Լրահոս կանանց համար
Հորմոնները կարող են օգնել ձվարանների առաջնային անբավարարություն ունեցող կանանց. med.news.am
Ձվարանների առաջնային անբավարարություն (ՁԱԱ, որի դեպքում օրգանիզմը դադարում է էսթրոգեն արտադրել), ունեցող երիտասարդ հիվանդներն այժմ կարող են վստահել հորմոնալ թերապիային՝ էսթրոգենի մակարդակը վերականգնելու համար։ Առողջության ամերիկյան ազգային ինստիտուտի հետազոտողները Կլինիկական էնդոկրինոլոգիայի եւ նյութափոխանակության ամսագրում հրապարակել են իրենց եզրակացությունները, հաղորդում է Medical Daily-ին։
ՁԱԱ ունեցող կնոջ մոտ սեռական հորմոնների՝ էսթրադիոլի, տեստոստերոնի, պրոգեսթերոնի եւ էսթրոգենի քանակը նորմայի սահմաններում չէ, ինչը նվազեցնում է ոսկրային հյուսվածքի հանքային խտությունը, ինչպես օսթեոպորոզի դեպքում։
«Ոսկրային հյուսվածքի հանքային խտությունը կարեւոր պայման է ոսկրի առողջության համար։ Այս հետազոտությունը ցույց է տվել, որ հորմոնալ բուժումը ո՛չ միայն կարող է նվազեցնել ՁԱԱ ունեցող կնոջ ոսկրային հյուսվածքի հանքային խտությունը կորցնելու արագությունը, այլեւ կարող է հասցնել այն նորմայի մակարդակի»,- ասել է հետազոտության գլխավոր հեղինակ եւ վերարտադրողական Էնդոկրինոլոգիայի ծրագրի գիտաշխատող, դոկտոր Լոուրենս Մ. Նելսոնը։
Եթե ոսկրային հյուսվածքի հանքային խտությունը վերականգնվի, ապա նման հիվանդների մոտ ոսկրի կոտրվածքների հավանականությունը նվազում է։ Հետազոտողներն ուսումնասիրել են հորմոնալ թերապիայի ազդեցությունը 18-42 տարեկան 145 կանանց ազդրերի եւ ողնաշարի ստորին հատվածի վրա։ Կանայք բաժանվել են երկու խմբի. առաջին խմբի կանայք բուժվել են էսթրադիոլի եւ տեստոստերոնի սպեղանիներով եւ պրոգեստին դեղահաբով, իսկ մյուս խումբը՝ էսթրադիոլի սպեղանիներով, պրոգեստին դեղահաբով եւ պլացեբո սպեղանիներով։ Գիտնականները երկու խմբերից ստացված ոսկրային հանքային խտության արդյունքները համեմատել են վերստուգիչ՝ հորմոնների նորմալ մակարդակ ունեցող կանանց հետ։
Երկու խմբերում էլ բուժումն օգտակար է եղել, եւ հետազոտության վերջում բոլոր կանանց մոտ ոսկրային հանքային հյուսվածքի խտության այնպիսի զգալի բարելավումներ են նկատվել, որ այն գրեթե հավասարվել է ՁԱԱ-ով չտառապող, առողջ կանանց մակարդակին։
|
Կարդացեք նաև
Մոր և մանկան գիտահետոզատական կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Արմինե Սայադյանը «Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում ասում է, որ իրեն հաճախ են դիմում սեռը պլանավորելու...
«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է Կանանց կոնսուլտացիայի ծառայություն: Ծառայությունը ղեկավարելու է մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ. Անահիտ Ջեմիկի Ստեփանյանը: Կանանց կոնսուլտացիայի բաժանմունքում իրականացնելու է հղիների...
Իոնիզացիա չառաջացնող էլեկտրամագնիսական ճառագայթումը կարող է մեծացնել հղիների մոտ վիժման վտանգը. Այդ մասին գիտական աշխատանքը հրատարակվել է Scientific Reports հանդեսում, իսկ այդ հետազոտության...
Ապացուցված է, որ գլխամաշկի հետ ներկի շփման ժամանակ արյան մեջ դրա ներծծումը չնչին է: Բացի այդ, պտուղը շրջապատված է պլացենտայով, որը յուրահատուկ ֆիլտր է և կատարում է պաշտպանական ֆունկցիա...
Բժիշկներն այլևս խորհուրդ չեն տա հղիներին նվազեցնել ֆիզիկական ակտիվության մակարդակը:
ԱՄՆ-ի Վիրջինյա նահանգի ռազմածովային բժշկական կենտրոնի հետազոտական կենտրոնի...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն