Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ես

Դեպրեսիան միշտ այն չէ, ինչ կարծում եք. նուրբ նախանշանները. Forbes. 1in.am

Դեպրեսիան միշտ այն չէ, ինչ կարծում եք. նուրբ նախանշանները. Forbes. 1in.am

Դեպրեսիան ոչ միշտ է ի հայտ գալիս այնպես, ինչպես պետք է: Տխրություն, հուսալքություն, հետաքրքրության կորուստ զբաղմունքի և աշխատանքի նկատմամբ. ահա սրանք են կայքերում ամենահաճախ հանդիպող ախտանշանները և գուցե սրանք ամենատարածվածն են: Սակայն հաճախ դեպրեսիան շատ ավելի դժվար է ախտորոշել, քանի որ այն կարող է դրսևորվել ավելի տարօրինակ, քան դուք կարող եք պատկերացնել:

 

Ստորև կներկայացվեն դեպրեսիայի ավելի հազվադեպ հանդիպող, սակայն ոչ պակաս կարևոր ախտանշանները: Գիտակցել, որ դեպրեսիան հաճախ տարօրինակ կերպով է դրսևորվում, կարևոր է, քանի որ երբ հասկանում եք, որ դուք դեպրեսիա ունեք, դա արդեն առաջին քայլն է անհրաժեշտ օգնություն ստանալու համար:

 

Արտաքին ախտանշաններ

 

Դեպրսեիան կարող է դրսևորվել անսպասելի` ազդելով թե’ ֆիզիկական առողջության, թե’ մարդու պահվածքի վրա: «Տղամարդիկ ավելի հակված են դեպրեսիայի արտաքին դրսևորումներին: Դրա ախտանշանները կարող են լինել ոգելից ըմպելիքների չարաշահումը, արտամուսնական հարաբերությունները, ագրեսիվ պահվածքը: Միևնույն ժամանակ կարող են դրսևորվել նաև ֆիզիկական ախտանշաններ` ողնաշարային ցավերը, սեռական ցանկության բացակայությունը:

 

Սակայն այս խնդիրները հաճախ չեն ընկալվում որպես դերպրեսիա, քանի որ դրանք արտաքին դրսևորումներ են»,- նշում է հոգեբան Շանոն Կոլակովսկին՝ « Երբ դեպրեսիան հարված է հասցնում ձեր հարաբերություններին» գրքի հեղինակը: Թե’ հոգեկան, թե’ ֆիզիկական ծայրահեղ հոգնածությունը (իհարկե, այն կարող է այլ խնդիրների հետևանք լինել), սննդակարգի կամ քնի ռեժիմի խախտումը շատ տարածված ախտանշաներն են:

 

Ինքնակառավարումից դուրս

 

Սա վերոնշյալ ախտանշաններից մեկն է, սակայն հարկ է դա հատուկ ընդգծել, քանի որ այն յուրօրինակ է և կարող է խորը դեպրեսիայի նշան լինել: Հաճախ դեպրեսիան կարող է դրսևորվել զայրույթի տեսքով, երբ ներքուստ դուք ձեզ անօգնական և անհույս եք զգում: Այս դեպքերում զայրույթը արտահայտելը ամենահեշտ լուծումն է թվում: «Զայրույթը, ագրեսիվությունը, գրգռվածությունը և զգայունությունը շատ տարածված ախտանշաններ են դեպրեսիայի ժամանակ: Քչերը գիտեն, որ դյուրագրգիռ զայրույթը կարող է վկայել բավական խորը դեպրեսիայի մասին: Թշնամանքն ու ագրեսիվությունը նույնպես կարող են վկայել ավելի խորը հոգեկան խնդիրների մասին:

 

«Զայրույթի հիմքում հաճախ ընկած են այլ զգացմունքներ` տխրություն, ամոթ, անօգնականություն, սակայն հենց զայրույթն է ավելի վառ արտահայտվում»,-նշում է Կոլակովսկին` հավելելով. «Եթե նկատում եք, որ շատ դյուրագրգիռ եք, հաճախ եք ձայն բարձրացնում կնոջ և երեխաների վրա, մի պահ կանգ առեք և մտածեք, թե ինչ է իրականում թաքնված այս ամենի հետևում»:

 

Պերֆեկցիոնիզմ

 

Պերֆեկցիոնիզմը և դեպրեսիան սերտորեն կապված են միմյանց հետ: «Ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքով առաջնորդվելը, անիրատեսական սպասելիքների առկայությունը պերֆեկցիոնիզմի վառ ախտանշաններ են, որոնց հիմքում կարող է լինել հենց դեպրեսիան:

 

Դեպրեսիոն պերֆեկցիոնիզմի վառ դրսևորումն է, երբ մարդիկ կարծում են, որ նրանց սիրում են միայն այն ժամանակ, երբ նրանք անթերի են»,- նշում է Կոլակովսկին: Ինքնագնահատականը պերֆեկցիոնիզմի և դեպրեսիայի միջև եղած կապն է: Պերֆեկցիոնիստները հաճախ կարծում են, որ ընդունելի լինելու համար հարկավոր է անթերի լինել:

 

Պերֆեկցիոնիստի համար սխալվելը սեփական թերիության նշան է, այլ ոչ թե այն պարզ ճշմարտության գիտակցումը, որ մարդիկ սխալական են: Ինքնաքննադատության, ձախողումից վախենալու և ամոթի զգացողություններին դիմակայելու համար անրհրաժեշտ է ինքնավստահ լինել»: Միգուցե շատ դժվար է նման պարագանում միայնակ դա անել, դրա համար կարելի է դիմել հոգեբանի:

 

Կենտրոնանալու անկարողություն

 

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ խնդիր ունի կենտրոնացման հետ, առավել ևս, երբ միտքդ զբաղված է ինչ-որ բաներով: Սակայն ձեր աշխատանքին և հարաբերություններին վնասելու աստիճանի հասնող կենտրոնացման բացակայությունը նույնպես կարող է դեպրեսիայի նշան լինել:

 

«Կենտրոնանալու դժվարությունը դեպրեսիայի տարածված ախտանշաններից մեկն է: Շատ այլ ախտանշաններ, ինչպիսիք են` տխրությունը կամ վատ ինքնազգացողությունը, մարդիկ կարող են թաքցնել ուրիշներից: Իսկ կենտրոնացման խնդիրները ուղղակիորեն ազդում են աշխատունակության վրա: Այս խնդիրների պատճառով մարդկանց համար դժվար է աշխատել կամ դպրոց հաճախել, ինչը կարող է հանգեցնել քննությունների բացասական արդյունքներին կամ աշխատանքային վեջնաժամկետների ուշացմանը»,-նշում է հոգեբան Ջոն Ռոտենբերգը:Նրա կարծիքով, հենց այս խնդիրն է, որ, ի վերջո, ստիպում է մարդկանց օգնության դիմել, քանի որ այլևս հնարավոր չէ թաքցնել այն գործընկերներից, ղեկավարությունից և ընտանիքից:

 

Կենտրոնացման կորուստը կարող է պայմանավորված լինել դեպրեսիայի մեկ այլ ախտանշանով` մտամոլորությամբ, որի հետևանքով մարդիկ անընդհատ մտածում են նույն խնդրի մասին (անցյալում տեղի ունեցած իրադարձություններ, ապագայում սպասվող խնդիրներ), ինչը ժամանակի վատնման և դեպրեսիոն տրամադրության պատճառ է դառնում: Միակ լուծումը` ներկայի վրա կենտրոնանալն է:

 

Ծայրահեղ մեղքի զգացողություն

 

Մեղքի զգացողությունը բնական է, սակայն շատ ժամանակ կյանքի տարբեր բնագավառներում այս զգացողության խորացված տեսակը դեպրեսիայի նախանշան է: Ռոտեմբերգը այն կոչում է «մշտական մեղքի զգացողություն»: Նա նշում  է. «Դեպրեսիայով տառապող մարդու մոտ, մեղքի զգացողությունը տարածվում է ամեն ինչի վրա: Մարդը հետ է նայում իր անցած ճանապարհին և տեսնում է միայն ձախողումներ: Հաճախ մարդ իրեն մեղավոր է զգում ծիծաղելի բաներում, օրինակ` իր լույս աշխարհ գալու համար»:

 

Դուք  չեք տեսնում ժպտացող դեմքեր

 

Յուրաքանչյուր իրադարձության մեջ դուք տեսնում եք միայն բացասականը, անտեսում եք՝ դրականը: Մարդիկ միշտ աչալուրջ են բացասականի նկատմամբ, քանի որ այն կարող է նշանակել, որ պետք է քայլեր ձեռնարկել վտանգից խուսափելու համար: Այսպիսով, բացասականությունը մարդու էության հիմնարարություններից է, սակայն երբ կյանքի բոլոր գույները մռայլ են դառնում և լի բացասականով` ապա դա, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի դեպրեսիայի:

 

«Փորձը ցույց է տվել, որ դեպրեսիայով տառապող մարդիկ ավելի հազվադեպ են նկատում ժպտացող մարդկանց, քան առողջ մարդիկ: Եթե մենք ուշադիր ուսումնասիրենք, ապա կտեսնենք, թե ինչպես է դեպրեսիայով տառապող մարդը խուսափում ժպտացող մարդկանցից, իրեն ավելի հարմարավետ զգալով տխուր շրջապատում»,-նշում է Սյուզան Ռով-Վեքսլերը՝ գիտությունների թեկնածու, Compass Point Consulting ընկերության հիմնադիրը:

 

Ռեալիստ լինելը կարող է վերածվել վատատես լինելուն, ինչը, իր հերթին, կարող է հանգեցնել բացասական լինելու և դեպրեսիայով ապրելու հակվածությանը: Ուշադրություն դարձրե՛ք ինքներդ ձեզ, ինչպե՞ս եք դուք ընդունում լավ նորությունները: Արդյո՞ք դրական: Թե՞ դուք անմիջապես որևէ բացասական բան եք գտնում դրանում:

 

Ինքնաբուժում

 

Դեպրեսիան հաճախ բարդացվում է թմրամոլության հակումով: Դեպրեսիայով տառապող մարդիկ ավելի հակված են ոգելից ըմպելիքներ օգտագործելուն, ծխելուն, մարսողական խնդիրներին և այլ կախվածություններին: Իհարկե, բնական է, երբ տառապում եք դեպրեսիայով, դուք փնտրում եք միջոցներ այն թեթևացնելու համար, սակայն խնդիրը այն է, որ նման միջոցները խիստ վնասակար են:

 

Շատ ավելի հեշտ է ծխել և խմել, քան վարժություններ կատարել և գնալ բուժման: Անշուշտ, առաջին երկու միջոցները ձեզ ավելի վատ դրության մեջ կդնեն, իսկ վերջինները վերականգնողական ուղու վրա կկանգնեցնեն:  Եթե դուք նկատում եք, որ հակվում եք վատ սովորություններին այն աստիճան, որ դրանք փչացնում են ձեր կյանքը, մտածե՛ք որևէ մեկի հետ այս թեմայով խոսելու մասին:

 

Դեպրեսիայի ավելի խորը ախտանշանները ուշադրության կարիք ունեն, եթե դուք զգում եք դրանց առկայությունը: Զրուցե՛ք ընկերոջ հետ, կամ ավելի լավ է դիմեք հոգեբանի: Թեև դեպրեսիայի համար չկա կախարդական փայտիկ, այնուամենայնիվ, կան բուժման մեթոդներ, որոնք ոչ պակաս արդյունավետ են: Պարզապես պետք է գտնել ձեզ համապատասխան մեթոդը: Եվ հիշե՛ք. դուք միայնակ չեք: Բազմաթիվ մարդիկ պայքարում են դեպրեսիայի դեմ և որքան շատ մարդ բարձրաձայնի իր խնդիրների մասին, այնքան ավելի հեշտ կլինի այդ մարդկանց բուժումը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. 2ov.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կարմայի կանոնները. urolog.am
Կարմայի կանոնները. urolog.am

Ինչպե՞ս բարելավել կյանքի որակը:


Կարման, դա մարդու կողմից կատարված արարքներն ու դրանց հետևանքներն են, որոնք կազմում են նրա ճակատագիրը...

Նյարդաբանները հասկացել են, թե ինչո՞ւ ժամանակը երբեմն աննկատ է անցնում. armeniamedicalcenter.am
Նյարդաբանները հասկացել են, թե ինչո՞ւ ժամանակը երբեմն աննկատ է անցնում. armeniamedicalcenter.am

Ժամանակի զգացողությունը սուբյեկտիվ բնույթ է կրում և կարող է փոփոխվել՝ կախված իրավիճակներից: Օրինակ, երբ մարդ ուրախ է՝ ժամանակը թռչում է. իսկ տխուր վիճակում ամեն րոպեն ձգում է երկար: Ինչպես նշում է Live Science-ը...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն
Մի փիլիսոփա ասել է.«Ես որոշեցի երջանիկ դառնալ, որովհետև դա օգտակար է առողջության համար». facebook.com/tachararoghjutyan/
Մի փիլիսոփա ասել է.«Ես որոշեցի երջանիկ դառնալ, որովհետև դա օգտակար է առողջության համար».  facebook.com/tachararoghjutyan/

Ընդհանրապես պետք է սովորություն դարձնել դժվարություններին վերաբերվել թեթև և թույլ չտալ, որ դրանք մինչև վերջ թափանցեն հոգու խորքերը, որովհետև ամենածանր իրավիճակն էլ անցողիկ է և ի վերջո ժամանակի ընթացքում մոռացվում է, բայց այն...

Առողջ ապրելակերպի հիմունքները
Որքա՞ն է Ձեր բիոլոգիական տարիքը
Որքա՞ն է Ձեր բիոլոգիական տարիքը

Օրգանիզմի մորֆոլոգիական և ֆիզիոլոգիական զարգացումը ներկայացնում է մարդու բիոլոգիական տարիքը: Սա բժշկական տեղեկատուներում է ձևակերպված: Իսկ դա նշանակում է, որ տարիքի մասին միայն կարելի է խոսել առաջնորդվելով օրգանիզմի վիճակից...

Առողջ ապրելակերպի հիմունքները
Ինչու են հաջողակ մարդիկ ամեն օր նույն հագուստը կրում. 168.am
Ինչու են հաջողակ մարդիկ ամեն օր նույն հագուստը կրում. 168.am

Երբևէ մտածե՞լ եք այն մասին՝ որքան ժամանակ եք կորցնում առավոտյան՝ որոշելով՝ ինչ հագնել: Դրա հետևանքով հաճախ ուշացել եք դասից կամ աշխատանքից:  Yaamililarder.ru-ի հաղորդմամբ՝ մենք շատ արժեքավոր վայրկյաններ ենք ծախսում...

Հոգեբանին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Հոգեբանին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1.  Ո՞վ է հոգեբանը:

Հոգեբանը զբաղվում է հոգեբանական  բնույթի խնդիրներով և աշխատում է առողջ մարդկանց հետ ՝ նևրոզներ, վախեր կյանքի դժվար...

Հոգեկան առողջություն
Որտեղ են կուտակվում բացասական հույզերը
Որտեղ են կուտակվում բացասական հույզերը

Մի տեսություն կա, որի համաձայն` ցանկացած հիվանդություն` հարբուխ թե քաղցկեղային ուռուցք, բանականությունը, մարմինն ու հույզերը միավորող համակարգում առաջացած խանգարման ազդանշան է...

Հոգեկան առողջություն
Խառնաշփոթի նկատմամբ սերը կրեատիվության նշան է. հոգեբաններ. 1in.am
Խառնաշփոթի նկատմամբ սերը կրեատիվության նշան է. հոգեբաններ. 1in.am

Կարգուկանոնը սեղանին մարդուն մղում է ճիշտ սնվելու և նրան ստիպում է ավելի առատաձեռն լինել, իսկ խառնաշփոթը կրեատիվ գաղափարներ է ծնում: MED Daily-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ամերիկացի գիտնականները...

ԼՈՒՐԵՐ: Ես և աշխատանքը
Գիտնականները պարզել են, թե ինչու են խելացի մարդիկ դժվար սիրահարվում. mediamag.am
Գիտնականները պարզել են, թե ինչու են խելացի մարդիկ դժվար սիրահարվում. mediamag.am

Mediamag.am-ը առաջարկում է հետաքրքիր մտորում, որը թույլ կտա մի նոր հայացք գցել սովորական դարձած իրերին։ Եվ այսպես, ինչո՞ւ է խելացի մարդկանց համար այդքան դժվար գտնել երկրորդ կեսին...

Սեր, հարաբերություններ, ընտանիք
Մանրուքները նույնպես կարող են շատ բան պատմել. 1in.am
Մանրուքները նույնպես կարող են շատ բան պատմել. 1in.am

AdMe-ն ներկայացնում է 9 մանրուք, որոնք մարդու մասին շատ բան կպատմեն...

Գիտնականներ. որքան ժամանակ արժե նայել մարդու աչքերին. sedablog.ru
Գիտնականներ. որքան ժամանակ արժե նայել մարդու աչքերին. sedablog.ru

Բրիտանացի գիտնականները նոր հետազոտության արդյունքում բացահայտել են, թե որքան կարող է լինել տեսողական շփման լավագույն տևողությունը: Մասնավորապես, հետազոտողների կողմից կատարված սոցհարցումը ցույց է տվել...

Մարդու քայլվածքը կպատմի, թե նա որքանով է ագրեսիվ. news.am
Մարդու քայլվածքը կպատմի, թե նա որքանով է ագրեսիվ. news.am

Մարդու քայլվածքն արտացոլում է նրա բնավորությունը եւ այն, թե նա որքանով ագրեսիվ կարող է լինել: Այդ մասին պատմել են University of Portsmouth-ի գիտնականները (Մեծ Բրիտանիա)...

Որոնք են ամուրի կյանքի առավելությունները. հոգեբաններ. 1in.am
Որոնք են ամուրի կյանքի առավելությունները. հոգեբաններ. 1in.am

Ամերիկացի հոգեբանները պարզել են ամուրի կյանքի հիմնական առավելությունները: Նրանց կարծիքով՝ միայնակ մարդիկ վարում են ավելի հագեցած սոցիալական կյանք, ինչպես նաև նրանց մոտ ավելի նկատելի է հոգեբանական....

Ինչպես չվախենալ որոշում ընդունելուց. 1in.am
Ինչպես չվախենալ որոշում ընդունելուց. 1in.am

Ինչպես սովորել չվախենալ որոշումներ ընդունելուց և ընդունել ճիշտ որոշումներ, ներկայացնում է healthinfo.ua-ն: Նախ պետք է ձեզ համար հստակեցնեք այն, որ ընդունած որոշման մեջ  չսխալվեք, հնարավորինս արդյունավետ ելք ապահովեք...

Կյանքում հաջողությունը կանխագուշակել են գեներով. 1in.am
Կյանքում հաջողությունը կանխագուշակել են գեներով. 1in.am

Գիտնականները պարզել են, որ գենոմում փոքր շեղումները մասամբ թույլ են տալիս կանխագուշակել հեղինակավոր աշխատանք և բարձր եկամուտներ ունենալու մարդու հնարավորությունները: Այդ մասին հետազոտությունը...

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ