Լրահոս կանանց համար
Օրալ հակաբեղմնավորիչներ, թե՞ ներարգանդային պարույր. med.news.am
Տարիներ առաջ ներարգանդային պարույրը համարվում էր հղիությունից պաշտպանվելու բավականին արդյունավետ միջոց, սակայն ժամանակակից գինեկոլոգները պնդում են, որ պարույրը վնասակար է կնոջ առողջության համար, եւ որ հորմոնալ հակաբեղմնավորիչները շատ ավելի անվտանգ են։
«Ես կարծում եմ, որ օրալ հակաբեղմնավորիչները, հատկապես նոր սերնդի, որոնք քիչ հորմոններ են պարունակում, ավելի անվտանգ են, քան ներարգանդային պարույրները», - NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց երիտասարդ բժիշկ Աիդա Սարգսյանը, ով «Գինեկոլոգիայի ակտուալ հարցերը» գիտաժողովի ժամանակ ներկայացրել էր զեկույց «Օրալ հակաբեղմնավորիչներ» թեմայով։
Ի՞նչ վտանգներ է պարունակում ներարգանդային պարույրը։ Անցանկալի կողմնակի ազդեցությունները շատ են, եւ Աիդա Սարգսյանը նշեց դրանցից մի քանիսը.
«Ներարգանդային պարույրը, որը մեծ տարածում ունի Հայաստանում, հատկապես գյուղական վայրերում, իրականում քրոնիկ էնդոմետրիտների՝ տեղային բորբոքային պրոցեսների պատճառներից մեկն է։ Այո, կնոջ ֆերտիլությունը վերականգվում է պարույրը հեռացնելուց հետո, սակայն մենք չենք կարող իմանալ, ինչ հետեւանքներ կարող են ունենալ քրոնիկ էնդոմետրիտները»։
Անշուշտ, օրալ հակաբեղմնավորիչներն էլ ունեն մի շարք թերություններ, որոնց մասին Աիդա Սարգսյանը խոսեց իր ելույթում։
-
Հորմոնալ հակաբեղմնավորիչները չեն պաշտպանում սեռավարակներից։
-
Այդ հակաբեղմնավորիչների որոշ տեսակներ ավելացնում են թրոմբոզների առաջացման ռիսկը։
-
Նրանք կարող են մի շարք կողմնակի ազդեցություններ ունենալ, առաջացնելով գլխացավեր, սրտխառնոց, տրամադրության տատանումներ, բայց սովորաբար այդ կողմնակի ազդեցությունները մի քանիս ամիս հետո անցնում են։
-
Մյուս կողմից օրալ հակաբեղմնավորիչները մի շարք առավելություններ ունեն, որոնց թվում են.
-
99% արդյունավետություն;
-
Դաշտանային ցիկլի կարգավորում;
-
Ուռուցքային հիվանդությունների զարգացման հավանականության անկում (հորմոնալ հաբերի մի քանի տեսակ);
-
Մաշկի որակի լավացում, ակնէի բուժում;
-
Եվ այլն։
Հարկ է նաեւ նշել, որ խորհուրդ չի տրվում ինքնուրույն ընտրել հակաբեղմնավորիչ միջոցներ, ավելի լավ է խորհրդակցել գինեկոլոգի հետ, քանի որ բոլոր հակաբեղմնավորիչները՝ ներառյալ պարույրներն ու հորմոնալ հաբերը, ունեն մի շարք լուրջ հակացուցումներ։
|
Կարդացեք նաև
Մոր և մանկան գիտահետոզատական կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Արմինե Սայադյանը «Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում ասում է, որ իրեն հաճախ են դիմում սեռը պլանավորելու...
«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է Կանանց կոնսուլտացիայի ծառայություն: Ծառայությունը ղեկավարելու է մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ. Անահիտ Ջեմիկի Ստեփանյանը: Կանանց կոնսուլտացիայի բաժանմունքում իրականացնելու է հղիների...
Իոնիզացիա չառաջացնող էլեկտրամագնիսական ճառագայթումը կարող է մեծացնել հղիների մոտ վիժման վտանգը. Այդ մասին գիտական աշխատանքը հրատարակվել է Scientific Reports հանդեսում, իսկ այդ հետազոտության...
Ապացուցված է, որ գլխամաշկի հետ ներկի շփման ժամանակ արյան մեջ դրա ներծծումը չնչին է: Բացի այդ, պտուղը շրջապատված է պլացենտայով, որը յուրահատուկ ֆիլտր է և կատարում է պաշտպանական ֆունկցիա...
Բժիշկներն այլևս խորհուրդ չեն տա հղիներին նվազեցնել ֆիզիկական ակտիվության մակարդակը:
ԱՄՆ-ի Վիրջինյա նահանգի ռազմածովային բժշկական կենտրոնի հետազոտական կենտրոնի...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն