Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ես

Կերակրատեսակներ, որոնք խթանում են մտավոր կարողությունն ու հիշողությունը

Կերակրատեսակներ, որոնք խթանում են մտավոր կարողությունն ու հիշողությունը

Մտավոր կարողությունների զարգացումը սահմաններ չի ճանաչում, հիշեցնում է Medical Daily-ն: Ոչ-ոք չի կարող անգերազանցելի մտքի թռիչք կամ սրամտություն ունենալ: Այդուհանդերձ, նման կարողությունների ձեռքբերումը նաեւ մեծ ջանքեր է պահանջում:

 

Եթե միայն այնպիսի ուտելիք լիներ, որի շնորհիվ կարողանայինք հանճար դառնալ… Պարզվում է` գիտնականները հատուկ խոհանոց են մշակել, որի բաղադրիչները կարող են մի փոքր օգտակար լինել այդ ճանապարհին.

Մտավոր կարողություն

Համալսարանները միլիարդավոր դոլարներ են աշխատում` համոզելով, որ քառամյա կրթության արդյունքում խոստումնալից երիտասարդները կարող են մտավոր կարողություններով երկրագնդի մնացած բնակիչներին գերազանցել: Եթե միայն իմանային, որ հիշյալ արդյունքին կարելի է… մուգ շոկոլադի օգնությամբ հասնել:  Անգլիական Northumbria համալսարանի ուսանողների շրջանում իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ կակաոյով հարուստ շեյք ընդունելուց հետո մաթեմատիկական խնդիրներն ավելի ընկալելի եւ հեշտ լուծելի են դառնում:  Սակայն մուգ շոկոլադը ոչ թե ավելի խելացի է դարձնում, այլ պարզապես օգտակար է` գիտելիքների պաշարն ավելի պայծառ պահելու համար: Այն, «ֆլավոնոլ» կոչվող բաղադրիչի օգնությամբ, արագացնում է արյան շրջանառությունը եւ ուղեղին ավելի մեծ քանակությամբ արյան հոսք ապահովում, ինչն էլ իր հերթին ուղեղի ֆունկցիոնալ գործունեության ամենակարեւոր խթանիչներից մեկն է համարվում:

Զգոնություն

Զգոնության պակաս զգալիս հաճախ սուրճ ենք խմում` ուշքի գալու համար: Ճիշտ է` արդյունքում իրոք հավելյալ էներգիա է ստացվում, սակայն փոփոխությունն ընդամենը կարճաժամկետ հեռանկար ունի եւ ազդեցության ավարտից հետո վատթար վիճակ ստեղծվելու վտանգ է հասունանում: Այս պարագայում E վիտամինով եւ մագնեզիումով հարուստ նուշը կարող է ավելի արդյունավետ այլընտրանք լինել: Այն ուղեղի աշխատանքը բարձրագույն մակարդակի է բերում` առանց հետագա «կախման» վտանգի: Եթե նուշի սիրահար չեք, «հին ու բարի» պրոտեինը կարող է օգնության հասնել` ամբողջ օրը զգոն անցկացնելու համար, քանի որ արթուն վիճակի համար պատասխանատու բջիջների` օրեքսին նեյրոնների աշխատանքն է խթանում: Կենդանական ծագում ունեցող սննդամթերքը` ձկնեղենը, միսը, կաթնամթերքը եւ ձուն, հարուստ են պրոտեինով:

Կենտրոնացվածութուն

Կենտրոնացվածության պակաս շատերս ենք զգացել: Առավոտից նորմալ աշխատում ես, եւ հարկարծ թվում է` ոչ մի բանի վրա մի քանի րոպեից ավել ի վիճակի չես կենտրոնանալ: Վիճակը հաղթահարելու համար խորհուրդ ենք տալիս հաջորդ անգամ սուրճի փոխարեն հատապտուղներ փորձել: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մասնավորապես հապալասն ի վիճակի է մինչեւ 5 ժամ կենտրոնացվածության եւ հիշողության նորմալ աշխատանք ապահովել: Պատճառն այս անգամ հակաօքսիդանտներն են, որոնցով հարուստ է այդ հատապտուղը: Հզոր սնուցիչի դերակատարմամբ, դրանք մեծացնում են ուղեղին մատակարարվող արյան եւ թթվածնի ծավալները եւ ավելի «մաքուր» կենտրոնացվածություն ապահովում:

Հիշողություն

Ո՞վ չի ուզում ավելի լավ հիշողություն ունենալ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սառը ջրերում բնակվող յուղոտ ձկնատեսակները, մասնավորապես` սաղմոնը, կարող են ո՛չ միայն հիշողությունն ամրապնդել, այլ նաեւ մտավոր դեգեներատիվ հիվանդություններից, հատկապես` ծերունական թուլամտությունից պաշտպանել, քանի որ մեծ քանակությամբ DHA ճարպաթթուներ են պարունակում: Բացի այդ, հիշողության պահպանմանը կարող է նաեւ լոլիկը նպաստել:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. nperov.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կարմայի կանոնները. urolog.am
Կարմայի կանոնները. urolog.am

Ինչպե՞ս բարելավել կյանքի որակը:


Կարման, դա մարդու կողմից կատարված արարքներն ու դրանց հետևանքներն են, որոնք կազմում են նրա ճակատագիրը...

Նյարդաբանները հասկացել են, թե ինչո՞ւ ժամանակը երբեմն աննկատ է անցնում. armeniamedicalcenter.am
Նյարդաբանները հասկացել են, թե ինչո՞ւ ժամանակը երբեմն աննկատ է անցնում. armeniamedicalcenter.am

Ժամանակի զգացողությունը սուբյեկտիվ բնույթ է կրում և կարող է փոփոխվել՝ կախված իրավիճակներից: Օրինակ, երբ մարդ ուրախ է՝ ժամանակը թռչում է. իսկ տխուր վիճակում ամեն րոպեն ձգում է երկար: Ինչպես նշում է Live Science-ը...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն
Մի փիլիսոփա ասել է.«Ես որոշեցի երջանիկ դառնալ, որովհետև դա օգտակար է առողջության համար». facebook.com/tachararoghjutyan/
Մի փիլիսոփա ասել է.«Ես որոշեցի երջանիկ դառնալ, որովհետև դա օգտակար է առողջության համար».  facebook.com/tachararoghjutyan/

Ընդհանրապես պետք է սովորություն դարձնել դժվարություններին վերաբերվել թեթև և թույլ չտալ, որ դրանք մինչև վերջ թափանցեն հոգու խորքերը, որովհետև ամենածանր իրավիճակն էլ անցողիկ է և ի վերջո ժամանակի ընթացքում մոռացվում է, բայց այն...

Առողջ ապրելակերպի հիմունքները
Որքա՞ն է Ձեր բիոլոգիական տարիքը
Որքա՞ն է Ձեր բիոլոգիական տարիքը

Օրգանիզմի մորֆոլոգիական և ֆիզիոլոգիական զարգացումը ներկայացնում է մարդու բիոլոգիական տարիքը: Սա բժշկական տեղեկատուներում է ձևակերպված: Իսկ դա նշանակում է, որ տարիքի մասին միայն կարելի է խոսել առաջնորդվելով օրգանիզմի վիճակից...

Առողջ ապրելակերպի հիմունքները
Ինչու են հաջողակ մարդիկ ամեն օր նույն հագուստը կրում. 168.am
Ինչու են հաջողակ մարդիկ ամեն օր նույն հագուստը կրում. 168.am

Երբևէ մտածե՞լ եք այն մասին՝ որքան ժամանակ եք կորցնում առավոտյան՝ որոշելով՝ ինչ հագնել: Դրա հետևանքով հաճախ ուշացել եք դասից կամ աշխատանքից:  Yaamililarder.ru-ի հաղորդմամբ՝ մենք շատ արժեքավոր վայրկյաններ ենք ծախսում...

Հոգեբանին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Հոգեբանին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1.  Ո՞վ է հոգեբանը:

Հոգեբանը զբաղվում է հոգեբանական  բնույթի խնդիրներով և աշխատում է առողջ մարդկանց հետ ՝ նևրոզներ, վախեր կյանքի դժվար...

Հոգեկան առողջություն
Որտեղ են կուտակվում բացասական հույզերը
Որտեղ են կուտակվում բացասական հույզերը

Մի տեսություն կա, որի համաձայն` ցանկացած հիվանդություն` հարբուխ թե քաղցկեղային ուռուցք, բանականությունը, մարմինն ու հույզերը միավորող համակարգում առաջացած խանգարման ազդանշան է...

Հոգեկան առողջություն
Խառնաշփոթի նկատմամբ սերը կրեատիվության նշան է. հոգեբաններ. 1in.am
Խառնաշփոթի նկատմամբ սերը կրեատիվության նշան է. հոգեբաններ. 1in.am

Կարգուկանոնը սեղանին մարդուն մղում է ճիշտ սնվելու և նրան ստիպում է ավելի առատաձեռն լինել, իսկ խառնաշփոթը կրեատիվ գաղափարներ է ծնում: MED Daily-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ամերիկացի գիտնականները...

ԼՈՒՐԵՐ: Ես և աշխատանքը
Գիտնականները պարզել են, թե ինչու են խելացի մարդիկ դժվար սիրահարվում. mediamag.am
Գիտնականները պարզել են, թե ինչու են խելացի մարդիկ դժվար սիրահարվում. mediamag.am

Mediamag.am-ը առաջարկում է հետաքրքիր մտորում, որը թույլ կտա մի նոր հայացք գցել սովորական դարձած իրերին։ Եվ այսպես, ինչո՞ւ է խելացի մարդկանց համար այդքան դժվար գտնել երկրորդ կեսին...

Սեր, հարաբերություններ, ընտանիք
Մանրուքները նույնպես կարող են շատ բան պատմել. 1in.am
Մանրուքները նույնպես կարող են շատ բան պատմել. 1in.am

AdMe-ն ներկայացնում է 9 մանրուք, որոնք մարդու մասին շատ բան կպատմեն...

Գիտնականներ. որքան ժամանակ արժե նայել մարդու աչքերին. sedablog.ru
Գիտնականներ. որքան ժամանակ արժե նայել մարդու աչքերին. sedablog.ru

Բրիտանացի գիտնականները նոր հետազոտության արդյունքում բացահայտել են, թե որքան կարող է լինել տեսողական շփման լավագույն տևողությունը: Մասնավորապես, հետազոտողների կողմից կատարված սոցհարցումը ցույց է տվել...

Մարդու քայլվածքը կպատմի, թե նա որքանով է ագրեսիվ. news.am
Մարդու քայլվածքը կպատմի, թե նա որքանով է ագրեսիվ. news.am

Մարդու քայլվածքն արտացոլում է նրա բնավորությունը եւ այն, թե նա որքանով ագրեսիվ կարող է լինել: Այդ մասին պատմել են University of Portsmouth-ի գիտնականները (Մեծ Բրիտանիա)...

Որոնք են ամուրի կյանքի առավելությունները. հոգեբաններ. 1in.am
Որոնք են ամուրի կյանքի առավելությունները. հոգեբաններ. 1in.am

Ամերիկացի հոգեբանները պարզել են ամուրի կյանքի հիմնական առավելությունները: Նրանց կարծիքով՝ միայնակ մարդիկ վարում են ավելի հագեցած սոցիալական կյանք, ինչպես նաև նրանց մոտ ավելի նկատելի է հոգեբանական....

Ինչպես չվախենալ որոշում ընդունելուց. 1in.am
Ինչպես չվախենալ որոշում ընդունելուց. 1in.am

Ինչպես սովորել չվախենալ որոշումներ ընդունելուց և ընդունել ճիշտ որոշումներ, ներկայացնում է healthinfo.ua-ն: Նախ պետք է ձեզ համար հստակեցնեք այն, որ ընդունած որոշման մեջ  չսխալվեք, հնարավորինս արդյունավետ ելք ապահովեք...

Կյանքում հաջողությունը կանխագուշակել են գեներով. 1in.am
Կյանքում հաջողությունը կանխագուշակել են գեներով. 1in.am

Գիտնականները պարզել են, որ գենոմում փոքր շեղումները մասամբ թույլ են տալիս կանխագուշակել հեղինակավոր աշխատանք և բարձր եկամուտներ ունենալու մարդու հնարավորությունները: Այդ մասին հետազոտությունը...

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ