Լրահոս կանանց համար
Քաղցկեղից բուժման լավագույն միջոցը կանխարգելումն է. մինչ այժմ հայ-ամերիկյան առողջության կենտրոնը փրկել է ավելի քան 3800 կնոջ կյանք
«Հարյուր գրամ կարմիր գինի, դառը շոկոլադ, սխտոր, սոխ և լոլիկ ձեր սննդացանկում. Քաղցկեղից խուսափելու լավագույն բանաձևն է»,- ասում է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:
Հոկտեմբերի 29-ին Նոյյան Տապան լրատվական կենտրոնում կայացած մամլո ասուլիսում տիկին Հակոբյանը ներկայացրեց կրծքագեղձի քաղցկեղի վերաբերյալ վերջին վիճակագրական տվյալները՝ հիմնվելով իրենց հաստատության փորձի վրա: Ըստ այդմ՝ վերջին տարիներին նկատվել է հիվանդության երիտասարդացում ամբողջ աշխարհում: Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում ունեցել են 0-29 տարեկան 62 հիվանդ: Հայաստանում ամեն օր այս կենտրոն է դիմում 120 մարդ: Ըստ տիկին Հակոբյանի ՝ այս թիվը խոսում է այն մասին, որ հասարակությունը հիմա բավականին իրազեկ է:
Իր գոյության 12 տարիների ընթացքում բժշկական կենտրոնը փրկել է ավելի քան 3800 կնոջ կյանք: Խ.Հակոբյանի պնդմամբ. քաղցկեղը բուժելի է, եթե հիվանդը դիմում է հիվանդության սկզբնական փուլերում, երբ «ուռուցքը բրնձի հատիկի չափ է»:
Ամերիկյան դեսպանատան ֆինանսավորմամբ գործող մասնավոր հայ-ամերիկյան առողջության կենտրոնը զինված է նորագույն սարքավորումներով: Թվային մամոգրաֆները, որ ոլորտի վերջին նորամուծությունն են, այս կենտրոնում արդեն կիրառվում են:
Մարզերում հիվանդության ցուցանիշները, ըստ տիկին Հակոբյանի, մտահոգաղ են. ըստ նրա, վիճակագրությունը տխուր է հատկապես գյուղերում, որտեղ կանայք ծանր ֆիզիկական աշխատանքի ու մշտական սթրեսների մեջ են: Խ.Հակոբյանի խոսքերով, կենտրոնի բժիշկները համապատասխան սարքավորումներով ամիսը 4 անգամ լինում են մարզերում և կատարում անվճար հետազոտություններ:
Կենտրոնի տնօրենի փոխանցմամբ, իրենց կողմից մատուցվող մամոգրաֆիկ ծառայությունները մատչելի են. սովորական մամոգրաֆով հետազոտությունն արժե 11 հազար դրամ, իսկ թվային մամոգրաֆով հետազոտությունը՝ 15 հազար դրամ:
Տիկին Հակոբյանը «թյուր կարծիք և չհիմնավորված տեսակետ» անվանեց պնդումները, որ մամոգրաֆները վտանգավոր են և կարող են մեծացնել քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը: Նրա խոսքերով՝ մամոգրաֆը կնոջ կրծագեղձը սեղմում է ընդամենը մի քանի վայրկյան և լիովին անվտանգ է:
Չծխել, չխմել և զբաղվել սպորտով. խորհուրդ է տալիս կենտրոնի տնօրենը և նշում, որ առողջ ապրելակերպով մարդիկ իրենց կամքից անկախ պայքարում են հիվանդության դեմ: Սեփական ընտանիքի օրինակը բերելով՝ տիկին Հակոբյանը կոչ է անում ճիշտ սնվել, ուշադիր լինել օգտագործվող սննդի նկատմամբ և հաճախակի հետազոտվել, քանի որ քաղցկեղից բուժման լավագույն միջոցը կանխարգելումն է:
|
Կարդացեք նաև
Մոր և մանկան գիտահետոզատական կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Արմինե Սայադյանը «Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում ասում է, որ իրեն հաճախ են դիմում սեռը պլանավորելու...
«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է Կանանց կոնսուլտացիայի ծառայություն: Ծառայությունը ղեկավարելու է մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ. Անահիտ Ջեմիկի Ստեփանյանը: Կանանց կոնսուլտացիայի բաժանմունքում իրականացնելու է հղիների...
Իոնիզացիա չառաջացնող էլեկտրամագնիսական ճառագայթումը կարող է մեծացնել հղիների մոտ վիժման վտանգը. Այդ մասին գիտական աշխատանքը հրատարակվել է Scientific Reports հանդեսում, իսկ այդ հետազոտության...
Ապացուցված է, որ գլխամաշկի հետ ներկի շփման ժամանակ արյան մեջ դրա ներծծումը չնչին է: Բացի այդ, պտուղը շրջապատված է պլացենտայով, որը յուրահատուկ ֆիլտր է և կատարում է պաշտպանական ֆունկցիա...
Բժիշկներն այլևս խորհուրդ չեն տա հղիներին նվազեցնել ֆիզիկական ակտիվության մակարդակը:
ԱՄՆ-ի Վիրջինյա նահանգի ռազմածովային բժշկական կենտրոնի հետազոտական կենտրոնի...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն