Ես
Ինչպես է գույնն ազդում առողջության ու տրամադրության վրա
Դեռևս մեծ Գյոթեն է ասել, որ դեղինը պայծառ զգացումներ է ծնում, կապույտը` սառնության, մանուշակագույնը` ոչ զվարթ, իսկ կարմիրը մի ամբողջ տպավորությունների գամմա է ստեղծում: Գույնն ազդում է տրամադրության, ինքնազգացողության և վերջնարդյունքում` առողջության վրա: Ինչպե՞ս և ինչո՞ւ:
Դեռևս հնագույն քաղաքակրթություններն են գույնն օգտագործել բուժման նպատակով: Այսպես, Հին Եգիպտոսում տաճարներում հատուկ տարածքներ կային, որտեղ արևի ճառագայթները բեկվում ու տարբեր գունային սպեկտորներ էին ստեղծում: Մարդն, ասես, լող էր տալիս այդ գույների մեջ: Այդ միջոցն անվանել են Ռա-թերապիա: Մեր օրերում դրան փոխարինելու է եկել քրոմաթերապիան, որն ուսումնասիրում է գույնի ազդեցությունը մարդու վրա:
Այսպես. կամիրը խթանում է նյարդակենտրոնների, ուղեղի ձախ կիսագնդի աշխատանքը, լիցքավորում լյարդն ու մկանները: Սակայն, երկարատև ազդեցության դեպքում հոգնածություն է առաջացնում ու հաճախասրտություն: Այն կիրառվում է սակավարյունությունը, բրոնխիալ ասթման, թոքամզաբորբը, ներզատիչ համակարգը, ռևմատիզմը, ընկճախտը, շլությունն ու աչքի ցանցաթաղանթի հիվանդությունները բուժելու նպատակով: Կարմիրը հակացուցված է տենդի, նյարդային գրգռվածության, արյան բարձր ճնշման, բորբոքային գործընթացների ժամանակ: Վատ է ազդում նաև կարմիր մազեր ունեցողների վրա:
Դեղինն ու կիտրոնագույնն ակտիվացնում են շարժողական կենտրոնները, կուտակում մկանային էներգիա, խթանում ու մաքրում լյարդը, աղիքները, մաշկը, օժտված են լեղամուղ ու թուլացնող հատկությամբ: Դա բերկրանքի ու սեքսուալության գույնն է: Կիրառվում է շաքարային դիաբետի, մարսողական խնդիրների, լեղապարկի թերֆունկցիայի, լյարդի ու աղիքների բուժման նպատակով: Ակնաբուժության մեջ շլությունը, թույլ տեսողությունը, ցանցաթաղանթի ու աչքի անոթները բուժելու համար է կիրառվում:
Չի կարելի դեղին գույն կիրառել մարմնի բարձր ջերմության, նևրալգիաների, գերգրգռվածության, բորբոքային ու տեսողական հալուցինացիաների դեպքում:
Կանաչ գույնը թուլացնում, վերացնում է անոթների սպազմը, իջեցնում բարձր ճնշումը, լայնացնում մազանոթները, նպաստում լավ տրամադրությանը: Դրա համար էլ կիրառվում է սիրտ-անոթային հիվանդությունների, ասթմայի, նևրալգիաների, օսթեոխոնդրոզի, իմպոտենցիայի, անքնության դեպքում: Կանաչով են բուժում գլաուկոման, կարճատեսությունը, ցանցաթաղանթի հիվանդություններն ու տեսողական նյարդի խնդիրները:
Կապույտը, հակառակը, նպաստում է անոթների կծկմանը, բարձրացնում ճնշումը: Հակամանրէ ազդեցություն ունի, կիրառում են սենյակների ախտահանման, քիթ-կոկորդ-ականջի, ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունների ժամանակ: Աչքերի համար` եղջրաթաղանթի, կատարակտի սկզբնական փուլի ու կարճատեսության դեպքում: Երկարատև ազդեցության դեպքում կապույտը հոգնեցնում է ու ընկճախտի պատճառ դառնում:
Մանուշակագույնը կարգավորում է հարվահանաձև գեղձի, փայծաղի աշխատանքը, բարձրացնում մկանային տոնուսը: Մնացած դեպքերում այս գույնը նույն ազդեցությունն ունի, ինչ՝ կապույտը:
Ակնաբուժության մեջ կիրառվում է մի սարք, որը աչքի վրա է ներազդում գունային գամմաների որոշակի համադրության միջոցով: Դրանից հետո աչքի որոշ հիվանդություններ լիովին բուժվում են, մյուսներն էլ` էականորեն նահանջում: Ընդհանուր վիճակի բարելավում է լինում. բարձրանում է ախորժակը, անցնում են գլխացավերն, ու կարգավորվում է քունը:
Գույնն ու տրամադրությունը
Հագուստ գնելիս կամ տունը նորոգելիս ինչո՞ւ ենք ընտրում որոշակի գունային գամման, ինչո՞ւ ենք որոշ գույներ նախընտրում, իսկ մյուսները, մեղմ ասած, չենք սիրում: Այդպես է դուր գալիս մեր տրամադրությանը: Իսկ հոգեբանները կարծում են, որ դա հենց այնպես չէ: Տրամադրությունն ու բնավորությունը միշտ չէ, որ համապատասխանում են, նույն կերպ` եղանակն ու կլիման: Հարթավայրային տեղանքում երբեմն անձրևներ են լինում, կարկուտ ու ձյուն: Այդպես էլ գույնի ընտրության մեջ է. ողջ կյանքում նախընտրում ենք գունային որոշակի տոնայնություն, սակայն մի պահ անզուսպ ցանկություն է առաջանում լիովին մեզ հակառակ, «ոչ բնորոշ» գույնով շրջապատվելու: Ասենք, անընդհատ հագնում ենք մոխրա-կապտավուն հագուստ ու գնում ենք կարմիր բլուզ: Որոշ ժամանակ անց նայում ենք այդ բլուզին, ու ափսոսում ծախսած գումարը: Սակայն չպետք է շտապել այդ «անպետք» գնումից ազատվել, չէ՞ որ նման տրամադրություն էլի կլինի, ու անպայման կարմիր բլուզը պետք կգա:
Հոգեբանները դա հետևյալ կերպ են բացատրում:
Այս կամ այն գույնի հանդեպ «թուլությունը» բացատրվում է մարդու բնույթով, իսկ կամիր բլուզի տեսքով անսպասելի պոռթկումները ցույց են տալիս տվյալ պահի տրամադրությունը: Ստացվում է, որ մենք գույնով կոտրում ենք տրամադրությունը: Այս կամ այն իրը գնում ենք` առաջնորդվելով սեփական նախասիրություններով ու ճաշակով: Եթե վերջին շրջանում ֆիզիկական ու էմոցիոնալ ծանրաբեռնվածություն ենք ունեցել, ապա բնազդորեն ընտրում ենք մուգ գույներ և հակառակը, եթե, օրգանիզմը «վերելքի մեջ է», իրադարձություն ենք ցանկանում, ապա ըտրում ենք վառ գույներ:
Հոգեբաններն առանձնացնում են այն գլխավոր գույները, որոնք որոշում են հոգեբանական տրամադրությունը, բավարարությունը, ինքնահաստատումը, ակտիվությունը, կապվածությունը, ինչ-որ բանի սպասումը: Հիմնական գույների նշանակությունը դիտարկելով` կարելի է գնահատել մեր ու մեր մտերիմների բնավորությունը:
Կարմիրը կամքի, ակտիվության, ագրեսիվության, անկախության, շարժման գույն է: Կարմիրով մարդը կենսուրախ է, սեքսուալ, էներգիայով լեցուն: Այն կյանքը կրքով, ցանկություններով է լցնում: Եթե կենցաղը նեղում է ձեզ կամ ծանր աշխատանք պիտի կատարեք, ուրեմն օգտվեք այդ գույնից: Իսկ եթե հուզված եք, նյարդայնացած, ապա կարմիրը վիճակն է՛լ ավելի կբարդացնի:
Նարնջագույնը լավատեսության, ջերմության, հախուռնության ու համառության գույն է: Նարնջագույնը նախընտրողները լավ ընկերներ են, պատրաստ՝ միշտ օգնության գալու:
Վարդագույնը քնքշության ու կանացիության գույն է:
Դեղինը` երջանիկ հույսի գույնն է: Դեղին են ընտրում ուրախ, կենսասեր, նպատակաուղղված, ակտիվ ու նույնիսկ էքսպանսիվ մարդիկ: Դեղինով մարդը բարի կամեցող է, ինքնավստահ, գիտի գումար աշխատել: Այդ գույնն օգնում է կազմվածքը պահպանելուն:
Կանաչը խոսում է մտքի ճկունության, դատողությունների ու իրավիճակը հասկանալու մասին: Խորհրդանշում է ֆինանսական բարվոք վիճակն ու ծաղկումը: Պայծառ կանաչը երիտասարդացնում է: Կանաչի հանդեպ անհանդուրժողությունը խոսում է էմոցիոնալ վիճակից դժգոհության մասին:
Երկնագույնը խաղաղության գույնն է ու ճշմարտության: Երկնագույնը գերադասող մարդը կարող է առանց վիրավորելու ասել ճշմարտությունը, ու նրան միշտ ճիշտ են հասկանում: Երկնագույնի հանդեպ սերը խոսում է զարգացած ինտելեկտի մասին: Գույնի բնավորությունը զուսպ է, փոքր-ինչ սառնոտ:
Կապույտը նախընտրում են պասիվ ու զգացմունքային մարդիկ, որոնք կարգուկանոն ու մաքրություն են սիրում: Հանգստությունը նրանց համար ամեն բանից վեր է, նրանք մելանխոլիկ են:
Մանուշակագույնը վերամբարձ երազների ու խորհրդավորության գույնն է: Այդ գույնը սիրողները ստեղծագործ մարդիկ են, ձգտում են հմայել: Եթե դա չի կատարվում, ապա դառնում են քմահաճ ու բռնկվող:
Շագանակագույնը պահպանողական բնույթի մասին է խոսում: Մարմնավորում է կայունությունը, զսպվածությունն ամեն ինչում, հուսալիությունն ու համեստությունը: Այդ գույնը սիրողները հրաշալի աշխատող են, հուսալի գործընկեր:
Սպիտակը մաքրության ու անաղարտության, հանգստության ու հոգեկան հավասարակշռության գույնն է: Սպիտակի չարաշահումը, սակայն, կարող է օտարացում առաջացնել:
Մոխրագույնը գործնական գույն է: Այն նախընտրողները ամուր բնավորություն ունեն, համբերատար են ու աննկուն: Գերադասում են վերահսկել զգացմունքներն ու ձգտում են կայունության: Չափազանց ինքնավստահությունը կարող է ունայնության ու ընկճախտի հանգեցնել:
Սևը «ճակատագրական կանանց» գույնն է: Սևով կինը եսասեր է ու անխիղճ: Սակայն նորաձևության աշխարհում հաստատվել է այն կարծիքը, որ սևը էլեգանտության, ոճի ու լավ ճաշակի գույն է: Ինչը կրկին հաստատում է այն միտքը, որ ամեն ինչ կյանքում իր որոշակի իմաստն ունի, ու ոչինչ պատահական չի լինում:
Թվում է, թե այս կամ այն գունային գամմայի նախապատվությունը կամ ցուցադրական բազմագույնությունը ենթագիտակցական մակարդակում է կատարվում, սակայն ուշադիր լինելու դեպքում կարող ենք հասկանալ, որ գույնը ո՛չ միայն զարդարում է մարդուն, այլև լրացուցիչ գույներ բերում նրա բնույթի ու աշխարհընկալման մեջ:
Կարդացեք նաև
Ինչպե՞ս բարելավել կյանքի որակը:
Կարման, դա մարդու կողմից կատարված արարքներն ու դրանց հետևանքներն են, որոնք կազմում են նրա ճակատագիրը...
Ժամանակի զգացողությունը սուբյեկտիվ բնույթ է կրում և կարող է փոփոխվել՝ կախված իրավիճակներից: Օրինակ, երբ մարդ ուրախ է՝ ժամանակը թռչում է. իսկ տխուր վիճակում ամեն րոպեն ձգում է երկար: Ինչպես նշում է Live Science-ը...
Ընդհանրապես պետք է սովորություն դարձնել դժվարություններին վերաբերվել թեթև և թույլ չտալ, որ դրանք մինչև վերջ թափանցեն հոգու խորքերը, որովհետև ամենածանր իրավիճակն էլ անցողիկ է և ի վերջո ժամանակի ընթացքում մոռացվում է, բայց այն...
Օրգանիզմի մորֆոլոգիական և ֆիզիոլոգիական զարգացումը ներկայացնում է մարդու բիոլոգիական տարիքը: Սա բժշկական տեղեկատուներում է ձևակերպված: Իսկ դա նշանակում է, որ տարիքի մասին միայն կարելի է խոսել առաջնորդվելով օրգանիզմի վիճակից...
Երբևէ մտածե՞լ եք այն մասին՝ որքան ժամանակ եք կորցնում առավոտյան՝ որոշելով՝ ինչ հագնել: Դրա հետևանքով հաճախ ուշացել եք դասից կամ աշխատանքից: Yaamililarder.ru-ի հաղորդմամբ՝ մենք շատ արժեքավոր վայրկյաններ ենք ծախսում...
1. Ո՞վ է հոգեբանը:
Հոգեբանը զբաղվում է հոգեբանական բնույթի խնդիրներով և աշխատում է առողջ մարդկանց հետ ՝ նևրոզներ, վախեր կյանքի դժվար...
Մի տեսություն կա, որի համաձայն` ցանկացած հիվանդություն` հարբուխ թե քաղցկեղային ուռուցք, բանականությունը, մարմինն ու հույզերը միավորող համակարգում առաջացած խանգարման ազդանշան է...
Կարգուկանոնը սեղանին մարդուն մղում է ճիշտ սնվելու և նրան ստիպում է ավելի առատաձեռն լինել, իսկ խառնաշփոթը կրեատիվ գաղափարներ է ծնում: MED Daily-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ամերիկացի գիտնականները...
Mediamag.am-ը առաջարկում է հետաքրքիր մտորում, որը թույլ կտա մի նոր հայացք գցել սովորական դարձած իրերին։ Եվ այսպես, ինչո՞ւ է խելացի մարդկանց համար այդքան դժվար գտնել երկրորդ կեսին...
Բրիտանացի գիտնականները նոր հետազոտության արդյունքում բացահայտել են, թե որքան կարող է լինել տեսողական շփման լավագույն տևողությունը: Մասնավորապես, հետազոտողների կողմից կատարված սոցհարցումը ցույց է տվել...
Մարդու քայլվածքն արտացոլում է նրա բնավորությունը եւ այն, թե նա որքանով ագրեսիվ կարող է լինել: Այդ մասին պատմել են University of Portsmouth-ի գիտնականները (Մեծ Բրիտանիա)...
Ամերիկացի հոգեբանները պարզել են ամուրի կյանքի հիմնական առավելությունները: Նրանց կարծիքով՝ միայնակ մարդիկ վարում են ավելի հագեցած սոցիալական կյանք, ինչպես նաև նրանց մոտ ավելի նկատելի է հոգեբանական....
Ինչպես սովորել չվախենալ որոշումներ ընդունելուց և ընդունել ճիշտ որոշումներ, ներկայացնում է healthinfo.ua-ն: Նախ պետք է ձեզ համար հստակեցնեք այն, որ ընդունած որոշման մեջ չսխալվեք, հնարավորինս արդյունավետ ելք ապահովեք...
Գիտնականները պարզել են, որ գենոմում փոքր շեղումները մասամբ թույլ են տալիս կանխագուշակել հեղինակավոր աշխատանք և բարձր եկամուտներ ունենալու մարդու հնարավորությունները: Այդ մասին հետազոտությունը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն