Ես
Կանանց ի՞նչն է առավել դուր գալիս տղամարդկանց՝ առաջին հանդիպման ժամանակ. avanta.am
Այս հարցի շուրջ կարծիքները կարող են տարբեր լինել, սակայն վստահորեն կարելի է ասել, որ թե՛ տղամարդկանց և թե՛կանանց համար չկա առավել հաճելի բան, քան դիմացինի անկեղծ ու բարի ժպիտը: Իսկ անկեղծ ու բարի ժպիտ պարգևելու համար բավական չէ միայն լինել բարի և ուրախ անձնավորություն, դրա համար պետք է ունենալ նաև առողջ ու գեղեցիկ ատամներ՝ հոլիվուդյան ժպիտ: Ի՞նչ է այն իրենից ներկայացնում. պարզաբանում է Ավանտա ժամանակակից ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի մասնագիտացված կենտրոնների ցանցի բժիշկ-թերապևտ Հովհաննես Ռափյանը:
1. «Հոլիվուդյան ժպիտ» ասվածը ենթադրում է միայն գեղեցկությո՞ւն, թե՞ նաև առողջություն:
– Նախ ասեմ, որ «հոլիվուդյան ժպիտ» արտահայտությունը մեզ հասել է դեռևս անցյալ դարի մոտավորապես 30-ական թվականներից: Կարող եմ ասել, որ ինչպես հանրային ճանաչում ունեցող, այնպես էլ սովորական մարդկանց ճերմակ ատամնաշարը և բերանի թարմ հոտը մարդկանց՝ միմյանց հետ շփման ամենակարևոր նախապայմաններից են, և որոնք միայն գեղեցկություն չեն. ատամների առողջությունն ու խնամվածությունը մեծապես կախված են մարդու առողջական վիճակից: Այսօր արդեն ապացուցված է, որ ժպիտն օգտակար է առողջությանը, սակայն, ցավոք, ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ լայն ժպտալ՝ ցուցադրելով ատամնաշարը: Հոգեբանները տարբերակում են ժպիտի 19 տեսակ: Ժպիտը կարող է պատմել մեր զգացմունքների, տրամադրության, բնավորության և նույնիսկ մեր ունեցած մտադրությունների մասին: Ժամանակակից ստոմատոլոգիան տարբերակում է ժպիտի ավելի քիչ տեսակներ, սակայն դրանք հնարավություն են տալիս մեզ առավել հստակ ու բավարար տեղեկություն ստանալ ժպտացող մարդու մասին: Օրինակ՝ որոշել տարիքը, ֆիզիկական առողջությունը, առանձնացնել վատ սովորությունների գոյությունը և այլն:
2. Արդյոք փոխվե՞լ են ժամանակակից մարդու ժպիտի ընդունված ձևերը:
– Եթե հիմք ընդունենք պատմական տվյալները, ապա, իհարկե, այո՛, քանի որ հին գեղանկարչական կտավներն ուսումնասիրելիս կտեսնենք, որ նախկինում մարդիկ իրենց թույլ չեն տվել լիարժեք ժպտալ, այսինքն՝ չեն ցուցադրել ատամնաշարը: Նախկինում առավել տարածված է եղել կիսաժպիտը՝ լուսնաձև ժպիտը, երբ ատամները չէին երևում: Ըստ պատմական տվյալների՝ առաջինը հայտնի նկարիչ Ռեպինն է, որ պատկերել է երեխայի լիարժեք ժպիտը. նա հանգամանորեն պատկերել է երեխայի կծվածքն ու ատամնաշարը: Իսկ հիմա փոխվել են ժամանակները, և նկարահանման հրապարակում ու լուսանկարներում սպիտակ ու առողջ ատամնաշարի առկայությունը ոչ միայն պարտադիր է, այլև հաջողակ մարդ համարվելու կարևորագույն նախադրյալներից մեկն է: Այսօր մարդու լայն տարածված ժպիտը կարող է խոսել նրա դիրքի և բարձր ինքնագնահատականի մասին: Իսկ եթե ժպիտի մեջ կան տարատեսակ անոմալիաներ, որոշակի թերություններ, անհաջող գույն, ձև, կառուցվածք, ապա մարդիկ սովորաբար բարդույթավորվում են և լիարժեք չեն ժպտում՝ ցուցադրելով ատամնաշարը:
3. Ի՞նչ է իրենից ներկայացնում լիարժեք ժպիտը:
– Որպես կանոն այս կամ այն մարդու ժպիտի լիարժեքությունը և համադրությունը ամբողջ դեմքի հետ որոշվում են կենսաբանական սահմանված հարաչափերով: Սակայն պետք է նաև հաշվի առնել մի շատ կարևոր հանգամանք. մարդու աջ և ձախ կողմերը երբեք համաչափ չեն լինում: Շատ հազվադեպ է պատահում, երբ մարդիկ ունենում են դեմքի կատարյալ ուրվագծեր: Դա է պատճառը, որ մեր ժպիտը կարող է լինել ինչպես կիսաժպիտ, այնպես էլ լիարժեք ժպիտ: Լիարժեք ժպիտ ձևավորող հիմնական տարերն են՝ շրթունքների եզրագիծը, շրթունքների բացվածության ուրվագիծը, ատամների դասավորվածությունն ու կառուցվածքը, գույնը, լինդ ատամ հարաբերակցության համաչափությունը և, իհարկե, համաչափությունը դեմքի կենտրոնական գծի նկատմամբ: Մենք՝ ստոմատոլոգներս, որպես կանոն տարբերակում ենք ժպիտի 3 հիմնական տեսակ: Կտրող ժպիտ, երբ ժպտալու ընթացքում տեսանելի է միայն կտրող եզրագիծը. տվյալ պարագայում ատամնաշարը տեսանելի չէ: Վզիկային ժպիտ, երբ ժպտալիս մենք տեսնում ենք վերևի ատամների լնդերի վզիկային հատվածները: Այս դեպքում ամբողջովին տեսանելի է և՛ ատամների կառուցվածքը, և՛ ձևը, և՛ համաչափությունը և՛ լնդային ժպիտը, որը, ի դեպ, ամենախնդրահարույցն է, քանի որ այստեղ տեսանելի են ոչ միայն ամբողջական ատամները, այլև լնդերը:
4. Ինչպես նշեցիք, հնարավոր է ժպիտի միջոցով իմանալ մարդու տարիքը, հետաքրքիր է՝ ի՞նչ հետևանքներ են թողնում մեր ապրած տարիները:
– Կա մի շատ պարզ կանոն, որ միջոցով ցանկացած մարդ կարող է հայելու առջև պարզել ժպիտի լիարժեքությունը: Պարզապես անհրաժեշտ է արտաբերել ի տառը, ինչո՞ւ ի–ն, քանի որ այն արտաբերելուց մեր շրթունքները ձգվում են, և ինքնաբերաբար ժպիտ է ձևավորվում: Ինչպես, օրինակ՝ արտերկրում լուսանկարվելիս ընդունված է օգտագործել “Cheese” բառը: Տարբերակումը շատ հեշտ է, քանի որ երիտասարդ տարիքային խմբի մոտ տվյալ տառի արտաբերումը տեսանելի է դարձնում վերևի ատամները՝ մոտավորապես 3 միլիմետրով, իսկ ավելի մեծահասակ տարիքային խմբի մոտ տվյալ տառի արտաբերումը հնարավորություն չի տալիս տեսանելի դարձնել վերևի ատամները, քանի որ մեծահասակ տարիքային խմբի մոտ տեղի է ունենում մկանների տոնուսի անկում, ինչպես նաև ատամների ախտաբանական մաշվածություն, ինչը և ձևավորում է խորը կծվածք: Այդ իսկ պատճառով 35 տարեկանից հետո մենք խորհուրդ ենք տալիս ատամները ձևավորել փոքր-ինչ երկար՝ ժպիտն է՛լ ավելի լիարժեք դարձնելու համար:
Կարդացեք նաև
Ինչպե՞ս բարելավել կյանքի որակը:
Կարման, դա մարդու կողմից կատարված արարքներն ու դրանց հետևանքներն են, որոնք կազմում են նրա ճակատագիրը...
Ժամանակի զգացողությունը սուբյեկտիվ բնույթ է կրում և կարող է փոփոխվել՝ կախված իրավիճակներից: Օրինակ, երբ մարդ ուրախ է՝ ժամանակը թռչում է. իսկ տխուր վիճակում ամեն րոպեն ձգում է երկար: Ինչպես նշում է Live Science-ը...
Ընդհանրապես պետք է սովորություն դարձնել դժվարություններին վերաբերվել թեթև և թույլ չտալ, որ դրանք մինչև վերջ թափանցեն հոգու խորքերը, որովհետև ամենածանր իրավիճակն էլ անցողիկ է և ի վերջո ժամանակի ընթացքում մոռացվում է, բայց այն...
Օրգանիզմի մորֆոլոգիական և ֆիզիոլոգիական զարգացումը ներկայացնում է մարդու բիոլոգիական տարիքը: Սա բժշկական տեղեկատուներում է ձևակերպված: Իսկ դա նշանակում է, որ տարիքի մասին միայն կարելի է խոսել առաջնորդվելով օրգանիզմի վիճակից...
Երբևէ մտածե՞լ եք այն մասին՝ որքան ժամանակ եք կորցնում առավոտյան՝ որոշելով՝ ինչ հագնել: Դրա հետևանքով հաճախ ուշացել եք դասից կամ աշխատանքից: Yaamililarder.ru-ի հաղորդմամբ՝ մենք շատ արժեքավոր վայրկյաններ ենք ծախսում...
1. Ո՞վ է հոգեբանը:
Հոգեբանը զբաղվում է հոգեբանական բնույթի խնդիրներով և աշխատում է առողջ մարդկանց հետ ՝ նևրոզներ, վախեր կյանքի դժվար...
Մի տեսություն կա, որի համաձայն` ցանկացած հիվանդություն` հարբուխ թե քաղցկեղային ուռուցք, բանականությունը, մարմինն ու հույզերը միավորող համակարգում առաջացած խանգարման ազդանշան է...
Կարգուկանոնը սեղանին մարդուն մղում է ճիշտ սնվելու և նրան ստիպում է ավելի առատաձեռն լինել, իսկ խառնաշփոթը կրեատիվ գաղափարներ է ծնում: MED Daily-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ամերիկացի գիտնականները...
Mediamag.am-ը առաջարկում է հետաքրքիր մտորում, որը թույլ կտա մի նոր հայացք գցել սովորական դարձած իրերին։ Եվ այսպես, ինչո՞ւ է խելացի մարդկանց համար այդքան դժվար գտնել երկրորդ կեսին...
Բրիտանացի գիտնականները նոր հետազոտության արդյունքում բացահայտել են, թե որքան կարող է լինել տեսողական շփման լավագույն տևողությունը: Մասնավորապես, հետազոտողների կողմից կատարված սոցհարցումը ցույց է տվել...
Մարդու քայլվածքն արտացոլում է նրա բնավորությունը եւ այն, թե նա որքանով ագրեսիվ կարող է լինել: Այդ մասին պատմել են University of Portsmouth-ի գիտնականները (Մեծ Բրիտանիա)...
Ամերիկացի հոգեբանները պարզել են ամուրի կյանքի հիմնական առավելությունները: Նրանց կարծիքով՝ միայնակ մարդիկ վարում են ավելի հագեցած սոցիալական կյանք, ինչպես նաև նրանց մոտ ավելի նկատելի է հոգեբանական....
Ինչպես սովորել չվախենալ որոշումներ ընդունելուց և ընդունել ճիշտ որոշումներ, ներկայացնում է healthinfo.ua-ն: Նախ պետք է ձեզ համար հստակեցնեք այն, որ ընդունած որոշման մեջ չսխալվեք, հնարավորինս արդյունավետ ելք ապահովեք...
Գիտնականները պարզել են, որ գենոմում փոքր շեղումները մասամբ թույլ են տալիս կանխագուշակել հեղինակավոր աշխատանք և բարձր եկամուտներ ունենալու մարդու հնարավորությունները: Այդ մասին հետազոտությունը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն