Ես
Ի՞նչ հողի վրա են առաջանում կոնֆլիկտները և ինչպե՞ս խուսափել
Մենք բոլորս խաղաղասեր մարդիկ ենք, օժտված ենք իրավիճակներին լիովին համապատասխան գնահատական տալու և երկխոսության գնալու կարողությամբ։ Սակայն կյանքում ամեն բան պատահում է, և հարց է առաջանում` ինչպե՞ս վարվել, եթե, այնուամենայնիվ, կոնֆլիկտային իրավիճակ է ստղեծվել։
Ինչպե՞ս պետք է մարդն իրեն դրսևորի, եթե ուզում է կոնֆլիկտը հաղթահարել և միևնույն ժամանակ չկորցնել սեփական անձի արժանապատվությունը։ Մի՞թե կոնֆլիկտի լուծումը հնարավոր չէ առանց «պատերազմական իրավիճակներ» ստեղծելու։
Կոնֆլիկտը որպես էներգիայի աղբյուր
Մարդկային ֆիզիոլոգիայի դիտանկյունից կոնֆլիկտը սթրեսային իրավիճակի առաջացման ամենամեծ աղբյուրն է։ Կոնֆլիկտի պարագայում արյան մեջ արտանետվում են սթրեսային հորմոններ` կատեխոլամիններ, իսկ ուղեղում սինթեզվում են էնդորֆիններ, որոնք մորֆինի բնական համարժեքներն են։ Այդ իսկ պատճառով, սթրեսի առաջնային փուլն ուղեկցվում է հուզական պոռթկումով, որի ժամանակ հնարավոր են դառնում նույնիսկ էյֆորիկ զգացողություններ։
Ստացվում է, որ կոնֆիլկտային անհատականությունները հուզական «թմրամոլներ» են, որոնք չեն կարող ապրել առանց սկանդալների։ Պարահոգեբաններն այդ կարգի մարդկանց էներգետիկ վամպիրներ են անվանում։ Իսկ եթե չեք ուզում նման վամպիրներին «սնել» ձեր իսկ էներգիայով, ապա պետք է սովորեք տարբերակել կոնֆլիկտային իրավիճակները և աշխատեք խուսափել հակասությունների մեջ ներգրավվելու հնարավորություններից։
Ի՞նչ հողի վրա են առաջանում կոնֆլիկտները
Կոնֆլիկտը կարող է ծագել միայն այն դեպքում, երբ բոլոր հավանական մասնակիցները պատրաստ են դրանում ներգրավվել։ Սակայն եթե Դուք շտապում եք և խոսելու ժամանակ չունեք, ապա դժվար թե միջամտեք անհաճո խոսակցությանը։
Կոնֆլիկտի առաջացման համար անհրաժեշտ նախապայման է կոնֆլիկտածին երևույթների առկայությունը։ Որպես այդպիսիք կարող են լինել, օրինակ, դիմացինի վիրավորահարույց պահվածքն ու արտահայտությունները։ Գոյություն ունեն կոնֆլիկտածին երևույթների մի քանի տարատեսակներ.
-
Անմիջական բացասական վերաբերմունք` հրամայական տոն, սպառնալիքներ, նկատողություններ, մեղադրական արտահայտություններ, ծաղրանք, խոցող և ընդգծված հեգնանք։
-
Մեծամիտ-զիջողամտական վերաբերմունք` ստորացուցիչ սփոփանք կամ գովաբանություն, հանդիմանանք, կեսկատակ-կեսլուրջ ծաղրանք։
-
Պարծենկոտություն` սեփական անձի շուրջ իրական կամ մտացածին ձեռքբերումների և հաջողությունների մասին պատմությունների հորինում։
-
Մենտորական (խրատական) վերաբերմունք` կտրուկ գնահատականներ, դատողություններ, արտահայտություններ, սեփական խորհուրդների, տեսակետի պարտադրում շրջապատի մարդկանց, անցյալի տհաճ իրադարձությունների հիշեցում, բարոյախրատական «դասեր» տալու հակվածություն։
-
Անազնվություն և կեղծավորություն` իմացածի մտածված «կոծկում», ստախոսություն կամ դրա հակվածություն, մարդու գիտակցության վրա մտածված ներազդում։
-
Էթիկայի կանոնների խախտում` ակամայից պատճառած տհաճություններ, որոնց համար ներողություն չի հայցվում, դիմացինին անտեսելու անքաղաքավարի սովորություն (չբարևելը, խոսակցության մեջ չներգրավելը, անբարյացակամությունը), խոսակցին ընդհատելու հակվածություն, սեփական պարտականությունները դիմացինի վրա բարդելու միտում։
-
Ռեգրեսիվ (հետաճ ապրող մարդու) վարքագիծ` միամիտ և պրիմիտիվ հարցեր, անտեղի վիճարկումներ, ճշմարիտ նկատողություն ստանալու դեպքում մեղավորությունն ուրիշների վրա բարդելու հակվածություն։
-
Մտապահե՛ք` որքան շատ է կոնֆլիկտածին երևույթների առկայությունը, այնքան մեծ է կոնֆլիկտների առաջացման հավանականությունը։ Հետևաբար, զուսպ և հավասարակշռված պահվածք ցուցաբերելու դեպքում լիովին հնարավոր է խուսափել գժտություններից և բախումներից։ Կարևորը սադրանքներին չտրվելն է։
Հետևյալ երեք կանոնների պահպանման դեպքում Ձեր կյանքում կոնֆլիկտային իրավիճակները հնարավորինս կպակասեն.
-
Խուսափե՛ք կոնֆլիկտային իրավիճակներից և այդպիսի իրավիճակներ ստեղծող մարդկանցից։
-
Խուսափե՛ք կոնֆլիկտահարույց պահվածք դրսևորելուց։
-
Ձեր կյանքից իսպառ բացառե՛ք «ակն ընդ ական» կարգախոսը։
Կոնֆլիկտի զարգացման փուլերը
Կոնֆլիկտի զարգացումը ենթարկվում է որոշակի «օրենքների»։ Բավական է, որ վիճաբանությանը մասնակցող կողմերից մեկը գիտակցի իր` կոնֆլիկտին մասնակից լինելու փաստը, վիճաբանությանը հուզական վերաբերմունք ցուցաբերի, և բախումն անխուսափելի է։ Ինչպես սոցիալական փոխհարաբերությունների ոլորտում գոյություն ունեցող ուզածդ շփում, կոնֆլիկտը ևս ենթարկվում է զարգացման փուլերի տրամաբանությանը. սկզբնական շրջանին հաջորդում է զարգացումը, որը, հասնելով իր գագաթնակետին, սկսում է անկում ապրել։ Այս նույն ալիքաձև կորը կարող է կրկնվել երկրորդ անգամ, երրորդ անգամ և շարունակվել այնքան ժամանակ, քանի դեռ վիճաբանության խնդիր հանդիսացող երևույթն իրեն չի սպառել։ Կոնֆլիկտի լուծումը հնարավոր է հետևյալ փուլերով.
-
Սկզբնական փուլ` 92 %
-
Զարգացման փուլ` 46 %
-
Բախման գագաթնակետի փուլ` մոտ 5 %
-
Անկման փուլ` 20%
Ինքնին հասկանալի է, որ կոնֆլիկտը ճիշտ է զսպել և վերացնել հենց առաջացման շրջանում...
Կոնֆլիկտները տարբեր տեսանկյուններից կարելի է դիտարկել, և թերևս այս մոտեցմամբ վերջիններիս կարելի է պայմանականորեն բաժանել երկու խմբի` կոնստրուկտիվ (կառուցողական) և դեստրուկտիվ (ապակառուցողական)։ Եթե դուք կարողանաք ապակառուցողականից անցնել կառուցողական մոտեցման, այդժամ ձեզ կհաջողվի երևույթներին կողքից նայել և դրա շնորհիվ դուրս գալ կոնֆլիկտային իրավիճակից։ Սրա համար հարկավոր է հակառակորդի «հարձակումներին» հակազդելիս զսպել սեփական զգացմունքները, վերլուծության ենթարկել վիճաբանության պատճառները և առաջարկել երկուստեք ընդունելի լուծում։ Արդյունքում կոնֆլիկտն անպայմանորեն կհարթվի։
Հնարավոր չէ՞, արդյոք, խուսափել կոնֆլիկտներից
Յուրաքանչյուր լուրջ բախում ծագում է մարդկանց միջև եղած հակասությունների արդյունքում։ Եթե նույնիսկ ձեզ հաջողվի խուսափել կոնֆլիկտից այսօր, սակայն վերջինիս առաջացման պատճառը չվերացվի, կոնֆլիկտն ապագայում անխուսափելիորեն կբռնկվի, և հնարավոր է, որ այն առավել սուր ընթացք ունենա։ Ահա թե ինչու, միակ բանական մոտեցումը, որն այս պարագայում տեղին կլինի, կառուցողական զրույց վարելն է, որի արդյունքում կոնֆլիկտին վերջնական լուծում կտրվի։
Մի բան մտապահե՛ք. հակասությունը ծագում է այն պարագայում, երբ մարդկանց արտահայտվելու հնարավորություն չի ընձեռվում։ Օրինակ, եթե ձեր դեղատուն է մտել մի հաճախորդ, որի պահվածքից ակնհայտ երևում է, որ վիճելու տրամադրվածություն ունի, փորձե՛ք նրա խնդրին կառուցողական մոտեցում ցուցաբերել։ Արդյունքում, չի բացառվում, որ նա ձեռնունայն չի գնա ձեր դեղատնից, իսկ դուք ևս մեկ մշտական հաճախորրդ ձեռք կբերեք...
Կոնֆլիկտից նվազագույն կորուստներով դուրս գալու համար խորհուրդ ենք տալիս կիրառել գոյություն ունեցող մի քանի հասարակ կանոններ.
-
Կոնֆլիկտի գիտակցումը վերջինիս դրական լուծման նախապայմանն է։
-
Հնարավորինս խուսափե՛ք կոնֆլիկտին մասնակից դառնալուց։
-
Եթե, այնուամենայնիվ, վիճաբանությունից խուսափել չի հաջողվում, հարկավոր է արագ և հաստատակամ գործողությունների դիմել. Մինչ իրավիճակն իր գագաթնակետին կհասնի` կանխել վիճահարույց պատճառները։
-
Մանրամասնորեն վերլուծության ենթարկե՛ք կոնֆլիկտի առաջացման իրական պատճառները։
-
Փորձե՛ք կոնֆլիկտը լուծել կառուցողական ճանապարհով։
Կարդացեք նաև
Ինչպե՞ս բարելավել կյանքի որակը:
Կարման, դա մարդու կողմից կատարված արարքներն ու դրանց հետևանքներն են, որոնք կազմում են նրա ճակատագիրը...
Ժամանակի զգացողությունը սուբյեկտիվ բնույթ է կրում և կարող է փոփոխվել՝ կախված իրավիճակներից: Օրինակ, երբ մարդ ուրախ է՝ ժամանակը թռչում է. իսկ տխուր վիճակում ամեն րոպեն ձգում է երկար: Ինչպես նշում է Live Science-ը...
Ընդհանրապես պետք է սովորություն դարձնել դժվարություններին վերաբերվել թեթև և թույլ չտալ, որ դրանք մինչև վերջ թափանցեն հոգու խորքերը, որովհետև ամենածանր իրավիճակն էլ անցողիկ է և ի վերջո ժամանակի ընթացքում մոռացվում է, բայց այն...
Օրգանիզմի մորֆոլոգիական և ֆիզիոլոգիական զարգացումը ներկայացնում է մարդու բիոլոգիական տարիքը: Սա բժշկական տեղեկատուներում է ձևակերպված: Իսկ դա նշանակում է, որ տարիքի մասին միայն կարելի է խոսել առաջնորդվելով օրգանիզմի վիճակից...
Երբևէ մտածե՞լ եք այն մասին՝ որքան ժամանակ եք կորցնում առավոտյան՝ որոշելով՝ ինչ հագնել: Դրա հետևանքով հաճախ ուշացել եք դասից կամ աշխատանքից: Yaamililarder.ru-ի հաղորդմամբ՝ մենք շատ արժեքավոր վայրկյաններ ենք ծախսում...
1. Ո՞վ է հոգեբանը:
Հոգեբանը զբաղվում է հոգեբանական բնույթի խնդիրներով և աշխատում է առողջ մարդկանց հետ ՝ նևրոզներ, վախեր կյանքի դժվար...
Մի տեսություն կա, որի համաձայն` ցանկացած հիվանդություն` հարբուխ թե քաղցկեղային ուռուցք, բանականությունը, մարմինն ու հույզերը միավորող համակարգում առաջացած խանգարման ազդանշան է...
Կարգուկանոնը սեղանին մարդուն մղում է ճիշտ սնվելու և նրան ստիպում է ավելի առատաձեռն լինել, իսկ խառնաշփոթը կրեատիվ գաղափարներ է ծնում: MED Daily-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ամերիկացի գիտնականները...
Mediamag.am-ը առաջարկում է հետաքրքիր մտորում, որը թույլ կտա մի նոր հայացք գցել սովորական դարձած իրերին։ Եվ այսպես, ինչո՞ւ է խելացի մարդկանց համար այդքան դժվար գտնել երկրորդ կեսին...
Բրիտանացի գիտնականները նոր հետազոտության արդյունքում բացահայտել են, թե որքան կարող է լինել տեսողական շփման լավագույն տևողությունը: Մասնավորապես, հետազոտողների կողմից կատարված սոցհարցումը ցույց է տվել...
Մարդու քայլվածքն արտացոլում է նրա բնավորությունը եւ այն, թե նա որքանով ագրեսիվ կարող է լինել: Այդ մասին պատմել են University of Portsmouth-ի գիտնականները (Մեծ Բրիտանիա)...
Ամերիկացի հոգեբանները պարզել են ամուրի կյանքի հիմնական առավելությունները: Նրանց կարծիքով՝ միայնակ մարդիկ վարում են ավելի հագեցած սոցիալական կյանք, ինչպես նաև նրանց մոտ ավելի նկատելի է հոգեբանական....
Ինչպես սովորել չվախենալ որոշումներ ընդունելուց և ընդունել ճիշտ որոշումներ, ներկայացնում է healthinfo.ua-ն: Նախ պետք է ձեզ համար հստակեցնեք այն, որ ընդունած որոշման մեջ չսխալվեք, հնարավորինս արդյունավետ ելք ապահովեք...
Գիտնականները պարզել են, որ գենոմում փոքր շեղումները մասամբ թույլ են տալիս կանխագուշակել հեղինակավոր աշխատանք և բարձր եկամուտներ ունենալու մարդու հնարավորությունները: Այդ մասին հետազոտությունը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն