին։ Եվ այսպես, ինչո՞ւ է խելացի մարդկանց համար այդքան դժվար գտնել երկրորդ կեսին...

Սեր, հարաբերություններ, ընտանիք
Մանրուքները նույնպես կարող են շատ բան պատմել. 1in.am
Մանրուքները նույնպես կարող են շատ բան պատմել. 1in.am

AdMe-ն ներկայացնում է 9 մանրուք, որոնք մարդու մասին շատ բան կպատմեն...

Գիտնականներ. որքան ժամանակ արժե նայել մարդու աչքերին. sedablog.ru
Գիտնականներ. որքան ժամանակ արժե նայել մարդու աչքերին. sedablog.ru

Բրիտանացի գիտնականները նոր հետազոտության արդյունքում բացահայտել են, թե որքան կարող է լինել տեսողական շփման լավագույն տևողությունը: Մասնավորապես, հետազոտողների կողմից կատարված սոցհարցումը ցույց է տվել...

Մարդու քայլվածքը կպատմի, թե նա որքանով է ագրեսիվ. news.am
Մարդու քայլվածքը կպատմի, թե նա որքանով է ագրեսիվ. news.am

Մարդու քայլվածքն արտացոլում է նրա բնավորությունը եւ այն, թե նա որքանով ագրեսիվ կարող է լինել: Այդ մասին պատմել են University of Portsmouth-ի գիտնականները (Մեծ Բրիտանիա)...

Որոնք են ամուրի կյանքի առավելությունները. հոգեբաններ. 1in.am
Որոնք են ամուրի կյանքի առավելությունները. հոգեբաններ. 1in.am

Ամերիկացի հոգեբանները պարզել են ամուրի կյանքի հիմնական առավելությունները: Նրանց կարծիքով՝ միայնակ մարդիկ վարում են ավելի հագեցած սոցիալական կյանք, ինչպես նաև նրանց մոտ ավելի նկատելի է հոգեբանական....

Ինչպես չվախենալ որոշում ընդունելուց. 1in.am
Ինչպես չվախենալ որոշում ընդունելուց. 1in.am

Ինչպես սովորել չվախենալ որոշումներ ընդունելուց և ընդունել ճիշտ որոշումներ, ներկայացնում է healthinfo.ua-ն: Նախ պետք է ձեզ համար հստակեցնեք այն, որ ընդունած որոշման մեջ  չսխալվեք, հնարավորինս արդյունավետ ելք ապահովեք...

Կյանքում հաջողությունը կանխագուշակել են գեներով. 1in.am
Կյանքում հաջողությունը կանխագուշակել են գեներով. 1in.am

Գիտնականները պարզել են, որ գենոմում փոքր շեղումները մասամբ թույլ են տալիս կանխագուշակել հեղինակավոր աշխատանք և բարձր եկամուտներ ունենալու մարդու հնարավորությունները: Այդ մասին հետազոտությունը...

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ