Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ես

Ինչպե՞ս կարելի է ազատվել անցյալի բացասական կախվածությունից

Ինչպե՞ս կարելի է ազատվել անցյալի բացասական կախվածությունից

Մարդը հավերժական ճամփորդ է, որը կորցրել է դրախտն ու բնության հետ կապը: Նա առաջ է գնում ու չի հավատում, որ երբևէ կարող է կրկին դրախտ վերադառնալ:

 

Մարդիկ տարբեր են. ոմանք հավատում են, որ հաջորդ պահից ամեն ինչ այլ կերպ է լինելու, իսկ ոմանք էլ շարունակում են կառչել անցած հաջողություններից ու անհաջողություններից, վիրավորանքներից ու տանջանքներից, ու համոզված են, որ ճակատագիրն իրենցից վրեժխնդիր է լինում: Սակայն, ըստ էության,  ճակատագիրը ճշգրտորեն վերարտադրում է այն ամենը, ինչ մենք մտածում ենք մեր կյանքի մասին: Մենք հավատում ենք գոյություն չունեցող բաներին, խաբում իրար: Երբեմն մեր հիշողության մեջ պահպանվում են անգամ վիրավորանքի մանրասները կամ այն, ինչը կարող էր կատարվել, սակայն չի կատարվել: Ու կրկին ու կրկին նոր մանրամասներ ենք պեղում հանում ու հավատում դրանց: Փորձում ենք ուրիշի ուշադրությունը կենտրոնացնել մեզ վրա` մանրամասնելով այդ վիրավորանքներն ու ապրումները: Փորձում ենք լսողի գութը շարժել, մեր հանդեպ սրտացավություն, խղճահարություն առաջացնել: Իսկ  այս ամենում ամենավատն այն է, որ մենք մեզ ենք վնասում: Բժիշկները նախազգուշացնում են, որ եթե երկար ժամանակ հիշենք վատ բանի մասին, ապա կարող ենք հիվանդանալ, այն էլ` շատ լուրջ: Մեր բացասական հիշողությունները խանգարում են առաջ գնալ: Դրանք արգելափակում են առաջխաղացումը, աճը: Դրանք ազդարարում են, որ մեր հիշողությունը համակարգչի կոշտ սկավառակի նման պահում է ամեն ինչ: Անցյալի փորձը, ապրումները գրանցվում են նյարդային բջիջներում, գլխուղեղի կեղևի զանազան հատվածներում: Ցանկացած ընկալում` միտք, ձայն, հոտ, կերպար, մի ամբողջ շղթա է` նեյրոնների փոխազդեցություն: Հիշողությունը ևս այդ շղթայի մի հատվածն է, որը, սակայն, չօգտագործվելու դեպքում թուլանում է ու անհետանում:

 

Ուրեմն ինչպե՞ս կարելի է ջնջել անցյալի վատ  հիշողությունը: Մի տարբերակը դասական հոգեբանությունն է, այսինքն`  անցյալի տհաճ, վատ դրվագները դրականով փոխարինելը: Մարդիկ կան, որոնք կարողանում են ուղեղի այդ եզակի հատկությունը կիրառել, անհաջողության դեպքում մտածել հաճելի բաների մասին: Գործուն ու հասարակ միջոց է խաղը. մարդը բոլոր տարիքներում էլ սիրում է խաղալ: Ուրեմն ի՞նչն է խանգարում երկարաձգելու մանկությունը: Երևակայության մեջ դեն նետեք այն ամենը, ինչը խանգարում է: Հեռացրեք ձեզնից չարակամներին, թշնամիներին: Ինչ-որ ժամանակով ինքներդ դարձեք չարը, եթե դա կջերմացնի ձեր հոգին:

 

Երբեք մի նմանակեք ինչ-որ մեկին կամ ուրիշի ձեռքբերումները ձեզ մի վերագրեք: Թողեք ամեն ինչ անցյալում ու վստահաբար առաջ անցեք: Կյանքը շարժում է, առաջ տանող ճանապարհ: Ի՞նչ իմաստ ունի հետ նայել` տեսնելու այն, ինչն արդեն կատարվել է:

 

Իսկ կարելի՞ է որոշել` հաջողվե՞լ է անցյալի բացասական կախվածությունից ազատվել, թե՞ ոչ: Այո, եթե  էլ չեք վիճում, չեք փորձում ձեր արդարացիությունն ապացուցել կամ էլ սիրտը դատարկելու պահանջ չունեք:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կարմայի կանոնները. urolog.am
Կարմայի կանոնները. urolog.am

Ինչպե՞ս բարելավել կյանքի որակը:


Կարման, դա մարդու կողմից կատարված արարքներն ու դրանց հետևանքներն են, որոնք կազմում են նրա ճակատագիրը...

Նյարդաբանները հասկացել են, թե ինչո՞ւ ժամանակը երբեմն աննկատ է անցնում. armeniamedicalcenter.am
Նյարդաբանները հասկացել են, թե ինչո՞ւ ժամանակը երբեմն աննկատ է անցնում. armeniamedicalcenter.am

Ժամանակի զգացողությունը սուբյեկտիվ բնույթ է կրում և կարող է փոփոխվել՝ կախված իրավիճակներից: Օրինակ, երբ մարդ ուրախ է՝ ժամանակը թռչում է. իսկ տխուր վիճակում ամեն րոպեն ձգում է երկար: Ինչպես նշում է Live Science-ը...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն
Մի փիլիսոփա ասել է.«Ես որոշեցի երջանիկ դառնալ, որովհետև դա օգտակար է առողջության համար». facebook.com/tachararoghjutyan/
Մի փիլիսոփա ասել է.«Ես որոշեցի երջանիկ դառնալ, որովհետև դա օգտակար է առողջության համար».  facebook.com/tachararoghjutyan/

Ընդհանրապես պետք է սովորություն դարձնել դժվարություններին վերաբերվել թեթև և թույլ չտալ, որ դրանք մինչև վերջ թափանցեն հոգու խորքերը, որովհետև ամենածանր իրավիճակն էլ անցողիկ է և ի վերջո ժամանակի ընթացքում մոռացվում է, բայց այն...

Առողջ ապրելակերպի հիմունքները
Որքա՞ն է Ձեր բիոլոգիական տարիքը
Որքա՞ն է Ձեր բիոլոգիական տարիքը

Օրգանիզմի մորֆոլոգիական և ֆիզիոլոգիական զարգացումը ներկայացնում է մարդու բիոլոգիական տարիքը: Սա բժշկական տեղեկատուներում է ձևակերպված: Իսկ դա նշանակում է, որ տարիքի մասին միայն կարելի է խոսել առաջնորդվելով օրգանիզմի վիճակից...

Առողջ ապրելակերպի հիմունքները
Ինչու են հաջողակ մարդիկ ամեն օր նույն հագուստը կրում. 168.am
Ինչու են հաջողակ մարդիկ ամեն օր նույն հագուստը կրում. 168.am

Երբևէ մտածե՞լ եք այն մասին՝ որքան ժամանակ եք կորցնում առավոտյան՝ որոշելով՝ ինչ հագնել: Դրա հետևանքով հաճախ ուշացել եք դասից կամ աշխատանքից:  Yaamililarder.ru-ի հաղորդմամբ՝ մենք շատ արժեքավոր վայրկյաններ ենք ծախսում...

Հոգեբանին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Հոգեբանին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1.  Ո՞վ է հոգեբանը:

Հոգեբանը զբաղվում է հոգեբանական  բնույթի խնդիրներով և աշխատում է առողջ մարդկանց հետ ՝ նևրոզներ, վախեր կյանքի դժվար...

Հոգեկան առողջություն
Որտեղ են կուտակվում բացասական հույզերը
Որտեղ են կուտակվում բացասական հույզերը

Մի տեսություն կա, որի համաձայն` ցանկացած հիվանդություն` հարբուխ թե քաղցկեղային ուռուցք, բանականությունը, մարմինն ու հույզերը միավորող համակարգում առաջացած խանգարման ազդանշան է...

Հոգեկան առողջություն
Խառնաշփոթի նկատմամբ սերը կրեատիվության նշան է. հոգեբաններ. 1in.am
Խառնաշփոթի նկատմամբ սերը կրեատիվության նշան է. հոգեբաններ. 1in.am

Կարգուկանոնը սեղանին մարդուն մղում է ճիշտ սնվելու և նրան ստիպում է ավելի առատաձեռն լինել, իսկ խառնաշփոթը կրեատիվ գաղափարներ է ծնում: MED Daily-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ամերիկացի գիտնականները...

ԼՈՒՐԵՐ: Ես և աշխատանքը
Գիտնականները պարզել են, թե ինչու են խելացի մարդիկ դժվար սիրահարվում. mediamag.am
Գիտնականները պարզել են, թե ինչու են խելացի մարդիկ դժվար սիրահարվում. mediamag.am

Mediamag.am-ը առաջարկում է հետաքրքիր մտորում, որը թույլ կտա մի նոր հայացք գցել սովորական դարձած իրերին։ Եվ այսպես, ինչո՞ւ է խելացի մարդկանց համար այդքան դժվար գտնել երկրորդ կեսին...

Սեր, հարաբերություններ, ընտանիք
Մանրուքները նույնպես կարող են շատ բան պատմել. 1in.am
Մանրուքները նույնպես կարող են շատ բան պատմել. 1in.am

AdMe-ն ներկայացնում է 9 մանրուք, որոնք մարդու մասին շատ բան կպատմեն...

Գիտնականներ. որքան ժամանակ արժե նայել մարդու աչքերին. sedablog.ru
Գիտնականներ. որքան ժամանակ արժե նայել մարդու աչքերին. sedablog.ru

Բրիտանացի գիտնականները նոր հետազոտության արդյունքում բացահայտել են, թե որքան կարող է լինել տեսողական շփման լավագույն տևողությունը: Մասնավորապես, հետազոտողների կողմից կատարված սոցհարցումը ցույց է տվել...

Մարդու քայլվածքը կպատմի, թե նա որքանով է ագրեսիվ. news.am
Մարդու քայլվածքը կպատմի, թե նա որքանով է ագրեսիվ. news.am

Մարդու քայլվածքն արտացոլում է նրա բնավորությունը եւ այն, թե նա որքանով ագրեսիվ կարող է լինել: Այդ մասին պատմել են University of Portsmouth-ի գիտնականները (Մեծ Բրիտանիա)...

Որոնք են ամուրի կյանքի առավելությունները. հոգեբաններ. 1in.am
Որոնք են ամուրի կյանքի առավելությունները. հոգեբաններ. 1in.am

Ամերիկացի հոգեբանները պարզել են ամուրի կյանքի հիմնական առավելությունները: Նրանց կարծիքով՝ միայնակ մարդիկ վարում են ավելի հագեցած սոցիալական կյանք, ինչպես նաև նրանց մոտ ավելի նկատելի է հոգեբանական....

Ինչպես չվախենալ որոշում ընդունելուց. 1in.am
Ինչպես չվախենալ որոշում ընդունելուց. 1in.am

Ինչպես սովորել չվախենալ որոշումներ ընդունելուց և ընդունել ճիշտ որոշումներ, ներկայացնում է healthinfo.ua-ն: Նախ պետք է ձեզ համար հստակեցնեք այն, որ ընդունած որոշման մեջ  չսխալվեք, հնարավորինս արդյունավետ ելք ապահովեք...

Կյանքում հաջողությունը կանխագուշակել են գեներով. 1in.am
Կյանքում հաջողությունը կանխագուշակել են գեներով. 1in.am

Գիտնականները պարզել են, որ գենոմում փոքր շեղումները մասամբ թույլ են տալիս կանխագուշակել հեղինակավոր աշխատանք և բարձր եկամուտներ ունենալու մարդու հնարավորությունները: Այդ մասին հետազոտությունը...

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ