Ես
Հոգեբանության մեջ հայտնի անձի երկու տիպերը (Էքստրավերտներ և ինտրովերտներ)
Հոգեբանության մեջ հայտնի է անձի երկու տիպ` էքստրավերտ և ինտրովերտ: Էքստրավերտը անձի ուղղվածությունն է դեպի արտաքին աշխարհ, իսկ ինտրովերտը`դեպի ներաշխարհ:
Էքստրավերտները լիցքավորվում են էներգիայով արտաքին աշխարհից, գործողություններից, մարդկանցից, վայրերից և իրերից:
Երկարաժամկետ անգործությունը, մենակությունը զրկում են նրանց կյանքի իմաստի գիտակցումից: Նրանք շատ են սիրում ամբոխ և ակտիվություն:Էքստրավերտները մշտապես գտնվում են զգայական և հուզական տեղեկատվության փնտրտուքի մեջ:
Էքստրավերտներին հատուկ է այնպիսի վարք, որի դեպքում մարդ ձգտում է.
-
ակտիվորեն հաղորդակցվել այլ մարդկանց հետ,
-
մշտապես գտնվել այլ մարդկանց ուշադրության կենտրոնում,
-
մասնակցել հանրային միջոցառումներին,
-
մասնակցել մարդաշատ միջոցառումներին ու երեկույթներին:
Էքստրավերտները հակված են.
-
կիսվել իրենց էներգիայով ու ոգեշնչվածությամբ բոլոր նրանց հետ, ում տեսնում են իրենց շուրջը,
-
արագ պատասխանել հարցերին և արձագանքել իրադարձություններին,
-
հեշտությամբ կիսվել անձնական տեղեկատվությամբ,
-
մարդկանց հետ առերես շփվել նույնքան հեշտությամբ, որքան խմբում,
-
մտածել բարձրաձայն` միմյանց հետ համագործակցելով: Բացի դրանից, նրանք հաճախ դիմացինին խոսելու հնարավորություն չեն տալիս ու միշտ չէ, որ իրենց ասածին կարևորություն են տալիս:
Էքստրավերտները պետք է սովորեն կառավարել շփման գործընթացը և դադարեցնեն այն ժամանակ, երբ վերջինս բացասական արձագանք է առաջացնում զրուցակցի մոտ:
Ինտրովերտներին հատուկ է այնպիսի վարք, որը կապված է մենակության, մտորումների, անհանգստությունների, ստեղծագործելու և այդ ամենին հետևելու հետ:
Ինտրովերտները իրենց էներգիայի աղբյուրը փնտրում են սեփական ներաշխարհում` մտքերում, տպավորություններում, հույզերում, հուշերում և այլն::Արտաքին աշխարհը նրանց մոտ հոգեկան լարվածություն է առաջացնում:Պարզապես այլ մարդկանց մեջ գտնվելը արդեն իսկ գերլարում է ինտրովերտներին: Նրանք կորցնում են իրենց էներգիան, երբ հայտնվում են ամբոխի մեջ, լսարանում, աղմկոտ միջավայրում: Մարդիկ նրանց կարող են շատ դուր գալ, բայց, սովորաբար, որևէ մեկի հետ խոսելիս զգում են, որ պետք է հեռանան` խորը շունչ քաշելու:Վերականգնման համար նրանց շատ երկար ժամանակ է հարկավոր: Բացի այդ, ինտրովերտների էներգիան ավելի արագ է սպառվում, քան էքստրավերտներինը:
Ինտրովերտները նախընտրում են խորություն ու սահմանափակում են իրենց տպավորությունները, սակայն դրանցից յուրաքանչյուրը զարգացնում են շատ խորությամբ: Հաճախ նրանք քիչ ընկերներ են ունենում, սակայն վերջիններս շատ մտերիմ են լինում: Ինտրովերտներին հաճույք են պատճառում դեմ առ դեմ խոսակցությունները, իսկ գործունեության խմբակային տեսակները նրանց զրկում են էներգիայից ու չափազանց գրգռում:
Ինտրովերտները հակված են.
-
իրենց ներսում պահել էներգիան և ոգեշնչվածությունը ու կիսել այն միայն նրանց հետ, ում շատ լավ են ճանաչում,
-
տատանվել այն հարցում, թե ինչպես ուրիշների հետ կիսվել անձնական տեղեկատվությամբ,
-
նախքան հարցերին պատասխանելը նրանց ժամանակ է հարկավոր մտածելու և արտաքին իրադարձություններին արձագանքելու համար,
-
նրանք նախընտրում են առերես շփվել,
-
ժամանակ առ ժամանակ նրանց կարող է թվալ, որ ինչ-որ բան են ասել ձեզ, սակայն իրականում դա այդպես չէ, քանի որ նրանք միշտ չափազանցնում են իրադարձություններն իրենց երևակայությունում,
-
մտածում և գործում են զգուշությամբ,
-
մինչև իրենց կարծիքը չեն հարցնում, նրանք չեն արտահայտվում:
Հաջողակ մարդիկ կարող են և՛ ինտրովերտ լինել, և՛ էքստրավերտ: Սակայն երկու տիպին էլ անհրաժեշտ է սովորել ձեռք բերել մյուս տիպին բնորոշ հմտություններ: Աստիճանաբար այդ հատկանիշների կրողը դառնում է ալտրուիստ` մարդ, ով կարող է հարգել և՛ սեփական, և՛ ուրիշների հետաքրքրությունները և արդյունքում հասնել առավելագույն հաջողությունների:
Կարդացեք նաև
Ինչպե՞ս բարելավել կյանքի որակը:
Կարման, դա մարդու կողմից կատարված արարքներն ու դրանց հետևանքներն են, որոնք կազմում են նրա ճակատագիրը...
Ժամանակի զգացողությունը սուբյեկտիվ բնույթ է կրում և կարող է փոփոխվել՝ կախված իրավիճակներից: Օրինակ, երբ մարդ ուրախ է՝ ժամանակը թռչում է. իսկ տխուր վիճակում ամեն րոպեն ձգում է երկար: Ինչպես նշում է Live Science-ը...
Ընդհանրապես պետք է սովորություն դարձնել դժվարություններին վերաբերվել թեթև և թույլ չտալ, որ դրանք մինչև վերջ թափանցեն հոգու խորքերը, որովհետև ամենածանր իրավիճակն էլ անցողիկ է և ի վերջո ժամանակի ընթացքում մոռացվում է, բայց այն...
Օրգանիզմի մորֆոլոգիական և ֆիզիոլոգիական զարգացումը ներկայացնում է մարդու բիոլոգիական տարիքը: Սա բժշկական տեղեկատուներում է ձևակերպված: Իսկ դա նշանակում է, որ տարիքի մասին միայն կարելի է խոսել առաջնորդվելով օրգանիզմի վիճակից...
Երբևէ մտածե՞լ եք այն մասին՝ որքան ժամանակ եք կորցնում առավոտյան՝ որոշելով՝ ինչ հագնել: Դրա հետևանքով հաճախ ուշացել եք դասից կամ աշխատանքից: Yaamililarder.ru-ի հաղորդմամբ՝ մենք շատ արժեքավոր վայրկյաններ ենք ծախսում...
1. Ո՞վ է հոգեբանը:
Հոգեբանը զբաղվում է հոգեբանական բնույթի խնդիրներով և աշխատում է առողջ մարդկանց հետ ՝ նևրոզներ, վախեր կյանքի դժվար...
Մի տեսություն կա, որի համաձայն` ցանկացած հիվանդություն` հարբուխ թե քաղցկեղային ուռուցք, բանականությունը, մարմինն ու հույզերը միավորող համակարգում առաջացած խանգարման ազդանշան է...
Կարգուկանոնը սեղանին մարդուն մղում է ճիշտ սնվելու և նրան ստիպում է ավելի առատաձեռն լինել, իսկ խառնաշփոթը կրեատիվ գաղափարներ է ծնում: MED Daily-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ամերիկացի գիտնականները...
Mediamag.am-ը առաջարկում է հետաքրքիր մտորում, որը թույլ կտա մի նոր հայացք գցել սովորական դարձած իրերին։ Եվ այսպես, ինչո՞ւ է խելացի մարդկանց համար այդքան դժվար գտնել երկրորդ կեսին...
Բրիտանացի գիտնականները նոր հետազոտության արդյունքում բացահայտել են, թե որքան կարող է լինել տեսողական շփման լավագույն տևողությունը: Մասնավորապես, հետազոտողների կողմից կատարված սոցհարցումը ցույց է տվել...
Մարդու քայլվածքն արտացոլում է նրա բնավորությունը եւ այն, թե նա որքանով ագրեսիվ կարող է լինել: Այդ մասին պատմել են University of Portsmouth-ի գիտնականները (Մեծ Բրիտանիա)...
Ամերիկացի հոգեբանները պարզել են ամուրի կյանքի հիմնական առավելությունները: Նրանց կարծիքով՝ միայնակ մարդիկ վարում են ավելի հագեցած սոցիալական կյանք, ինչպես նաև նրանց մոտ ավելի նկատելի է հոգեբանական....
Ինչպես սովորել չվախենալ որոշումներ ընդունելուց և ընդունել ճիշտ որոշումներ, ներկայացնում է healthinfo.ua-ն: Նախ պետք է ձեզ համար հստակեցնեք այն, որ ընդունած որոշման մեջ չսխալվեք, հնարավորինս արդյունավետ ելք ապահովեք...
Գիտնականները պարզել են, որ գենոմում փոքր շեղումները մասամբ թույլ են տալիս կանխագուշակել հեղինակավոր աշխատանք և բարձր եկամուտներ ունենալու մարդու հնարավորությունները: Այդ մասին հետազոտությունը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն